Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Պօլսոյ՝ ի Կարնոյ՝ յԶմիւռնոյ ի Թօխաթու և Յամթայ՝ և յայլ տեղեաց յոլով թուղթք ժամանեցին առ սրբազան վեհն: Զորս ի Կարնոյ Մուրտիկեանք յղեալ էին աստ: Որոց զպատասխանիսն ձեռնարկեաց սրբազան վեհն ի գրել: Եւ չև ևս հասեալ գրեանցն յաւարտ, համբաւ իմն տարածեցաւ յերկիրս, թէ սարասկեարն Օսմանցւոց գայ ի վերայ Երևանու: Զոր խանին մերոյ լուեալ՝ գրեալ էր զխնդիր առ սրբազան վեհն փայակ յղել ի Կարին, և զստուգութիւն այս համբաւոյս իմանալ և ազդել ինքեան: Իսկ սրբազան վեհին պատրաստեալ զփայակն ի յղել, առ ի անյայտ առնել զպատճառ երթի նորին զթութղթն որ առ Մուրտիկեանսն էր գրեալ, այսինքն՝ առ Առաքելն, և առ տիրացու Սիմէօն, ետ նմա ի տանիլ, զի այնու պատճառաւ երթիցէ և եկեսցէ , և զհամբաւ բերցէ: Եւ էր թուղթն այն պատասխանի երկուց թղթոց նոցին, զորս յապրիլի ԺԷ և ի մայիս ամսոյս Ը գրեալ էին առ սրբազան վեհն: Առ որս հասեալ էր թուղթն սրբազան վեհին, որ ի մարտի ԼԱ գրեցաւ : Եւ յղեալ էին այժմ զբալասանի իւղն, զոր սուրբ Երուսաղէմի պատրիարք Յովակիմ վարդապետն էր յղեալ ընդ բալասանի իւղին: Որոց զհասանիլն գրեաց և միամտութիւն: Եւ զի նոր ևս ի Պօլիս և ի Բաղդատու գրեանք եկին ի ձեռն նոցին , գրեաց զշնորհակալութիւնս: Եւ զի յառաջ ի մարտի ԻԹ մեղադրութիւն գրեաց վասն յամրապէս գրելոյն իւրեանց զթուղթս, աղաչէին այժմ չնեղասրտիլ ընդ այն, վասնորոյ՝ գրեաց զմիամտութիւնս և զբանս շահեցողութեան: Եւ յայնժամ ի մարտի ԻԹ զոր ինչ գրեանս էաք յղեալ, հասուցեալ էին ի տեղիսն և զմիամտութիւնս գրեալ, ընդ որս շնորհակալեցաւ: Իսկ բաց ի յիւղոյն բալասանի, միւս ամանաթքն ևս որք առ նոսա էին, գրէին թէ յղելոց եմք ի վերայ Բայազիտու: Գրեաց այնպէս առնել շուտով , եթէ տակաւին չիցեն յղեալ: Եւ վասն Յամթայ առաջնորդ Պետրոս վարդապետի տալեացն որպէս ի մարտի ԼԱ և այլ յառաջ, այժմ ևս գրեաց հարկ շուտով առնուլ: Ինքն այժմ գրեալ է մեզ ասէ թէ՝ յետ Զատկին հասուցանելոց եմ. ահա Զատիկն անցեալ է, և իւրեան գրեցաք որ շուտով հասուցանէ ձեզ, մուղայէթ լեալ առջիք շուտով: Եւ Արապկերցի Մարտիրոսին որ ի մարտի ԼԱ հարկ գրեաց սաստիւ տալ զդրամն մեր, սոքա այժմ աղերսէին թէ՝ տալոց է, ներեա՛ ժամանակ մի: Ուստի՝ գրեաց թէ լաւ է, թող շատ չյամեցուցանէ, ապա թէ որիշ պատճառ դնել կամիցի ասէ՝ մեզ շուտով ազդեսջիք: Այլ և՝ գրեաց թէ՝ շուտով եկայք, զի օրհնութեան սրբալոյս Մեռոնին հասջիք, զոր ի հոգէգալստեանն օրհնելոց եմք: Այլ և՝ ըստ որում գրեաց հարկ է մարտի ԼԱ, գրեալ էին ի նոր առից տէվթէրոջն զթարջիման մահտեսի Ղազարի ԼԷ ղռուշն, և զԵսայի վարդապետի նոր փօլիցայն, և Ուռումէլու նուիրակի նոր հասուցեալն առ Նազարէթն, և գրեալ էին սրբազան վեհին իմանալ և միամտիլ. սրբազան վեհն ևս գրեաց թէ՝ ընդ այդ ես միամտեցայ. բայց և մեք զկիւմրիւկչու ընծայի բրնձագինն մոռացեալ էաք գրել ի մեր նոր առից դաւթարն, այժմ գրեցաք, դուք ևս ընդ այս լերուք միամիտք: Բայց վասն եսայի վարդապետի փօլիցային այժմոյս գիր եկն ի նմանէ, որ գրէր թէ՝ Նազարէթին ո՛չ հասուցի զայն, այլ փոքր ինչ ևս յաւելեալ ի վերայ նորա, յղեցի առ մահտեսի Աղամջանն ի Թօխաթ՝ հասուցանել յայդր: Այլ զի զղապղն յառաջ ի մարտի ԻԹ յղեցաք առ Նազարէթն, վասնորոյ այժմ սոցա գրեաց, զի գրեալ ծանուսցեն զայն Նազարէթին, և հարկեսցեն. զի զայն ղապզն առ Եսայի վարդապետն յղեսցէ շուտով, զի նա միամիտ լիցի, և զդրամ մի խնդրեսցէ ի նմանէ. զի այժմ ասէ սխլաթ կու քաշէ Եսայի վարդապետն, և տալ ո՛չ կարէ, այլ ահա մեք գրեցաք մահտեսի Աղամջանին ասէ, զի զայն դրամն առ ձեզ հասուսցէ: Իսկ վասն աւելորդ յղեցելոյն եսայի վարդապետին , որիշ ղապզ գրեալ ասէ առ նա յղեցաք: Նազարէթին ևս գրեցի ասէ, դուք ևս գրեցէ՛ք որ այսպէս արասցէ: Եւ մահտեսի Աղամջանի գիրն որովհետև առ մեր վէքիլ Հայրապետն էր եկեալ՝ և նա էր յղեալ առ մեզ՝ մեք ևս զպատասխանին առ նա յղեցաք, զի առ նա հասուսցէ: Ի Գաղատիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետէն ևս դրամ էր եկեալ առ Մսրլեան մահտեսի Գրիգորն, գրեցի ասէ մեր վէքիլ Հայրապետին, զի կամ կնքեալ առ մեզ յղեսցէ, և կամ ձեզ տացէ: Այլ և՝ մահտեսի Գասպար Ամիրայի եղբայր Պաղտասար Ամիրայն որ ի Պօլիս վախճանեալ էր: Ուստի և մահտեսի Գասպար Ամիրայն վասն հոգւոյ նորին զդրամս էր տւեալ սրբոյ Աթոռոյս. զոր և տուեալ էր անդ Նազարէթին: Զի գրեսցէ ի Կարին ապա և կտաւ առնուլ վասն միաբանիցն, և յղել աստ: Այլ սրբազան վեհն այժմ գրեաց սոցա թէ՝ մեզ դրամ է պիտոյ, երբ առ ձեզ հասցի այն դրամն, մեզ գրեցէք: Ճոթ չառնուք, իւրեան ևս գրեցաք թէ՝ մեզ դրամն է պիտոյ: Եւ որպէս ի վերն ասացաք, զայս ամենայն գրեանքս զորս յայս թղթոջս յիշեցաք, յետոյ, եթող յղել սրբ. վեհն, այժմ միայն զայս թուղթս տուեալ Մելքոն փայեկին, փութով յղեաց ի Կարին վասն ասացելոց հարկաւորութեանն: Զոր և սոցա անորոշապէս գրեաց թէ՝ զմիւս գրեանց ոչ յղելոյ պատճառն, և անդ փայեկիդ գալոյն, յինքենէ հարցեալ իմացէք այլովք պարագայիւքն, և ստոյգ պատասխանի իմն տուք դմա՝ որ բերէ առ մեզ: Եւ ընդ սմին գրեաց զթուղթ ևս առ մեր նուիրակ Մեսրօպ վարդապետն, թէ որովհետև այդ փայակդ գայր, զայս գիրս ի կարճոյ գրեցաք առ քեզ: Առ Մուրտիկեանսն հարկաւոր գիր գրեցաք վասն հաշուոց, դու ևս վերահասո՛ւ լեր, և մեզ գրեա՛ զորպէսն: Եւ թէ՝ Եփրիկզատէ մահտեսի Գրիգորին գիր գրեցաք, զպատասխանին ընդէ՞ր ո՛չ գրէ, ասա՛ զի գրեսցէ: (Այս այն գիրն է՝ որ գրեցաւ ի յապրիլի ԻԲ ): Եւ թէ՝ այժմ զայս վռազ գրեցաք, յետ քանի աւուրց՝ թէ քեզ և թէ մեր վէքիլ Հայրապետին զթուղթս եմք գրելոց: Եւ որովհետև ի վերայ Կարսայ էր գնալոց փայակն, զթուղթ և ի Կարս առ առաջնորդ Կարապետ վարդապետն և առ պարոն Գէորգն գրեաց, հա՛րկ՝ զորպիսութիւնս գրել, և Աֆանտին թէ գալոյ է ի Կարնոյ թէ ո՛չ, ծանուցանել: Այլ վասն գնալոյ փայեկիս՝ այլ նոյնպէս բերանո՛վ պատուիրեաց ասել նոցա, և թէ անդ զստոյգ գալոյ համբաւն իմասցի, դարձցի աստ շուտով, ապա թէ ո՛չ, երթիցէ մինչև ի Կարին, և անտի իմացեալ զստոյգ համբաւս, եկեսցէ: Ել Մելքոն փայակն ի մայիս ԻԱ: