Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ասացաւ ի վերդ՝ թէ վասն իրիք հարկաւորութեան խնդրեացբ սրբազան վեհն զՂօշավանից առաջնորդ Կարապետ վարդապետն գալ աստ, այժմ եկն ընդ մեր թուանկչոցն, որք ի մարտի Լ յղեցան անդ: Իսկ զՊօղոս վարդապետն զոր ի վերդ խնդրեցաք, չէր բերեալ ընդ իւր, զի կառավարիչ վանիցն նա՛ էր. զօգուտս վանիցն առնլով՝ և Մահմատ բէկի անդէպ խնդրոցն չլսելով՝ դժուար իմն էր թուեցեալ յաչս նորին: Վասն այսորիկ չէր բերեալ, ընդ որ և սրբազան վեհն հաճեցաւ: Եւ յաւուրս ինչ մնացեալ աստ Կարապետ վարդապետին, ի ներկայումս վերադառնալ կամէր ի Կարս, զի անդ արասցէ զզատիկն: Բայց էին ի Կարս ոմանք, որք ո՛չ վարէին ընդ նմա սիրով, ուստի՝ խնդրեաց ի սրբազան վեհէն գրել զթուղթ առ գլխաւորսն Կարսայ, այսինքն՝ առ պարոն Գէորգն, Ղազարն, Կարապետն, մահտեսի Յովհաննէսն, պարոն Պետրոսն, մահտեսի Դիլանն, Ռստակն, Ասօն, մահտեսի Սիմօնն, մահտեսի Սահակն, Գրիգորն, Մելիտոնն, Յօհանն, և Չիթջի Աղայեկն, որոց շատն ինքեան բարեկամք և ընդունօղք էին: Աս որս գրել զշնորհակալութիւն հասարակապէս՝ վասն ընդունելոյն զինքն սիրով՝ և հնազանդելոյն: Իսկ և անորոշապէս յանդիմանութիւն թէ՝ են ոմանք ի ձէնջ՝ որք ո՛չ ընդունին զսա սիրով, և ո՛չ հնազանդին, որոց և սպառնալիք և սաստ՝ առ ի հնազանդիլ: Զոր և գրեաց իսկ սրբազան վեհն, և ետ նմա: Իսկ և՝ կամէր սա նորոգել տալ զոմանս շինուածս վանիցն, ուստի խնդրեաց ի սրբազան վեհէն, գրել առ փաշայն և առ քեահիայն, և առ որդի Իբրահիմ Աֆանտուն վասն այսր, զի հրամայյեսցեն նմա շինել: Ուստի՝ և սրբազան վեհն գրեաց զթուղթ առ Կարսայ փաշայն, զի հրամայեսցէ նմա նորոգել զհին շինուածսն :
       Թուղթ ևս առ որդի Իբրահիմ Աֆանտուն գրեաց, զի ինքն ևս լիցի այսմ ձեռնտու: Որ էր Մուստաֆայ բէկն՝ որ մուտառիս էր: Որում և յղեաց Բ Թիլանի լիտր հնդկաց բրինձ՝ ըստ որում յառաջ խոստացեալ էաք, (որ ասացաւ ի մարտի ԺԵ ) և որպէս ի վերն ի մարտի Լ ասացաւ թէ՝ Իբրահիմ Աֆանտին գնացեալ է ի Կարս, այժմոյս գնացեալ էր ի Կարին, տանելով ընդ ինքեան և զՂափուճի բաշի Նօման աղայ որդին, իւր՝ որ ի մարտի ԻԹ դարձեալ գնաց աստի: Ուստի՝ գրեաց սմա, թէ Աֆանտին որովհետև գնաց, դու զսիրոյ գիրդ ի մէնջ անպակաս արա, և զմեզապատշաճ որպիսութիւնս ևս գրեա՛ մեզ, և այլ ըստ սմին բանք սիրոյ: Ել Կարապետ վարդապետն ի ապրիլ Ժ: