Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հալապու ժողովուրդքն զզուեալ և վիրաւորեալ հոգւով չափ ի կաթուղիկոսէն Սսայ՝ որ Եփրեմ անուանիւր, որ այլ չնստելով ի Սիս ի Հալապ նստէր, և զզուեցուցեալ էր յոյժ զնոսա ) գրեալ էին քանիցս զթուղթ աղերսանաց բազում կնքովք ի մեծն Պօլիս առ պատրիարքն և իշխանսն, զի որոշեսցեն զինքեանս ի տանէն Կիլիկիոյ արքունական ֆերմանով, և արասցեն թեմ և վիճակ սրբոյ Աթոռոյս Էջմիածնի: Եւ նոքա ի շատ ստիպմանց նոցին հարկեցեալ՝ արարեալ էին ըստ հայցուածոց նոցին. զի զԳէորգ վարդապետ ոմն ի նոյն վիճակէ՝ ըստ նոցին խնդրոյն առաջնորդ էր արարեալ ինքեանց պատրիարքն արքունական ֆերմանու, և իբրու որոշեալ էր ի տանէն Կիլիկիոյ, այլ ի կողմանէ սոյն բանիս ոչինչ գրէր բնաւ առ սրբազան վեհն: Իսկ այժմ, առաջնորդ և բոլոր միաբնադաւան ժողովուրդքն Հալապու գրեալ էին զթուղթ աղերսանաց առ սրբազան վեհն բազում կնքոմք. և ծանուցանելով զայս եղելութիւն, խնդրէին հաճիլ ընդ սոյն արարեալս իւրեանց, առնել վիճակ սրբոյ Աթոռոյս, և գրել առ ինքեանս զթուղթ օրհնութեան, և սրտադիւրութեան, և տիրութիւն առնել ինքեանց: Մանաւանդ՝ գրել զթուղթս առ պատրիարքն և իշխանսն Պօլսոյ. զի զսոյն բանս մի՛ յեղաշրջեսցեն ըստ կամաց Սսայ կաթուղիկոսին, որ գնալոց է ասէ անդ՝ զի յեղաշրջել տացէ և յիւր կողմն արկցէ վերստին: Այլ տիրեա՛ մեզ ասեն զի մի՛ միւսանգամ ոտն նոցա մտցէ աստ: Եւ եթէ անտես առնիցես զաղաչանս մեր ասեն, և Պօլսոյ պատրիարքն ևս թուլատրեսցեն յայնժամ յոյժ չափազանց վատութիւն է լինելոց, և մանաւանդ՝ ի սարսափելի ատենին Քրիստոսի ասեն իրաւունս եմք խնդրելոց: Եւ առ այս յոյժ բազում խնդիր՝ լալով և հառաչմամբ: Որք և զսրբազան վեհի անունն յիշէին անդ ի սուրբ պատարագն. քանզի՝ արքունական հրամանաւ վարեալ էր անտի տեղւոյ փաշայն զՍսայ կաթուղիկոսն: Որ յետ ելանելոյն ի քաղաքէն, զսուտ թամասուկ մի ԺՌ ղռուշի՝ տուեալ էր ախթարմայ իշխանի միոյ Քիւրքճի Իւսուֆ կոչեցելոյ. իբր թէ ես տալոց եմ սմա ի գրաւի դնելով զամենայն վախուպսն եկեղեցւոյն Հալապու: Զորս ծանուցեալ էին նոքա սրբազան վեհին: Գրէին զսոյն խնդիր յատկապէս ևս՝ տեղւոյ առաջնորդ Գէորգ վարդապետն, և պարոն Ստեփանն Նսնուսեցի, և մահտեսի Կարապետ Ամիրայն Մկրեան, վասնորոյ և սրբազան վեհն գրեաց զօրհնութեան կոնդակ առ ժողովուրդսն Հալապու, ի պատասխանի իւրեանց մահսարական թղթոյն: Նախ յուսադրութիւն յոյժ յոլով, ցաւակցաբար սփոփմամբ այսպիսի բանիւ թէ՝ ըստ կարգի բնութեան, հա՛րց պարտ է ի խնդիր ելանել հեռացեալ որդւոց. և հովուին է հարկ խնդրել և գտանել զմոլորեալ հօտն իւր. այժմ զներհակն տեսաք ասէ, զի փոխանակ հօր ի խնդիր ելանելոյ որդւոց, և հովուի ընթանալոյ ի տանիլ զհօտս, որդիքն ելանեն ի խնդիր հարց և հոգևոր ծնօղի, և հօտքն յորդորեն զհովիւն ելանել և խնդրել զինքեանս: Եւ այս ո՛չ այլ իրիք աղագաւ է, եթէ ոչ վասն մեղաց մերոց: Զի թողեալ ասէ զուղիղ պողոտայն, ընթացաք ընդ թիւրսն, ո՛չ պահեաց իւրաքանչիւր ոք ի մէնջ զկանօն իւր, և ո՛չ ծանեաւ զչափ իւր, այլ ամենեքեան ըստ կամաց իւրեանց ընթանալով՝ զբարեկարգութիւնն կորուսաք իսպառ, զի ո՛չ ոք զանազանեաց և ընտրեաց ի մէնջ, որ ըստ Առաքելոյն բանի, տայր ըստ արժանւոյն իւրաքանչիւրոյ որում վայել էր պատիւ, զպատիւ, որում երկիւղ՝ զերկիւղ. այլ ինքնահաճեղեալք, գնաց ամենայն ոք ըստ իւր կամաց, և եղծաւ բարեկարգութիւնն: Վասնորոյ՝ և էառ Աստուած ի մէնջ զամենաճոխ թագաւորութիւնն մեր, և մնաց միայն հոգևոր իշխանութիւնն: Եւ այն ևս ի տաճկական բռնութենէ զզուեալ՝ և ի չարութենէ ի միում վայրի չկարացին առնուլ զհանգիստ երանելի հայրապետքն մեր, այլ ի յոլով տեղիս տեղափոխեալք՝ նստէին առ ժամանակ մի. ո՛չ իբրու զհաստատուն Աթոռ Հայրապետութեան անդ հաստատելով, այլ յանուն սրբոյ Աթոռոյս Էջմիածնի լեալ հայրապետ, ուր և յաջող էր նստիլ ըստ բերման ժամանակին, ա՛նդ նստէին, գոլով փոխանորդք սրբոյ Լուսաւորչին, և մի՛ էր Հայրապետութիւնն, որպէս պատմիչք վկայեն: Իսկ մինչ իսպառ բարձաւ իշխանութիւնն մարմնաւոր՝ ազգիս հայոց, ապա՝ երանելի հայրապետքն մեր, այսինքն՝ Գրիգորիսեանքն և Ներսիսեանքն, որովհետև իսպառ անընտելք էին տաճկական իշխանութեան, համակամութեամբ վարդապետաց և իշխանաց ժամանակին, փոխեցին, զԱթոռս իւրեանց ի յոյնս , վստահանալով ի Քրիստոսապաշտ թագաւորութիւն նոցին, մանաւանդ՝ զի ունէին ի յայն կողմունսն զմասնաւոր թագաւորապէս իշխանութիւն ի յայն ժամանակին: Եւ որպէս վասն Յօսէփու արդարութեանն, ազգն Իսրայէլի առ ժամանակ մի աճեցին և ուռճացան յԵգիպտոս, և յետ Յովզէփու՝ մատնեցան ի չարչարանս և ի գերութիւն ի ձեռս Եգիպտացւոց, նոյնպէս՝ և ազգս մեր վասն այնց երանելեաց արդարութեանն առ ժամանակ մի բերկրեցան և մնացին ապահով ի կողմունսն յայնոսիկ, և զկնի նոցին՝ հանդերձ կաթուղիկոսաւն և սրբութեամբքն մատնեցան ի սուր և ի գերութիւն այլազգեաց, որպէս վկայեն պատմիչք: Զի ըստ մարգարէին, փոխեան թէպէտ ի ձեռաց առիւծու, այլ պատահեցաւ նոցա արջ: Ապա ի յայնմ ժամանակի, վարդապետք և իշխանքն մեր մինչ տեսին թէ՝ այն է կամքն Աստուծոյ, զի ընդ իշխանութեամբ այլազգեաց լինիցին, փոխեցին և դարձուցին անտի զԱթոռն Հայրապետութեան համակամ խորհրդով և միաբանութեամբ ի բնիկ տեղիս իւր ի դաշտս Այրարատեան, և բազմեցաւ տէր ի տան իւրում, որպէս ակն պատուական յեռեալ յոսկի, յորում նստան Հայրապետք՝ և կառավարեցին զազգս մեր մինչև ցայսօր ժամանակի: Արդ՝ կարէ ասէ ամենայն ոք ընտրե՛լ այսու զիրաւն և զանիրաւն և զճշմարիտն: Զի ի ժամանակին յորում փոխեցին երանելիքն զԱթոռս իւրեանց ի յոյնս, գոյին յայնժամ երևելի և գիտուն վարդապետք ի յայսկոյս, և իշխանք մեծամեծք. եթէ սոքա ևս նստուցանէին աստ զկաթուղիկոս մի յանուն սրբոյ Էջմիածնի, մի՞թէ ոչ կարէին. զի ունէին ևս զիրաւունս: Նախ՝ զի զԱթոռն սուրբ Լուսաւորչին ունէին, և երկրորդ՝ զի քանիցս անգամ տարածեցաւ ի նոցունց ախտն Ախթարմայութեան ի յազգս մեր. (որ և մինչև ցայսօր տարածի . ) որոյ սակս և գրէին քանիցս անգամ առ նոսա զթուղթս մեղադրութեան, այլ սակայն՝ կային ի հնազանդութեան յամենայնի, և ո՛չ ցուցանէին զապստամբութիւն ինչ, թէպէտ և ունէին զիրաւունս: Քանզի գիտէին ամենեքեան, զի երանելիքն այնք, ոչ եթէ զսուրբ Աթոռս քամահելով՝ փոխեցին զԱթոռն իւրեանց աստի, այլ ի տաճկական բռնութեանն խոյս ետուն առ ժամանակ մի: Որպէս և ի գիրս իւրեանց յայտնի է, զորս գրեալ են մորմոքմամբ, առ վարդապետսն մեր՝ որք լեալ են յայսկոյս յայնմ ժամանակի: Ապա մինչ իսպառ բարձաւ Քրիստոնէական իշխանութիւնն և յայդ կողմանց, և համակամ խորհրդով վարդապետաց և իշխանաց մերոց դարձաւ Հայրապետութիւնն աստ ի սեպուհ տեղիս և յԱթոռս իւր, յայնժամ, ոմանք սիրողք անկարգութեան, ոստք դառնութեան, օտարածին զաւակունք, հայրանարգ և աթոռուրաց սևագլուխք, ընթացան զհետ անկարգութեան և ապստամբութեան, քանցեցան ի բնիկ արմատոյն իւրեանց՝ ի սրբոյ Լուսաւորչէն և յԱթոռոյ նորին, նման խորդ զաւակաց՝ ո՛չ դարձան ի ծոց ծնողիս իւրեանց, անարգեցին զըստ հոգւոյ մայրն իւրեանց զսուրբն Գրիգոր Լուսաւորիչն մեր, և ուրացան զսուրբ Աթոռ մայրս իւրեանց: Եւ ո՛չ ախորժեցին նման աղաւնոյն Նոյի ի տապանս հոգեկեցոյց վերադառնալ, այլ ըստ նմանութեան ագռաւուն, պարապեցան գիշակերութեան և ոչ դարձան աստ առ հոգևորն Նոյ՝ սուրբն Գրիգոր: Այլ իբրև զԱբիսողոմ, ընդվզեցան ընդդէմ հօր, և նման ագարածին զարմիցն, աւերածին տանն Աբրահամու: Եւ զայլս քան այլայլութիւնս և զբաժանմունս և զպէսպէս աղանդս մուծին յազգս հայոց. որք և աստէն առնուն զհատուցումն. թէպէտ ոչ զգան: Այլ որպէս Քրիստոս տէրն մեր առ ամենայն ազգս, նոյնպէս և սուրբ Լուսաւորիչն մեր առ ազգս հայոց ասէ յատկապէս թէ՝ ե՛ս եմ դուռն ոչխարաց, ընդ իս եթէ ոք մտցէ, կեցցէ. իսկ որ ընդ այլ մտանէ և ելանէ, նա գո՛ղ է և աւազակ: Եւ այսու ևս է յայտնի, զի ո՛չ միայն ազգս հայոց՝ այլ և ամենայն ազգք Քրիստոնէից գիտեն և վկայեն, զի յետ Քրիստոսի յատուկ երախտաւոր՝ հայր և ծնօղ հաւատոյ՝ է սրբոյ Գրիգոր, և սուրբ Աթոռս նորին Էջմիածին, մայր և գլուխ ամենայն եկեղեցեաց և կատարելագործօղ նոցին: Եւ ի սմա նստօղ Հայրապետքն՝ փոխանորդք սուրբ Լուսաւորչին և ծայրագոյն պատրիարքք և հանրաիշխօղ կաթուղիկոսք ազգիս հայոց: Իսկ այնոքիկ ասէ՝ որք անուանեն զինքեանս կաթուղիկոս ամենայն Հայոց, նախ ցուցցեն թէ՝ որո՞յ են յաջորդ, և ո՞վ է հեղինակն իւրեանց: Երկրորդ՝ ցուցցեն զԱթոռն իւրեանց: Երրորդ՝ ցուցցեն զազգն՝ որոյ են կաթուղիկոս: Այլ այսց ամենից անկարգութեանց ծնօղն և յառաջացուցանօղն ո՛չ այլ ինչ է, եթէ ոչ անիշխանութիւնն ազգիս մերոյ ըստ մարմնոյ, որ ո՛չ թողու հոգևոր իշխանութեանն զօրեղ՝ որպէս արժանն է: Այս ևս ըստ մեղաց մերոց: Իսկ զի գրէին թէ՝ սրբոյ Աթոռոյդ շնորհօքն ամենայն տիեզերք լնանին , մեք միա՛յն եմք մնացեալ որբ և զուրկ: Եւ թէ՝ խնայեա՛ ի մեզ, և կարկառեա՛ զաջ քո ի վերայ մեր, և ընկա՛լ զսարտուցեալքս ի յորդիութիւն սրբոյ Աթոռոյդ և սրբազան հօրդ: Գրեաց թէ՝ մեք զձեզ ո՛չ սարտուցեալ գիտեմք, և ո՛չ օտար, այլ իբրև զհարազատ որդիս մեր և սրբոյ Աթոռոյս, սակայն՝ ժամանակն այսպէս բերէ և պահանջէ՝ որպէս և գիտէք: Այլ սակայն, ահա այսու օրհնութեան կոնդակաւս, զսիրելիսդ իմ և զհարազատ որդիսդ սրբոյ Աթոռոյս՝ զորս միշտ ընկալեալ էի, վերստին ընկալայ ի սէր և յորդիութիւն բնիկ և ճշմարիտ ծնողիս ձերոյ հոգևորի սրբոյ Աթոռոյս և մեր: Եւ զսիրելի որդիդ մեր Գէորգ վարդապետդ՝ ահա մերով Հայրապետական ևս հրամանաւ և բարձու իշխանութեամբ սրբոյ Աթոռոյս, կարգեցի ձեզ հոգևոր առաջնորդ և հովիւ այսու օրհնութեան կոնդակաւ մերով ի վերայ օրհնեցելոյ քաղաքիդ և բոլոր շրջակայից դորին: Որում և ահա տամ հրաման կատարել զամենայն գործս առաջնորդական, (յորոց զգլխաւորսն և գրեաց իսկ՝ առնել այնպէս . ) մանաւանդ՝ պահել զձեզ ի յոչխարամորթ գայլոց, որք են ընտանի թշնամիք ձեր՝ և սրբոյ եկեղեցւոյս մերոյ և կրօնից, այսինքն՝ հեստեցեալքն ի մէնջ: Իսկ առ այն՝ զոր գրէին թէ՝ աստ և անդ անկանի, ի Պօլիս դիմել կամի, և ստանալ զմեզ վերստին, գրեաց թէ՝ ձեր ի սուրբ Աթոռս դարձումնդ՝ ո՛չ եթէ յօրինաւորութենէ և յանօրինութենէ, և ի բնականէ և յընտանութենէ յօտարութիւն, զի լսօղքն զձեզ մեղադրիցեն և արգելուլ կարիցեն. այլ ի հեռաւորութենէ և օտարութենէ ի ծոց բնիկ ծնողիս մերոյ դիմիք: Ուրեմն, եթէ դուք ի յայդ յառաջադրութիւնդ միակամք և միախորհուրդք էք, և ո՛չ էք բաժանեալք մտօք ի յայլ և այլս, ո՛չ ոք կարէ խափանել, ապա թէ ո՛չ, ի հարկէ խափանի այդ խորհուրդ, և զմեզ ևս ի զուր աշխատ առնէք: Քանզի ըստ գրոց՝ խորհուրդ այդ եթէ ի մարդկանէ է, և կեղծաւորութեամբ և կամ յախտէ ինչ, քակտեսցի: Ապա թէ յԱստուծոյ է՝ ո՛չ ոք կարէ քակտել: Բայց ի վերջոյ ես զայս պատուիրեմ ձեզ ասէ: Զի ո՞ւր և իցէք դուք, և յո՞ր վիճակ, և ո՞րպէս և իցէք, ո՛չ դուք կարէք ուրանալ զսուրբ Աթոռս և զգահակալս սորին. և ո՛չ սոքա զձեզ: Զի սրբոյ Աթոռոյս շնորհածին որդիք էք, և սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սարսռելի չարչարանացն ծնունդք, որք թէպէտ և բիւր դաստիարակս ունիցիք ի Քրիստոսի, այլ ո՛չ եթէ բազում հարս. զի ի Քրիստոս Յիսուս Աւետարանաւն սուրբ Լուսաւորիչն ծնաւ զձեզ: Վասն որոյ՝ քան զամենայնն հարկաւոր ա՛յս է պատուէր իմ ձեզ, զի կացջիք դուք հաստատուն և անշեղ ի սուրբ հաւատս եկեղեցւոյս սրբոյ Հայաստանեայց և մնացջիք ի ներքոյ կանոնացն՝ զորս սուրբ Առաքեալքն և Հայրապետքն մեր եդին, և եկեղեցիս մեր ուսուցանէ մեզ: Եւ առ այս քահանայիցն ևս յատուկ պատուէր գրեաց ի սմա, բարւօքապէս պահպանել զժողովուրդսն, և խրատել՝ և հեռի պահել յԱխթարմայից, և նոցին չար աղանդոցն: Զորոց զուղղութիւն հաւատոյն և զբարի կացութիւնսն յորժամ լսիցեմ ասէ, մեծ ուրախութիւն ա՛յն է ինձ՝ ըստ սրբոյն Յովհաննու : Օրինակն սորին ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՊԾԸ, ՊԾԹ: Եւ ըստ խնդրոյ սոցին, թուղթ ևս առ Պօլսոյ Պատրիարք Զաքարիա վարդապետն և իշխանսն գրեաց: Նախ յիշեցուցանելով նոցա զայն որ ի յուլիսի Գ գրեաց ոմանց ի նոցանէ՝ զի առնուցուն ի Ղարայ Այվազ օղլի Պօղոսէն զդրամն մեր, որ ի Բասրայու հասեալ էր առ նա փօլիցայիւ, և այժմ ևս հարկ, զի ջանասցեն առնուլ, և թէ չտայցէ, ծանուսցեն ինքեան:
       Ապա և ծանոյց զսոյն բանս , զոր Հալապցիքն գրեալ էին, և զօրինակն նոցին մահսարին առեալ՝ Դ եպիսկոպոսաց կնքել ետ, և ի թղթոջս եդեալ յղեաց առ սոսա ի տեսանել: Ապա գրեաց թէ՝ եթէ գրիցեմք թէ՝ հարկիւ զխնդիրս սոցա պա՛րտիք կատարել, գուցէ մեկնիցի թէ ո՛չ յայլ ինչ, քան թէ ի յօգուտ մեր ձգտիմք: Վասն որոյ ի կարճոյ զայս գրեմ ասէ, զի որքան առ օգուտ սրբոյ Աթոռոյս, Աստուած զձեզ և զօրհնեալ ազգս մեր ի շինութեան և ի խաղաղութեան պահեսցէ, որովք բաւականապէս կենցաղավարի ըստ ժամանակիս: Ուրեմն՝ դուք նկատեցէ՛ք ասէ, ո՛չ օ յատուկ օգուտն մեր, և ո՛չ այլոց անհատից և մասնաւոր անձանց. այլ ի յօգուտ հասարակութեանն. մանաւանդ՝ ի յօգուտ սրբոյ հաւատոյն, և ի յապահովական փրկութիւն հոգւոց նոցա, որպէս գիտէք և հոգայք իսկ միշտ զամենիցն, ըստ այնմ որ այսօր որովհետև Աստուած ձեզ է յանձնեալ այս հոգք հասարակութեան խղճալւոյ ազգիս, և ի ձէնջ խնդրելոց է զհամարն: Քանզի ասէ՝ բնակքն քաղաքին բոլորովիմբք յախթարմայութիւն են յեղաշրջեալք, իսկ մնացեալքն են եկք՝ աստի և անտի ժողովեալք ի վիճակէ սրբոյ Աթոռոյս, որք զդուռն եկեղեցւոյն ճանաչեն և մտանեն: Ուրեմն՝ ըստ որում գրեն նոքա, եթէ թուլատրիցէք, որն և ի նոցանէ յԱխթարմայութիւն յեղաշրջի, որն ցրուին , և եկեղեցին անկանի ի ձեռս այլոց: Ուստի՝ եթէ խնդիրս նոցին գլխովին կատարելն կարի դժուարին թուի ձեզ, գոնէ՝ այսպէս արարէք, եթէ հաճոյ թուի ձեզ, և շահել կամիք զբազմութիւն այն խղճալեացն, և հոգալ զփրկութիւն հոգւոց նոցա և եկեղեցւոյն: Զի ահա պատրիարքն արքունական հրամանագրով առաջնորդ է կարգեալ նոցա, և յիշխանութենէ նոցին հատեալ, ժամանակ ինչ ա՛յնպէս մնասցէ, և ի նոցանէ մի՛ մտցէ անդ սևագլուխ, այլ մնասցեն յիշխանութեան պատրիարքին ժամանակ ինչ, և եթէ սուրբ մեռոն պիտոյասցի նոցա, թող պատրիարքն ի քաղաքէդ յղեսցէ: Մինչև որպէս Աստուծոյ հաճոյ է՝ այնպէս լիցի: Ի մէնջ ևս զկոնդակ էին խնդրեալ ասէ, մեք ևս զմէկ յուսադրական կոնդակ գրեցաք առ նոսա, և պատուիրեցաք առաւել ի հաւատս մեր մնալ հաստատուն, քան թէ յայլ ինչ: Խնդրեալ էին ևս ասէ որովհետև՝ զթուղթ գրել առ ձեզ վասն այսր, վասն որոյ և մեք զայս թուղթ գրեալ՝ յղեցաք առ նոսա կնքով ի մէջ պահարանի, զի առ ձեզ յղեսցեն ի գտանել զսրտադիւրութիւն ինչ, զի նոքա այնպէս էին խնդիր արարեալ, զի առ ինքեանս յղեսցուք, որ ինքեանք առ ձեզ յղեսցեն: Ուրեմն՝ զորպէս կամիլ և առնելն ձեր, մեզ ևս ծանուցէք ասէ, զմեզ անմեղադրելիս պահելով: Զի զմեզ գիտելով յենարան, գրեն մեզ ամենեքեան զցաւս իւրեանց, յուսալով զապաքինութիւն ինչ գտանել ի մէնջ: Օրինակ սորին ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՊԿ:
       Թուղթ ևս առ Հալապու առաջնորդ Գէորգ վարդապետն գրեաց, ի պատասխանի թղթոյն: Զի սա ևս էլ գրեալ աղէխարշ կսկծմամբ զնեղսակրութենէ ժողովրդոցն և զկարի յոյժ զզուեցմունէն նոցա ի Սսեցւոցն: Եւ զոր ինչ խնդիր արարեալ էին ժողովուրդքն սա ևս յատկապէս առնելով զնոյնս, խնդրէր կատարել, և գրել ի Պօլիս զպատուէր վասն այսր, զինքն զիւրով կոնդակաւն առաջնորդ կացուցանել տեղւոյն: Ուստի՝ ծանոյց սմա այսպէս առնելն իւր՝ որպէս գրեցաւ ի վերոյ: Եւ յատուկ պատուէր հարազատութեամբ ծառայել սրբոյ Աթոռոյս, և ըստ որում խոստանայր, մնալ ի հնազանդութեան սորին: Եւ կոնդակն ընթեռնուլ ի մէջ ժողովրդեանն, և պատուիրել՝ ի նոյնս հաստատուն, և ըստ գրեցելոյն առնել: Եւ զայս ևս թէ՝ որովհետև դուք այդքան աղէխարշ կսկծմամբ գրեալ էք մեզ զայդ խնդիր, մեք ևս կատաևեցաք: Բայց գիտեմ ասէ, զի ի կողմունսդ այդ մաղձոտք և դառնաբերանք ոմանք զմեզ ի բերան առեալ, փոխեն զմաղձս իւրեանց, և լնուն զմէնջ զականջս հասարակութեան որպէս գիտես: Բայց ես ահա երդնում ասէ ի ճշմարիտն Ասատուած, զի շնորհօքն Աստուծոյ և սրբոյ Քրիստոսաիջի տեղւոյս, և օժանդակութեամբ օրհնեալ ազգիս իմոյ, սուրբ Աթոռս այս ըստ ժամանակին կառավարի բաւականապէս հոգևորօք և մարմնաւորօք: Ուրեմն՝ զի՛ կարծիցեն ասէ կարծոտքն, թէ զդիտումն ինչ ունիմք ի մարմնաւոր պիտոյս՝ կամ յայլ ախտս, այլ ի փառս Աստուծոյ ընդունողին սիրով առ ինքն դիմելոց, խոնարհեալ յողոչանս յուսով խնդրողացդ և յօժարութեամբ դիմողացդ, ընկալաք զձեզ անեզրապէս ի սէր որդիութեան սրբոյ Աթոռոյս: Մնաց այժմ ասէ բանն ի ձեր կողմն: Արդ՝ դուք եթէ ւ յայդ խորհուրդ և յառաջադրութիւնդ մնացիք անփոփոխ և միաբան, կատարին խորհուրդք ձեր: Ապա թէ բաժանեալ յայլ և յայլ՝ ի Պօղոս և յԱպօղոս ձգեցայք, մեք անպարտ եմք: Եւ պատուիրէք թէ որովհետև յանուն սրբոյ Աթոռոյս եղեր դէտ տեղւոյդ, պարտիս ըստ կոչմանդ և զգործդ ունիլ. ըստ կանօնի սրբոյ Աթոռոյս շարժիլ այսուհետև, յամենայնի վերահասու և վրէժխնդիր լինիլ օրինաց՝ հաւատոյ, և ամենայն կարգաց եկեղեցւոյս մերոյ, ի հեստելոցն դու ինքնին հեռանալ, և զի քեզ յանձնեցեալսն ևս հեռի և ազատ պահել՝ թէ ի նոցանէ, և թէ յամենայն օրինազանցութեանց, որ քան զամենայն հարկաւոր այս է քեզ: Եւ զգիրդ ի մէնջ անպակաս առնել: Եւ զՊօլսեցւոց պահաանն եդ ի մէջ հասարակ պահարանին նոցա, և գրեաց սմա պատուէր, զի ամբողջ կնքովն առ նոսա յղեսցեն ի Պօլիս ընդ իւրեանց թղթոյն: Ա Տօնացոյց յղեաց վասն տեղւոյ եկեղեղւոյն, պատուիրելով սմա այսուհետև զայս ածել ի գործ: Ա զբօսարան ևս սմա յղեաց:
       Թուղթ ևս առ Ակնցի և ի Պօլիս բնակեալ մկրի որդի մահտեսի Կարապետ Ամիրայն գրեաց, ի պատասխանի թղթոյն: Զի սա ևս էր զնոյն անցսն, և խնդիրսն ժողովրդոցն գրեալ, և աղաչէր լսօղ և կատարօղ լինիլ: Որում ծանոյց զկատարելն իւր զհայցուածս նոցա, և գրելն զկոնդակ օրհնութեան առ նոսա, և ի Պօլիս ևս զթուղթ վասն այսր. և զինչ գրելն: Եւ թէ՝ դոքա Գ անգամ մահսար են գրեալ ի Պօլիս, նոքա զի՞նչ պատասխանի գրեցին դոցա. ծասմ է՞ր սո՛չ սէիր ծանուցեալ մեզ: մանաւանդ՝ դու լաւապէս գիտես ասէ զորպէսն նոցա՝ որպէս և գրեալ էիր մեզ, ընդէ՞ր նեցա ևս ո՛չ գրես, այսինքն իշխանացն Պօլսոյ և հարկ՝ գրել և ծանուցանել նոցա զորպիսութիւնս և զխղճութիւնս ժողովրդոց տեղւոյն, որովհետև ինքն ականատես էր: Եւ զի՝ սա մինչ էր Կարին, եկն յայն ժամանակին ի սուրբ Աթոռս յուխտ: Եւ ետ աստ սրբազան վեհին զմասն ինչ փայտեղէն, զոր ասէին գոլ ի Կենաց փայտէն, որ ի միոյ տեղւոյ ի ձեռն արկեալ՝ չգիտէր զիսկութիւնն, ի կարծիս էր, թէ իցէ Կենաց փայտ՝ կամ ո՛չ Վասնորոյ ետ սրբազան վեհին զայն, և խնդրեաց, զի որպէս և գիտիցէ, առցէ զփորձն, և թէ ստոյգ ի Կենաց փայտէն իցէ, ծանուսցէ ինքեան, և մնասցէ այն ի սուրբ Աթոռոջս ի յիշատակ իւրեան: Ուստի՝ այժմ գրեալ էր սրբազան վեհին թէ՝ ո՞րպէս եղև, առե՞ր զփորձն, և իմքցա՞ր զստուգութիւնն՝ թէ ո՛չ. և մեզ ընդէ՞ր ո՛չ ծանուցեր: Որում գրեաց սրբազան վեհն թէ՝ դեռ մինչև ցարդ չիմացաք, և չստուգեցաք, և ի պատճառս զբաղմանց և մոռացմանց: Միտս ունիմք, զի ի մատուցանելն մեր զսուրբ պատարագն, գիցուք ի ներքոյ սկհւոյն, և տեսցուք զի՞նչ ազդէ մեզ Աստուած: Եւ յորժամ առցուք զփորձն, քեզ ծանուցանելոց եմք: Եւ այլ առ այսոսիկ բանք:
       Իսկ և՝ որպէս ի վերոյ ասացաւ, Նսնուսեցի մահտեսի Յովհաննէսի ազգական պարոն Ստեփանն ևս էր գրեալ վասն այս բանիս Հալապցւոց զթուղթ աղէտալի առ սրբազան վեհն, և խնդրէր կաարումն տալ նոցին խնդրոյն: Այլ և՝ որ ի յունիսի ԺԲ զթուղթս գրեալ վերստին ի Մատրաս, յղեցաք առ սա, զի ի վերայ Եգիպտոսի յղեսցէ, որպէս ասացաւ անդ, նա այժմ գրէր թէ՝ ի վերայ Եգիպտոսի չյղեցի. զի հարցի Ինկլիզացն, թէ՝ յետ քսան աւուրց այլ ո՛չ երթալ նաւ յԵգիպտոսէ ի Մատրաս և ի Հնդիկս: Ուստի, յղելոց եմ յետ քսան աւուրց ի Բասրայ և ի Բանդարբուշեռ, զի անտի յղեսցեն: Բայց լաւ էր թէ՝ Բ օրինակ ուղարկէիր, զի և մեք յղեաք, եթէ մինն չհասանէր , մինն հասանէր: Եւ զայս ընթերցեալ սրբազան վեհին, ետ գրել փութով զօրինակս այնց թղթոցն, որք ի մայիսի ԻԹ և ի յունիսի ԺԲ յղեցան: Որք են, թուղթ ի մատրաս, առ հասարակ ժողովուրդսն, դարձեալ նոյն , որ ինչ յառաջ՝ երկիցս անգամ:
       Թուղթ առ Շահամիր Աղայն, դարձեալ նոյն՝ որ ինչ ի մայիս ԻԹ, հանդերձ յաւելուածովն, որ ի յունիսի ԺԲ: Եւ այժմ այս աւելի, զի որպէս յառաջ ի յունսի ԺԲ Մարութեան Յովսէփ Աղային ծանոյց զվերջին լրբութիւնն մեծ թղթաշէն ֆռանկին, որ զվեց տարւոյ վարձ խնդրելով՝ աստ լրբութիւն արար, և վերձապէս հաւանեցաւ Գ տարւոյ վարձ առնուլ. և գնացեալ ի Պօլիս, անդ ևս զնոյն լրբութիւնն արարեալ էր, և վեց տարւոյ վարձ խնդրեալ. և նոքա չէին տուեալ. ուստի միայն զճանապարհի ծախսն առեալ ի պատրիարքէն՝ ի Պօլսոյ մինչև յիւր երկիրն ԲՃԼԳ ղռուշ, ելեալ գնացեալ էր անդ: Աստ ևս որ ի մէնջ ԱՃԾ ղռուշ էառ ի կողմանէ վարձուն, և ի Կարս առեալ էր ԱՃԺԵ ղռուշ՝ վասն ծախուց ճասնապարհին և տանող թաթարին, մինչև սի մեծն Պօլիս, զայսոսիկ ևս ծանոյց: Եւ գրեաց թէ՝ միայն մնացեալ է՛ նմա ի կողմանէ Գ տարէն վարձուն՝ ԲՌԵՃԾ ղռուշ: Ուստի՝ ծանուցէք զայս Մուսի Դլաշին, և եթէ ի Փարիզու գրեցեն ինչ յայդր վասն նորա, միայն այսքան է մնացեալ նորա դրամ, և ո՛չ աւելի, թէպէտ և այս ի զուր է, ըստ որում օգուտ ինչ ո՛չ արար մեզ: Յառաջ ասէ յորժամ հատեալ եղև Գ տարէն վարձուց վճիռն, և նա յանձն էառ երթալ առնուլ ի Պօլիս, վասնորոյ և մեք գրեցաք յառաջ, թէ լուսահոգւոյն և թէ ձեզ՝ թէ ետուք: Իսկ այժմ այսպէս եղև: Ծանոյց ևս թէ՝ ըստ սոյն օրինակի յառաջ Բ գիր եմք գրեալ, մինն ի վերայ Բաղդատու ի մայիսի ԻԹ, և մինն ի վերայ Հալապու՝ ի յունիսի ԺԲ, և այս ևս այժմ ի վերայ Հալապու: Եւ թէ ի Մէլիք Յովսէփէն դեռ ո՛չ ընկալաք զպատասխանի թղթոյդ զի յղէաք, ի հարկէ նա ա՛յլ ճանապարհաւ յղեաց: Եւ յետ աւուրց ասէ զնոր նուիրակ յղելոց եմք, և գրելոց եմք դարձեալ զթուղթ առ քեզ: Այս թղթոյս օրինակի ի վերայ բարևագրի է, իսկ այս յետին յաւելուածս ի բոլորագրահամար տետրոջն է. յերեսն ՉԿԱ, ՉԿԲ: Գրեաց ևս զփուսուլայ առ սա, զայն, զոր ի յունիսի ԺԲ վասն Արցախու իշխանացն գրեաց, թողուլ, ի բաց զունայն յոյսն որ վասն նոցա : Եւ վասն բանից Գրիգոր Աղային, կրկնաբար: Այժմ միայն զԱրցախու իշխանաց բանն գրեաց: Իսկ վասն Գրիգոր Աղայի բանին ի թղթոջն զայս ևս գրեաց թէ՝ զայդ եթէ առնիցէք, դուք ևս մասնակից լինիք այս մեծավարձ յիշատակս լուսահոգւոյն, և զձեր անուանս ևս ի յարձանս յիշատակաց գրեցուցանելոց եմ, թէ նոքա եղեն պատճառ սոցին շինութեանն:
       Թուղթ ևս առ Մարութեան Յովսէփ Աղայն, ըստ օրինակի առաջնոյն, հանդերձ յաւելուածովն, որ ի յունիսի ԺԲ: Նա և այժմ ևս գրեալ զփոքրիկ թուղթ ի կանոնաց գրոց՝ այսու առ Սէթն յղեցաւ, որովհետև նա էր խնդրեալ, և Յովսէփին ևս ծանուցաւ, որպէս և ի յունիսի ԺԲ, և կնքեալ ինքն, և Դ եպիսկոպոսաց ևս կնքեցուցեալ՝ յղեաց առ սա, վասն Գրիգոր Աղայն չար կնոջն:
       Ճուսուլայ ևս մեծ առ սա, ըստ օրինակի այնր, որ ի յունիսի ԺԵ գրեցաւ առ սա ի պատասխանի իւր ողոթյն, ի վասն լրբութեանց մեծ ֆռանկին, որ և ի վերդ ի թղթոջ Շահամաիր Այղային յիշեցաւ: Յորում յաւելուած նոր, թէ որ գրեցաք թէ՝ ի ֆռանկաց և ի մեր աղայոց հանեալ թղթոցն յղեցաք, այլ չյղեցաք վասն պահարանին չմեծանալոյ, մանաւանդ՝ զի Բ անգամ յղեալ եմք, թէպէտ առաջին թղթոց օրինակաւն գրեցաւ:
       Փուսուլայ ևս դարձեալ առ սա, ըստ օրինակի այնր, որ ի յունիսի ԺԲ գրեցաւ առ սա վասն թղթոյն՝ զոր գրեալ էր առ սա Եգիպտոսի առաջնորդն, վասն յայս կողմունքս գալոյ:
       Դաւթար ևս վասն խոստմանց և առաջադրելոց լուսահոգի Գրիգոր Աղային, և մեզ ի նմանէ հասեալ դրամոցն և շինեալ յիշատակացն, ըստ օրինակի առաջնոցն, հանդերձ յաւելուածովն՝ որ ի յունիսի ԺԲ: Այժմոյս ևս այս աւելի, թէ մեշ թղթաշէն ֆռանկն որ իՊօլիս ի կողմանէ Գ տարէն վարձուն ԲՌԵՃԾ պարտ էր առնուլ՝ չէառ, որպէս ահա ի թուղթսն երկարապէս գրեցեալ է, առ սոսա յղեցաւ, որովհետև սոքա էին խնդրեալ. թէպէտ ես սխալմամբ ի վերն գրեցի, որպէս ահա ի լուսանցն ևս եմ գրեալ:
       Թուղթ ևս առ պարոն Սահրատն Խօջտմալեան , ըստ օրինակի առաջնոյն:
       Թուղթ ևս առ Աւէտ Աղայն Մարգարեան, ըստ օրինակի ի յունիսի ԺԲ գրեցելոյն: Այսք ամենեքեան ի մի պահարան եդեալք, գրեցան ի ձեռս Շահամիր և յոքվսէփ Աղայիցն, հասուցանել առ իւրաքանչիւրսն: Զոր յղեցաք առ նսնուսեցի Մահտեսի Յովհաննէսի ազգական վերոյիշեալ պարոն Ստեփանն ի Հալապ, զի կամ ի վերայ Եգիպտոսի, և կամ ի վերայ Բուշեռու և Բասրայու հասուսցէ ի Մադրաս առ Շահամիր և Յովսէփ աղայսն:
       Թուղթ ևս ի Բանդառ Բուշեռ՝ առ Տէր Մարգարեան պարոն Աւէտն է պատասխանի երից թղթոցն նորին յայսմ ամի գրեցելոց. այսինքն՝ ի փետրվարի՝ ԻԵ, ի մարտի ԻԵ, և ի մայիսի ԻԲ: Առ որ եկեալ էր ի Շամիր Աղայէն թուղթ՝ վասն մահուան Գրիգոր Աղային, հասուցանել աստ յատուկ փայեկաւ, իսկ նա ընդ կարաւանի էր յղեալ, որ յոյժ մեզ եհաս՝ որպէս ասացաւ ի մայիսի ԻԹ և ի յունիսի ԺԲ, ի գիրս Շամիր և Յովսէփ Աղայիցն: Եւ զի քան զայն թուղթսն յառաջ հասեալ թղթովքն իմացեալ սրբազան վեհին զորպէսն, գրեաց զպատասխանիսն ի վերայ Բաղդատու և Հալապու, որպէս ասացաւ, վասնորոյ՝ ծանոյց սմա այժմ և գրեաց թէ՝ այդ կողմամբքն որովհետև շատ հասանին, վասնորոյ այդ կողմամբն ո՛չ յղեցաք. զի եկօղ ո՛չ գոյ հաւատարիմ, և յուշ հասանէր առ քեզ. այնր աղագաւ և քեզ գիր ո՛չ գրեցաք յայսքան ժամանակս վասն եկօղ չլինելոյ՝ դու զայլ և այլ կարծիս մի՛ առնիցես վասն մեր գիր չգրելոյն: Եւ շնորհակալութիւն և օրհնութիւն վասն առ սուրբ Աթոռս հարազատութեանցն, և պատուիրէր՝ ի նոյն մնալ: Եւ ծանոյց այժմ ևս ըստ նոյն օրինակի առաջին թղթոցն գրելն զթուղթս առ Շամիր և Յովսէփ աղայսն և յայլսն ի Մատրաս, ի յղելն ի Հալապ առ Ստեփանն, զի կամ ի վերայ Եգիպտոսի, և կամ ի վերայ Բասրայու յղեսցէ, և կամ ի բուշեռ առ ինքն հասուսցէ ընդ իւր թղթոյն, և յորժամ առ քեզ յղեսցէ, դու ևս շուտով ի Մատրաս յղեա՛ ասէ, ի ձեռս Շահամիր և Յոցսէփ Աղայիցն: Եւ զի սա ըղձիւ խնդրէր թէ՝ զոր ինչ նոր գրեանս շինեսցես և տպեսցես, մեզ բաժին յղեա՛: Ուստի գրեաց թէ՝ յառաջ ի ՌՄԻԴ և ի մայիս ԻԶ զտօնացոյց եմ յղեալ ի վերայ Բաղդատու վասն ամենայն եկեղեցեաց կողմանցդ. ըր ի հարկէ դոյն տեղւոյդ եկեղեցւոյն առ ձեզ է հասեալ: Իսկ այժմ ամենայն զբօսարան և ամենայն տաղարան յղեաց սմա, եդեալ ի մէջ թղթոյս: Զայս ևս առ նոյն Ստեփանն յղեաց ի Հալէպ զի կամ ընդ Մատրասու թղթոյն առ նա յղեսցէ, և կամ թէ զայնս ի վերայ Եգիպտոսի յղեսցէ, զայս թուղթս միայն հասուսցէ ի Բուշէռ առ Աւէտն:
       Թուղթ ևս ի Հալապ՝ առ յիշեալ պարոն Ստեփան, ի պատասխանի ի սեպտեմբերի Բ գրեալ թղթոյն: Որ որպէս ի վերն ասացաւ, գրեալ էր նման միւսոցն զանցսն տեղւոյն. կսկծալով և մորմոքմամբ, և զխնդիրս նոցա ծանուցեալ. և խնդրէր կատարել զհայցուածս նոցա, և առնուլ ի ներքոյ իշխանութեան սրբոյ Աթոռոյս: Որում ծանոյց զոր ինչ գրեաց, թէ հասարակին, թէ առաջնորդին յատուկ, և թէ մեծն Պօլիս: սԶպօլսեցւոց թուղթն ևս առ ձեզ յղեցաք ասէ, զի դուք յղեսջիք առ նոսա: Այժմ մնամք ասէ մեր գրեցելոցս պատասխանւոյն, թէ ի գալն այս գրեանցս առ ձեզ՝ զի՞նչ առնէք դուք, և կամ ի Պօլսոյ զի՞նչ լսէք. և զի՞նչ գրեն ձեզ նոքա. կամ թէ՝ նոքա ևս համաձայնին ձեր գրեցելոցն և կամեցելոցն, և կամի՞ն կատարել զխնդիրս ձեր՝ թէ ոչ. զի այդ բանդ ասէ արքունական հրամանաւ գայ ի գլուխ՝ և ոչ թէ հոգևոր իշխանութեամբ, որպէս և դու գիտես: Բայց թէ դոքա միաբանութեամբ պնդեալ մնան ի խօսս իւրեանց, ոչ ոք կարէ խափանել. ի նոցանէ ևս ի հարկէ լսող լինելոց են: Զի՞նչ և ո՞րպէս լինիլն՝ մեզ գրեսցես ասէ: Զորպիսութիւնս Նսնուսեցի մահտեսի Յովհաննէսին խնդրեալ էր աղաչանօք, բարւոք են այժմ, և միշտ գրեն առ մեզ զբարի որպիսութիւնս իւրեանց: Եւ վասն ի յունիսի ԺԲ առ ինքն յղեալ: Հնդկաց գրեանցն գրէր թէ՝ ի Բուշեռ եմ յղելոց , զի անտի նաւու յղեսցեն, գրեաց թէ՝ ընդէ՞ր ո՛չ գրես թէ՝ ի վերայ Մսրայ գնալոյ ժամանակն ե՞րբ է: Եթէ տակաւին չիցես յղեալ ասէ, յղեա՛, և զպատասխանին շուտով բերեալ յղեա առ մեզ, որով յոյժ շնորհակալելոց եմք ասէ զքեզ: Ծանոյց և այժմ նորապէս գրելն զօրինակն առաջին թղթոցն Հնդկաց ըստ իւր գրեցելոյն. և յղելն առ ինքն. զորս ասէ կամ ի վերայ Մսրայ, և կամ ի վերայ Բուշեռու յղեսցես: Եւ ի Բուշեռ Տէր Մարգարեան պարոն Աւէտ գոյ, որում զգիր սգրեցաք, եթէ զՀնդկաց գրեանսն անդ յղեսցես, ընդ իր թղթոյն առ նա յղեա՛, և թէ զայնս ի վերայ Մսրու յղեսցես, զյադ թուղթդ միայն յղեա՛ առ նա: Մէկ զբօսարան, և Ա տաղարան, ևս սմա յղեաց: Եւ գրեաց, զի յորժամ թուղթ գրեսցէ ինքն, և կամ յայլոց թուղթ իցէ, յղեսցէ ի Կարին առ Մուրտիկեանսն, զի մեր հարազատքն են նոքա ասէ, և մեզ կու հասուցանեն աստ : զՀալապու թղթոց պահարանն ևս առ սա յղեաց, տալ անդ առաջնորդին և իշխանացն:
       Թուղթ ևս ի Կարին առ Մուրտիկզադէ Խօջայ Առաքելն և տիրացու Սիմէօնն գրեաց, և պատասխանի թղթոյ նոցին, յորում ոչ գոյր ամսաթիւ, որք գրէին զհասանիլն անդ Յակոբ վարդապետին՝ և գրէին թէ՝ մեք ևս գալոց եմք ընդ նմա: Ուստի՝ գրեաց թէ՝ ըստ խոստմանն ձերոց եկեալ վայելեսջիք զշնորհս սրբոյ Աթոռոյս: Եւ ի գալն ձեր ասէ, զյոլով դրամս բերջիք, կամ ընդ Յակոբ վարդապետին յղեսջիք եթէ դուք չգայցէք, զի խարջ և պակասութիւն շատ ունիմք: Ծանոյց աստ զնորոգումն սեանց սրբոյ եկեղեցւոյն. և թէ կամիմք ևս զբոլոր եկեղեցին սպիտակացուցանել տալ և ծաղկել: Վասնորոյ՝ պարտիք ասէ զդրամ հասուցանել մեզ: Եւ ի Թօխաթ առ մահտեսի Աղամջանն եղեալ Եսայի վարդապետի յղեալ դրամն (դհ ) հասեալ էր անդ, զոր սոքա առեալ էին, և գրէին սրբազանին: Վասնորոյ՝ գրեաց թէ՝ իմացեալ միամտեցաք: Եւ որ ի սեպտեմբերի Գ գրեաց սոցա, զի փոլիցագիրն զոր ի վերայ պատրիարքին գրեալ յղեաց առ սոսա, տացեն անդ: Յակոբ վարդապետին, զի բերեալ աստ տացէ ինքեան, սոքա այժմ գրէին թէ՝ ի Պօլիս յղեցաք առ պատրիարքն: Գրեաց թէ՝ ընդէր այդպէս արարիք, բերել տուք յետս, և զկնիքն տուեալ յղեսջիք առ մեզ: Եւ վասն Բէշքիւթիւրի Բ ջորւոցն, որ էր առ սոցին եղբայր մահտեսի Փիլիպպոսի, որպէս ասացաւ ի սեպտեմբերի Գ, գրեաց առ ինքեանս բերել տալ՝ և յղել աստ ընդ Յակոբ վարդապետին: Եւ որ ի սեպտեմբերի Գ գրեաց սոցա թէ՝ ի Հալէպ ո՞վ ունիք. այժմ գրէին թէ մեր քաղաքացի Ստեփան գոյ, զոր ինչ գրեսցես՝ ծառայելոց է: Գրեաց թէ ապա ընդէ՞ր ոչ էր գրեալ մեզ զորպիսութիւնսն տեղւոյն նա ևս: Գրեցէք անպակաս առնել ի մէնջ զգիրն: Ծանոյց ևս՝ թէ անդ Նսնուսեցի Ստեփան գոյ. ըր քանիցս գիր գրէ մեզ, գրեցի նմա, զի զգիրն իւր առ ձեզ հասուսցէ, և դուք առ մեզ յղեսջիք: Եւ զՀալապու և զՀնդկաց մեծ պահարանն առ սոսա յղեաց, ուրոյն տուաք փայեկին, որպէս ի ներքին ևս ասի, յղել առ Նսնուսեցի պարոն Ստեփանն ի Հալապ:
       Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն, ի պատասխանի ի սեպտեմբերի ԺԸ գրեալ թղթոյն: Որ ևս գրեալ էր զգալստենէ Յակոբ վարդապետին: եւ զայն փոլիցայն Թօխաթու նուիրակ սահակ վարդապետին, զոր տուեալ էր Եակոբ օղլուն, գրէր թէ ի լրանալ վատային առնլոց եմ ի Եակոբ օղլուն, և վատայն էր սեպտեմբերի ԺԹ: Գրեաց առնուլ և ընդ Յակոբ վարդապետին յղել ի վերայ Կարսայ: Եւ վասն մհ. Աղաջանի յղեալ փօլիցային Եսայի պետի, սա ևս էր գրեալ թէ մահտեսի Աղամջանն առ իս է յղեալ, ղապզ յղեա՛, զի առ նա յղեցից: Գրեաց թէ՝ ղապզն յառաջագոյն եմ յղեալ ի յօգոստոսի ԻԲ: Եւ այդ դրամդ ասէ Մուրտիկեանց պարտի հասանիլ, զի մեք ի վերայ նոցա եմք հաշուեալ: Եւ վասն չիք Մովսէսի բանադրանացն որ ի սեպտեմբերի ԺԴ գրեաց նուիրակին և առաջնորդին ընթեռնուլ տալ, այժմ վերայիշեաց սմա, զի այնպէս արասցեն: Եւվասն Հալապու թղթոցն սմա ևս գրեաց թէ՝ ահա ընդ նոյն գրաբեր փայեկին յղեցի, թող ով յղելոց է՝ յղեսցէ, կամ մահտեսի Մսրին տուր, զի նա յղեսցէ: Քանզի ի Հալապու առ մահտեսի Մըսրն էին յղեալ զայն թուղթն. իսկ նա զփայակն յղեալ էր, և գիր չէր գրեալ առ սրբազան վեհն, վասնորոյ՝ մեք ևս ուրոյն ետուք փայեկին զպահարանն, տալ նմա ձեռամբ սոցա, զի տեղեկասցին և յղել տացեն շուտով ի Հալապ:
       Թուղթ ևս ի յԱմասիա առ մահտեսի Սատէթեանց մահտեսի Մարտիրոսի գրեաց, որ մինչ աստ էր խոստացաւ վասն վերին լուսամտից Կաթողիկէի սրբոյ աստուածաիջի Տաճարիս խոստացաւ զշիշայ ջամ յղել անտի: Զոր և այժմ յղեալ էր, և Դ ոսկի ևս շինօղչէք էր յղեալ, զորս հասուցեալ էր ի Թօխաթ առ Առամջանն, և նա հասոյց մեզ զջամսն ի վերայ Կարնոյ ի ձեռն վէքիլ Հայրապետին: Ուստի՝ գրեաց սմա զշնորհակալութիւն և օրհնութիւն: Եւ թուղթ ևս էր գրեալ սրբազան վեհին, զպատասխանին օրհնութեամբ գրեաց: Մահտեսի տիրացու Սատաթին ևս ողջոյն գրեաց: Եւ զայս ևս, թէ ահա զլուսամուտսն ի յիշատակ քեզ շինեցուցանեմք, զերեք սիւնսն սրբոյ տաճարիս ևս նորոգեմք: Գրեաց նա և այժմ զթուղթ ի Թօխաթ՝ առ սրբոյ Աթոռոյս վէքիլ և գանձապետ մահտեսի Աղամջանն, ի պատասխանի ի սեպտեմբերի Ա գրեալ թղթոյն: Առ որ յղեաց զթուղթ մահտեսի Մարտիրոսին վերոյիշեցելոյ, և գրեաց զջամից զհասանելն սմա ևս: Բայց նա ասէ Դ ոսկի ևս էր գրեալ յղեցի , չիմացաք քեզ հասոյց թէ ո՛չ: Եւ միամտութիւն վասն Եսայի վարդապետի փոլիցային. թէ ահա հասեալ է ի Կարին որ պաչտ էր հասանիլ Մուրտիկեանց՝ ահա հասեալ է, և մեք զղապզն յառաջ ի յօգոստոսի ԻԲ գրեալ և յղեալ եմք ասէ առ քեզ՝ որ յղեսցես առ Եսայի վարդապետն: Եւ որպէս ի սեպտեմբերի ԺԴ, այժմ ևս գրեաց սմա հարկ՝ առնուլ զփոլիցայն՝ զոր յօգոստոսի ԻԲ արարաւ ի վերայ նորա: Եւ որ ի սեպտեմբերի ԺԶ գրեաց զփոլիցայագիր՝ պատառել և յետս յղել, այժմ ևս գրեաց առնել այնպէս: Եւ Յակոբ վարդապետն ի գալն ի Թօխաթ՝ դրամ էր առեալ ի սմանէ զոր սա գրէր թէ՝ յինէն ետու, ա՛ռ: Գրեաց, դեռի Կարին է. երբ եկեսցէ՝ առնլոց եմ: Այլ ևս՝ Բ կտակաց աղագաւ գիր էր խնդրեալ, զորս գրեալ յղեցաք: Որք են այսք:
       Թուղթ առ մահտեսի Պօղոս ոմն, և յորդին իւր մահտեսի Ստեփաննոսն. ըրք զկտակ հանգուցեալ մահտեսի Գէորգին տուեալ էին սմա. ) որ էր մահտեսի Պօղոսի որդին:
       Թուղթ ևս առ Պետրոս ոմն. որ զկտակ հանգուցեալ եղբօրն իւրոյ Աւետիքին տուեալ էր սմա: Զորս և յղեաց առ սա, տալ նոցա: Իսկ զթուղթ մահտեսի Աղամջանին յղեաց Կարին առ վէքիլ Հայրապետն յղել առ սա , զալաու պահարանն, զՀայրապետի պահարանն, և զԱռաքելինն ուրոյն փայեկին:
       Գիր ևս Մկրտիչ վարդապետն գրեաց առ Յակոբ վարդապետն ի Կարին, փութացուցանել զգիրն:
       Փուսուլայ ևս հրամանաւ սրբազան վեհին գրեաց առ սա. թէ յառաջ Մուրտիկեանք գրեալ էին գրել քեզ՝ որ վասն դրամի շատ սխլաթ չառնել. զոր և գրեցաք մեք և այժմ ի ձեռս քո է ի հարկէ: Այլ զի ունիմք մեք ի ներկայութիւն զյոլովութիւնս ծախուց մեծաց. վասնորոյ՝ պարտիս դրամ շատ առնուլ է դոցունց և բերել ընդ քեզ: Այս ի Հայրապետի պահարանումն եղաք տալ նմա: Եւ զի ի վերայ Կարնոյ էր գնալոց այս փայակս, վասնորոյ՝ ի Կարս ևս զթուղթ գրեալ՝ տուաք սմա տանել:
       Օրհնութեան թուղթ առ պարոն Կօշտօն, զի շատ հիւանդութիւն էր կրեալ յերկար ժամանակս , և կրէր տակաւին: Որում օրհնութիւն և մխիթարութիւն գրեաց:
       Թուղթ ևս սօրհնութեան առ Սարգիս ոմն, որ էր Բօշայ, որ յանուն սրբոյ Գեղարդեանն Ա երինջ էր տուեալ, զոր և Գէորգն յղեալ էր ընդ մեր տղայոցն, որք ընդ նուիրակին գնացին անդ ի սեպտեմբերի ԻԵ, և այժմ եկին: Եւ Մկրտիչ վարդապետն առ Գէորգն գիր գրեալ, զայսոսիկ առ նա յղեաց ընդ նոյն փայեկին՝ տալ նոցա: Ել սոքօք փայեակն որոյ անունն էր Մելքոն, ի հոկտեմբեր Ը: