Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Վան՝ առ ուստայ Գրիգորի որդի քարտաշ ուստաբաշի Սահակն, զի յղեսցէ աստ Ա կամ Բ լաւ վարպետ քարտաշս, հանդերձ Գ կամ Դ քարտաշօղ ընկերօք, զի ունէաք զյոլով շինելիս քարակերտս: Եւ առ այս յոյժ հարկ՝ զի ի գարնանս շուտով յղեսցէ. յիշեցուցանելով նմա զհարազատ ծառայութիւն հօրն իւրոյ Գրիգորին՝ զոր առնէր սրբոյ Աթոռոյս, և յինքենէ ևս խնդրելով զի զնոյնս արասցէ: Եւ զի քանքանչի վարպետ ևս էր պիտոյ, ուստի՝ գրեաց, զի կամ զքանքանչի Կիրակոսն՝ (որ յառաջ ևս էր աստ ) և կամ զայլ ոմն քանքանչի լաւ վարպետ, ընդ միոյ ընկերի յղեսցէ աստ: Եւ զի կարծեցաք թէ՝ Պաղտասար վարդապետն ի թեմսն լինիցի, վասն այն սմա միայն գրեաց, և պատուիրեաց, զի թէ նա ևս անդ լինիցի, զայս թուղթս ցուցցէ նմա, և ի միասին հոգացեալ յղեսցեն: Զայս ևս ընդ վերոյիշեալ Կարապետ վարդապետին յղեցաք առ տէր Վահանն ի Բայազիտ, յղել ի Վան շուտով: Ի մարտի ԺԵ: