Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զայս ևս գրեաց ի թղթոջ Յովսէփի վարդապետին, (որ ի վերն յապրիլի ելն յիշեալ գոյ ): Թէ Ղզլարու իշխանքն մեզ գիր էին գրեալ ի պատասխանի մեր թղթոյն: (Որ գրեցաւ առ նոսա ի ՌՄԻԵ, ի հոկտեմբերի ԻԷ ), և մեր հօրեղբօր որդի Էլիազին զբարերարութիւնս արարեալ, մեզ ծանուցեալ էին, և մեք շնորհակալութիւն գրեցաք նոցա, յղեա՛ առ ինքեանս ի Ղզլար:
       Փուսուլայ ևս գրեաց առ սա, թէ այժմ ի մէջ հիւանդութեան էաք, վասն այնորիկ ոչ կարացաք ի ներքոյ թղթոցն ձեռք դնել ըստ տեղւոյդ սովորութեան. եթէ հետաքրքի լիցի, ծանո՛ զայս:
       Փուսուլայ ևս դարձեալ գրեաց առ սա, յետ պահարանելոյ թղթոյն, և եդաւ յանկեան պահարանին: Զի սևագլուխ ոմն Մովսէս անուամբ՝ եկն ի Սաղիմայ, որ էր Նախիջուանցի , և ի Հաշտարխան սնեալ, և ունէր անդ մայր՝ և զեղբայրս, զորս կամէր երթալ և տեսանել: Եւ զի յոյժ աղքատ էր, գրեաց սմա ժողով առնել վասն նորա ծանուցմամբ, և յետ տեսանելոյ զընտանիսն, շուտով աստ յղել. քանզի՝ խօսք ետ մեզ՝ գալ և աստ մնալ: Եւ ի մէջ ժողովրդեան մնալն ո՛չ է ասէ բարւոք: Այլ և՝ այս սևագլուխս ի յԵրուսաղէմայ ընդ Հաջնցի Սարգիս վարդապետին էր ելեալ՝ որ անդ նուիրակ էր գնալոց, և մինչ նա ի Պօլիս էր մնացեալ, սա ի նմանէ որոշեալ՝ եկեալ էր աստ՝ զի աստի գնասցէ ի տես ընտանեացն: Եւ ասաց ևս թէ մինչ իշխանքն զՍարգիս պետն չթողին գնալ ի Հաշտարխան, զՄարգար, վարդապետ ոմն յղեցին, որ չէր եպիսկոպոս: Զայս ծանոյց նմա: Եւ ասաց զլիապէսն ի նմանէ իմանալ, քանզի՝ և զորպէսն տեղւոյ վիճոյն՝ (որ յիշեցաւ ի փետրուարի ԻԷ ի թուղթս իշխանացն, և ի վերոյսն ), սա լաւ գիտէր, զոր իմանալ ասաց ի նմանէ: Այլ և՝ տէր Ղազարի գալն, և մեզ վէքիլ և Աւագ էրէց լինիլն սմա ևս ծանոյց, և ասաց այսուհետև զոր ինչ թուղթս և այլ իրս ի վերայ Թիֆլիզու յղելոյ լինի առ մեզ՝ ի ձեռն նորին յղեսցէ՝ զի նա առ մեզ հասուսցէ, յայլոց ձեռս մի՛ յղեսցէ: Տէր Ղազարին ևս ասաց գրել նմա զայս: Եւ զայն Մովսէս վարդապետն եդ ընդ նմա, և հրամայեաց ժողով առնել վասն նորա ի Թիֆլիզ, և յղել ի Հաշտարխան : Եւ ինքն սրբազան վեհն ևս ետ նմա ողորմութիւն վասն ծախուց ճանապարհին, և հանդերձ չափաւոր: Ելին տէր Ղազարն, տէր Աստուածատուրն և Մովսէս վարդապեռտն ի մայիս ԺԴ:
      
       Փօլիցայ ի վերայ Մուրտիկեանց ի Կարին
      
       Փօլիցայագիր գրեաց սրբազան վեհն ի Կարին Մուտիկզատէ Խօջայ Առաքելին և տիրացու Սիմէօնին. զի տացեն անդ ի գլուխ ԺԱ օր վատայի զդրամս՝ (Հ) (ածղ ) Թարվիզեցի՝ և յԵրևան բնակեալ Հէքիմ Հերապետի եղբայր Համբարձումին: Զոր նա աստ ետ մեզ, և զայս թուղթս առնուլ և առ մեզ յղել, զի հաշուեսցուք. ի մայիս Է:
       Փօլիցայ ի վերայ Թարվիզու նուիրակ Ահարօն վարդապետին:
       Փօլիցայագիր գրեաց ի վերայ Թարվիզու ւ Խօյայ նուիրակ Ահարօն վարդապետին, զի տացէ զդրամս ) Գեղամացի և յայս գեղջս բնակեալ Ստեփան տղային: Ի մայիս Ը: