Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հեռակլ Արքայն կամելով հարսանիս առնել որդոյն իւրոյ Իւլիանին (որ է Յուլիանոս ), գրեալ էր զթուղթ սիրոյ առ սրբազան վեհն, և հրաւիրեալ ի հարսանիս որդւյն, ի ձեռն Արղութեան Թաղաբէկին, ընդ որում ընծայ ևս էր յղեալ սրբազան վեհին, որ էր Ա ջուխտ կլապիտոնագործ բարձի երես: Եւ յոյժ հարկիւ խնդրեալ էր երթալ, որպէս զի տեսցէ անգամ մի զքաղաքն, և զիրեարս ևս տեսցեն: Վասնորոյ թուղթ գրեաց առ նա սրբազան վեհն՝ ի պատասխանի թղթոյն, ծանուցանելով զտկարութիւնն՝ որ ի վերդ ասացաւ, և զանկարութիւն իւր առ ի գնալ շնորհակալութիւն գրեալն հարսանեաց: Զի թէպէտ ասէ և ես միտս ունէր գալոյ ի յօրհնեալ քաղաքդ քո և առ քեզ, այլ այսպէս դիպեցաւ, և գալ չակրողացաք: Գրեաց և զշնորհակալութիւն վասն ընծայիս, նաև զայս ևս թէ՝ յորժամ զառողջութիւն գտցի ողորմութեամբն Աստուծոյ, յայնժամ նորապէս շոնրհաւորելոց եմ զհարսանիս օրհնեալ որդեկիդ: Ել Թաղաբէկն ի մայիսի ԻԱ: