Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ի դեկտեմբերի Զ և ի հոկտեմբերի ԻԸ ասացաւ, թէ փոքր թղթաշէն ֆռանկն գնաց, և մեծն ևս գնալոց է, այժմ զնա ևս յղեցաք, երթալ ի Պօլիս նոյնպէս մէնզիլով, և անտուստ յերկիր իւր: Ուստի՝ որպէս ի հոկտեմբերի ԻԸ թուղթք գրեցան վասն միւսոյն ի Պօլիս՝ ի Կարին և ի Կարս, նոյնպէս և վասն սորա գրեցան, ըստ նոյն ոճի և ըստ նոյնոյ դիտման: Թուղթ ի Կարս առ Գէորգն, թէ որովհետև անպէտք եղև դա մեզ մնալ աստ այլ ևս, վասն որոյ ահա յղեցաք, որպէս զառաջին ֆռանկն յղեցեր, զդա ևս նոյնպէս ընդ հաւատարիմ թաթարի եդեալ՝ ըստ նմին թեթև վարձուք, յղեա՛ ի մեծն Պօլիս: Եւ թէ յայդր գնացօղ թաթար ո՛չ լինիցի , յղեա՛ ի Կարին առ Մահտեսի Փիլիպպոսն, զի նա յղեսցէ: Եւ զոր ինչ պայմանեսցես ասէ թաթարին, թէ իւրեան վարձ, և թէ ճանապարհին խարճ ֆռանկին, գրեսցես պատրիարքին, զի անդ տացէ թաթարին, և ղապզ առնուցու : Ըստ սոյն ոճի գրեաց ի Կարին զթուղթ առ Մահտեսի Փիլիպպոսն և Առաքելն, զի թէ Գէորգն առ ինքեանս զֆռանկն, այսպէս արասցեն որպէս գրեաց Գէորգին: Եւ յղեաց զայս թուղթս առ Գէորգն, և պատուիրեաց, զի թէ ի կարին յղեսցէ զֆռանկն, յղեսցէ և զայս թուղթս առ Մահտեսի Փիլիպպոսն և Առաքելն, զի նոքա յղեսցեն զնա անտի: Իսկ եթէ ինքն յղեսցէ ի Պօլիս, ապա յետս առ մեզ յղեսցէ զայն թուղթն: Եւ Կարմիր վանից առաջնորդ Յակոբ վարդապետն (որ յամսոյս ԺԷ ասացաւ թէ եկն աստ, կոնդակ առեալ դարձաւ, (զոր յետոյ ասելոց եմ ): Վասնորոյ՝ յանձնարարութիւն գրեաց սմա՝ ի սէր ունիլ որքան ա՛նդ է. և ընդ հաւատարմաց ուղևորել ի Կարին: Թուղթ ևս ի մեծն Պօլիս առ պատրիարք Զաքարիա վարդապետն գրեաց, զի յորժամ Գէորգն կամ Մահտեսի Փիլիպպոսն յղեսցեն առ ինքն զֆռանկն ընդ թաթարի, տացէ թաթարին զպայմանեալ դրամն, և զղապզ առնուցու: Նոյնպէս և ի Պօլիս քաղաքէն մինչև ի Փարէզ՝ թէ նաւլու, թէ ճանապարհի խարճ, զամենն տացէ նմա անպակաս: Նոյնպէս և զերեք տարւոյ վարձն նորին, որ էր ԲՌԷՃ ղռուշ, զորոյ զԱՃԾ զռուշն մեք աստ տուաք, և զմնացեալն որ էր ԲՌԵՃԾ զռուշ՝ ինքն տացէ անդ, և զհաստատուն ղապզ առնուցու, և յղեսցէ զնա յերկիր իւր շուտով՝ զի մի՛ անդ աւելին նստելով՝ խարճ առնուցու յինքենէ: Եւ զղապղն թարգմանեցուցեալ՝ յղեսցէ աստ առ ինքն հանդերձ հեղինակաւն: Գրեաց և զթուղթ ի Փարէզ առ Մուսի Դէւօն՝ (որ ի դեկտեմբերի Զ և ի հոկտեմբերի ԻԸ յիշեցեալ է ) և ծանոյց զյղելն առաջին փոքր թղթաշէն Դէսիօռին, ի հոկտեմբերի ԻԸ: Եւ այժմ ևս զսորին յղելն անդ, այսինքն՝ զմեծ թղթաշէն Բէսիօնին: Զի որովհետև ասէ անօգուտ էր մնալն դոցա աստ, և իւրեանք ևս կամեցան, վասն այսորիկ ահա յղեցաք: Ծանոյց և զգրելն յառաջ ի յապրիլի ԺԹ զշնորհակալութիւն առ ինքն վասն գալոյն սոցա, (որպէս ասացաւ անդ ). ի ձեռն Շահրիմանեան Մարգարին: Իսկ այժմ ասէ զայսքանս գրեցի ի կարճոյ՝ որովհետև գայր բէսիօնն, և ի մէնջ թուղթ խնդրէր վասն վարձուցն գրեաց թէ՝ որովհետև մեք ո՛չ գիտէաք թէ զի՞նչ վարձ էք պայմանեալ դոցա, վասն այն ինքեանց հարցաք, Բէսիօնն ասաց՝ իմ տարեկան վարձն է 900 ղռուշ, և Դէսիօռն թէ՝ իմ տարեկան վարձն է 600 ղռուշ: Արդ՝ դուք ասէ ի ՌՉՀԴ և ըստ մերոյ հաշուին ի յապրիլի Լ յայդր երկրէդ ելեալ՝ ի ՌՉՀԵ և ի փետրվարի ԺԳ աստ մտին: Մնացին աստ մինչև ի ՌՉՀԶ և ի հոկտեմբերի ԻԸ, որ յիւրեանց երկրէն ելանելոյն էր՝ Լ ամիս, Ժ ամիս ճանապարհին, և Ի ամիս աստ մնացին, յայսքան միջոցի թէ զիա՞րդ յառաջացուցին զգործ իւրեանց, յինքեանց իմա՛: Ապա ի հոկտեմբերի ԻԸ փոքր թղթաշէնն եկն, որոյ Գ տարին թէպէտ չէր լրացեալ, այլ մեք Գ տարւոյ վարձն ետուք 1800 ղռուշ, հանդերձ թոշակօք ճանապարհին: Եւ Բէսիօնն որ ի դեկտեմբերի Զ ել աստի, նմա ևս ետուք Գ տարւոյ վարձ՝ ԲՌԷՃ զռուշ, նոյնպէս թոշակօք ճանապարհին, թէ գալոյն և թէ գնալոյն: Եւ ղապզ առեալ ի նոցունց՝ յղեցաք առ Գրիգոր Աղայն ի Հնդիկս: Գրեաց և ի կարճոյ թէ՝ զայլ որպէսն յայլմէ իմանալոց ես: Քանզի զլիապէսն գրեալ առ Շահրիմանեան Մարգարն յղեաց հասուցանել նմա, (զոր յետոյ ասելոց եմ ). Լնուարդբալէին ևս ողջոյն գրեաց: Ետ զայս թուղթքս ինքեանց տանիլ ընդ իւր, և ամենից սոցին ամսաթիւն՝ դեկտեմբերի Զ գրեցաւ, զի յայնմ աւուր հատեալ զխօսոն, ասացաք երթալ, թէպէտ նա սակս հիւանդութեան թարճիմանին՝ (որ այժմ ո՛չ կարաց գնալ ընդ իւր ), և այլ իմն ախտաւոր գիտմամբ աստ մնալով՝ որպէս զի՝ աւելի առնուցու զվարձ, (թէպէտ մեք ոչ ետուք ), մինչև ցայժմ աստ յամեցաւ: Այլ մեք ի դեկտեմբերի Զ կատարեցաք զվէճն, և ըստ այնմ գրեցաք: Իսկ յետ գրելոյ թղթոցս, փայակ եկն ի Կարնոյ՝ զոր Մահտեսի Փիլիպպոսն էր յղեալ. ընդ որում էին և ի Պօլսոյ թուղթք՝ ի պատրիարքէն և ի Նազարէթէն: Որք գրէին թէ՝ փոքր ֆռանկն առ մեզ էհաս, և ճանապարհեցաք յիւրն երկիրն, զիւր վարձն ետուք, և բերօղ թաթարի ՀԵ ղռուշն ևս ետուք, և իւրեան ևս մինչև ցերկիր իւր վասն նաւլուի և ճանապարհական ծախուց՝ ետուք ԱՃԿ ղռուշ: Եւ ղապզ առեալ ի բերանոյն Գ հատ, մինն առ ինքն էր պահեալ պատրիարքն, մինն առ Նազարէթն էր մնացեալ, և զմինն յղեալ էին աստ առ սրբազան վեհն, որ էր յոյժ հաստատուն: Զի այսպէս էր գրեալ թէ՝ ես զիմ Գ տարւոյ վարձն՝ և ի Փարիզոյ մինչ ի յԷջմիածին՝ և անտի մինչ ի Փարէզ զբոլոր ծախքս ճանապարհական առի ես բոլորապէս և այլ չմնաց ինձ փարայ մի առնլիք ի վերայ սրբոյ Էջմիածնի և նորին սրբազան վեհին: Ուստի՝ զթուսուլայ ևս գրեաց սրբազան վեհն առ պատրիարք Զաքարիա վարդապետն, և ծանոյց զհասանիլն թղթոցն, և շնորհակալ եղև վասն ուղևորելոյն զփոքր փռանկն: Եւ պատուիրեաց՝ զի զսա ևս նոյնպէս ճանապարհեսցէ, և նման նմին զհաստատուն ղապզ առեալ ի նմանէ՝ առ ինքն յղեսցէ աստ: Եւ պատւիրեաց ևս, զի աւելի բան ինչ չտայցէ նմա, զի ջինկեանայ է ասէ, գիտեմ զի աւելի պահանջմունս առնելոց է ի քէն, այլ դու մի՛ տացես, և շուտով ճանապարհեա՛ ասէ, որ յայդր մնալով քեզ խարճ չի ցոյց տայցէ և խնդրեսցէ ի քէն: Ծանոյց և զտկարութիւն թարջիմանին որ ո՛չ կարաց գնալ: Թուղթ ևս առ Խօջայ Նազարէթն և Թադէոսն գրեաց ըստ նոյն ոճի, և ծանոյց զհասանիլն թղթոցն, և շնորհակալեցաւ վասն ճանապարհելոյն զփոքր ֆռանկն, և այլն ամենայն նոյնպէս, որպէս և պատրիարքին : Եւ երկուցն ևս ծանոյց թէ՝ մեք թէպէտ ի դեկտեմբերի Զ կատարեցաք զխօսքն, և կամեցաք ճանապարհել այլ դա յօրէցօր ձգելով մինչև ցայժմ մնաց: Ծանոյց և զտկարութիւն թարջիման Ստեփանին, և ասաց յիւրմէ կողմանէն ողջոյն տալ եղբօրմ նորին Պետրոսին և միամտեցուցանել, զի վասն ցրտոյն՝ (որովհետև ունէր հիւանդութիւն ) չկարաց գալ. ի գարնանն յղելոց եմք: Ինքն թարջիմանն ևս զերկուս թուղթս գրեաց, առ եղբայրն իւր՝ և առ կինն՝ վասն իւրոյ որպիսութեան. զորս առ սա յղեցաք տալ նմա: Եւ Թիֆլիզեցի Եսային որ ի վերդ յամսոյս ԻԵ յիշեցաւ, երթայր ի Կարս, զֆռանկ թղթաշէն Բէյսօն Յովսէփն ևս յղեցաք ընդ նմա ի Կարս: Ելին ի յունվ. ԻԹ. մնաց ևս ինչ ընդ սմին ասելի. զոր զկնի չորից թղթոց տես: