Առաջնորդն
Թամզարայու
Միքայէլ
վարդապետն
որ
յիշեցաւ
յամսոյս
ԻԹ
ի
թղթոջ
մահտեսի
Փիլիպպոսին
և
ի
վերոյսն,
մինչև
այժմ
է՛ր
տակաւին
ի
սուրբ
Աթոռոջս:
Որոյ
աստ
գալոյ
դիտումն
է՛ր
այս,
զի
որպէս
ամսոյս
ԺԷ
ի
թղթոջ
մահտեսի
Փիլիպպոսին
ասացաւ ,
ի
Թօխաթ՝
յԱրապկեր՝
և
յայլ
տեղիս
խօսք
էր
տուեալ
լինիլ
Առաջնորդ:
Զոր
և
պատրիարքն
Պօլսոյ
ևս
կամեցեալ
իսկ
նստիլ
ի
Թօխաթ՝
և
քանեաց
տեղեաց
առաջնորդութիւն
առնել
անտի,
որոց
և
կամիցի
ինքն:
Այլ
նա
ի
սրբազան
վեհէն
կասկածելով՝
եկն
ի
սուրբ
Աթոռս.
և
զայսոսիկ
ծանոյց.
և
արար
ի
կամս
սրբազան
վեհին
ապաստան,
զի
որպէս
և
կամիզի՝
այնպէս
արասցէ,
և
ուր
և
կամիցի
առաջնորդանալ
ինքեան,
անդ
յղեսցէ:
Երդնլով
ևս
սաստիկ,
թէ
ևս
և
ո՛չ
միում
ի
նոցանէ
տուեալ
զկամս
լինիլ
առաջնորդ:
Ի
Թօխաթ
ևս
որ
նստայ
ժամանակ
ինչ,
ի
ստիպմանէ
Պատրիարքին
էր.
զի
ես
չկամէի
անդ
առաջնորդ
լինիլ
բնաւ,
ապա
մինչ
շատ
ստիպեաց
զիս,
քանի
մի
ամսոյ
պայմանաւ
յանձն
առի
լինիլ
վէքիլ
ինքեան
և
գալ
անդ,
և
զանկարգութիւնսն
տեղւոյն
ուղղել,
և
գալ
ի
վիճակն
իմ
ի
Թամզարա:
Եւ
նա
ըստ
սոյն
դիտման
ետ
ինձ
զկոնդակ,
(որ
և
զկոնդակն
իսկ
եցոյց
մեզ՝
և
տեսաք,
որ
քանի
մի
ամսոյ
պայմանաւ
էր
գրեցեալ
լինիլ
վէքիլ
ի
Թօխաթ,
և
զֆարմանն
ևս
եցոյց,
որ
ո՛չ
էր
ուրոյն
ֆարման
առաջնորդութեան,
այլ
իւր
պատրիարքական
ֆարմանի
սուրաթն
էր
):
Յետոյ
ասէ
մինչ
եկի
ի
Թօխաթ՝
ժողովուրդքն
սկսան
սիրահարիլ
ի
վերայ
իմ,
և
գրեցին
ի
Պօլիս
առ
պատրիարքն՝
թէ
սա՛
է
մեր
առաջնորդն,
գրեցին
և
աստ
առ
սրբութիւն
ձեր
ասէ՝
զի
յղեսջիք
վասն
իմ
զկոնդակ
առաջնորդութեան:
Իսկ
ինձ
որովհետև
ո՛չ
գոյր
կամք
առաջնորդանալոյ
նոցա,
գրեցի
պատրիարքին ,
թէ
ես
ո՛չ
կարեմ
սոցա
առաջնորդ
լինիլ,
և
ելեալ
եկի
աստ,
այժմ
որպէս
կամի
սրբութիւն
ձեր՝
այնպէս
արասջիք:
Եւ
զի՝
որովհետև
սա
ի
վերայ
Թամզարայու
էր
ձեռնադրեցեալ,
վասնորոյ՝
ո՛չ
կամէր
սրբազան
վեհն
հանել
զսա
անտի ,
և
ինքն
ևս
չկամէր
թողուլ
զԹամզարա:
Ուստի՝
էհարց
սրբազան
վեհն
զնորին
կամսն,
թէ
զո՞ր
տեղի
յօժարեսցէ
հովուել
ի
միասին
ընդ
Թամզարայու:
Զի
նա
որ
ի
կամս
սրբազան
վեհին
առնէր
ապաստան,
սրբազան
վեհն
ևս
մտածէր,
զի՛
թէ
Թօխաթու
արասցէ
զնա
առաջնորդ՝
Արաբկերցիքն
դժուարանան,
թէ
մեր
աղերսանացս
ո՛չ
լուաւ.
իսկ
թէ
Արապկերու
արասցէ
առաջնորդ՝
թօխաթցիքն
դժուարանան,
նոյնպէս
և
այլ
տեղիքն
որք
խնդրէին
զնա,
ր
իւր
բնիկ
վիճակն
իսկ՝
ժողովուրդքն
Թամզարայու:
Վասնորոյ՝
ի
նորին
կամսն
էարկ.
զի
ուր
և
առաջնորդանալ
կամիցի,
ասասցէ
ինքեան,
մանաւանդ՝
երթիցէ
ի
Թամզարա,
ր
անդէն՝
որոց
ո՛չ
կամի
առաջնորդանալ՝
ի
բաց
արասցէ
յինքենէ,
և
որոց
կամի,
ասասցէ
նոցա,
զի
գրեսցեն
պատրիարքին
և
զֆարման
բերել
տացեն
նախ,
ապա
և
առ
ինքն
զմահսար
գրեսցեն,
զի
և
ինքն
յայնժամ
զկոնդակ
հոգևոր
հրամանաց
առաջնորդութեան
յղեսցէ
վասն
իւր:
Եւ
այսու
հրամանաւ
ել
և
գնաց
նա
ի
Թամզարա:
Բայց
ծանոյց
սրբազան
վեհին
զյօժարութիւնն
իւր,
զի
կամէր
լինիլ
առաջնորդ
Արաբկերու՝
և
ընդ
Թամզարայու
ի
միասին
հովուել:
Եւ
զայս
առնէր
վասն
սիրոյ
և
խաթեր
Մուրտիկեանցն,
զի
կարի
յոյժ
սիրեցեալ
էր
ի
նոցունց
ի
վաղուց
հետէ,
և
զերախտիս
ևս
ընկալեալ
ի
նոցունց
բազմիցս:
Բայց
սրբազան
վեհն
ասաց
նմա
յառաջ
երթալ
ի
վիճակն
իւր,
և
որպէս
ի
վերն
ասացաւ,
զայնս՝
որոց
ոչ
կամի՛
լինիլ
առաջնորդ՝
ի
բա՛ց
արասցէ
յինքենէ
նախ,
ապա
որոց
կամի
լինիլ
առաջնորդ՝
ի
նոցունց
մահսար
յղեսցէ
աստ:
Եւ
ինքն
կամէր
ի
Թօխաթ
երթալ.
ր
գրել
անտի
զհրաժարումն
ի
նոցունց
առ
պատրիարքն,
և
ի
բաց
առնել
յինքենէ:
Վասնորոյ՝
և
սրբազան
վեհն
ի
պատասխանի
մահսարին
թոխաթցւոց՝
զոր
գրեալ
յառաջ
քան
զայս
գրեալ
էին
վասն
սոյն
Միքայէլ
վարդապետիս
առնել
ինքեանց
առաջնորդ,
(որպէս
մասամբ
ինչ
ասացաւ
ի
նոյեմբերի
Թ,
ի
թղթոջ
մահտեսի
Աղամջանին
)
գրեաց
զթուղթ
առ
թօխաթցիսն,
ծանուցանելով
զհասանիլն
առ
ինքն
մահսարին
իւրեանց,
և
զգալն
աստ
յետ
այնորիկ
Միքայէլ
վարդապետին,
և
զո՛չ
յօժարիլն
նորին
լինիլ
ինքեանց
առաջնորդ:
Ուստի՝
և
մեք
ասէ
մինչ
անյօժար
տեսաք
զնա,
այլ
ո՛չ
ետուք
նմա
զառաջնորդական
կոնդակ
վասն
քաղաքիդ
ձերոյ:
Այլ
ահա
դարձաւ
նա
ի
վիճակն
իւր
ասէ,
(որ
և
յայդր
թերևս
հանդիպեսցի
),
եթէ
կարէք
դուք
յօժարեցուցանել
զնա
ի
լինիլ
ձեզ
առաջնորդ՝
ապա
ինքն
և
դուք
գրեցէ՛ք
մեզ
ի
միասին,
և
մեք
զկոնդակ
յղեսցուք
վասն
նորա:
Տուաք
զայս
Միքայէլ
վարդապետին
տանիլ
ընդ
իւր:
Որոյ
օրինակն
է
ի
բոլորագրահամար
տետրոջն,
յերևսն
ՉԼԵ:
Իսկ
և՝
կին
մի
մահտեսի
Մարիամ,
վախճանեալ
էր
ի
Թամզարա,
և
ունեցեալ
էր
ԲՃ
ղռուշ
առնլիս
ի
Քիւչիւճէկօղլի
կոչեցեալ
Պետրոս
և
Մակար
արանց
ոմանց:
Իսկ
նոյն
պառաւու
փեսայ
մահտեսի
Մինասն՝
թողեալ
յառաջագոյն
զպառաւն
ի
Թամզարա
անտերունջ,
ինքն
առեալ
էր
զտունն
և
գնացեալ
ի
Տրապիզոն:
Եւ
պառաւուն
այլ
չունելով
զոք
հոգածու,
ի
ժամ
վախճանելն
կտակեալ
էր՝
զի
սոյն
Միքայէլ
վարդապետս
հոգասցէ
զհոգին,
և
զԲՃ
ղռուշն
առնուցու
ի
Պետրոսէն
և
ի
Մակարէն :
Եւ
նա
արարեալ
էր
այնպէս,
զհոգին
հոգալով՝
և
տեղւոյ
իշխողի
տալիս
ևս
տալով,
որպէս
յայն
կողմունսն
սովորութիւն
է,
զոր
Թէսէմ
կոչեն:
Յետոյ
արք
Բ
ղարահիսարցիք՝
Էօքսիւզօղլի
կոչեցեալք՝
Պաղտիկ
և
Մարտիրոս
անուամբ,
իրիջայ
էին
արարեալ
սմա
թէ
այդ
դրամոյդ
ԱՃ
ղռուշն
առնումք
տամք
քեզ,
և
ԱՃ
ղռուշն
տամք
պառաւու
փեսայ
մահտեսի
Մինասին.
նա
ևս
վասն
խաթեր
նոցա
հաւանելով՝
կամեցեալ
էր
այնպէս՝
առնել.
և
տուեալ
անդ
զթէմէսուկն
Էլպէզի
կոչեցեալ
Մարտիրոսի
ումեմն՝
առնուլ
զայն
դրամն,
ինքն
գնացեալ
էր
ի
յԵրուսաղէմ:
Իսկ
վերոյիշեալ
Պաղտիկ
և
Մարտիրոսն
խաբեալ
էին
զնա՝
թէ
զթէմէսուկն
բե՛ր
տո՛ւր
մեզ՝
զի
զդրամն
առցուք,
Ճ
ղռուշն
քեզ
տացուք,
և
զՃ
ղռուշն
յղեսցուք
մհտս.
Մինասին:
Իսկ
նա
հաւատացեալ
նոցա
տուեալ
էր
զթամասուկն,
և
նոքա
զԲՃ
ցռուշն
լրապէս
առեալ՝
յղեալ
էին
մահտեսի
Մարտիրոսին,
և
նմա
ոչինչ
էին
տուեալ:
Այժմ
զայս
իրակութիւնս
ծանոյց
սրբազան
վեհին
Միքայէլ
վարդապետն,
և
ասաց
թէ
ես
ԱՃ
ղռուշ
աւելի
խարճ
եմ
արարեալ
ի
վերայ
պառաւուն,
այժմ
նոքա
այսպէս
արարին,
այն
ԲՃ
ղռուշի
ԱՃ
ղռուշն
ի՛մ
է,
գրեա՛
նոցա
և
ա՛ռ,
և
սրբոյ
Աթոռոյս
լիցի:
Վասնորոյ՝
զթուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
վերոյիշեալ
Էօքսիւղօղլի
Պաղտիկն
և
Մարտիրոսն
հանդերձ
մեղադրութեամբ,
որ
զայսպիսի
խաբէութիւնս
էին
արարեալ:
Եւ
հարկ՝
զի
զԱՃ
ղռուշ
դրամն
զայն
յղեսցեն
ի
Կարին
առ
Մուրտիկզատէ
Խօջայ
Առաքելն,
զի
և
նա
առ
մեզ
հասուսցէ:
Եւ
առ
այս
յոյժ
հարկ:
Թուղթ
ևս
ի
Կարին
առ
Մուրտիկզատէ
Խօջայ
Առաքելն
գրեաց,
(քանզի
որպէս
ասացաւ
ի
յուվարի
ԻԹ,
մահտեսի
Փիլիպպոսն
գնացեալ
էր
յԱրապկեր,
վասն
այն
սմա
միայն
գրեաց
):
Եւ
զվերոյգրեալ
թուղթն
յղեաց
առ
նա՝
զի
յղեսցէ
ի
Շապիօն
Ղարահիսար,
և
առնուցու
զայն
ԱՃ
ղռուշն
առեալ
ի
Պաղտիկէն
և
ի
Մարտիրոսէն,
ի
սուրբ
Աթոռս
հասուսցէ:
Եւ
զորպէսն
այս
բանիս՝
ի
Միքայէլ
վարդապետէն
գրեաց
իմանալ:
Եւ
Հնդկաց
նուիրակ
Փիլիպպոս
վարդապետն
որ
յիշեցաւ
ի
դեկտեմբերի
ԻԸ
ի
թղթոջ
Մէհրապին,
եկեալ
հասեալ
էր
ի
Բայազիտ:
Նա
և՝
Կարնոյ
գանձապետ
Մսրլեան
մահտեսի
Գրիգորի
յղեալ
փօլիղայն
(որ
յիշեցաւ
ի
յունվարի
ԻԹ
),
ի
Բայազիտ
այժմ
ի
պատրաստի
կայր,
զոր
գրեալ
էր
տէր
Վահանն:
Վասն
որոյ՝
վերստին
զթուանկչիս
յղեցաք
այժմ
բերել
զայն ,
և
զՓիլիպպոս
վարդապետն
ևս
բերել:
Ընդ
որոց
ել
և
Միքայէլ
վարդապետն,
և
գնացին
ի
միասին
ընդ
թուանկչոցն
ի
փետրվար
Զ:
Ժողովարարութեան
թուղթ
ետ
սրբազան
վեհն
բաշաչուխ
վրացի
երիցու
ումեմն
Պետրէ
անուամբ,
որ
ունէր
Գ
գերիս
ի
ձեռս
լէկզեաց:
Ըստ
խնդրոյ
Մաքսիմէ
կաթուղիկոսին
նոյն
ազգին
բաշաչխաց,
որք
և
յառաջ
Ափխազք,
և
այժմ
Իմէրէլ
կոչին:
Նաև
արքայն
նոցին
Սոլոմօնն
ևս
էր
գրեալ
վասն
նորա
աղերս
առ
որդի
Հերակլ
արքային
Գեօրկին
Միրզայն՝
գրել
աե
սրբազան
վեհն
վասն
այսր
զխնդիր՝
ի
տալ
նմա
զթուղթ
ժողովարարութեան
և
նա
ըստ
նորին
խնդրոյն
գրեալ
էր:
Ուստի
և
սրբազան
վեհն
ետ
զթուղթն,
ի
վերայ
Թիֆլիզու՝
և
բոլոր
Վրաստանու
և
Կախէթու,
և
Գեանջայու,
Շիրվանու,
Շամախու ,
Նուխու,
Դարբանտու,
և
Գիլանու
երկրին:
Որ
ել
ի
փետրվար
Ը: