Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ զի վասն թղթատանն աստ չգտանիւր ըստ բաւականին շորահին՝ ի քթանէ կամ ի բանկակէ՝ յորոց լինէր թուղթ, և ժողովելն աստի և անտի՝ էր յոյժ դժուարին և անձեռնհաս: Զի դրամով գնել ո՛չ լինէր, և այլ ինչ կերպ և հնար չգտանէաք: Ուստի՝ Այժմ զա՛յս գտաք հնար, զի կիւրեղ անուամբ դերձակ ոմն յղեցաք, կամ դրամով՝ կամ այլ ինչ դիւրաձեռն հնարիւք ժողովել զշորահին վասն թղթատանն, և բերել աստ: Որ գնաց այժմ ի կողմունս Ալաշկերտու, Բասենու , և Ախլցխայու, և Կարսայ, և այլ նոցին մերձակայից: Վասնորոյ՝ գրեաց ևս ընդ սմա զթուղթ օրհնութեան հասարակապէս, զի ուր և հանդիպեսցի, օգնութիւն արասցեն, տալով զշորահին վասն թղթատանն, առ ի լինիլ նիւթ թղթոյն: Յետ այսր ի Յօշական գնացաք ի յեալայ ի յունիս ԺԵ: