Ուխտաւոր
ոմն
մահտեսի
Խաչատուր
անուամբ
եկեալ
ի
Թօխաթու
ի
սուրբ
Աթոռս
յուխտ,
և
շաբաթ
մի
մնացեալ
աստ,
յաւուր
միում
ել
ի
տանիս
սրբոյ
եկեղեցւոյն
ի
ըզբօսանս:
Եւ
կամեցեալ
անցանել
ի
ներքին
կողմն
հարաւակողման
կաթողիկէին,
անկեալ
ի
վայր՝
իսկոյն
աւանդեաց
զհոգին:
Եւ
Բ
որդիք
նորին՝
որք
ընդ
նմա
եկեալ
էին,
Կարապետ
և
Մանուկ
անուամբ,
յետ
բազմիցս
կսկծալոյն
և
թաղելոյն
զհայրն,
կամեցան
դառնալ
յետս:
Ուստի՝
խնդրեցին
ի
սրբազան
վեհէն՝
գրել
զթուղթ
մխիթարութեան
առ
իւրեանց
հօրեղբայր
Ստեփանն,
և
իւրեանց
յետնամայր
մահտեսի
Եաղուտն:
Եւ
ծանուցանել
զայս՝
թէ՝
ի
տանեաց
անկեալ
մեռաւ,
վասն
վտանկի
տեղւոյն
ըստ
սովորութեանն
Օսմանցւոց,
այլ
զայս
միայն
թէ՝
վախճանեցաւ:
ւ
սրբազան
վեհն
ըստ
նոցին
խնդրոյն
գրեաց
զթուղթ
առ
իւրեանց
հօրեղբայր
Ստեփանն՝
և
յետնամայր
մահտեսի
Եաղուտն.
ըստ
նոյնոյ
ոճոյն՝
զոր
ինքեանք
ասացին:
Եւ
յետ
մխիթարութեանն՝
նաև
զայս
ևս
գրեաց,
զի
զգլխաւոր
հոգեբաժին
իմն
վասն
հոգւոյ
եղբօրն
տացէ
սրբոյ
Աթոռոյս:
Զի
տղայոցդ
ասէ
մեք
աստ
բան
ինչ
ոչ
ասացաք,
զի
ասացին
թէ՝
մեք
մեր
հօրեղբօր
կունայիմք,
զի
նա
է
մեր
մեծն:
Ա՛րդ՝
թէ
յայլ
տեղիս
ի
յայլ
վանս
վախճանէր
լուսահոգին,
գիտէք
թէ
զի՞նչ
առնուին,
կամ
թէ
յայդր
իսկ
վախճանէր,
մեր
վէքիլն
կամ
նուիրակն
զգլխաւոր
իմն
հոգեբաժին
վասն
սրբոյ
Աթոռոյս
առնուին:
Եւ
այլ
վասնորոյ
աղագաւ,
կամ
այլ
կերպիւ
թէ
զինչ
առնուին,
լաւապէս
գիտէք:
Իսկ
լուսահոգւոյ
բախտն
այնպէս
եբեր,
\ի
աստ
վախճանեցաւ,
և
փառաւորութեամբ
թաղեցաւ
ի
գերեզմանատանն
սրբոյ
աթոռոյս
ի
կարգս
միաբանից
մերոց:
Ուրեմն՝
ըստ
ճշմարիտ
իրաւանց,
նախապէս
սրբոյ
Աթոռոյս
էք
պարտական
տալ
զլիալիր
հոգեբաժինս
վասն
հոգւոյ
նորին,
ըստ
որում
թաղեցաւ,
և
միաբանք
մեր
միժտ
կատարելոց
են
զյիշատակ
նորա
պաշտամամբք
և
պատարագօք՝
ընդ
այլ
ամենայն
ննջեցեալ
միաբանիցն
սրբոյ
Աթոռոյս:
Մեք
այսպէս
պատշաճ
վարկանիմք
ասէր
զի
մէկ
յիշատակ
լիցի
լուսահոգւոյն
ի
սուրբ
Աթոռս,
զի
յիշեսցի
աստ
անուն
իւր:
Ահա
մահտեսի
Աղամջան
վէքիլին
մերոյ
ևս
գրեալ
եմք
ասէ՝
և
ձեզ
ասելոց
է:
Երկու
թուանկչի
եդաք
ընդ
նոյն
Կարապետ
և
Մանուկ
որդւոց
հանգուցելոյն,
զի
տարեալ
ի
Ղօշավանք
հասուսցեն:
Որք
ելին
ի
յունիս
Ե: