Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն Իւչքիլիսայի վանիցն որ զթուղթս գրեաց սրբազան վեհն առ Քրդստանու բէկերն, (որպէս ասացաւ ի փետրուարի ԺԲ ) նոյն թղթոց տանօղ Թաւլու գիւղացի Դիլօն տարեալ մատուցեալ էր իւրաքանչիւրոցն. և ի նոցանէ զպատասխանիս առեալ՝ յղեալ էր փայեկաւ առ սրբազան վեհն, և զանցսն ևս գրեալ: Իսկ առ գործակալսն ևս թուղթ գրեալ՝ ծանուցեալ էր զայս ինչ: Զի որդի Ապտի Փաշային՝ որոյ անունն էր Սուլէյման բէկ, մինչև ցայժմ ընդ հօրեղբօրն իւրում Իսաղ փաշային կայր ի Բայազիտ, մնալով ընդ ձեռամբ նորին հնազանդութեամբ, որ և յառաջագոյն ընդդէմ հօրն իւրոյ Ապտի փաշային, զԲայազտոյ բերդի դուռն բացեալ՝ եմոյծ զնա ի ներքս, մինչ պատահմամբ ինչ հայրն յարտաքս էր ելեալ: Որ և տիրեաց Իսաղն Բայազիտու երկրին, առնելով փաշայութիւն ժամանակ ինչ , թէպէտ յետոյ Ապտի փաշայն վերստին տիրեաց նոյն բերդին բռնութեամբ և հաստատեցաւ յառաջին իշխանութիւնն իւր: Մինչև մեռաւ յետ ամաց ինչ, և Իսաղն դարձեալ փաշայ եղև՝ և տիրեաց երկրին: Որում նոյն ասացեալ Սուլեման բէկն, հպատալ լեալ՝ կայր ընդ ձեռամբ նորին մինչև ցարդ՝ որպէս ասացաք: Իսկ այժմ պատճառանօք ինչ թշնամացեալ միմեանց, ելեալ էր ի բերբէն Սուլէմանն, և գնացեալ ի յԻւչքիլիսայի վանսն, նստէր անդ Կ մարդով, և ինքեանք և երիվարք իւրեանց ի վանիցն ուտելով՝ թէ և սուղ ինչ կերակուր ի շրջակայ գիւղորէիցն ժողովելով՝ զոչ սակաւ վիշտս և զնեղութիւնս հասուցանէին վանիցն՝ և միաբանից նորին: Իսկ նորին նոր Առաջնորդ Մկրտիչ վարդապետն՝ (որ յիշեցաւ ի փետրուարի ԺԲ ), յառաջագոյն գնացեալ գոլով ի Թօփրախղալայ, մինչ զայսոսիկ լուեալ էր, այլ ո՛չ կարէր դառնալ ի վանսն, և կայր վանքն յանտիրութեան: Զայսոսիկ գրեալ էր Դիլօն առ գործակալսն, և խնդրէր ծանուցանել սրբազան վեհին, զի հնար իմն գտցէ: Վասնորոյ զթուղթ գրեաց առ նա սրբազան վեհն , ծանուցանելով զհասանիլն թղթոցն: Եւ վասն այս գրեցելոցս զայս թէ՝ մեք այդմ զի՞նչ հոգս արասցուք, զի ընդ քեզ զթուղթս գրեցաք առ ամենայն իշխօղսն երկրիդ, և դու առ նոսա հասուցեալ՝ զպատասխանիսն առեալ և յղեալ ես, որք մեծամեծ յուսադրութեամբ գրեն թէ՝ ըստ ամենայնի մուղայէթ եմք լինելոց վանիցն՝ վասն քոյդ խաթեր: Այժմ այլ զի՞նչ գրեսցուք նոցա, կամ թէ ունի՞ օգուտ գրելն, և կարէ՞ ոք առնել նմա ինչ: Դուք ընդէ՞ր ո՛չ արզ առնէք փաշային՝ և Ալիբէկին , թէ դուք գրեցիք Խալիֆային թէ լաւ մուղայէթ լինեմ վանիցն, այժմ այս զի՞նչ է ընդէ՞ր ո՛չ առնէք զհոգս ինչ: Կամ թէ ասէ՝ Առաջնորդ ընդէ՞ր ո՛չ առնէ վասն այդ զփոյթ, որ ահա նորին եղբայր Ալիբէկին մօ՛տ է. կամ նա ընդէ՞ր ո՛չ գրէ մեզ: Եւ ապա հա՛րկ՝ զի զհոգս ինչ առնել ջանասցեն, թերևս ելցէ նա անտի: Ապա թէ ո՛չ, տեսցուք մեք թէ զի՞նչ եմք առնելոց: Եւ այլ առ այս բանք: Ի ձեռն նորին յղեալ փայեկին: Յղեցաք ի մարտ Ժ: