Հալապու
ժողովուրդքն
զզուեալ
և
վիրաւորեալ
հոգւով
չափ
ի
կաթուղիկոսէն
Սսայ՝
որ
Եփրեմ
անուանիւր,
որ
այլ
չնստելով
ի
Սիս
ի
Հալապ
նստէր,
և
զզուեցուցեալ
էր
յոյժ
զնոսա
)
գրեալ
էին
քանիցս
զթուղթ
աղերսանաց
բազում
կնքովք
ի
մեծն
Պօլիս
առ
պատրիարքն
և
իշխանսն,
զի
որոշեսցեն
զինքեանս
ի
տանէն
Կիլիկիոյ
արքունական
ֆերմանով,
և
արասցեն
թեմ
և
վիճակ
սրբոյ
Աթոռոյս
Էջմիածնի:
Եւ
նոքա
ի
շատ
ստիպմանց
նոցին
հարկեցեալ՝
արարեալ
էին
ըստ
հայցուածոց
նոցին.
զի
զԳէորգ
վարդապետ
ոմն
ի
նոյն
վիճակէ՝
ըստ
նոցին
խնդրոյն
առաջնորդ
էր
արարեալ
ինքեանց
պատրիարքն
արքունական
ֆերմանու,
և
իբրու
որոշեալ
էր
ի
տանէն
Կիլիկիոյ,
այլ
ի
կողմանէ
սոյն
բանիս
ոչինչ
գրէր
բնաւ
առ
սրբազան
վեհն:
Իսկ
այժմ,
առաջնորդ
և
բոլոր
միաբնադաւան
ժողովուրդքն
Հալապու
գրեալ
էին
զթուղթ
աղերսանաց
առ
սրբազան
վեհն
բազում
կնքոմք.
և
ծանուցանելով
զայս
եղելութիւն,
խնդրէին
հաճիլ
ընդ
սոյն
արարեալս
իւրեանց,
առնել
վիճակ
սրբոյ
Աթոռոյս,
և
գրել
առ
ինքեանս
զթուղթ
օրհնութեան,
և
սրտադիւրութեան,
և
տիրութիւն
առնել
ինքեանց:
Մանաւանդ՝
գրել
զթուղթս
առ
պատրիարքն
և
իշխանսն
Պօլսոյ.
զի
զսոյն
բանս
մի՛
յեղաշրջեսցեն
ըստ
կամաց
Սսայ
կաթուղիկոսին,
որ
գնալոց
է
ասէ
անդ՝
զի
յեղաշրջել
տացէ
և
յիւր
կողմն
արկցէ
վերստին:
Այլ
տիրեա՛
մեզ
ասեն
զի
մի՛
միւսանգամ
ոտն
նոցա
մտցէ
աստ:
Եւ
եթէ
անտես
առնիցես
զաղաչանս
մեր
ասեն,
և
Պօլսոյ
պատրիարքն
ևս
թուլատրեսցեն
յայնժամ
յոյժ
չափազանց
վատութիւն
է
լինելոց,
և
մանաւանդ՝
ի
սարսափելի
ատենին
Քրիստոսի
ասեն
իրաւունս
եմք
խնդրելոց:
Եւ
առ
այս
յոյժ
բազում
խնդիր՝
լալով
և
հառաչմամբ:
Որք
և
զսրբազան
վեհի
անունն
յիշէին
անդ
ի
սուրբ
պատարագն.
քանզի՝
արքունական
հրամանաւ
վարեալ
էր
անտի
տեղւոյ
փաշայն
զՍսայ
կաթուղիկոսն:
Որ
յետ
ելանելոյն
ի
քաղաքէն,
զսուտ
թամասուկ
մի
ԺՌ
ղռուշի՝
տուեալ
էր
ախթարմայ
իշխանի
միոյ
Քիւրքճի
Իւսուֆ
կոչեցելոյ.
իբր
թէ
ես
տալոց
եմ
սմա
ի
գրաւի
դնելով
զամենայն
վախուպսն
եկեղեցւոյն
Հալապու:
Զորս
ծանուցեալ
էին
նոքա
սրբազան
վեհին:
Գրէին
զսոյն
խնդիր
յատկապէս
ևս՝
տեղւոյ
առաջնորդ
Գէորգ
վարդապետն,
և
պարոն
Ստեփանն
Նսնուսեցի,
և
մահտեսի
Կարապետ
Ամիրայն
Մկրեան,
վասնորոյ
և
սրբազան
վեհն
գրեաց
զօրհնութեան
կոնդակ
առ
ժողովուրդսն
Հալապու,
ի
պատասխանի
իւրեանց
մահսարական
թղթոյն:
Նախ
յուսադրութիւն
յոյժ
յոլով,
ցաւակցաբար
սփոփմամբ
այսպիսի
բանիւ
թէ՝
ըստ
կարգի
բնութեան,
հա՛րց
պարտ
է
ի
խնդիր
ելանել
հեռացեալ
որդւոց.
և
հովուին
է
հարկ
խնդրել
և
գտանել
զմոլորեալ
հօտն
իւր.
այժմ
զներհակն
տեսաք
ասէ,
զի
փոխանակ
հօր
ի
խնդիր
ելանելոյ
որդւոց,
և
հովուի
ընթանալոյ
ի
տանիլ
զհօտս,
որդիքն
ելանեն
ի
խնդիր
հարց
և
հոգևոր
ծնօղի,
և
հօտքն
յորդորեն
զհովիւն
ելանել
և
խնդրել
զինքեանս:
Եւ
այս
ո՛չ
այլ
իրիք
աղագաւ
է,
եթէ
ոչ
վասն
մեղաց
մերոց:
Զի
թողեալ
ասէ
զուղիղ
պողոտայն,
ընթացաք
ընդ
թիւրսն,
ո՛չ
պահեաց
իւրաքանչիւր
ոք
ի
մէնջ
զկանօն
իւր,
և
ո՛չ
ծանեաւ
զչափ
իւր,
այլ
ամենեքեան
ըստ
կամաց
իւրեանց
ընթանալով՝
զբարեկարգութիւնն
կորուսաք
իսպառ,
զի
ո՛չ
ոք
զանազանեաց
և
ընտրեաց
ի
մէնջ,
որ
ըստ
Առաքելոյն
բանի,
տայր
ըստ
արժանւոյն
իւրաքանչիւրոյ
որում
վայել
էր
պատիւ,
զպատիւ,
որում
երկիւղ՝
զերկիւղ.
այլ
ինքնահաճեղեալք,
գնաց
ամենայն
ոք
ըստ
իւր
կամաց,
և
եղծաւ
բարեկարգութիւնն:
Վասնորոյ՝
և
էառ
Աստուած
ի
մէնջ
զամենաճոխ
թագաւորութիւնն
մեր,
և
մնաց
միայն
հոգևոր
իշխանութիւնն:
Եւ
այն
ևս
ի
տաճկական
բռնութենէ
զզուեալ՝
և
ի
չարութենէ
ի
միում
վայրի
չկարացին
առնուլ
զհանգիստ
երանելի
հայրապետքն
մեր,
այլ
ի
յոլով
տեղիս
տեղափոխեալք՝
նստէին
առ
ժամանակ
մի.
ո՛չ
իբրու
զհաստատուն
Աթոռ
Հայրապետութեան
անդ
հաստատելով,
այլ
յանուն
սրբոյ
Աթոռոյս
Էջմիածնի
լեալ
հայրապետ,
ուր
և
յաջող
էր
նստիլ
ըստ
բերման
ժամանակին,
ա՛նդ
նստէին,
գոլով
փոխանորդք
սրբոյ
Լուսաւորչին,
և
մի՛
էր
Հայրապետութիւնն,
որպէս
պատմիչք
վկայեն:
Իսկ
մինչ
իսպառ
բարձաւ
իշխանութիւնն
մարմնաւոր՝
ազգիս
հայոց,
ապա՝
երանելի
հայրապետքն
մեր,
այսինքն՝
Գրիգորիսեանքն
և
Ներսիսեանքն,
որովհետև
իսպառ
անընտելք
էին
տաճկական
իշխանութեան,
համակամութեամբ
վարդապետաց
և
իշխանաց
ժամանակին,
փոխեցին,
զԱթոռս
իւրեանց
ի
յոյնս ,
վստահանալով
ի
Քրիստոսապաշտ
թագաւորութիւն
նոցին,
մանաւանդ՝
զի
ունէին
ի
յայն
կողմունսն
զմասնաւոր
թագաւորապէս
իշխանութիւն
ի
յայն
ժամանակին:
Եւ
որպէս
վասն
Յօսէփու
արդարութեանն,
ազգն
Իսրայէլի
առ
ժամանակ
մի
աճեցին
և
ուռճացան
յԵգիպտոս,
և
յետ
Յովզէփու՝
մատնեցան
ի
չարչարանս
և
ի
գերութիւն
ի
ձեռս
Եգիպտացւոց,
նոյնպէս՝
և
ազգս
մեր
վասն
այնց
երանելեաց
արդարութեանն
առ
ժամանակ
մի
բերկրեցան
և
մնացին
ապահով
ի
կողմունսն
յայնոսիկ,
և
զկնի
նոցին՝
հանդերձ
կաթուղիկոսաւն
և
սրբութեամբքն
մատնեցան
ի
սուր
և
ի
գերութիւն
այլազգեաց,
որպէս
վկայեն
պատմիչք:
Զի
ըստ
մարգարէին,
փոխեան
թէպէտ
ի
ձեռաց
առիւծու,
այլ
պատահեցաւ
նոցա
արջ:
Ապա
ի
յայնմ
ժամանակի,
վարդապետք
և
իշխանքն
մեր
մինչ
տեսին
թէ՝
այն
է
կամքն
Աստուծոյ,
զի
ընդ
իշխանութեամբ
այլազգեաց
լինիցին,
փոխեցին
և
դարձուցին
անտի
զԱթոռն
Հայրապետութեան
համակամ
խորհրդով
և
միաբանութեամբ
ի
բնիկ
տեղիս
իւր
ի
դաշտս
Այրարատեան,
և
բազմեցաւ
տէր
ի
տան
իւրում,
որպէս
ակն
պատուական
յեռեալ
յոսկի,
յորում
նստան
Հայրապետք՝
և
կառավարեցին
զազգս
մեր
մինչև
ցայսօր
ժամանակի:
Արդ՝
կարէ
ասէ
ամենայն
ոք
ընտրե՛լ
այսու
զիրաւն
և
զանիրաւն
և
զճշմարիտն:
Զի
ի
ժամանակին
յորում
փոխեցին
երանելիքն
զԱթոռս
իւրեանց
ի
յոյնս,
գոյին
յայնժամ
երևելի
և
գիտուն
վարդապետք
ի
յայսկոյս,
և
իշխանք
մեծամեծք.
եթէ
սոքա
ևս
նստուցանէին
աստ
զկաթուղիկոս
մի
յանուն
սրբոյ
Էջմիածնի,
մի՞թէ
ոչ
կարէին.
զի
ունէին
ևս
զիրաւունս:
Նախ՝
զի
զԱթոռն
սուրբ
Լուսաւորչին
ունէին,
և
երկրորդ՝
զի
քանիցս
անգամ
տարածեցաւ
ի
նոցունց
ախտն
Ախթարմայութեան
ի
յազգս
մեր.
(որ
և
մինչև
ցայսօր
տարածի .
)
որոյ
սակս
և
գրէին
քանիցս
անգամ
առ
նոսա
զթուղթս
մեղադրութեան,
այլ
սակայն՝
կային
ի
հնազանդութեան
յամենայնի,
և
ո՛չ
ցուցանէին
զապստամբութիւն
ինչ,
թէպէտ
և
ունէին
զիրաւունս:
Քանզի
գիտէին
ամենեքեան,
զի
երանելիքն
այնք,
ոչ
եթէ
զսուրբ
Աթոռս
քամահելով՝
փոխեցին
զԱթոռն
իւրեանց
աստի,
այլ
ի
տաճկական
բռնութեանն
խոյս
ետուն
առ
ժամանակ
մի:
Որպէս
և
ի
գիրս
իւրեանց
յայտնի
է,
զորս
գրեալ
են
մորմոքմամբ,
առ
վարդապետսն
մեր՝
որք
լեալ
են
յայսկոյս
յայնմ
ժամանակի:
Ապա
մինչ
իսպառ
բարձաւ
Քրիստոնէական
իշխանութիւնն
և
յայդ
կողմանց,
և
համակամ
խորհրդով
վարդապետաց
և
իշխանաց
մերոց
դարձաւ
Հայրապետութիւնն
աստ
ի
սեպուհ
տեղիս
և
յԱթոռս
իւր,
յայնժամ,
ոմանք
սիրողք
անկարգութեան,
ոստք
դառնութեան,
օտարածին
զաւակունք,
հայրանարգ
և
աթոռուրաց
սևագլուխք,
ընթացան
զհետ
անկարգութեան
և
ապստամբութեան,
քանցեցան
ի
բնիկ
արմատոյն
իւրեանց՝
ի
սրբոյ
Լուսաւորչէն
և
յԱթոռոյ
նորին,
նման
խորդ
զաւակաց՝
ո՛չ
դարձան
ի
ծոց
ծնողիս
իւրեանց,
անարգեցին
զըստ
հոգւոյ
մայրն
իւրեանց
զսուրբն
Գրիգոր
Լուսաւորիչն
մեր,
և
ուրացան
զսուրբ
Աթոռ
մայրս
իւրեանց:
Եւ
ո՛չ
ախորժեցին
նման
աղաւնոյն
Նոյի
ի
տապանս
հոգեկեցոյց
վերադառնալ,
այլ
ըստ
նմանութեան
ագռաւուն,
պարապեցան
գիշակերութեան
և
ոչ
դարձան
աստ
առ
հոգևորն
Նոյ՝
սուրբն
Գրիգոր:
Այլ
իբրև
զԱբիսողոմ,
ընդվզեցան
ընդդէմ
հօր,
և
նման
ագարածին
զարմիցն,
աւերածին
տանն
Աբրահամու:
Եւ
զայլս
քան
այլայլութիւնս
և
զբաժանմունս
և
զպէսպէս
աղանդս
մուծին
յազգս
հայոց.
որք
և
աստէն
առնուն
զհատուցումն.
թէպէտ
ոչ
զգան:
Այլ
որպէս
Քրիստոս
տէրն
մեր
առ
ամենայն
ազգս,
նոյնպէս
և
սուրբ
Լուսաւորիչն
մեր
առ
ազգս
հայոց
ասէ
յատկապէս
թէ՝
ե՛ս
եմ
դուռն
ոչխարաց,
ընդ
իս
եթէ
ոք
մտցէ,
կեցցէ.
իսկ
որ
ընդ
այլ
մտանէ
և
ելանէ,
նա
գո՛ղ
է
և
աւազակ:
Եւ
այսու
ևս
է
յայտնի,
զի
ո՛չ
միայն
ազգս
հայոց՝
այլ
և
ամենայն
ազգք
Քրիստոնէից
գիտեն
և
վկայեն,
զի
յետ
Քրիստոսի
յատուկ
երախտաւոր՝
հայր
և
ծնօղ
հաւատոյ՝
է
սրբոյ
Գրիգոր,
և
սուրբ
Աթոռս
նորին
Էջմիածին,
մայր
և
գլուխ
ամենայն
եկեղեցեաց
և
կատարելագործօղ
նոցին:
Եւ
ի
սմա
նստօղ
Հայրապետքն՝
փոխանորդք
սուրբ
Լուսաւորչին
և
ծայրագոյն
պատրիարքք
և
հանրաիշխօղ
կաթուղիկոսք
ազգիս
հայոց:
Իսկ
այնոքիկ
ասէ՝
որք
անուանեն
զինքեանս
կաթուղիկոս
ամենայն
Հայոց,
նախ
ցուցցեն
թէ՝
որո՞յ
են
յաջորդ,
և
ո՞վ
է
հեղինակն
իւրեանց:
Երկրորդ՝
ցուցցեն
զԱթոռն
իւրեանց:
Երրորդ՝
ցուցցեն
զազգն՝
որոյ
են
կաթուղիկոս:
Այլ
այսց
ամենից
անկարգութեանց
ծնօղն
և
յառաջացուցանօղն
ո՛չ
այլ
ինչ
է,
եթէ
ոչ
անիշխանութիւնն
ազգիս
մերոյ
ըստ
մարմնոյ,
որ
ո՛չ
թողու
հոգևոր
իշխանութեանն
զօրեղ՝
որպէս
արժանն
է:
Այս
ևս
ըստ
մեղաց
մերոց:
Իսկ
զի
գրէին
թէ՝
սրբոյ
Աթոռոյդ
շնորհօքն
ամենայն
տիեզերք
լնանին ,
մեք
միա՛յն
եմք
մնացեալ
որբ
և
զուրկ:
Եւ
թէ՝
խնայեա՛
ի
մեզ,
և
կարկառեա՛
զաջ
քո
ի
վերայ
մեր,
և
ընկա՛լ
զսարտուցեալքս
ի
յորդիութիւն
սրբոյ
Աթոռոյդ
և
սրբազան
հօրդ:
Գրեաց
թէ՝
մեք
զձեզ
ո՛չ
սարտուցեալ
գիտեմք,
և
ո՛չ
օտար,
այլ
իբրև
զհարազատ
որդիս
մեր
և
սրբոյ
Աթոռոյս,
սակայն՝
ժամանակն
այսպէս
բերէ
և
պահանջէ՝
որպէս
և
գիտէք:
Այլ
սակայն,
ահա
այսու
օրհնութեան
կոնդակաւս,
զսիրելիսդ
իմ
և
զհարազատ
որդիսդ
սրբոյ
Աթոռոյս՝
զորս
միշտ
ընկալեալ
էի,
վերստին
ընկալայ
ի
սէր
և
յորդիութիւն
բնիկ
և
ճշմարիտ
ծնողիս
ձերոյ
հոգևորի
սրբոյ
Աթոռոյս
և
մեր:
Եւ
զսիրելի
որդիդ
մեր
Գէորգ
վարդապետդ՝
ահա
մերով
Հայրապետական
ևս
հրամանաւ
և
բարձու
իշխանութեամբ
սրբոյ
Աթոռոյս,
կարգեցի
ձեզ
հոգևոր
առաջնորդ
և
հովիւ
այսու
օրհնութեան
կոնդակաւ
մերով
ի
վերայ
օրհնեցելոյ
քաղաքիդ
և
բոլոր
շրջակայից
դորին:
Որում
և
ահա
տամ
հրաման
կատարել
զամենայն
գործս
առաջնորդական,
(յորոց
զգլխաւորսն
և
գրեաց
իսկ՝
առնել
այնպէս .
)
մանաւանդ՝
պահել
զձեզ
ի
յոչխարամորթ
գայլոց,
որք
են
ընտանի
թշնամիք
ձեր՝
և
սրբոյ
եկեղեցւոյս
մերոյ
և
կրօնից,
այսինքն՝
հեստեցեալքն
ի
մէնջ:
Իսկ
առ
այն՝
զոր
գրէին
թէ՝
աստ
և
անդ
անկանի,
ի
Պօլիս
դիմել
կամի,
և
ստանալ
զմեզ
վերստին,
գրեաց
թէ՝
ձեր
ի
սուրբ
Աթոռս
դարձումնդ՝
ո՛չ
եթէ
յօրինաւորութենէ
և
յանօրինութենէ,
և
ի
բնականէ
և
յընտանութենէ
յօտարութիւն,
զի
լսօղքն
զձեզ
մեղադրիցեն
և
արգելուլ
կարիցեն.
այլ
ի
հեռաւորութենէ
և
օտարութենէ
ի
ծոց
բնիկ
ծնողիս
մերոյ
դիմիք:
Ուրեմն,
եթէ
դուք
ի
յայդ
յառաջադրութիւնդ
միակամք
և
միախորհուրդք
էք,
և
ո՛չ
էք
բաժանեալք
մտօք
ի
յայլ
և
այլս,
ո՛չ
ոք
կարէ
խափանել,
ապա
թէ
ո՛չ,
ի
հարկէ
խափանի
այդ
խորհուրդ,
և
զմեզ
ևս
ի
զուր
աշխատ
առնէք:
Քանզի
ըստ
գրոց՝
խորհուրդ
այդ
եթէ
ի
մարդկանէ
է,
և
կեղծաւորութեամբ
և
կամ
յախտէ
ինչ,
քակտեսցի:
Ապա
թէ
յԱստուծոյ
է՝
ո՛չ
ոք
կարէ
քակտել:
Բայց
ի
վերջոյ
ես
զայս
պատուիրեմ
ձեզ
ասէ:
Զի
ո՞ւր
և
իցէք
դուք,
և
յո՞ր
վիճակ,
և
ո՞րպէս
և
իցէք,
ո՛չ
դուք
կարէք
ուրանալ
զսուրբ
Աթոռս
և
զգահակալս
սորին.
և
ո՛չ
սոքա
զձեզ:
Զի
սրբոյ
Աթոռոյս
շնորհածին
որդիք
էք,
և
սրբոյն
Գրիգորի
Լուսաւորչին
մերոյ
սարսռելի
չարչարանացն
ծնունդք,
որք
թէպէտ
և
բիւր
դաստիարակս
ունիցիք
ի
Քրիստոսի,
այլ
ո՛չ
եթէ
բազում
հարս.
զի
ի
Քրիստոս
Յիսուս
Աւետարանաւն
սուրբ
Լուսաւորիչն
ծնաւ
զձեզ:
Վասն
որոյ՝
քան
զամենայնն
հարկաւոր
ա՛յս
է
պատուէր
իմ
ձեզ,
զի
կացջիք
դուք
հաստատուն
և
անշեղ
ի
սուրբ
հաւատս
եկեղեցւոյս
սրբոյ
Հայաստանեայց
և
մնացջիք
ի
ներքոյ
կանոնացն՝
զորս
սուրբ
Առաքեալքն
և
Հայրապետքն
մեր
եդին,
և
եկեղեցիս
մեր
ուսուցանէ
մեզ:
Եւ
առ
այս
քահանայիցն
ևս
յատուկ
պատուէր
գրեաց
ի
սմա,
բարւօքապէս
պահպանել
զժողովուրդսն,
և
խրատել՝
և
հեռի
պահել
յԱխթարմայից,
և
նոցին
չար
աղանդոցն:
Զորոց
զուղղութիւն
հաւատոյն
և
զբարի
կացութիւնսն
յորժամ
լսիցեմ
ասէ,
մեծ
ուրախութիւն
ա՛յն
է
ինձ՝
ըստ
սրբոյն
Յովհաննու :
Օրինակն
սորին
ի
բոլորագրահամար
տետրոջն
է,
յերեսն
ՊԾԸ,
ՊԾԹ:
Եւ
ըստ
խնդրոյ
սոցին,
թուղթ
ևս
առ
Պօլսոյ
Պատրիարք
Զաքարիա
վարդապետն
և
իշխանսն
գրեաց:
Նախ
յիշեցուցանելով
նոցա
զայն
որ
ի
յուլիսի
Գ
գրեաց
ոմանց
ի
նոցանէ՝
զի
առնուցուն
ի
Ղարայ
Այվազ
օղլի
Պօղոսէն
զդրամն
մեր,
որ
ի
Բասրայու
հասեալ
էր
առ
նա
փօլիցայիւ,
և
այժմ
ևս
հարկ,
զի
ջանասցեն
առնուլ,
և
թէ
չտայցէ,
ծանուսցեն
ինքեան:
Ապա
և
ծանոյց
զսոյն
բանս ,
զոր
Հալապցիքն
գրեալ
էին,
և
զօրինակն
նոցին
մահսարին
առեալ՝
Դ
եպիսկոպոսաց
կնքել
ետ,
և
ի
թղթոջս
եդեալ
յղեաց
առ
սոսա
ի
տեսանել:
Ապա
գրեաց
թէ՝
եթէ
գրիցեմք
թէ՝
հարկիւ
զխնդիրս
սոցա
պա՛րտիք
կատարել,
գուցէ
մեկնիցի
թէ
ո՛չ
յայլ
ինչ,
քան
թէ
ի
յօգուտ
մեր
ձգտիմք:
Վասն
որոյ
ի
կարճոյ
զայս
գրեմ
ասէ,
զի
որքան
առ
օգուտ
սրբոյ
Աթոռոյս,
Աստուած
զձեզ
և
զօրհնեալ
ազգս
մեր
ի
շինութեան
և
ի
խաղաղութեան
պահեսցէ,
որովք
բաւականապէս
կենցաղավարի
ըստ
ժամանակիս:
Ուրեմն՝
դուք
նկատեցէ՛ք
ասէ,
ո՛չ
օ
յատուկ
օգուտն
մեր,
և
ո՛չ
այլոց
անհատից
և
մասնաւոր
անձանց.
այլ
ի
յօգուտ
հասարակութեանն.
մանաւանդ՝
ի
յօգուտ
սրբոյ
հաւատոյն,
և
ի
յապահովական
փրկութիւն
հոգւոց
նոցա,
որպէս
գիտէք
և
հոգայք
իսկ
միշտ
զամենիցն,
ըստ
այնմ
որ
այսօր
որովհետև
Աստուած
ձեզ
է
յանձնեալ
այս
հոգք
հասարակութեան
խղճալւոյ
ազգիս,
և
ի
ձէնջ
խնդրելոց
է
զհամարն:
Քանզի
ասէ՝
բնակքն
քաղաքին
բոլորովիմբք
յախթարմայութիւն
են
յեղաշրջեալք,
իսկ
մնացեալքն
են
եկք՝
աստի
և
անտի
ժողովեալք
ի
վիճակէ
սրբոյ
Աթոռոյս,
որք
զդուռն
եկեղեցւոյն
ճանաչեն
և
մտանեն:
Ուրեմն՝
ըստ
որում
գրեն
նոքա,
եթէ
թուլատրիցէք,
որն
և
ի
նոցանէ
յԱխթարմայութիւն
յեղաշրջի,
որն
ցրուին ,
և
եկեղեցին
անկանի
ի
ձեռս
այլոց:
Ուստի՝
եթէ
խնդիրս
նոցին
գլխովին
կատարելն
կարի
դժուարին
թուի
ձեզ,
գոնէ՝
այսպէս
արարէք,
եթէ
հաճոյ
թուի
ձեզ,
և
շահել
կամիք
զբազմութիւն
այն
խղճալեացն,
և
հոգալ
զփրկութիւն
հոգւոց
նոցա
և
եկեղեցւոյն:
Զի
ահա
պատրիարքն
արքունական
հրամանագրով
առաջնորդ
է
կարգեալ
նոցա,
և
յիշխանութենէ
նոցին
հատեալ,
ժամանակ
ինչ
ա՛յնպէս
մնասցէ,
և
ի
նոցանէ
մի՛
մտցէ
անդ
սևագլուխ,
այլ
մնասցեն
յիշխանութեան
պատրիարքին
ժամանակ
ինչ,
և
եթէ
սուրբ
մեռոն
պիտոյասցի
նոցա,
թող
պատրիարքն
ի
քաղաքէդ
յղեսցէ:
Մինչև
որպէս
Աստուծոյ
հաճոյ
է՝
այնպէս
լիցի:
Ի
մէնջ
ևս
զկոնդակ
էին
խնդրեալ
ասէ,
մեք
ևս
զմէկ
յուսադրական
կոնդակ
գրեցաք
առ
նոսա,
և
պատուիրեցաք
առաւել
ի
հաւատս
մեր
մնալ
հաստատուն,
քան
թէ
յայլ
ինչ:
Խնդրեալ
էին
ևս
ասէ
որովհետև՝
զթուղթ
գրել
առ
ձեզ
վասն
այսր,
վասն
որոյ
և
մեք
զայս
թուղթ
գրեալ՝
յղեցաք
առ
նոսա
կնքով
ի
մէջ
պահարանի,
զի
առ
ձեզ
յղեսցեն
ի
գտանել
զսրտադիւրութիւն
ինչ,
զի
նոքա
այնպէս
էին
խնդիր
արարեալ,
զի
առ
ինքեանս
յղեսցուք,
որ
ինքեանք
առ
ձեզ
յղեսցեն:
Ուրեմն՝
զորպէս
կամիլ
և
առնելն
ձեր,
մեզ
ևս
ծանուցէք
ասէ,
զմեզ
անմեղադրելիս
պահելով:
Զի
զմեզ
գիտելով
յենարան,
գրեն
մեզ
ամենեքեան
զցաւս
իւրեանց,
յուսալով
զապաքինութիւն
ինչ
գտանել
ի
մէնջ:
Օրինակ
սորին
ի
բոլորագրահամար
տետրոջն
է,
յերեսն
ՊԿ:
Թուղթ
ևս
առ
Հալապու
առաջնորդ
Գէորգ
վարդապետն
գրեաց,
ի
պատասխանի
թղթոյն:
Զի
սա
ևս
էլ
գրեալ
աղէխարշ
կսկծմամբ
զնեղսակրութենէ
ժողովրդոցն
և
զկարի
յոյժ
զզուեցմունէն
նոցա
ի
Սսեցւոցն:
Եւ
զոր
ինչ
խնդիր
արարեալ
էին
ժողովուրդքն
սա
ևս
յատկապէս
առնելով
զնոյնս,
խնդրէր
կատարել,
և
գրել
ի
Պօլիս
զպատուէր
վասն
այսր,
զինքն
զիւրով
կոնդակաւն
առաջնորդ
կացուցանել
տեղւոյն:
Ուստի՝
ծանոյց
սմա
այսպէս
առնելն
իւր՝
որպէս
գրեցաւ
ի
վերոյ:
Եւ
յատուկ
պատուէր
հարազատութեամբ
ծառայել
սրբոյ
Աթոռոյս,
և
ըստ
որում
խոստանայր,
մնալ
ի
հնազանդութեան
սորին:
Եւ
կոնդակն
ընթեռնուլ
ի
մէջ
ժողովրդեանն,
և
պատուիրել՝
ի
նոյնս
հաստատուն,
և
ըստ
գրեցելոյն
առնել:
Եւ
զայս
ևս
թէ՝
որովհետև
դուք
այդքան
աղէխարշ
կսկծմամբ
գրեալ
էք
մեզ
զայդ
խնդիր,
մեք
ևս
կատաևեցաք:
Բայց
գիտեմ
ասէ,
զի
ի
կողմունսդ
այդ
մաղձոտք
և
դառնաբերանք
ոմանք
զմեզ
ի
բերան
առեալ,
փոխեն
զմաղձս
իւրեանց,
և
լնուն
զմէնջ
զականջս
հասարակութեան
որպէս
գիտես:
Բայց
ես
ահա
երդնում
ասէ
ի
ճշմարիտն
Ասատուած,
զի
շնորհօքն
Աստուծոյ
և
սրբոյ
Քրիստոսաիջի
տեղւոյս,
և
օժանդակութեամբ
օրհնեալ
ազգիս
իմոյ,
սուրբ
Աթոռս
այս
ըստ
ժամանակին
կառավարի
բաւականապէս
հոգևորօք
և
մարմնաւորօք:
Ուրեմն՝
զի՛
կարծիցեն
ասէ
կարծոտքն,
թէ
զդիտումն
ինչ
ունիմք
ի
մարմնաւոր
պիտոյս՝
կամ
յայլ
ախտս,
այլ
ի
փառս
Աստուծոյ
ընդունողին
սիրով
առ
ինքն
դիմելոց,
խոնարհեալ
յողոչանս
յուսով
խնդրողացդ
և
յօժարութեամբ
դիմողացդ,
ընկալաք
զձեզ
անեզրապէս
ի
սէր
որդիութեան
սրբոյ
Աթոռոյս:
Մնաց
այժմ
ասէ
բանն
ի
ձեր
կողմն:
Արդ՝
դուք
եթէ
ւ
յայդ
խորհուրդ
և
յառաջադրութիւնդ
մնացիք
անփոփոխ
և
միաբան,
կատարին
խորհուրդք
ձեր:
Ապա
թէ
բաժանեալ
յայլ
և
յայլ՝
ի
Պօղոս
և
յԱպօղոս
ձգեցայք,
մեք
անպարտ
եմք:
Եւ
պատուիրէք
թէ
որովհետև
յանուն
սրբոյ
Աթոռոյս
եղեր
դէտ
տեղւոյդ,
պարտիս
ըստ
կոչմանդ
և
զգործդ
ունիլ.
ըստ
կանօնի
սրբոյ
Աթոռոյս
շարժիլ
այսուհետև,
յամենայնի
վերահասու
և
վրէժխնդիր
լինիլ
օրինաց՝
հաւատոյ,
և
ամենայն
կարգաց
եկեղեցւոյս
մերոյ,
ի
հեստելոցն
դու
ինքնին
հեռանալ,
և
զի
քեզ
յանձնեցեալսն
ևս
հեռի
և
ազատ
պահել՝
թէ
ի
նոցանէ,
և
թէ
յամենայն
օրինազանցութեանց,
որ
քան
զամենայն
հարկաւոր
այս
է
քեզ:
Եւ
զգիրդ
ի
մէնջ
անպակաս
առնել:
Եւ
զՊօլսեցւոց
պահաանն
եդ
ի
մէջ
հասարակ
պահարանին
նոցա,
և
գրեաց
սմա
պատուէր,
զի
ամբողջ
կնքովն
առ
նոսա
յղեսցեն
ի
Պօլիս
ընդ
իւրեանց
թղթոյն:
Ա
Տօնացոյց
յղեաց
վասն
տեղւոյ
եկեղեղւոյն,
պատուիրելով
սմա
այսուհետև
զայս
ածել
ի
գործ:
Ա
զբօսարան
ևս
սմա
յղեաց:
Թուղթ
ևս
առ
Ակնցի
և
ի
Պօլիս
բնակեալ
մկրի
որդի
մահտեսի
Կարապետ
Ամիրայն
գրեաց,
ի
պատասխանի
թղթոյն:
Զի
սա
ևս
էր
զնոյն
անցսն,
և
խնդիրսն
ժողովրդոցն
գրեալ,
և
աղաչէր
լսօղ
և
կատարօղ
լինիլ:
Որում
ծանոյց
զկատարելն
իւր
զհայցուածս
նոցա,
և
գրելն
զկոնդակ
օրհնութեան
առ
նոսա,
և
ի
Պօլիս
ևս
զթուղթ
վասն
այսր.
և
զինչ
գրելն:
Եւ
թէ՝
դոքա
Գ
անգամ
մահսար
են
գրեալ
ի
Պօլիս,
նոքա
զի՞նչ
պատասխանի
գրեցին
դոցա.
ծասմ
է՞ր
սո՛չ
սէիր
ծանուցեալ
մեզ:
մանաւանդ՝
դու
լաւապէս
գիտես
ասէ
զորպէսն
նոցա՝
որպէս
և
գրեալ
էիր
մեզ,
ընդէ՞ր
նեցա
ևս
ո՛չ
գրես,
այսինքն
իշխանացն
Պօլսոյ
և
հարկ՝
գրել
և
ծանուցանել
նոցա
զորպիսութիւնս
և
զխղճութիւնս
ժողովրդոց
տեղւոյն,
որովհետև
ինքն
ականատես
էր:
Եւ
զի՝
սա
մինչ
էր
Կարին,
եկն
յայն
ժամանակին
ի
սուրբ
Աթոռս
յուխտ:
Եւ
ետ
աստ
սրբազան
վեհին
զմասն
ինչ
փայտեղէն,
զոր
ասէին
գոլ
ի
Կենաց
փայտէն,
որ
ի
միոյ
տեղւոյ
ի
ձեռն
արկեալ՝
չգիտէր
զիսկութիւնն,
ի
կարծիս
էր,
թէ
իցէ
Կենաց
փայտ՝
կամ
ո՛չ
Վասնորոյ
ետ
սրբազան
վեհին
զայն,
և
խնդրեաց,
զի
որպէս
և
գիտիցէ,
առցէ
զփորձն,
և
թէ
ստոյգ
ի
Կենաց
փայտէն
իցէ,
ծանուսցէ
ինքեան,
և
մնասցէ
այն
ի
սուրբ
Աթոռոջս
ի
յիշատակ
իւրեան:
Ուստի՝
այժմ
գրեալ
էր
սրբազան
վեհին
թէ՝
ո՞րպէս
եղև,
առե՞ր
զփորձն,
և
իմքցա՞ր
զստուգութիւնն՝
թէ
ո՛չ.
և
մեզ
ընդէ՞ր
ո՛չ
ծանուցեր:
Որում
գրեաց
սրբազան
վեհն
թէ՝
դեռ
մինչև
ցարդ
չիմացաք,
և
չստուգեցաք,
և
ի
պատճառս
զբաղմանց
և
մոռացմանց:
Միտս
ունիմք,
զի
ի
մատուցանելն
մեր
զսուրբ
պատարագն,
գիցուք
ի
ներքոյ
սկհւոյն,
և
տեսցուք
զի՞նչ
ազդէ
մեզ
Աստուած:
Եւ
յորժամ
առցուք
զփորձն,
քեզ
ծանուցանելոց
եմք:
Եւ
այլ
առ
այսոսիկ
բանք:
Իսկ
և՝
որպէս
ի
վերոյ
ասացաւ,
Նսնուսեցի
մահտեսի
Յովհաննէսի
ազգական
պարոն
Ստեփանն
ևս
էր
գրեալ
վասն
այս
բանիս
Հալապցւոց
զթուղթ
աղէտալի
առ
սրբազան
վեհն,
և
խնդրէր
կաարումն
տալ
նոցին
խնդրոյն:
Այլ
և՝
որ
ի
յունիսի
ԺԲ
զթուղթս
գրեալ
վերստին
ի
Մատրաս,
յղեցաք
առ
սա,
զի
ի
վերայ
Եգիպտոսի
յղեսցէ,
որպէս
ասացաւ
անդ,
նա
այժմ
գրէր
թէ՝
ի
վերայ
Եգիպտոսի
չյղեցի.
զի
հարցի
Ինկլիզացն,
թէ՝
յետ
քսան
աւուրց
այլ
ո՛չ
երթալ
նաւ
յԵգիպտոսէ
ի
Մատրաս
և
ի
Հնդիկս:
Ուստի,
յղելոց
եմ
յետ
քսան
աւուրց
ի
Բասրայ
և
ի
Բանդարբուշեռ,
զի
անտի
յղեսցեն:
Բայց
լաւ
էր
թէ՝
Բ
օրինակ
ուղարկէիր,
զի
և
մեք
յղեաք,
եթէ
մինն
չհասանէր ,
մինն
հասանէր:
Եւ
զայս
ընթերցեալ
սրբազան
վեհին,
ետ
գրել
փութով
զօրինակս
այնց
թղթոցն,
որք
ի
մայիսի
ԻԹ
և
ի
յունիսի
ԺԲ
յղեցան:
Որք
են,
թուղթ
ի
մատրաս,
առ
հասարակ
ժողովուրդսն,
դարձեալ
նոյն ,
որ
ինչ
յառաջ՝
երկիցս
անգամ:
Թուղթ
առ
Շահամիր
Աղայն,
դարձեալ
նոյն՝
որ
ինչ
ի
մայիս
ԻԹ,
հանդերձ
յաւելուածովն,
որ
ի
յունիսի
ԺԲ:
Եւ
այժմ
այս
աւելի,
զի
որպէս
յառաջ
ի
յունսի
ԺԲ
Մարութեան
Յովսէփ
Աղային
ծանոյց
զվերջին
լրբութիւնն
մեծ
թղթաշէն
ֆռանկին,
որ
զվեց
տարւոյ
վարձ
խնդրելով՝
աստ
լրբութիւն
արար,
և
վերձապէս
հաւանեցաւ
Գ
տարւոյ
վարձ
առնուլ.
և
գնացեալ
ի
Պօլիս,
անդ
ևս
զնոյն
լրբութիւնն
արարեալ
էր,
և
վեց
տարւոյ
վարձ
խնդրեալ.
և
նոքա
չէին
տուեալ.
ուստի
միայն
զճանապարհի
ծախսն
առեալ
ի
պատրիարքէն՝
ի
Պօլսոյ
մինչև
յիւր
երկիրն
ԲՃԼԳ
ղռուշ,
ելեալ
գնացեալ
էր
անդ:
Աստ
ևս
որ
ի
մէնջ
ԱՃԾ
ղռուշ
էառ
ի
կողմանէ
վարձուն,
և
ի
Կարս
առեալ
էր
ԱՃԺԵ
ղռուշ՝
վասն
ծախուց
ճասնապարհին
և
տանող
թաթարին,
մինչև
սի
մեծն
Պօլիս,
զայսոսիկ
ևս
ծանոյց:
Եւ
գրեաց
թէ՝
միայն
մնացեալ
է՛
նմա
ի
կողմանէ
Գ
տարէն
վարձուն՝
ԲՌԵՃԾ
ղռուշ:
Ուստի՝
ծանուցէք
զայս
Մուսի
Դլաշին,
և
եթէ
ի
Փարիզու
գրեցեն
ինչ
յայդր
վասն
նորա,
միայն
այսքան
է
մնացեալ
նորա
դրամ,
և
ո՛չ
աւելի,
թէպէտ
և
այս
ի
զուր
է,
ըստ
որում
օգուտ
ինչ
ո՛չ
արար
մեզ:
Յառաջ
ասէ
յորժամ
հատեալ
եղև
Գ
տարէն
վարձուց
վճիռն,
և
նա
յանձն
էառ
երթալ
առնուլ
ի
Պօլիս,
վասնորոյ
և
մեք
գրեցաք
յառաջ,
թէ
լուսահոգւոյն
և
թէ
ձեզ՝
թէ
ետուք:
Իսկ
այժմ
այսպէս
եղև:
Ծանոյց
ևս
թէ՝
ըստ
սոյն
օրինակի
յառաջ
Բ
գիր
եմք
գրեալ,
մինն
ի
վերայ
Բաղդատու
ի
մայիսի
ԻԹ,
և
մինն
ի
վերայ
Հալապու՝
ի
յունիսի
ԺԲ,
և
այս
ևս
այժմ
ի
վերայ
Հալապու:
Եւ
թէ
ի
Մէլիք
Յովսէփէն
դեռ
ո՛չ
ընկալաք
զպատասխանի
թղթոյդ
զի
յղէաք,
ի
հարկէ
նա
ա՛յլ
ճանապարհաւ
յղեաց:
Եւ
յետ
աւուրց
ասէ
զնոր
նուիրակ
յղելոց
եմք,
և
գրելոց
եմք
դարձեալ
զթուղթ
առ
քեզ:
Այս
թղթոյս
օրինակի
ի
վերայ
բարևագրի
է,
իսկ
այս
յետին
յաւելուածս
ի
բոլորագրահամար
տետրոջն
է.
յերեսն
ՉԿԱ,
ՉԿԲ:
Գրեաց
ևս
զփուսուլայ
առ
սա,
զայն,
զոր
ի
յունիսի
ԺԲ
վասն
Արցախու
իշխանացն
գրեաց,
թողուլ,
ի
բաց
զունայն
յոյսն
որ
վասն
նոցա :
Եւ
վասն
բանից
Գրիգոր
Աղային,
կրկնաբար:
Այժմ
միայն
զԱրցախու
իշխանաց
բանն
գրեաց:
Իսկ
վասն
Գրիգոր
Աղայի
բանին
ի
թղթոջն
զայս
ևս
գրեաց
թէ՝
զայդ
եթէ
առնիցէք,
դուք
ևս
մասնակից
լինիք
այս
մեծավարձ
յիշատակս
լուսահոգւոյն,
և
զձեր
անուանս
ևս
ի
յարձանս
յիշատակաց
գրեցուցանելոց
եմ,
թէ
նոքա
եղեն
պատճառ
սոցին
շինութեանն:
Թուղթ
ևս
առ
Մարութեան
Յովսէփ
Աղայն,
ըստ
օրինակի
առաջնոյն,
հանդերձ
յաւելուածովն,
որ
ի
յունիսի
ԺԲ:
Նա
և
այժմ
ևս
գրեալ
զփոքրիկ
թուղթ
ի
կանոնաց
գրոց՝
այսու
առ
Սէթն
յղեցաւ,
որովհետև
նա
էր
խնդրեալ,
և
Յովսէփին
ևս
ծանուցաւ,
որպէս
և
ի
յունիսի
ԺԲ,
և
կնքեալ
ինքն,
և
Դ
եպիսկոպոսաց
ևս
կնքեցուցեալ՝
յղեաց
առ
սա,
վասն
Գրիգոր
Աղայն
չար
կնոջն:
Ճուսուլայ
ևս
մեծ
առ
սա,
ըստ
օրինակի
այնր,
որ
ի
յունիսի
ԺԵ
գրեցաւ
առ
սա
ի
պատասխանի
իւր
ողոթյն,
ի
վասն
լրբութեանց
մեծ
ֆռանկին,
որ
և
ի
վերդ
ի
թղթոջ
Շահամաիր
Այղային
յիշեցաւ:
Յորում
յաւելուած
նոր,
թէ
որ
գրեցաք
թէ՝
ի
ֆռանկաց
և
ի
մեր
աղայոց
հանեալ
թղթոցն
յղեցաք,
այլ
չյղեցաք
վասն
պահարանին
չմեծանալոյ,
մանաւանդ՝
զի
Բ
անգամ
յղեալ
եմք,
թէպէտ
առաջին
թղթոց
օրինակաւն
գրեցաւ:
Փուսուլայ
ևս
դարձեալ
առ
սա,
ըստ
օրինակի
այնր,
որ
ի
յունիսի
ԺԲ
գրեցաւ
առ
սա
վասն
թղթոյն՝
զոր
գրեալ
էր
առ
սա
Եգիպտոսի
առաջնորդն,
վասն
յայս
կողմունքս
գալոյ:
Դաւթար
ևս
վասն
խոստմանց
և
առաջադրելոց
լուսահոգի
Գրիգոր
Աղային,
և
մեզ
ի
նմանէ
հասեալ
դրամոցն
և
շինեալ
յիշատակացն,
ըստ
օրինակի
առաջնոցն,
հանդերձ
յաւելուածովն՝
որ
ի
յունիսի
ԺԲ:
Այժմոյս
ևս
այս
աւելի,
թէ
մեշ
թղթաշէն
ֆռանկն
որ
իՊօլիս
ի
կողմանէ
Գ
տարէն
վարձուն
ԲՌԵՃԾ
պարտ
էր
առնուլ՝
չէառ,
որպէս
ահա
ի
թուղթսն
երկարապէս
գրեցեալ
է,
առ
սոսա
յղեցաւ,
որովհետև
սոքա
էին
խնդրեալ.
թէպէտ
ես
սխալմամբ
ի
վերն
գրեցի,
որպէս
ահա
ի
լուսանցն
ևս
եմ
գրեալ:
Թուղթ
ևս
առ
պարոն
Սահրատն
Խօջտմալեան ,
ըստ
օրինակի
առաջնոյն:
Թուղթ
ևս
առ
Աւէտ
Աղայն
Մարգարեան,
ըստ
օրինակի
ի
յունիսի
ԺԲ
գրեցելոյն:
Այսք
ամենեքեան
ի
մի
պահարան
եդեալք,
գրեցան
ի
ձեռս
Շահամիր
և
յոքվսէփ
Աղայիցն,
հասուցանել
առ
իւրաքանչիւրսն:
Զոր
յղեցաք
առ
նսնուսեցի
Մահտեսի
Յովհաննէսի
ազգական
վերոյիշեալ
պարոն
Ստեփանն
ի
Հալապ,
զի
կամ
ի
վերայ
Եգիպտոսի,
և
կամ
ի
վերայ
Բուշեռու
և
Բասրայու
հասուսցէ
ի
Մադրաս
առ
Շահամիր
և
Յովսէփ
աղայսն:
Թուղթ
ևս
ի
Բանդառ
Բուշեռ՝
առ
Տէր
Մարգարեան
պարոն
Աւէտն
է
պատասխանի
երից
թղթոցն
նորին
յայսմ
ամի
գրեցելոց.
այսինքն՝
ի
փետրվարի՝
ԻԵ,
ի
մարտի
ԻԵ,
և
ի
մայիսի
ԻԲ:
Առ
որ
եկեալ
էր
ի
Շամիր
Աղայէն
թուղթ՝
վասն
մահուան
Գրիգոր
Աղային,
հասուցանել
աստ
յատուկ
փայեկաւ,
իսկ
նա
ընդ
կարաւանի
էր
յղեալ,
որ
յոյժ
մեզ
եհաս՝
որպէս
ասացաւ
ի
մայիսի
ԻԹ
և
ի
յունիսի
ԺԲ,
ի
գիրս
Շամիր
և
Յովսէփ
Աղայիցն:
Եւ
զի
քան
զայն
թուղթսն
յառաջ
հասեալ
թղթովքն
իմացեալ
սրբազան
վեհին
զորպէսն,
գրեաց
զպատասխանիսն
ի
վերայ
Բաղդատու
և
Հալապու,
որպէս
ասացաւ,
վասնորոյ՝
ծանոյց
սմա
այժմ
և
գրեաց
թէ՝
այդ
կողմամբքն
որովհետև
շատ
հասանին,
վասնորոյ
այդ
կողմամբն
ո՛չ
յղեցաք.
զի
եկօղ
ո՛չ
գոյ
հաւատարիմ,
և
յուշ
հասանէր
առ
քեզ.
այնր
աղագաւ
և
քեզ
գիր
ո՛չ
գրեցաք
յայսքան
ժամանակս
վասն
եկօղ
չլինելոյ՝
դու
զայլ
և
այլ
կարծիս
մի՛
առնիցես
վասն
մեր
գիր
չգրելոյն:
Եւ
շնորհակալութիւն
և
օրհնութիւն
վասն
առ
սուրբ
Աթոռս
հարազատութեանցն,
և
պատուիրէր՝
ի
նոյն
մնալ:
Եւ
ծանոյց
այժմ
ևս
ըստ
նոյն
օրինակի
առաջին
թղթոցն
գրելն
զթուղթս
առ
Շամիր
և
Յովսէփ
աղայսն
և
յայլսն
ի
Մատրաս,
ի
յղելն
ի
Հալապ
առ
Ստեփանն,
զի
կամ
ի
վերայ
Եգիպտոսի,
և
կամ
ի
վերայ
Բասրայու
յղեսցէ,
և
կամ
ի
բուշեռ
առ
ինքն
հասուսցէ
ընդ
իւր
թղթոյն,
և
յորժամ
առ
քեզ
յղեսցէ,
դու
ևս
շուտով
ի
Մատրաս
յղեա՛
ասէ,
ի
ձեռս
Շահամիր
և
Յոցսէփ
Աղայիցն:
Եւ
զի
սա
ըղձիւ
խնդրէր
թէ՝
զոր
ինչ
նոր
գրեանս
շինեսցես
և
տպեսցես,
մեզ
բաժին
յղեա՛:
Ուստի
գրեաց
թէ՝
յառաջ
ի
ՌՄԻԴ
և
ի
մայիս
ԻԶ
զտօնացոյց
եմ
յղեալ
ի
վերայ
Բաղդատու
վասն
ամենայն
եկեղեցեաց
կողմանցդ.
ըր
ի
հարկէ
դոյն
տեղւոյդ
եկեղեցւոյն
առ
ձեզ
է
հասեալ:
Իսկ
այժմ
ամենայն
զբօսարան
և
ամենայն
տաղարան
յղեաց
սմա,
եդեալ
ի
մէջ
թղթոյս:
Զայս
ևս
առ
նոյն
Ստեփանն
յղեաց
ի
Հալէպ
զի
կամ
ընդ
Մատրասու
թղթոյն
առ
նա
յղեսցէ,
և
կամ
թէ
զայնս
ի
վերայ
Եգիպտոսի
յղեսցէ,
զայս
թուղթս
միայն
հասուսցէ
ի
Բուշէռ
առ
Աւէտն:
Թուղթ
ևս
ի
Հալապ՝
առ
յիշեալ
պարոն
Ստեփան,
ի
պատասխանի
ի
սեպտեմբերի
Բ
գրեալ
թղթոյն:
Որ
որպէս
ի
վերն
ասացաւ,
գրեալ
էր
նման
միւսոցն
զանցսն
տեղւոյն.
կսկծալով
և
մորմոքմամբ,
և
զխնդիրս
նոցա
ծանուցեալ.
և
խնդրէր
կատարել
զհայցուածս
նոցա,
և
առնուլ
ի
ներքոյ
իշխանութեան
սրբոյ
Աթոռոյս:
Որում
ծանոյց
զոր
ինչ
գրեաց,
թէ
հասարակին,
թէ
առաջնորդին
յատուկ,
և
թէ
մեծն
Պօլիս:
սԶպօլսեցւոց
թուղթն
ևս
առ
ձեզ
յղեցաք
ասէ,
զի
դուք
յղեսջիք
առ
նոսա:
Այժմ
մնամք
ասէ
մեր
գրեցելոցս
պատասխանւոյն,
թէ
ի
գալն
այս
գրեանցս
առ
ձեզ՝
զի՞նչ
առնէք
դուք,
և
կամ
ի
Պօլսոյ
զի՞նչ
լսէք.
և
զի՞նչ
գրեն
ձեզ
նոքա.
կամ
թէ՝
նոքա
ևս
համաձայնին
ձեր
գրեցելոցն
և
կամեցելոցն,
և
կամի՞ն
կատարել
զխնդիրս
ձեր՝
թէ
ոչ.
զի
այդ
բանդ
ասէ
արքունական
հրամանաւ
գայ
ի
գլուխ՝
և
ոչ
թէ
հոգևոր
իշխանութեամբ,
որպէս
և
դու
գիտես:
Բայց
թէ
դոքա
միաբանութեամբ
պնդեալ
մնան
ի
խօսս
իւրեանց,
ոչ
ոք
կարէ
խափանել.
ի
նոցանէ
ևս
ի
հարկէ
լսող
լինելոց
են:
Զի՞նչ
և
ո՞րպէս
լինիլն՝
մեզ
գրեսցես
ասէ:
Զորպիսութիւնս
Նսնուսեցի
մահտեսի
Յովհաննէսին
խնդրեալ
էր
աղաչանօք,
բարւոք
են
այժմ,
և
միշտ
գրեն
առ
մեզ
զբարի
որպիսութիւնս
իւրեանց:
Եւ
վասն
ի
յունիսի
ԺԲ
առ
ինքն
յղեալ:
Հնդկաց
գրեանցն
գրէր
թէ՝
ի
Բուշեռ
եմ
յղելոց ,
զի
անտի
նաւու
յղեսցեն,
գրեաց
թէ՝
ընդէ՞ր
ո՛չ
գրես
թէ՝
ի
վերայ
Մսրայ
գնալոյ
ժամանակն
ե՞րբ
է:
Եթէ
տակաւին
չիցես
յղեալ
ասէ,
յղեա՛,
և
զպատասխանին
շուտով
բերեալ
յղեա
առ
մեզ,
որով
յոյժ
շնորհակալելոց
եմք
ասէ
զքեզ:
Ծանոյց
և
այժմ
նորապէս
գրելն
զօրինակն
առաջին
թղթոցն
Հնդկաց
ըստ
իւր
գրեցելոյն.
և
յղելն
առ
ինքն.
զորս
ասէ
կամ
ի
վերայ
Մսրայ,
և
կամ
ի
վերայ
Բուշեռու
յղեսցես:
Եւ
ի
Բուշեռ
Տէր
Մարգարեան
պարոն
Աւէտ
գոյ,
որում
զգիր
սգրեցաք,
եթէ
զՀնդկաց
գրեանսն
անդ
յղեսցես,
ընդ
իր
թղթոյն
առ
նա
յղեա՛,
և
թէ
զայնս
ի
վերայ
Մսրու
յղեսցես,
զյադ
թուղթդ
միայն
յղեա՛
առ
նա:
Մէկ
զբօսարան,
և
Ա
տաղարան,
ևս
սմա
յղեաց:
Եւ
գրեաց,
զի
յորժամ
թուղթ
գրեսցէ
ինքն,
և
կամ
յայլոց
թուղթ
իցէ,
յղեսցէ
ի
Կարին
առ
Մուրտիկեանսն,
զի
մեր
հարազատքն
են
նոքա
ասէ,
և
մեզ
կու
հասուցանեն
աստ :
զՀալապու
թղթոց
պահարանն
ևս
առ
սա
յղեաց,
տալ
անդ
առաջնորդին
և
իշխանացն:
Թուղթ
ևս
ի
Կարին
առ
Մուրտիկզադէ
Խօջայ
Առաքելն
և
տիրացու
Սիմէօնն
գրեաց,
և
պատասխանի
թղթոյ
նոցին,
յորում
ոչ
գոյր
ամսաթիւ,
որք
գրէին
զհասանիլն
անդ
Յակոբ
վարդապետին՝
և
գրէին
թէ՝
մեք
ևս
գալոց
եմք
ընդ
նմա:
Ուստի՝
գրեաց
թէ՝
ըստ
խոստմանն
ձերոց
եկեալ
վայելեսջիք
զշնորհս
սրբոյ
Աթոռոյս:
Եւ
ի
գալն
ձեր
ասէ,
զյոլով
դրամս
բերջիք,
կամ
ընդ
Յակոբ
վարդապետին
յղեսջիք
եթէ
դուք
չգայցէք,
զի
խարջ
և
պակասութիւն
շատ
ունիմք:
Ծանոյց
աստ
զնորոգումն
սեանց
սրբոյ
եկեղեցւոյն.
և
թէ
կամիմք
ևս
զբոլոր
եկեղեցին
սպիտակացուցանել
տալ
և
ծաղկել:
Վասնորոյ՝
պարտիք
ասէ
զդրամ
հասուցանել
մեզ:
Եւ
ի
Թօխաթ
առ
մահտեսի
Աղամջանն
եղեալ
Եսայի
վարդապետի
յղեալ
դրամն
(դհ
)
հասեալ
էր
անդ,
զոր
սոքա
առեալ
էին,
և
գրէին
սրբազանին:
Վասնորոյ՝
գրեաց
թէ՝
իմացեալ
միամտեցաք:
Եւ
որ
ի
սեպտեմբերի
Գ
գրեաց
սոցա,
զի
փոլիցագիրն
զոր
ի
վերայ
պատրիարքին
գրեալ
յղեաց
առ
սոսա,
տացեն
անդ:
Յակոբ
վարդապետին,
զի
բերեալ
աստ
տացէ
ինքեան,
սոքա
այժմ
գրէին
թէ՝
ի
Պօլիս
յղեցաք
առ
պատրիարքն:
Գրեաց
թէ՝
ընդէր
այդպէս
արարիք,
բերել
տուք
յետս,
և
զկնիքն
տուեալ
յղեսջիք
առ
մեզ:
Եւ
վասն
Բէշքիւթիւրի
Բ
ջորւոցն,
որ
էր
առ
սոցին
եղբայր
մահտեսի
Փիլիպպոսի,
որպէս
ասացաւ
ի
սեպտեմբերի
Գ,
գրեաց
առ
ինքեանս
բերել
տալ՝
և
յղել
աստ
ընդ
Յակոբ
վարդապետին:
Եւ
որ
ի
սեպտեմբերի
Գ
գրեաց
սոցա
թէ՝
ի
Հալէպ
ո՞վ
ունիք.
այժմ
գրէին
թէ
մեր
քաղաքացի
Ստեփան
գոյ,
զոր
ինչ
գրեսցես՝
ծառայելոց
է:
Գրեաց
թէ
ապա
ընդէ՞ր
ոչ
էր
գրեալ
մեզ
զորպիսութիւնսն
տեղւոյն
նա
ևս:
Գրեցէք
անպակաս
առնել
ի
մէնջ
զգիրն:
Ծանոյց
ևս՝
թէ
անդ
Նսնուսեցի
Ստեփան
գոյ.
ըր
քանիցս
գիր
գրէ
մեզ,
գրեցի
նմա,
զի
զգիրն
իւր
առ
ձեզ
հասուսցէ,
և
դուք
առ
մեզ
յղեսջիք:
Եւ
զՀալապու
և
զՀնդկաց
մեծ
պահարանն
առ
սոսա
յղեաց,
ուրոյն
տուաք
փայեկին,
որպէս
ի
ներքին
ևս
ասի,
յղել
առ
Նսնուսեցի
պարոն
Ստեփանն
ի
Հալապ:
Թուղթ
ևս
առ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
Հայրապետն,
ի
պատասխանի
ի
սեպտեմբերի
ԺԸ
գրեալ
թղթոյն:
Որ
ևս
գրեալ
էր
զգալստենէ
Յակոբ
վարդապետին:
եւ
զայն
փոլիցայն
Թօխաթու
նուիրակ
սահակ
վարդապետին,
զոր
տուեալ
էր
Եակոբ
օղլուն,
գրէր
թէ
ի
լրանալ
վատային
առնլոց
եմ
ի
Եակոբ
օղլուն,
և
վատայն
էր
սեպտեմբերի
ԺԹ:
Գրեաց
առնուլ
և
ընդ
Յակոբ
վարդապետին
յղել
ի
վերայ
Կարսայ:
Եւ
վասն
մհ.
Աղաջանի
յղեալ
փօլիցային
Եսայի
պետի,
սա
ևս
էր
գրեալ
թէ
մահտեսի
Աղամջանն
առ
իս
է
յղեալ,
ղապզ
յղեա՛,
զի
առ
նա
յղեցից:
Գրեաց
թէ՝
ղապզն
յառաջագոյն
եմ
յղեալ
ի
յօգոստոսի
ԻԲ:
Եւ
այդ
դրամդ
ասէ
Մուրտիկեանց
պարտի
հասանիլ,
զի
մեք
ի
վերայ
նոցա
եմք
հաշուեալ:
Եւ
վասն
չիք
Մովսէսի
բանադրանացն
որ
ի
սեպտեմբերի
ԺԴ
գրեաց
նուիրակին
և
առաջնորդին
ընթեռնուլ
տալ,
այժմ
վերայիշեաց
սմա,
զի
այնպէս
արասցեն:
Եւվասն
Հալապու
թղթոցն
սմա
ևս
գրեաց
թէ՝
ահա
ընդ
նոյն
գրաբեր
փայեկին
յղեցի,
թող
ով
յղելոց
է՝
յղեսցէ,
կամ
մահտեսի
Մսրին
տուր,
զի
նա
յղեսցէ:
Քանզի
ի
Հալապու
առ
մահտեսի
Մըսրն
էին
յղեալ
զայն
թուղթն.
իսկ
նա
զփայակն
յղեալ
էր,
և
գիր
չէր
գրեալ
առ
սրբազան
վեհն,
վասնորոյ՝
մեք
ևս
ուրոյն
ետուք
փայեկին
զպահարանն,
տալ
նմա
ձեռամբ
սոցա,
զի
տեղեկասցին
և
յղել
տացեն
շուտով
ի
Հալապ:
Թուղթ
ևս
ի
յԱմասիա
առ
մահտեսի
Սատէթեանց
մահտեսի
Մարտիրոսի
գրեաց,
որ
մինչ
աստ
էր
խոստացաւ
վասն
վերին
լուսամտից
Կաթողիկէի
սրբոյ
աստուածաիջի
Տաճարիս
խոստացաւ
զշիշայ
ջամ
յղել
անտի:
Զոր
և
այժմ
յղեալ
էր,
և
Դ
ոսկի
ևս
շինօղչէք
էր
յղեալ,
զորս
հասուցեալ
էր
ի
Թօխաթ
առ
Առամջանն,
և
նա
հասոյց
մեզ
զջամսն
ի
վերայ
Կարնոյ
ի
ձեռն
վէքիլ
Հայրապետին:
Ուստի՝
գրեաց
սմա
զշնորհակալութիւն
և
օրհնութիւն:
Եւ
թուղթ
ևս
էր
գրեալ
սրբազան
վեհին,
զպատասխանին
օրհնութեամբ
գրեաց:
Մահտեսի
տիրացու
Սատաթին
ևս
ողջոյն
գրեաց:
Եւ
զայս
ևս,
թէ
ահա
զլուսամուտսն
ի
յիշատակ
քեզ
շինեցուցանեմք,
զերեք
սիւնսն
սրբոյ
տաճարիս
ևս
նորոգեմք:
Գրեաց
նա
և
այժմ
զթուղթ
ի
Թօխաթ՝
առ
սրբոյ
Աթոռոյս
վէքիլ
և
գանձապետ
մահտեսի
Աղամջանն,
ի
պատասխանի
ի
սեպտեմբերի
Ա
գրեալ
թղթոյն:
Առ
որ
յղեաց
զթուղթ
մահտեսի
Մարտիրոսին
վերոյիշեցելոյ,
և
գրեաց
զջամից
զհասանելն
սմա
ևս:
Բայց
նա
ասէ
Դ
ոսկի
ևս
էր
գրեալ
յղեցի ,
չիմացաք
քեզ
հասոյց
թէ
ո՛չ:
Եւ
միամտութիւն
վասն
Եսայի
վարդապետի
փոլիցային.
թէ
ահա
հասեալ
է
ի
Կարին
որ
պաչտ
էր
հասանիլ
Մուրտիկեանց՝
ահա
հասեալ
է,
և
մեք
զղապզն
յառաջ
ի
յօգոստոսի
ԻԲ
գրեալ
և
յղեալ
եմք
ասէ
առ
քեզ՝
որ
յղեսցես
առ
Եսայի
վարդապետն:
Եւ
որպէս
ի
սեպտեմբերի
ԺԴ,
այժմ
ևս
գրեաց
սմա
հարկ՝
առնուլ
զփոլիցայն՝
զոր
յօգոստոսի
ԻԲ
արարաւ
ի
վերայ
նորա:
Եւ
որ
ի
սեպտեմբերի
ԺԶ
գրեաց
զփոլիցայագիր՝
պատառել
և
յետս
յղել,
այժմ
ևս
գրեաց
առնել
այնպէս:
Եւ
Յակոբ
վարդապետն
ի
գալն
ի
Թօխաթ՝
դրամ
էր
առեալ
ի
սմանէ
զոր
սա
գրէր
թէ՝
յինէն
ետու,
ա՛ռ:
Գրեաց,
դեռի
Կարին
է.
երբ
եկեսցէ՝
առնլոց
եմ:
Այլ
ևս՝
Բ
կտակաց
աղագաւ
գիր
էր
խնդրեալ,
զորս
գրեալ
յղեցաք:
Որք
են
այսք:
Թուղթ
առ
մահտեսի
Պօղոս
ոմն,
և
յորդին
իւր
մահտեսի
Ստեփաննոսն.
ըրք
զկտակ
հանգուցեալ
մահտեսի
Գէորգին
տուեալ
էին
սմա.
(կ
)
որ
էր
մահտեսի
Պօղոսի
որդին:
Թուղթ
ևս
առ
Պետրոս
ոմն.
որ
զկտակ
հանգուցեալ
եղբօրն
իւրոյ
Աւետիքին
տուեալ
էր
սմա:
Զորս
և
յղեաց
առ
սա,
տալ
նոցա:
Իսկ
զթուղթ
մահտեսի
Աղամջանին
յղեաց
Կարին
առ
վէքիլ
Հայրապետն
յղել
առ
սա ,
զալաու
պահարանն,
զՀայրապետի
պահարանն,
և
զԱռաքելինն
ուրոյն
փայեկին:
Գիր
ևս
Մկրտիչ
վարդապետն
գրեաց
առ
Յակոբ
վարդապետն
ի
Կարին,
փութացուցանել
զգիրն:
Փուսուլայ
ևս
հրամանաւ
սրբազան
վեհին
գրեաց
առ
սա.
թէ
յառաջ
Մուրտիկեանք
գրեալ
էին
գրել
քեզ՝
որ
վասն
դրամի
շատ
սխլաթ
չառնել.
զոր
և
գրեցաք
մեք
և
այժմ
ի
ձեռս
քո
է
ի
հարկէ:
Այլ
զի
ունիմք
մեք
ի
ներկայութիւն
զյոլովութիւնս
ծախուց
մեծաց.
վասնորոյ՝
պարտիս
դրամ
շատ
առնուլ
է
դոցունց
և
բերել
ընդ
քեզ:
Այս
ի
Հայրապետի
պահարանումն
եղաք
տալ
նմա:
Եւ
զի
ի
վերայ
Կարնոյ
էր
գնալոց
այս
փայակս,
վասնորոյ՝
ի
Կարս
ևս
զթուղթ
գրեալ՝
տուաք
սմա
տանել:
Օրհնութեան
թուղթ
առ
պարոն
Կօշտօն,
զի
շատ
հիւանդութիւն
էր
կրեալ
յերկար
ժամանակս ,
և
կրէր
տակաւին:
Որում
օրհնութիւն
և
մխիթարութիւն
գրեաց:
Թուղթ
ևս
սօրհնութեան
առ
Սարգիս
ոմն,
որ
էր
Բօշայ,
որ
յանուն
սրբոյ
Գեղարդեանն
Ա
երինջ
էր
տուեալ,
զոր
և
Գէորգն
յղեալ
էր
ընդ
մեր
տղայոցն,
որք
ընդ
նուիրակին
գնացին
անդ
ի
սեպտեմբերի
ԻԵ,
և
այժմ
եկին:
Եւ
Մկրտիչ
վարդապետն
առ
Գէորգն
գիր
գրեալ,
զայսոսիկ
առ
նա
յղեաց
ընդ
նոյն
փայեկին՝
տալ
նոցա:
Ել
սոքօք
փայեակն
որոյ
անունն
էր
Մելքոն,
ի
հոկտեմբեր
Ը: