Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ըստորում ի յապրիլի Լ խոստացաւ սրբազան վեհն Յովսէփ վարդապետին՝ գրել առ Հեռակլ Արքայն վասն Յարութիւն տղայի տանն, զի հրամաեսցէ նմա տանիլ ի Մօզտօք, այժմ զթուղթ գրեաց առ Հեռակլ Արքայն, խնդրելով՝ զի հրաման տացէ նմա տանիլ անդ զտունն իւր. գրելով զայս, թէ զդորին հայրն մեր նախկին հայրապետքն են ազատեալ ի գերութենէ, և մինչև ի մեր ժամանակս ծառայէր սրբոյ Աթոռոյս, և որդին ևս ի մեր դպրատանն էր: Իսկ ի մեր աւուրս եկն յայդ կողմունսդ , և տղայն գնացեալ ի կողմունսն Ռուսաց, ի Մօզտօք քաղաքն է հանդիպեալ. և տեղւոյ ժողովուրդքն ասացեալ են դմա գնալ ի մէջ իւրեանց, և լինիլ ինքեանց քահանայ: Որք և ա մեզ ևս գրեալ էին զխնդիր, զի յղեսցուք զդա տամբն իւրով անդ ի մէջ նոցա ի քահանայ լինիլ ինքեանց: Զի որովհետև նորաժողովք են, և յայլ և յայլ տեղեաց, չունին ինքեանց ըստ բաւականին քահանայ, վասնորոյ՝ խնդրեմ հրամայել դմա գնալ անդ: Ետ զայս նոյն Յարութիւն տղայն, և գրեաց ևս վասն նորա զթուղթ առ Թիֆլիզու Առաջնորդ Յովհաննէս վարդապետն, ծանուցանել զոր ինչ վասն նորա առ Արքայն, և պատուիրելով՝ զի ինքն ևս հոգ տարցի տանելոյ նորին զտունն: Թուղթ ևս օրհնութեան և շնորհակալութեան առ սորին փեսայ Սարգիս գրեաց ի Ղզլար, որ վասն նորոգութեան սեանց սրբոյ եկեղեցւոյն իբր օգնութիւն առնելով դրամ էր յղեալ, (որպէս յապրիլի Լ ևս ասացաւ): պ ) և փեսային ևս ասացեալ էր, զի աստ ևս զյիշատակաշինութիւնսն տեսեալ, եթէ պատշաճ տեսցեն, ևս աւելի տացէ: Որ և ետ աստ ևս ի կողմանէ փեսային զդրամ, այլ ևս ի կողմանէ փեսային զդրամ, այլ ևս վասն սեանց եկեղեցւոյն: ե՛՛ ) այլև՝ աջահամբոյր ե՛՛ ) և ժամուց ե՛՛ ) ևս էր յղեալ ընդ աներ որդւոյն իւրոյ նոյն Յարութիւն տղային, որ և մատաղ ևս էր ասացեալ առնել, աստ՝ զոր արար. որոց ամենիցն աղագաւ գրեաց զշնորհակալութիւն և օրհնութիւն: Որովք ել Յարութիւն սարկաւագն՝ (որ աստ ձեռնադրեցաւ ) ի յունիսի ԺԵ:
      
       Եկաւ հասաւք ի Պօլիս, եւ ի Շապիօն Ղարահիսար:
      
       Ի Պօլսոյ ի Բէկօղլի կոչեցեալ թաղէն Բ ուխտաւոր տղայէ էին եկեալ: Որք է յոմանց բարեպաշտ անձանց զանջահամբոյրս էին բերեալ: Ուստի՝ գրեցաւ թուղթ առ Մանուկ ոմն, ) ձեռամբ Քերօբ տղային: Իսկ ձեռն, Թօմասին, թուղթ առ ուստայ Թօմայն, ) և առ մի ոմն այր՝ (որոյ անուն չէր յայտ, ուստի՝ և զտեղի անուանն թողաք բաց): ) Որք առեալ գնացին:
       Թուղթ ևս ի Շապիօն Ղարահիսար առ Օղիտայ անուամբ կին ոմն, որ ձեռամբ տիրացու Կարապետին աջահամբոյր էր յղեալ: ) Զի անտի ևս Բ տղայք յուխտ էին եկեալ: Ելին ի յունիս ԺԵ: