Էհան
սրբազան
վեհն
զՂազար
վարդապետն
յԱռաջնորդութենէ
Անապատին
Ձորագեղու,
այնր
աղագաւ,
զի
անապատն
այն
ո՛չ
թէ
ինքնագլուխ
տեղի
իմն
էր
ըստ
միւսոց
Անապատաց
և
վանօրէից,
այլ
էր
իբրու
տուն
սրբոյ
Աթոռոյս.
զի
առաջինքն
այնու
դիտմամբ
էին
զայն
հաստատեալ,
զի
երթևեկքն
սրբոյ
Աթոռոյս
անդ
օթագայեսցին,
և
մի՛
երթիցեն
յօտար
տեղիս,
և
անդ
նստօղն
զպիտոյս
նոցին
հոգասցէ:
Ուր
և
յատուկ
վեհարան
ևս
էին
շինեալ,
զի
յերթալն
կաթուղիկոսին
յԵրևան՝
անդ
նստցի,
և
տեղւոյ
մշտակայ
նստօղն
լիցի
պահպանիչ
և
ակնածու
այնց
տանցն:
Եւ
առ
ի
չլինիլ
միայնակ
անդ
նստողին,
զերկուս
և
զերիս
կարգաւորս
էին
սահմանեալ
անդ
նստիլ
հանդերձ
այլ
վանականօք,
և
զեկեղեցիս
էին
շինեալ
զերկուս,
մին
վասն
վեհարանին
յատուկ
և
մին
վասն
տեղւոյ
նստողացն
և
եկամուտ
ժողովրդոց
կրպակին:
Եւ
ի
դարման
կեցութեան
նոցին,
թեմ
էին
տուեալ
իբրու
նոցա
ի
տէրունեանցն
սրբոյ
Աթոռոյս,
զՁորագիւղ,
զբերդն,
և
զքարվանսարայն:
Նաև
զերկուս
ջրաղացսն
սրբոյ
Աթոռոյս՝
որք
ի
Ձորագեղ
ի
վերայ
Հուրաստան
գետոյն
կային:
Եւ՝
զի
այս
այսպէս
էր,
Ղազար
վարդապետն
որ
ի
վաղուց
հետէ
կայր
անդ,
սակս
առաւել
արմատանալոյն
անդ,
կամէր
ինքնագլուխ
վանից
կարգաւ
մնալ
տանն
այնմիկ,
և
երթևեկացն
մերոց
չառնէր
փոյթ,
և
վեհարանին
չածէր
հոգ,
այլ
իբրև
օտար
ոմն
ի
մէնջ
ձևանայր.
վասնորոյ՝
էհան
զնա
անտի
սրբազան
վեհն,
և
զՂափանցի
Գրիգոր
վարդապետն՝
որ
էր
հին
միաբան
սրբոյ
Աթոռոյս
և
կազմարար,
եդ
անդ,
ուր
մնացեալ
ժամանակ
ինչ,
արար
զնա
այժմ
առաջնորդ
և
հոգածու
տեղւոյն,
և
զառաջնորդական
կոնդակ
ևս
ետ
նմա,
ի
վերայ
յիշեալ
թեմիցն,
այսինքն՝
Ձորագեղու,
և
ի
մէջ
բերդին
և
քեարվանսարային
եղեալ
հայոցն:
Բայց
զի
յայս
քանի
ամս
զնոր
մահլայիմն
շինեալ
էին
առ
ընթեր
քեարվանսարային
և
բաղանեացն,
ուր
հայք
բնակէին
և
ի
Ձորագեղու
եկեղեցին
երթային
յաղօթս
կալ,
վասնորոյ՝
զայն
թաղն
ևս
գրել
ետ
ի
մէջ
կոնդակին,
զի
այնմ
ևս
տիրեսցէ:
Եւ
զարդիւնսն
առցէ:
Ի
մարտ
ԺԶ:
Եկաւք
հասաւք
ի
Կարին:
Օրհնութեան
թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
ի
Կարին
առ
Վարդերես
անուամբ
այր
ոմն,
որ
ինքն՝
և
իւր
նոր
մէրիկն
Բ
զռուշ
ողորմութիւն
էին
յղեալ
ձեռամբ
Աստուածատուր
առն
միոյ:
Օրհնութեան
թուղթ
ևս
առ
Գիւլդաստ
կին
ոմն,
որ
Ի
փարայ
և
Ա
ճերմակ
փէշկիր
էր
յղեալ
ձեռամբ
Գրիգորին:
Վերին
թուղթն
ի
վերայ
առն
և
կնոջն
գրեցաւ:
Բերօղքն
ուխտաւորք
էին,
որք
ելին
ի
մարտ
ԻԲ:
Ժողովարարութեան
թուղթ
ետ
սրբազան
վեհն
Ախլքեալակեցի
տիրացու
Աստուածատուր
անուամբ
առն
մերոյ՝
ի
վերայ
Թիֆլիզու՝
Վրաստանու
և
Կախեթու,
Ախլքեալակու,
Ղազախու
և
Բամբամաձորու
և
նոցին
շրջակայիցն
Ա
տարւոյ
վատայով:
Զի
կինն
և
որդին
գերեցեալ
և
վաճառեցեալ
էին
յանօրինաց,
այնու
պատճառաւ,
զի
մինչ
Հերակլ
Արքայն
պատերազմէր
ընդ
օսմանցիս
քանի
ամաւ
յառաջ,
մինչ
անդ
էր
Նօման
փաշայն,
սա
յԱխլքեալակու
ելեալ
գնացեալ
էր
ի
Թիֆլիզ
պատճառաւ
ինչ.
զորմէ
ամբաստանեալ
էին
առաջի
Ախլցխայու
փաշային,
թէ
գնացեալ
առ
Վրաց
արքայն,
լրտես
լինի
տեղւոյս՝
վասն
նորա:
Եւ
նա
բարկացեալ,
հրամայեալ
էր
զտունն
նորա
առնուլ
յաւար,
և
զընտանիսն
գերել
և
վաճառել,
զոր
և
այնպէս
էին
արարեալ:
Իսկ
նա
եկեալ
էր
յետոյ
առ
ի
գնել
զգերիսն
իւր,
զկէս
գնոց
նոցին
ճարեալ
և
տուեալ
էր,
մնացեալ
էր
ԺԵ
թուման:
Ապա
ըստ
աղերսանաց
իւրոց՝
մի
ոմն
ծանօթ
տաճիկ
ի
նոյն
Ախլքեալակու,
զայն
ԺԵ
թումանն
տուեալ
և
գնեալ
էր
զգերիս
նորին,
և
պահեալ
առ
ինքն
ի
գրաւի,
զի
զդրամն
իւր
ճարեալ
և
բերեալ
տացէ
ինքեան,
և
զգերիսն
իւր
առցէ:
Վասնորոյ
և
նա
վկայական
գրով՝
(որ
ի
Թիֆլիզ
էր
գրեցեալ
ի
քանի
անձանց
):
Եկն
առ
ոտս
սրբազան
վեհին
և
խնդրեաց
զայս
թուղթ,
զոր
և
ետ
սրբազան
վեհն:
Որոյ
ամսաթիւն
ի
մարտի
ելն
գրեցաւ,
այլ
այժմ
ետուք
նմա
զթուղթն,
որ
էր
ամսոյս
ի
մարտ
ԻԶ: