Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն ժողովելոյ ըստ սովորութեան զմոմ, առաքեաց սրբազան վեհն ի Թիֆլիզ զԴութախցի Ստեփաննոս վարդապետն: Որում տուաք ըստ սովորութեան զկոնդակ՝ ի վերայ քաղաքին Թիֆլիզու, առ ի տալ առատութեամբ զմոմն զոր տալով էին: Թուղթ ևս ի վերայ քահանայիցն Աւագագունից , պատուէր՝ զի առատութեամբ ժողովեալ զմոմն, փութվ աստ հասուսցեն ի մայիսին զի սպիտակասցի: Թուղթ ևս առ Մելիք Աւետիքն մխիթարութիւն վասն մահուան կնոջն, զոր առաջնորդն էր խնդրեալ գրել: Ծանոյց ևս թէ ի Հոգէգալստեանն, զսրբալոյս Մեռոն եմք օրհնելոց, ծանո՛ ամենեցունց, ո՛վ կամի եկեսցէ, և դու ևս հրամայեա՛ և ե՛կ: Առ առաջնորդ Յովհաննէս վարդապետն գրեաց, նոյնպէս հարկ վասն մոմին, զի ժողովեալ տացէ՛ փութով, և յղեսցէ ի մայիսին ի սպիտակիլ: Եւ սմա ևս ծանոյց զօրհնութիւն սրբալոյս Մեռոնին, զի ծանուսցէ ամենեցունց, և ով գալոց է, եկեսցէ: Իսկ և վասն մահուան Տաթևու առաջնորդ Աբրահամ վարդապետին որպէս ի մարտի ԻԹ գրեաց Յովսէփ վարդապետին ի յՈւռումէլի՝ զի ժողովեալ արդեամբքն ի սուրբ Աթոռս եկեսցէ, թարց երկբայութեան նոյնպէս և այժմ առ միւս սպասաւորն նորին Յովակին վարդապետն՝ որ գնացեալ էր ի Հաշտարխան, գրեաց զթուղթ՝ ամենևին ըստ նոյն ոճոյ՝ զոր ինչ առ Յովսէս վարդապետն գրեաց, որպէս զի ժողովեալ արդեամբքն ի սուրբ Աոռս եկեսցէ թարց երկբայութեան իրիք: Թուղթ ևս առ Հաշտարխանու նուիրակ և առաջնորդ Յովսէփ վարդապետն գրեալ՝ զայս թուղթս առ նա յղեաց, տալ նմա, և յուսադրել, և ի սուրբ Աթոռս ուղարկել ժողովեալ արդեամբքն: Եւ զոր ինչ նմա գրեաց, սմա ևս ծանոյց: Ծանոյց և զգրելն քան զայս յառաջ զթուղթ ի մարտի ԺԵ առ ինքն ի վերայ Գիլանու՝ ընդ թիֆլիզեցի Եսայուն: Եւ յաւուր ելման թղթոյս, գիր մի եկն ի նմանէ, գրեցեալ ի յունվար ամսոջն: Որ գրէր թէ՝ նոր եպիսկոպոս եկն ի քաղաքս: (քանզի առաջին Միֆօտի եպիսկոպոսն յանցեալ ամին վախճանեցաւ ): Եւ նոյն նոր եպիսկոպոսն Ա շիշայ տէր ողորմեա ընծայ էր յղեալ սրբազան վեհին, որ էր չքնաղ իմն կորտուած, եդեալ ի մէջ յատուկ արկեղ : Որոյ սակս խնդրէր զշնորհաւորութեան և զշնորհակալութեան թուղթ: Այլ սրբազան վեհին այժմ անձեռնհաս գոլով ի գրել զպատասխանի նորին, գրեաց միայն զհասանելն թղթոյն և տէր ողորմեային, և խոստացաւ յետոյ գրել զպատասխանի թղթոյն՝ հանդերձ խնդրեցեալ թղթովքն: Բայց զի գրէր թէ՝ յայս կողմս ժողովարար մի՛ ուղարկեր, զի ժողովուրդն ի մէջ նեղութեան են, և երես ոչ տան, ահա Ագուլեաց վանից ժողովորարն ևս աստ է, և անպատիւ է յոյժ վասն չքաւորութեան ժողովրդոցն: Ուստի գրեաց թէ՝ Ագուլեաց վանից ժողովարարն յառաջ է եկեալ յայդր, իսկ Յովակիմ վարդապետն ևս ա՛յդպէս եղև, և յետս է գալոց, յետ այսորիկ չեմք տալոյ ժողովարարաց զթուղթս ժամանակ ինչ, դու ևս թարց մերոյ թղթոյն և կնքոյն մի՛ թողուր զոք յայդր: Զայս ևս առ Թիֆլիզու առաջնորդ Յովհաննէս վարդապետն յղեաց յղել առ նա ի Հաշտարխան: Ել Ստեփան վարդապետն ի ապրիլ ԺԹ: