Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Կարսայ փաշայի ուղտքն որք զբրինձ տարան, կրկին եկին ի սոյն աւուրքս տանիլ զմնացեալ բրինձ: Եւ ի տախտակէն մերմէ անդ մնացորդ գոյր, զայն ևս բերին: Եւ թէպէտ յառաջնումդրամ ինչ չէր տւեալ Գէորգն ուղտապանացն և ւորեպանացն, (զորս մեք աստ խելայեցաք ), այլ այժմ տրտունջ լսելով զնոցունց, Ի ղուռուշ քիրայ էր տուեալ սարվանբաշուն, և Ա հոխայ ղահվայ, և գրեալ էր՝ զի Ա հոխայ ևս մեք աստ տացուք, զոր և ետուք: Իսկ փաշայի քեահիայն գրեալ էր զշնորհակալութիւն առ սրբազան վեհն վասն բրնձին, և վասն ընծայիցն. և խնդիր՝ զի մնացեալ բրինձն ևս յղեսցէ: Վասնորոյ՝ և սրբազան վեհն զմնացեալ բրինձն յանձնել ետ եկողացն, և գրեաց զթուղթ առ քեահիայն ի պատասխանի թղթոյն ծանուցանելով զյղելն մնացեալ բրնձին: Եւ ըստ խնդրոյ փաշայի որդւոյն, Ա բեռն բրնձի սուլուֆ էր խնդրեալ վասն նորին աղաւնեացն, զոր յղել ետ՝ և ծանոյց սմա: Եւ փաշայն ի լուսանցս քեահիայի թղթոյն ողջոյն էր գրեալ առ սրբազան վեհն, և զորպիսութիւնս խնդրեալ: Ուստի՝ սրբազան վեհն ևս գրեաց զողջոյն առ փաշայն ի լուսանց թղթոյն որ առ քեահիայն, և զորպիսութիւն ինչ ո՛չ գոյր նոր՝ զի գրէր, ընդ առաջին բրնձին գնացօղ Յարութիւն թուանկչին տարեալ էր փաշայն երկիցս յերեսն և բինիշ ևս ագուցեալ: Թուղթ մի ևս հրամանաւ սրբազան վեհին Մկրտիչ վարդապետն գրեաց առ Գէորքն, զի Կ հատ մեծ դարվազի տախտակ առեալ՝ արաբայիւք յղեոսցէ, և թէ այժմ չգտանիցի՝ յետոյ առեալ յղեսցէ: Եւ զայլ մանր բանս: Եւ զի գրէր թէ՝ փաշային համար Հնդու բրինձ էիք յղեալ, Իբրահիմ Աֆանտու տղայքն տեսին, կարծեմ թէ՝ կու խոժոռին, թէ մեր հայրն աստ չէ՝ զմեզ ջոկեցին, եթէ ունիք, փոքր մի ևս սոցա յղեցէք: Այլ այժմ ո՛չ ունէաք զի , յղէաք, սակայն՝ ի Բայազիտու գալոց էր: Զի Փիլիպպոս վարդապետն (որ ի փետրվար Զ յիշեցաւ թէ ի Բայազիտ է եկեալ ), եկն աստ, և քանի մի բեռն ի Բայազիտ էր թողեալ, յորս գոյր բրինձ: Զորս յերեկեան օրն յղեցաք ի բերել: Ուստի՝ խոստացաւ յետոյ յղել. և շահեցողական բանս ևս գրեաց ասել նոցա և շահել: Ժ հոխայ շիրբախտ յղեցաք Գէօրգին: Եւ զթուղթքս սարվանքն առեալ ելին ի մարտ Զ: