Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս յամսոյս ԻԲ և ի վերոյսն խոստացաւ սրբազան վեհն զնոր նուիրակ յղել ի մեծն Պօլիս, այժ զվաղարշկերտցի Մինաս վարդապետն յղեաց ի նուիրակութիւն Պօլսոյ քաղաքին միայն, և իւր շրջակայ քանի մի մանր տեղեացն: Որում ետ զԱ նուիրակական մեծ կոնդակ՝ բայց ո՛չ ըստ առաջնոյ ոճին: Քանզի ի յայս ներկայս կարի յոյժ զօրացաւ ախտն Ախթարմայութեան ի մեծն Պօլիս և յայն կողմանսն: Ոչ իշխանացն էր փոյթ և ոչ պատրիարքին, ուստի և ևս ճարակէր անդ օր ըստ օրէ ախտն չար ի թուլամորթ անձինս, և Ախթարմայքն սկսանէին տարածանել զթունացոյցն իւրեանց ևս քան զառաջինն ապականեալ ոճիւ, և զայլ թունալից գրեանս բազումս ըստ նմին: Որպէս ի ներկայումս սփռեցին զապականեալ գիրք մի անուանեալ Ճարտասանութիւն, յորում զյոլովս ի սրբոց Հայրապետաց , և ի վարդապետաց մերոց իբրև զերկաբնակս հռչակէին, վասնորոյ ի նախանձ բարի վառեցեալ սրբազան վեհին, և յոյժ մեծապէս առ այս ցաւեցեալ, փոխեաց զոճն առաջնոյ նուիրակական կոնդակին, գրելով ի նմա զյոյժ երկար և զպէսպէս բանս խրատական և պատուիրական վասն սոյն ախտի՝ այլ նոյնապիսի թուլամորթութեանց յոլովից, որ տարածեալ էր անդ ի յոգունս: Զի յայտնապէս երթային բազմութեամբ ի ֆռանկաց եկեղեցին, և ուտէին շատք զպահս, և զձուկն: Եւ որք ուղիղքն էին կարծեցեալք, առնէին խնամութիւն ընդ Աղթարմայս, ր չէր այլ ևս այնքան խտրոյ ի միջի՝ որքան յառաջն էր: Ուստի՝ բերեալ զբան ծանուցման կոնդակին յայն թէ՝ հասարակ ժողովրդոց պարտական են նախ Հայրապետք: Երկրորդ առաջնորդ, և երրորդ քահանայք, զի պահիցեն ի կարգի ուղղութեան պէսպէս խրատիւք ր քաոզութեամբ, կայացոյց զվախճան բանին յայս թէ՝ կաթուղիկոսունքն մեր առ ի զերծանիլ յայսպիսի պարտականութենէ, ինքեամբ շրջէին յառաջ յազգս մեր, զարժանաւոր անձինս կացուցանէին ըստ տեղւոյն առաջնորդս և քահանայս, և եթէ նորամոյծ թիւրութիւն ինչ գտանիւր , բառնային ի միջոյ, և ուղղէին: Իսկ յորժամ ի մարմնականի իշխանութենէ զրկեցաք, և ազգն մեր ցան և ցիր եղեն, այնուհետև այլ ո՛չ յառաջացաւ այս կանօն, և անկարելի եղև Հայրապետին ինքեամբ շրջագայիլ: Ուստի՝ որպէս թէ ինքնագլխացան առաջնորդքն և քահանայքն հեռաւոր տեղեաց, և օրստօրէ սկսաւ պէսպէս թիւրութիւն ի յազգս մեր տարածանիլ: Ապա մինչ տեսին Հայրապետքն սրբոյ Աթոռոյս թէ՝ ինքեամբք չկարեն շրջիլ, սահմանեցին զնուիրակունս առաքել առ ամենայն ցան և ցիր ազգն մեր հանդերձ սրբալոյս մեռոնաւ, զի զգործ և զպաշտօնս իւրեանց նոքա կատարեսցեն, վերահասու լինելով որպիսութեանց ժողովրդեանն, և զնորամոյծ անկարգութիւնս բառնալով, և զթիւրագնաց անձինս ուղղելով: Որպէս զի այնու թերևսզ երծցին յիւրեանց պարտականութենէն: Արդ՝ և մեք ըստ նոյն օրինակի առնելով՝ զՄինաս վարդապետդ մեզ փոխանորդ և նուիրակ արարեալ՝ սրբալոյս մեռոնաւ և այսու օրհնութեան կոնդակաւ առ ձեզ յղեցաք, առ ի կատարել զպաշտօնն մեր ի ձեզ՝ զի և մեք ազատեցուք ի մեր պարտուց: Որում այսոքիկ են առնելի գործք: Նախ զի ի դիմաց մերոց զձեզ ողջունեսցէ: Երկրորդ՝ զի քարոզեսցէ ձեզ համարձակ զբանն կենաց, և զհրաման Քրիստոսի Աստուծոյն մերոյ: Երրորդ՝ եթէ իցեն անկարգութիւնք և նորամոյծ աւելորդութիւնք ինչ կամ պակասութիւնք ի յեկեղեցիս և յեկեղեցականս, և ի ժողովուրդս ընդդէմ սրբոյ կանոնաց, զայնս բարձցէ, և լցուսցէ զպակասութիւնսն, և օրինազանցութիւնք ինչ եթէ իցեն ի խորհուրդս և ի խորհրդակատարս, զայնս ևս նոյնպէս ուղղեսցէ: Չորրորդ՝ եթէ իցեն ոմանք հեստեալք ի սուրբ հաւատոյս մերոյ, ջանայցէ որքան հնար է, ի յուղղութիւն ածել խրատու և յորդորմամբ: Իսկ որք հաստատունք են ի հաւատս, զնոսա ևս խտատու քարոզութեամբ զգուշացուցանել, զի հեռի կայցեն ի հեստեալ, և ի հերձուածօղ հոտեալ և բրտեալ անդամոց և ի նոցին աղանդոցն, և կալ մնալ անշեղ ի լուսաւորչաւանդ՝ սուրբ և ի միաբնադաւան հաւատս սրբոյ եկեղեցւոյս հայաստանեայց: Հինգերորդ՝ եթէ ի մերայնոց գտանիցին ոմանք ծոյլք և պղերգք ի յաղօթս և յեկեղեցիս, ի պահս և յողորմութիւնս, ի խոստովանութիւնս և ի հաղորդութիւնս մարմնոյն Քրիստոսի, զայնպիսիսն խրատեսցէ Ասատուածայնովք գործովք՝ առ ի յարիանալ ի բարեգործութիւնս: Իսկ որք ո՛չ լսեցեն, ունի դա ասէ հրաման սաստել և յանդիմանել զայնպիսիսն, և թէ ևս յանդգնեսցեն, պատժել ևս չարաչար պատժօք հոգևորօք: Եւ որք լսեցեն դմա ասէ և հնազանդեսցին, իբրու մեզ են հնազանդ, և չլսօղք իբրու մեզ են անհնազանդք, և զբանս մեր ոչ ընդունին: սԶորս ունի դա հրաման սաստել, և ի յևս յամառիլն ընդ բանիւ առնել. և զփոշի ոտիցն թոթափել ըստ տէրունեան բանին: Վեցերորդ բաշխեսցէ ձեզ ասէ զսուրբ մեռոնն Ասատուածագործ՛: Որ է կնիք հոգւոյն սրբոյ՝ ընծայեցեալ ի սրբոյ Աթոռոյս և ի մէնջ: Ահա այսոքիկ են ասէ գործք և պաշտօնք դորա, որք են պարտականութիւնք մեր, զորս առնելով դորա, մեք իմեր պարտուցն զերծանիմք: Ուրեմն և ձեզ պարտ է սիրով ընդունել զդա, և բանից և քարոզութեանց դորին լսօղ և կատարօղ լինիլ, և զսուրբ մեռոնն մինչ շնորհեսցէ ձեզ՝ գոհանալ զԱստուծոյ, և շնորհակալիլ զհաւատոյ մօրէս ձերմէ սրբոյ Աթոռոյս: Բայց գոյ ասէ և երկրորդ պարտականութիւն ի մեր և ի ձեր կողմանց: Այսինքն՝ ընդ Առաքելոյն՝ մեզ զհոգևորն տալ ձեզ՝ և ձեզ զմարմնաւորն տալ մեզ: Եւ այս կանօն ասէ՝ թէպէտ ի բնէ անտի Ասատուծոյ և ի սրբոց Մարգարէից և յԱռաքելոց աւանդեցաւ, զի եկեղեցականացն տայցեն աշխարհականք զմարմնաւոր տուրս վասն սկեցութեան նոցին, այլ յոյժ մեծապէս հարկ և կանօն եղև ի մեզ ասէ, մինչ մարմնաւոր իշխանութիւնքն ի միջոյ բարձան, և եկեղեցականքն մնացին կարօտ ժողովրդականացն տրոց : Ուստի կանօն եղեւ, զի աշխարհականքն տայցեն եկեղեցականաց զմարմնաւոր տուրս, առ ի կեցութիւն նոցին, և եկեղեցականք, և վանականք հոգացեալ այնու զպակասութիւնս իւրեանց, զվանորայս ր զԱթոռս իւրեանս շէնս պահեսցեն, և աղօթեսցեն առ Աստուած վասն խաղաղութեան աշխարհի , և վասն ազգիս մերոյ բարեյաջողութեան: Արդ՝ զսոյն պարտականութիւնս ևս մեք վճարեալ եմք և վճարեմք միշտ, որպէս ահա յայտնի է, թէ զորպիսի շինարարութիւնս մեծամեծս և զհարկաւորս արարեալ զսուրբ Աթոռս պայծառացուցեալ եմք յամենայնի, և միշտ ի պայծառութեան պահեմք շնորհիւ Տեառն, և աղօթեմք հանդերձ բազմութեամբ միաբանից հանապազ վասն ձեր: (Գրեաց և զինչ շինելն այժմ ներկայապէս ի կարճոյ, զսիւնսն եկեղեցւոյն, և զայլսն ): Մնայ ապա պարտականութիւնն ի ձեր կողմն, զի և դուք զպարտս ձեր վճարելով՝ տայցէք առատութեամբ զտուրս ձեր նուիրակսութեան, հանդերձ այլևս առատագոյն տրօք և օգնականութեամբք, և եկեղեցական յիշատակօք: Եւ այսր աղագաւ յորդորումն՝ որքան պիտոյ էր, շնորհակալ լինելով վասն անցեալ նուիրակութեանցն երկուց, զորս ետուն պատրիարքին և նա ի ձեռն Յակոբ վարդապետին ի սուրբ Աթոռս հասոյց: Ա՛րդ՝ այսպէս փոխեալ զոճն նուիրակական կոնդակին, նուիրակին ևս պատուիրեաց ա՛յսց առաւել ունիլ զփոյթ, և զսոյնս քարոզել: Եւ ընդ ոճոյս այսմիկ, գրեաց ևս զթուղթս մեծամեծս առ համայն քահանայս Պօլսոյ քաղաքին և շրջակայիցն: Այսինքն 1 առ Ղումղափիու սուրբ Աստւածածնի եկեղեցւոյ քահանայսն, 2 առ Պալաթու սուրբ Հրեշտակապետի եկեկեցւոյն, 3 առ Սամաթիոյ սուրբ Գէորգեայ եկեղեցւոյն, 4 առ Ղալաթիոյ սուրբ Լուսաւորչի եկեղեցւոյն, 5 առ Իւսկիւտարու սուրբ Կարապետ և սուրբ Խաչ եկեղեցիսն, և առ Ղարթալու՝ Ղատիքեօյու և Ալամտաղու եկեղեցիսն: 6 առ Խասգօիղի, Էյիպու, և Թօփղափիու եկեղեցիսն, 7 առ Օրթագեղու, Բէշիկտաշու, Ղուռուչեշմայու, Հիսարու, Բէքղօզու և Նորգիւղի եկեղեցիսն: Որոց ամենեցուն դիտումն միևնոյն: սԶի բնաբան առեալ զբան փրկչին թէ՝ ծառայ որ գիտիցէ զկամս Տեառն իւրոյ՝ և ո՛չ պատրաստեսցէ ըստ կամաց նորա՝ արբցէ գան բազում, յայն կացոյց զբանն թէ՝ կամակատար ծառայքն Աստուծոյ՝ որք վերակացուք են նորին հոգևոր…
      
      
       Այժմ գրեալ էր սրբազան վեհին, (զոր ասելոց եմ ի ներքոյ ) զորս մինչև ցարդ թերևս յղեալ է ասէ. ընդ որս և վասն իւր զյատուկ զտօնացոյց մի յղելն: Յետոյ ևս ասէ քանիցս թուղթ եմ գրեալ քեզ՝ որոց յետինն ի յանցեալ թուոջն և դեկտեմբերի ԻԹ՝ ընդ նոր նուիրակին. և Ա Եղիշէ պատմագիր ևս վասն իւր յղելն: Եւ խնդիր, զի զոր ինչ գրեալ է ընդ նմա, ցաւակցաբար հոգասցէ: Մանաւանդ՝ Ղուկաս վարդապետի ընչից ուր լինելն գիտացեալ, աստ հասուցանել ջանասցէ, որպէս և ի յուլիսի ԺԳ, և ի դեկտեմբերի ԻԹ գրեաց: Եւ վասն նւիրակին ևս վերստին յանձնարարութիւն: Եւ զամենայն որպէսն սրբոյ Աթոռոյս և զշինարարութիւնսն՝ ասաց ի նմանէ իմանալ: Եւ որ զօրինակս փօլիցայագրեանցն ետ նւիրակին՝ զի ի Բասրա թերևս կարասցէ զայնս առնուլ՝ ծանոյց սմա: Եւ յետ սոցին, ապա զպատասխանիս նորին բանիցն գրեաց: սՆախ շնորհակալութիւն, որ գրէր թէ՝ զֆռանկ կարգաւորսն չար՝ աստի վանեցի ըստ հրամանիդ: (Ըստ որում գրեցաւ նմա զայս առնել ի ՌՄԻԳ , և ի սեպտեմբեր ելն ): Եւ զի յայնժամ ի մահսարն գանգատանաց, որ զՅովհաննէս վարդապետէն՝ զբանն իմն անվայելուչ գրեալ էին, առ որ ի հասարակ թղթոջն զյանդիմանութիւն գրեաց սրբազան վեհն յայնժամ, ի ՌՄԻԳ ի սեպտեմբեր ելն: Ո՛ւստի գրեալ էր զմեղայ, և խնդրէր զներումն: Եւ սրբազան վեհն զներումն և զմիամտութիւն գրեաց: Եւ որ գրեաց յայնժամ զՀայրապետ վարդապետն և ընդ նմա եղեալ զմիւս ևս միաբանն Ջուղայու վանից՝ յղել ի վանքն իւրեանց, նա այժմ զիրիջայս գրէր վասն Հայրապետ վարդապետին, զի հրամայեսցէ անդ մնալ ի մէջ իւրեանց: Քանզի ասէ ի մէջ այլատարազ ազանցս՝ չունիմք զպարկեշտ և զվաղեմի ծեր կարգաւոր, այլ ամենեքեանքն նորեկք են, և մանկահասակք, միայն ի սմանէ պատկառին սակաւմի. և սա որպէս թէ պատկառանք իմն է մանկահասակ անձանց, ինքն պարկեշտ և համեստ, և ամենեցուն խրատիչ և հանդարտութեամբ կարգաւորիչ: Մանաւանդ, յատուկ ինձ պիտոյ է ասէ, զոր խնդրեմ աստ թողուլ: Եւ սրբազան վեհն ըստ խնդրոյն զհրաման գրեաց վասն նորա յայս թղթոջս, մնալ անդ: Որ պարտի ասէ յամենայն կողմանէ պարկեշտ…Մարտ