Ի
Հաշտարխանու
նուիրակ
և
առաջնորդ
Յովսէփ
վարդապետէն
թուղթ
ժամանեաց
առ
սրբազան
վեհն,
որ
գրէր
նախ
թէ՝
նոր
գումբեռնաթ
եկն
ի
քաղաքս,
և
խնդրէր
վասն
նորա
զթուղթ
շնորհաւորութեան:
Վասնորոյ՝
և
սրբազան
վեհն
զթուղթ
գրեաց
առ
Իվան
Վարֆօլօմէեվիչ
Եակոբի
նոր
գումբեռնաթն
Հաշտարխանու,
շնորհաւորելով
զգալուստն,
և
յիշեցուցանելով
զսէր
քան
զինքն
յառաջ
նստօղ
գումբեռնաթիցն,
որ
առ
ինքն
և
առ
սուրբ
Աթոռս
և
առ
ազգս
մեր,
և
յինքենէ
ևս
զնոյնս
խնդրելով:
Եւ
յանձնարարութիւն
վասն
Յովսէփ
վարդապետին,
և
օրհնութիւն
Կայսերուհւոյն
և
որդւոյն:
Օրինակն
է
ի
բոլորագրահամար
տետրն,
ի
ՉԶ,
ՉԷ
համարն:
Թուղթ
ևս
ի
Հաշտարխան
առ
մահտեսի
Աղարիայի
որդի
և
մեր
գանձանակ
շուրջածոդ
պարոն
Վարդանն
շնորհակալութիւն
վասն
անչափ
հարազատութեանցն
որ
առ
սուրբ
Աթոռս ,
և
յամենայնի
շահելոյն
և
մխիթարելոյն
զՅովսէփ
վարդապետն:
Եւ
վասն
մարգարտաշար
թագին՝
զոր
յանուն
սրբոյ
Աթոռոյս
տուեալ
էին
Յովսէփ
վարդապետին
ինքն
և
կինն
իւր
Ծաղիկն,
ի
լինիլ
ինքեանց
հոգևոր
զաւակ,
ի
տեղի
մսրմնաւոր
զաւակի,
զի
չունէին
զաւակ,
զոր
նոյն
Ծաղիկ
կինն
իւր
ձեռամբն
էր
կարեալ.
և
գին
ականց
և
մարգարտացն
էր
և
թուման:
Օրհնութիւն
և
շնորհակալութիւն
շատ,
հանդերձ
խնդրուածքով
յԱստուծոյ՝
ի
տալ
զզաւակ
մարմնաւոր:
Եւ
բաց
յայսմանէ՝
որ
ինչ
հասարակ
յիշատակս
տային
սրբոյ
Աթոռոյս
ի
քաղաքէն,
մասնակցէր
ամենիցն
և
զյատուկ
արդիւնք
ևս
առատութեամբ
տայր:
Սակս
այսց
և
օրհնութիւն:
Եւ
պատուէր
վասն
իւր
գործոյն,
և
վասն
Յովսէփ
վարդապետին
ևս
յանձնարարութիւն:
Թուղթ
ևս
ի
Հաշտարխան
առ
ջուղայեցի
պարոն
Մկրտումն,
նոյնպէս
օրհնութիւն
և
շնորհակալութիւն:
Զի
սա
ևս
նոյնպէս
առաւել
հարազատութեամբ
և
սիրով
շահեալ
Յովսէփ
վարդապետն:
Եւ
վերստին
յանձնարարութիւն:
Թուղթ
ևս
ի
Ղըզլար
առ
պարոն
Նուրիջանն,
նոյնպէս
օրհնութիւն
և
շնորհակալութիւն
վասն
առ
սրբ.
Աթոռս
հարազատութեանցն,
և
զՅովսէփ
վարդապետն
շահելոյն:
Եւ
մխիթարութիւն
վասն
մահուան
հօրն
իւրոյ
Գեօրկինին:
Այլ
և՝
յատուկ
պատուէր՝
զի
ամենայն
գործոց
և
հոգալեացն
սրբոյ
Աթոռոյս
անդ՝
հարազատօրէն
հոգտարցի
առ
ի
յառաջանալ:
Մանաւանդ՝
զկանոնսն
զորս
գրեաց
անդ
ի
յապրիլի
ԺԹ,
հասեալ
էր
անդ,
որում
ներհակ
էին
անդ
ոմանք,
յորից
մի
էր
լեալ
և
սորին
հայրն,
որ
այժմ
վախճանեալ
էր:
Իսկ
սա
այժմ
ի
մէջ
քաղաքին
խօսից
տէր
էր,
և
թէ
կամէր,
զամէնն
կարէր
հաստատել
և
յառաջացուցանել:
Ուստի՝
գրեաց
թէ՝
ի
քէն՝
եմ
կմանալոց
զդոցին
յառաջանալն
և
զո՛չ
յառաջանալն,
ամենայնիւ
արկ
ի
վերայ
սորա:
Իսկ
ներհակութիւն
նոցին
ըստ
մեծի
մասին՝
էր
վասն
ննջեցելոց
դիազարդին,
զի
կամէր
վասն
իւրեանց
եկեղեցւոյն
առնուլ
և
մեզ
չտալ:
Ուստի՝
ի
շատ
ստիպմանէ
նոցին,
նախ
քան
զհասանիլն
անդ
կոնդակին,
առ
ի
հաճել
զմիտս
նոցին
և
իբրու
ակամայ
կամօք,
այսպէս
էր
պայմանեալ
Յովսէփ
վարդապետն,
զի
ի
ննջեցելոցն
զոր
ի
յեկեղեցին
տարցեն ,
զդիազարդսն
նոցին
տացեն
եկեղեցւոյն,
իսկ
զորս
ո՛չ
տարցեն
յեկեղեցին,
գնոցին
դիազարդսն
սրբոյ
Աթոռոյս
տացեն:
Յետոյ
մինչ
հասեալ
էր
կոնդակն
առ
Յովսէփ
վարդապետն,
զայն
պատուէրն
որ
վասն
դիազարդին
էր՝
քերեալ
էր,
և
այսպէս
շինեալ
որպէս
գրեցաք,
և
յղեալ
ապա
ի
Ղզլար:
Թուղթ
ևս
առ
Յովսէփ
վարդապետն
գրեաց,
ի
պատասխանի
ի
սեպտեմբերի
ԻԵ
գրեալ
թղթոյն,
ծանուցանելով
զգրելն
առ
ինքն
զթուղթ
ի
յուլիսի
ԻԸ,
որ
դեռ
ո՛չ
էր
հասեալ
առ
ինքն,
նաև
ի
հոկտեմբերի
ԻԷ
ևս:
Առ
որ
և
յղեաց
զվերոյգրեալ
թուղթսն՝
զորս
ըստ
խնդրոյ
սորին
գրեաց:
Նաև
գրեաց
զհաւանութիւնս
վասն
կանոնացն
և
կարգադրութեանցն
զորս
ասացաք
ի
վերն,
և
պատուիրեաց
այնպէս
յառաջ
տանիլ:
Ծանոյց
և
զյղելն
ի
Գիլան
նուիրակ
և
առաջնորդ
զԿարապետ
վարդապետն,
(զոր
ասելոց
եմ
ի
ներքոյ
):
Ծանոյց
նաև
զորպէսն
նորին,
թէ
ո՞րպէս
ի
Կարնոյ
բերեալ
մերային
արար,
(որ
ասացաւ
յանցեալ
ամին
ի
յունվարի
ԻԷ
).
և
պատուէր՝
սէր
առնել
ընդ
նմա
գրով:
Իսկ
և՝
(որպէս
խոստացեալ
եղև
ի
դեկտեմբերի
Զ
ի
թղթոջ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
Ալէքսանին
),
գրեաց
այժմ
սրբազան
վեհն
առ
սա՝
վերահասու
լինիլ
կայից
Գիլանու
հանգուցեալ
տէր
Աբրահամին,
և
վասն
սրբոյ
Աթոռոյս
զմեծ
բաժինս
հանել
ի
նմանէ:
Եւ
զսորին
ընչից
որպէսն
մեր
Գիլանու
վէքիլ
պարոն
Ալէքսանն
էր
գրեալ
սրբազան
վեհին,
թէ
ի
Հաշտարխանէ,
և
զանդ
եղեալ
սակաւ
իրսն
կնքեալ
էր
և
գրեալ
սրբազան
վեհին,
զոր
ծանոյց
սմա:
Դաւիթ
աղայն
զայս
ո՛չ
գրէր,
զայս
ևս
ծանոյց:
Եւ
զի
Մինաս
վարդապետի
ժողովեալ
արդիւնքն
անդ
առ
Սարգիս
աղայն
էր,
և
մինչև
ցայժմ
դեռ
ո՛չ
տայր,
և
ի
նաւաբեկութենէն,
որ
ասացաւ
ի
յուլիսի
ԻԸ,
բազում
վնաս
էր
դիպեալ
սմա:
Ուստի՝
կամելով
սրբազան
վեհին
շուտով
հանել
ի
նմանէ
զդրամն,
գրեաց
սմա
թէ
Մինաս
վարդապետի
յայդր
թողեալ
արդիւնքն
առ
ով
և
իցէ՝
պարտիս
առնուլ
և
ի
սուրբ
Աթոռս
հասուցանել,
զի
պակասութիւնս
շատ
ունիմք,
չգիտէաք
ասէ
թէ
առ
ով
է,
որ
մեք
ևս
գիր
գրէաք
իւրեան,
դու
ա՛ռ
և
յղեա՛:
Զայս
այսպէս
գրեաց,
զի
ընթերցեալ
առ
նմա,
այսու
պատճառաւ
զդրամն
խնդրեսցէ:
Ծանոյց
և
զլինելն
մեր
այժմ
յԵրևան,
և
պաշարիլն
հոգօք
Նաւռուզին:
Իսկ
և
թիֆլիզեցի
պարոն
Եսային
որ
ի
Հաշտարխան
երթալ
կամէր՝
(որպէս
ասացաւ
ի
հոկտեմբերի
ԻԷ),
(որ
և
ի
փետրվարի
ԻԳ
և
ի
վերոյսն
յիշեցաւ
)
մինչև
ցայժմ
ի
պատճառս
իւրոց
բանից
արգելեցեալ
աստ
մնաց,
իսկ
այժմ
երթայր
ի
վերայ
Գիլանու:
Ուստի՝
գրեաց
զՓուսուլայ
առ
Յովսէփ
վարդապետն
սրբազան
վեհն,
և
յիշեցոյց
նմա
զայն՝
զոր
ի
հոկտեմբերի
ԻԷ
գրեաց
առ
սա,
տալ
Եսայուն
զդրամս,
զոր
և
այժմ
հարկադրեավ՝
զի
թէ
ինքն
զդիւրին
իմն
ոճ
գտեալ
կարասցէ
անվնաս
ի
սուրբ
Աթոռս
զդրամ
հասուցանել,
այնպէս
արասցէ,
ապա
թէ
ո՛չ,
սմա
տացէ:
Եւ
թամասուկ
առեալ
յղեսցէ
աստ
առ
ինքն,
զի
առնուցու
ի
նմանէ:
Եւ
զի
գրէր
թէ՝
ընդիս
եղեալն
կարմրացուցեալ
եմ,
որ
դիւրին
է
առ
ի
յղել,
գրեաց,
զի
թէ
զայն
բանն
զոր
ի
հասարակ
թղթոջն
գրեաց՝
ընթերցցի
Սարգիս
աղային
մօտ,
և
նա
զդրամն
տացէ,
ապա
ի
վերայ
նորին
յիւրմէն
ևս
լցուսցէ
զայն,
զոր
գրեաց
տա ;.
իսկ
զկարմրացուցեալն
նոյնութեամբ
աստ
յղեսցէ:
Եւ
վասն
առնլի
իրաց
մեզ
հարկաւորաց
որպէս
ի
հոկտեմբերի
ԻԷ,
նոյնպէս
և
այժմ
գրեաց,
թէ
ասացաք
դմա,
զի
զոր
ինչ
վասն
մեր
հարկաւոր
գիտէ,
առնու
և
բերէ,
դու
ևսայդմ
մուղայէթ
լեր,
և
զմեղապատշաճ
հարկաւոր
իրս
առնուլ
տուր
զի
բերցէ:
Եւ
զի
Եսային
աստ
այժմ
ի
կողմանէ
այս
գրեալ
դրամոյս
դրամ
ետ
մեզ
վասնորոյ՝
գրեալ
ծանոյց
սմա:
Փուսուլայ
ևս
գրեաց
դարձեալ
առ
Յովսէփ
վարդապետն՝
թէպէտ
գրեցաք
թէ՝
եթէ
այլ
հաւատարիմ
գտանիցի,
նովաւ
յղեա՛
զդրամն,
ապա
թէ
ո՛չ՝
Եսայուն
տուր.
սակայն՝
դու
ի
սմանէ
յորիշ
կարծիս
մի՛
անկցիս,
այլ
թարց
երկբայութեան
դմա՛
տուր
զդրամն,
զի
որքան
և
իցէ
մեր
փորձեալն
է,
և
մեզ
յամենայն
կողմանէ
հաւատարիմ:
Եւ
յոյժ
հարկ
առ
այս,
զի
Եսայուն
տացէ
զդրամն:
Զորս
զամենսն
ի
մի
պահարան
եղեալ՝
տուաք
Եսայուն՝
տանել
տալ
Յովսէփ
վարդապետին:
Իսկ
և՝
(որպէս
ի
վերն
ասացաւ
),
յղեաց
սրբազան
վեհն
զԿարնեցի
Կարապետ
վարդապետն
ի
նուիրակութիւն
և
յառաջնորդութիւն
Գիլանու:
Որում
ետ
զնուիրակական
կոնդակ,
յորում
էր
և
շնորհակալութիւն
վասն
հնոյ
նուիրակին:
Թուղթ
ևս
առ
Ռէշտու
և
Անզալուայ
քահանայս,
և
իշխանսն
գրեաց
յատկապէս:
Քանզի՝
վասն
վիճոյն
զոր
անկեալ
էր
ի
մէջ
նոցա
և
հին
նուիրակ
Պետրոս
վարդապետին,
(որ
յանցեալ
ամին
ի
մարտի
Է
և
ի
վերոյսն
ասացեալ
է
)
յոյժ
նուազ
էր
լեալ
արդիւնք
Պետրոս
վարդապետին:
Ուստի
գրեաց
թէ՝
գիտէ՝
ահա,
թէ
ո՞րքան
պակասութիւնք
եղեն
արդեանց
հին
նուիրակին,
զորոյ
զպատճառն
թողցուք,
այժմ
պարտիք
դմա
այնպէս
առատութեամբ
տալ
զորդիւնս,
զի
անցելոց
թերին
ևս
լցցի:
Եւ
առ
այս
շատ
սիրով
յորդորումն
և
հարկ:
Որոյ
օրինակն
ի
բոլորագրահամար
տետրոջն,
յերեսն
ՉԹ:
Թուղթ
ևս
առ
Դաւիթ
աղայն
գրեաց,
ծանուցանելով
թէ՝
ի
դեկտեմբերի
ԻԶ
ևս
գիր
գրեցաք
քեզ:
Եւ
վասն
նուիրակին
յանձնարարութիւն,
և
վասն
արդեանցն
նոյն
հարկ
և
պատուէր՝
որ
ինչ
և
առ
հասարակ
քահանայսն
և
իշխանսն:
Եւ
վասն
վերոյիշեցեալ
հանգուցեալ
տէր
Աբրահամի
ընչիցն
պատմէր՝
վերահասու
լինիլ,
և
սրբոյ
Աթոռոյս
զմեծ
իմն
բաժին
հանել
ի
նմանէ:
Եւ
այլ
բանք
առ
այս:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
պարոն
Ալէքսանն,
ըստ
ամենայնի
նոյն՝
որ
ինչ
առ
Դաւիթն
գրեցաւ:
Եւ
պատուէր
վասն
գործոյն,
և
նւիրակին:
Եւ
զի՝
ընչից
տէր
Աբրահամին
հասու
լեալ՝
յանձնեսցէ
նուիրակին,
և
գրեսցէ
ինքեան:
Թուղթ
ևս
առ
Գիլանու
նոր
Շահբանդար
Եակօր
Իվանիչ
Մետիկն,
ըստ
ամենայնի
նոյն
ոճիւ,
որպէս
առ
Հաշտարխանու
գումբեռնաթն
գրեցաւ ,
զորոյ
որպիսութենէն
և
զլաւութենէն
Յովսէփ
վարդապետն
էր
գրեալ
առ
սրբազան
վեհն,
զոր
ծանոյց
սմա
սէր
և
յանձնարարութիւն
վասն
նուիրակին,
և
յորդորումն
ի
սէր
և
ի
բարեկամութիւն
առ
սուրբ
Աթոռս
և
առ
ինքն
և
առ
մերայինսն,
յիշեցուցանելով
և
զսէր
և
զբարեկամութիւնս
քան
զինքն
յառաջ
անդ
նստօղ
Շահբանդարացն
որ
ընդ
մեզ,
և
յինքենէ
ևս
զնոյն
խնդրելով:
Եւ
օրհնութիւն
Կայսերուհւոյն
և
Որդւոյն:
Սորին
օրինակն
է
ի
բոլորագրահամար
տետրն,
յերեսն
ՉԷ,
ՉԸ:
Թուղթ
ևս
առ
Գիլանու
Հադայադ
խանի
առաջագահ
Ջաֆարբէկն
գրեաց՝
սէր՝
և
յորդորումն
ի
սէր
և
ի
բարեկամութիւն
առ
սուրբ
Աթոռս,
և
յանձնարարութիւն
վասն
Կարապետ
վարդապետին:
Զի
յանցեալ
ամին
խանն
իւր
յղեալ
էր
զնա
առ
Հեռակլ
Արքայն,
որ
ի
դառնալն
աստ
հանդիպեցաւ
և
լաւ
ծանօթացաք:
Վասն
այն
այժմ
գրեաց
առ
նա
զայս
թուղթս,
և
խանին
ևս
ողջոյն
գրեաց:
Թուղթ
ևս
յատկապէս
թիֆլիզեցի
պարոն
Եսայուն
ետ
որ
յիշեցաւ
ի
վերոյ,
որ
էր
վկայութիւն
վասն
բանից
նարին:
Զի
զայն
դաւին,
զոր
ի
յունվարի
ԻԵ
ասացաք
թէ՝
գրեալ
էր
Հերակլ
Արքայն,
զի
կամ
Կարսայ
Իբրահիմ
Աֆանտին,
կամ
Բայազտոյ
Իսաղ
փաշայն,
և
կամ
խանն
մեր՝
կամ
սրբազան
վեհն
հատցեն,
ո՛չ
եղև
հատեալ,
և
իրաւունքն
մնաց
ի
կողմն
Եսայուն:
Զի
նա
հրամանաւ
Արքային
գնացեալ
առ
Իբրահիմ
աֆանտին
ի
Կարին,
ի
ձեռն
նորին
կոչեաց
զնոսա
ի
դատաստան,
իսկ
նոքա
ո՛չ
ելին
յԱխալցխայու,
և
ոչ
եկին
ի
դատաստան.
վասնորոյ՝
ի
փախչելն
նոցա
ի
դատաստանէ՝
Եսային
իրաւացի
երևեցաւ,
և
այսր
աղագաւ
վկայութիւն
խնդրեաց
ի
սրբազան
վեհէն,
վասնորոյ՝
ետ
նմա
զայս
գիրս:
Ելին
ի
միասին
Գելանու
նուիրակ
ի
առաջնորդ
Կարապետ
վարդապետն
և
թիֆլիզեցի
Եսային
ի
ՌՄԻԶ
մարտ
ԺԵ:
Այլ
ի
ԺԴ
օրն
ելին
յԵրևանու,
յորում
աւուր
և
մեք
դարձաք
յԵրևանու
ի
ի
սուրբ
Աթոռս:
Ժողովարարութեան
թուղթ
ետ
սրբազան
վեհն
Երևանցի
տէր
Գասպարի
եղբայր
դերձակ
Պաղտասարին,
ի
վերայ
Գիլանու՝
Թարվիզու՝
Սալմաստու
և
սոցին
շրջակայիցն.
զի
էր
ի
ներքոյ
ծանր
պարտուց:
Սա
ևս
ընդ
նոսա
գնաց
ի
մարտ
ԺԵ: