Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի յայս յիշեալ տեղեացս՝ քանիցս անգամ թուղթք ժամանեցին առ սրբազան վեհն, որոց զպատասխանիսն այժմ գրեալ յղեաց, որք ահա գրին ի ներքոյ:
       Թուղթ առ նուիրակն մեծի Պօլսոկ Մինաս վարդապետն, որ ի Թօխաթու գրեալ էր զիւր որպէս առ Մկրտիչ վարդապետն, և ինքն ի յապրիլի ԻԶ մտեալ ի մեծն Պօլիս, դեռ ոչ գրէր զհասանելն անդ: Այլ Մուրտիկեան Խօջայ Նազարէթն էր ծանուցեալ զհասանիլն նորա անդ: Որում այժմ յիշեցոյց զգրելն առ ինքն զթուղթ ի մարտի Ի, վասն փօլիցային՝ զոր արար ի վերայ պատրիարքին տալ Ջուղայեցի տէր յովհաննիսի որդի տիրացու Ստեփաննոսին: (ե5հա ) որ է՛ր Բաղդատու դրամն՝ որ ի յԷմնիազեան Խաչիկ աղայէն էր եկեալ ի Հնդկաց, և Աբրահամ վարդապետի դրամն. (ց5ը ) և սմա ևս գրեաց՝ զի թէ առեալ ևս իցէ, ի պատրիարքէն և տուեալ Նազարէթին, այժմ ի Նազարէթէն յետս առեալ նմա տացէ: Որոյ աղագաւ այժմ ևս գրեաց կրկին հարկ, զի թէ դեռ չիցէ առեալ և տուեալ Ստեթանի մարդոյն, այժմ այնպէս արարեալ մեզ գչեսցէ: Եւ վիճոյն՝ զոր առնէին ի Պօլիս մերայինքն ընդ Ախթարմայիցն, (որ յապրիլի ԺԱ յիշեցաւ ի թղթոջ Առաքելին և սիմէօնին, և սա ևս գրեալ էր ի Թօխաթու ), էհարց զորպէսն, թէ այսպիսի ձայնս լսեմք այտի այլ և այլ կերպիւ, և պատրիարքն ևս կարճառօտ մեզ գրեալ էր. դու զստոյգն մեզ ծանո: Եւ որ վասն ախթարմայից՝ և այլ ևս անկարգ բանից գրեաց ընդ ինքեան զթուղթս պատուիրական և խրատական առ հասարակութիւնն, և առ իշխանսն և առ քահանայսն, և առ պատրիարքն, և առ այլ յատուկ անձինս, էհարց այժմ թէ՝ ընթերցա՞ն և զինչ ասացին՞, և յառաջացուցանե՞լ կամին հոգևոր հրամանս մեր՝ թէ ո՛չ: Եւ հարկեաց գրել զորպէսն: Մանաւանդ վասն երուսաղէմացոցն որ բանս գրեաց իշխանացն, գրեաց գրել զորպէսն, թէ զի՞նչ արարին, և զինչ ասացին: Եւ վասն մեծի պատմագրին զոր ի փետրուարի ԻԷ և այլ յառաջ գրեաց պատրիարքին յղել, այժմ սմա ևս պատուիրեաց, զի առեալ յղեսցէ զայն փութով ի սուրբ Աթոռս ընդ հաւատարիմ եկողաց: Եւ յոյժ հարկ առ այս, զի մի՛ զանց արասցէ որպէս պատրիարքն :
       Փուսուլայ ևս գրեաց առ Մինաս վարդապետն, վասն օրացուցի օրինակին հարցանելով՝ (զոր ի փետրուարի ԻԷ ընդ իւր տարաւ ) թէ զինչ առնեն, տպե՞ն թէ ոչ, և զի՞նչ ասեն: Եւ վասն Թօխաթ վախճանեալ տէր Մատթէոսի ընչիցն ևս գրեաց հարկ, զի իմասցի թէ ո՞ւր է, և առ ո՞վ, և զինչ կամին առնել, և գրեսցէ ինքեան: Եւ վասն հին և նոր՝ մեծ և մանր գանձանակացն սրբոյ Աթոռոյս որք գոյին անդ, յառաջ ի գնալ սորա անդ ի փետրուարի ԻԷ, գրեաց զորքանն և զանուանսն, և ետ նմա: (Որ և ի փուսուլայոջ պատրիարքին ևս յիշեցաւ յայնժամ մասամբ ): Այժմ ևս գրեաց զպատուէր, զի զորքանս նոցին, և ուր լինելն, և զգնաձապետաց անուանսն՝ իմացեալ գրեսցէ: Մանաւանդ՝ պատուիրեաց ի ծածուկ և խոստովանօրէն հարցանել զհին և զնոր գանձապետսն, և իմանալ թէ՝ որքան Զաքարեա վարդապետն անդ նուիրակ է գնացեալ, զորքան արդիւնս են հասուցեալ նմա: Այլ և՝ զորպէսն և զաղէտս հալապու ժողովրդեանն, ծանոյց սմա լիովին: Որք և այժմ գրեալ էին զթուղթ աղերսանաց առ սրբազան վեհն, առնել ինքեանց զկատարեալ իմ հոգս: Քանզի որ գրեաց սրբազան վեհն ի հոկտեմբերի Ը առ պատրիարքն և իշխանսն Պօլսոյ՝ զի վասն նոցա զհոգս ինչ արասցեն, նոքա այսքան միայն էին արարեալ զհոգս, զի Առաջնորդն նոցա ի պատրիարքէն կարգեսցի, և մեռոնն ի Սսայ երթիցէ: Իսկ Հալապցիքն բողոքէին թէ՝ մեք այլ ո՛չ հնազանդիմք Սսայ, այլ Էջմիածնի՝ և նորին կաթողիկոսին եմք հնազանդ, և ի նմանէ պարտի գալ մեզ մեռոն: Զի թէ այսպէս ոչ լիցի, ժողովուրդք տեղւոյս ցրուին, և եկեղեցիք մեր անկանին ի ձեռս Ախթարմայից, և ծատք ևս թերահաւատին և յախթարմայութիւն դառնան: Զայս այսպէս բողոքէին, այլ ոչ գոյր լսօղ. ուստի՝ այժմ ևս կրկին գրեալ սէին սրբազան վեհին զգիր աղերսանաց, տեղւոյն Առաջնորդ Գէորգ վարդապետն, և քահանայքն, զի զհոգս ինչ արասցէ: Ուստի սրբազան վեհն գրեաց առ նոսա զմխիթարութիւն (որպէս ասելոց եմ ի ներքոյ ). և սմա ևս գրեաց հարկիւ, զի և ինքն հոգ տարցի անդ նոցա բանին, և ուր և դիպեսցի ի կողմանէ նոցին առակութիւն, ինքն ևս խօսեսցի, առնել նոցա ըստ հայցուածոց նոցին: Եւ որպէս լինելն՝ ծանուսցէ ինքեան: Այլև՝ քան զայս յառաջ գրեալ էր պատրիարքն առ սրբազան վեհն զտօնացոյցս յղել անդ: Ուստի գրեաց սմա թէ՝ մեք յառաջ առ Նազարէթն եմք յղեալ . իմա՛ թէ զի՞նչ է արարեալ, և այլ ևս գո՞յ թէ ոչ: Եւ եթէ տօնացոյց է պիտոյ՝ գրեա մեզ ասէ՝ զի յղեսցոք: եւ այլ առ այսորիկ բանք :
       Թուղթ ևս առ Ուռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետն գրեաց, ի պատասխանի երկուց թղթոցն: Որոց մինն ի դեկտեմբերի Է էր գրեալ, և զմինն ի մարտի ԻԵ, որք յետ գնալոյ Մինաս վարդապետին աստ հասին մի ակնի միոյ: Բայց զի ընդ Մինաս վարդապետին գրեցաւ առ սա թուղթ ի փետրուարի ԻԷ, վասնորոյ՝ առաջին թուղթն մինչ էհաս, պատասխանին յետացաւ մինչև ցարդ: Իսկ յետին ի մարտի ԻԵ գրեալ թուղթն ևս մինչ էհաս այժմ, գրեաց ապա զպատասխանիս երկուցն ի միասին: Եւ զի զՈւռումէլու երկիրն զերծեալ էր, և ի Ղռիմ գնալ ոչ կարէր վասն Ռուսաց հինին որ անդ՝ և գրգռելոյ պատերազմին նորապէս, վասնորոյ եկեալ էր ի Պօլիս, և զայս թուղթքս անտի գրեալ, և զթաւթարն նուիրակութեան ևս յղեալ առ սրբազան վեհն, առ ի գիտել զորքանն արդեանց իւրոց: Յորոց զոր ինչ հասուցեալ էր առ Նազարէթն և առ պատրիարքն, գրեալ և ծանուցեալ էր այժմ: Ուստի՝ ևս սրբազան վեհն՝ վասն առ պատրիարքն հասուցելոյն որովհետև յառաջագոյն էր գրեալ զմիամտութիւն և զղապզ, (որպէս ասացաւ ի սեպտեմբերի ԺԴ, և ի փետրուարի ԻԷ ), այլ ոչ յիշեաց զայն այժմ: Իսկ վասն առ Նզարաէթն հասուցելոյն: Ղապզ գրեալ յղեաց ի Կարին առ Մուրտիկեանց Խօջայ Առաքելն և տիրացու Սիմէօնն, (որպէս ի նոցին թղթոջն ասելոց եմ ի ներքոյ ), զի ինքեանք տեսեալ՝ յղեսցեն ի Պօլիս առ Նազարէթն, զի տացէ նմա, և զիւր ղապզ առնուցու: Քանզի՝ բաց ի յառաջին հասուցելոցն առ նա, (ա) ) որոց սմիայն աղագաւ յղեցաւ առ նա ղապզ ի ՌՄԻԵ թուոջն և ի դեկտեմբերի Դ, (զորմէ ինքն ևս գրէր թէ հասեալ է ինձ), իսկ վասն միւսոյն նոր ղապզ խնդրէր, որոյ աղագաւ միամտութիւն էաք գրեալ ինքեան ի ՌՄԻԶ ի մարտի ելն՝ և ի սեպտեմբերի ԺԴ, զոր ծանոյց սմա, և կրկին միամիտ արար, այժմ սա նորապէս հասուցեալ Նազարէթին զդրամն 5) և ի նմանէ ղապզ առեալ: Ուստի՝ այժմ զայս ղազս յղեաց ի միամտութիւն նմա, թէ վասն հնոցն կրկին, (ա) ) և թէ վասն նորոյն, 5) զի միամտեսցի, և զՆազարէթի ղապզ տացէ իւրեան: Զայս ամենայն ի ղապզ ուրոյն գրեաց, և ի բարևագիրն ուրոյն, զի միամտեսցի: Եւ զի այլ ոչ կարէր ի Ղրիմ գնալ՝ որպէս ի վերն գրեցաք, վասնորոյ գրեաց գալ ի սուրբ Աթոռս: Եւ զի գրէր թէ՝ մասն ինչ առիս յարդեանց իմոց: (ա8իք ) Գրեաց՝ զի կամ ոսկի շինեալ բերցէ ընդ իւր, և կամ զայն ևս տացէ անդ Նազարէթին, և ղապզ առեալ ի նմանէ՝ ընդ իւր բերցէ՝ զի մեք ի Կարին առցուք յեղբարց նորին: Եւ գրէր ևս՝ թէ դեռ ի յՈւռումէլի արդիւնք գոն ինձ մնացեալ: ) Զոր մեր կարծելո՛վ թէ՝ այն ևս որիշ իցէ, գրեցաք, զի զայնս ևս ոսկի շինեալ ընդ իւր բերցէ ընդ միւսն: Եւ որ ի սեպտեմբերի ԺԴ զթուղթ գրեաց առ Իսմայիլցիսն վասն իւրեանց մեզ տալիք դրամոյն, սա գրէր թէ՝ չկարացի յղել վասն հինին օսմանցւոց որ անդ ընդդէմ Ռուսաց: Ուստի՝ էհարց՝ թէ յղեա՞լ է մինչև ցաչդ, թէ ո՛չ: Նոյնպէս և վասն Քրտիկանու եկեղեցւոյ գանձանակադրամին (շի ) որ գիր գրեաց ի Վառնայ առ տիրացու Գրիգորն, ի սեպտեմբերի ԺԴ, (զորմէ այժմ ոչինչ գրէր սա ), էհարց՝ թէ ո՞րպէս արարեր: Եւ զի վասն սրբոյ իջման տեղւոյն ա ազնիւ վարագոյր էր յղեալ. կրկին արծաթեայ օղիւք և աղեսիւք, մինն ի վերայ վարագուրին կարեցեալք, և միւսն ուրոյն ընդ նմա, վասն ի շամփուրն ան ցուցանելոյ: Զոր ձեռամբ Նազաէթին յղեալ էր ի Կարին, և անտի հասուցեալ էին առ Գէորգն ի Կարս, և մեզ էր հասանելոց, (զոր ինքն Գէորգն էր բերեալ ընդ իւր ի Կարնոյ ). ըւստի՝ գրեաց սմա զմիամտութիւն: Յղեաց զայս, և զՄինաս պետինն առ Նազարէթն տալ նոցա:
       Թուղթ ևս առ նոյն Մուտիկզատէ Խօջայ Նազարէթն գրեաց՝ ի պատասխանի թղթոյն , որ գրեցեալ էրի յապրիլի ԻԶ: Որ սակս անդ հասանելոյն Մինաս պետին էր գրեալ, վասնորոյ գրեաց զշնորհակալութիւն և օրհնութիւն, զի զայլ որպիսութիւնս որ էր գրեալ հարազատութեամբ: Եւ զի սրբազան վեհն վասն Մինաս վարդապետին զյանձնարարութիւնս էր գրեալ սմա, գրէր թէ՝ ես միշտ ծառայեալ եմ սրբոյ Աթոռոյդ և Աթոռնոցդ, և ևս ծառայելոց եմ, բայց թէ սա ևս ի զԳէորգն ծանիցէ, այլ չեմ խառնելոց բնաւ ի բանս և ի գործս սոցա, և ոչ մօտելոց : Գրեաց թէ՝ դա ըստ մերում պատուիրի՛ նախապէս և հարկաւորաբար զքեզ ճանաչելոց, և ոչ զայլ ոք, դու զայդպիսի կարծիս մի առներ: Եւ ի նորոյ ևս յանձնարարութիւն գրեաց վասն նորա: Եւ ըստ գրեցելոյ սրբազան վեհին, տուեալ էլ Ջամջի օղլի Պետրոսին զԲՃԻ ղռուշն, և ի նմանէ զղապզ առեալ և յղեալ առ մեզ, որոյ սակս գրէր թէ՝ ընս Առաքել եղբօրս հաշուեա՛. զոր և սրբազան վեհին այնպէս արարեալ՝ գրեաց առ սա զմիամտութիւն: Եւ ի փետրուարի ԻԷ որ գրեաց սմա թէ՝ եթէ պատրիարքն զճանապարհական ծախս արծաթեղինացն տայցէ, յղեա աստ, և թէ ոչ. մի յղեր: Այժմ գրէր թէ՝ պատրիարքն զամենայն արծաթեղէնսն մեզ յանձնեաց, և ծախսն ևս տալ խոստացաւ, զոր յղելոց եմ : Ուստի գրեաց, զի ընդ հաւատարիմ եկողաց յղեսցէ: Եւ վասն ի ձեռն տիրացու Ստեփաննոսին արարեալ փօլիցային՝ գրեաց սմա ևս, թէ յոյժ հարկաւոր դիպեցաւ, վասն այն արարաք / զի մեզ դրամ էր պիտոյ հարկաւոր, և նա ետ մեզ աստ պատրաստի: Դու առ այն մի խոժոռեսցիս, այլ եթէ չիցէք տուեալ մինչև ցարդ, տաջիք, զի մեք աստ առեալ եմք: Եւ վասն դրամոյն զոր նորապէս հասուցեալ էր սմա յովհաննէս վարդապետն՝ սա մոռացմամբ չէր գրեալ սրբազան վեհին: Ուստի ծանոյց թէ՝ ահա վասն այնր ղապզ յղեցի առ Առաքել եղբայրդ, զոր յղելոց է առ քեզ, տուր Յովհաննէս վարդապետին, և զքո ղաօզ ա՛ռ ի նմանէ: Եւ վասն սոյն Յովհաննէս վարդապետիս վարագուրիմ սմա ևս միամտութիւն գրեաց, որպէս և նմա, թէ հասեալ է ի Կարս, և մեզ հասանելոց: Եւ զի գրէր թէ ցաւ գոյ աստ, գրեաց զմխիթարութիւն: Եւ յետ յայսքան բանս գրելոյ՝ թուղթ մի ևս էհաս ի սմանէ՝ գրեցեալ յապրիլի Զ: Որ էր հին: Ուստի՝ ծանոյց զյուշ հասանիլն: Յորում բացի վերոգրեալ բանիցն ոինչ գոյր աւելի, ուստի գրեաց թէ՝ ահա պատասխանի նոցին և վերն գրեցեալք են: Բայց որ ի փետրուարի Ը գրեաց սմա սրբազան վեհն թէ՝ զդրամն Աբրահամ վարդապետին՝ (95ը ) եթէ քեզ է հասուցեալ պատրիարքն, մեզ ընդէ՞ր ոչ գրես, և թէ ո՞չ, ընդէ՞ր ոչ հասուցանէ, սա յայնմանէ յոյժ խոժոռեալ, գրէր թէ՝ այն տակաւին առ Գէորգն է, և չէ հասեալ ինձ. եթէ հասեալ լինէր, գրելոց էի: Յայսքան ժամանակ զինչ արատ տեսեր յիս, որ գրես թէ՝ առեալ ես, և ոչ գրես: Ուստի՝ գրեաց առ նա սրբազան վեհն զբանս շահեցողականս, և զայս ևս՝ թէ ես հարցանելոյ սակս գրեցի. դու ի զիւր ես խոժոռեալ: Իսկ վասն մահտեսի Գասպար Ամիրայի տուեալ դրամոյն՝ զոր պատրիարքն հասուցեալ էր սմա, (5ծ) (որպէս ասացաւ ի փետրվարի ԻԷ, ի փուսուլայոջ պատրիարքին ), գրեաց զմիամտութիւն, թէ եղբայրքդ ի վաղուց են հասուցեալ մեզ: Եւ զի յառաջ գրեալ էր սա թէ՝ մէկ հէքիմ մարդ եկն յայդր, որ զթղթաշինութեան արհեստն ևս լաւ գիտէ, և խոստացաւ ձրի ուսուցանել յայդր և մեք ընդ նմա զհողաթափս և զկօշիկս յղեցաք, իսկ մինչև ցայժմ այն մարդն ոչ եկն, վասնորոյ՝ ծանոյց սմա, և պատուիրեաց գրել զորպէսն: Եւ այլ բանք առ այսոսիկ: Թուղթ ևս առ Զմիւռնոյ նուիրակ և Առաջնորդ Եսայի վարդապետն, ի պատասխանի թղթոյն, զոր ի փետրվարի ԻԷ էր գրեալ : Որ վերստին խնդրէր զղապզ վասն յղեալ քսրոց ի գնոյն: Ծանոյց թէ (բ3խ: իա ) յառաջ ի փետրվարի ԻԷ յղեցաք: Իսկ այժմ նորապէս դրամ էր հասուցեալ է Թօխաթ առ սրբոյ Աթոռոյս վէքիլ և գանձապետ մահետսի Աղամջանն. (գծգ ) զոր և մահտեսի Աղամջանն փօլիցայիւ յղեալ էր ի Կարին, զի մեր վէքիլ Հայրապետն առնուցում և աստ յղեսցէ: Իսկ և՝ ըստ խնդրոյ Մկրտիչ վարդապետին, ղայթան և շարիտ էր առեա՛լ և յղեալ. (հա: Ժ . ) որ իբրու թէ՝ ընդ վերնոյն մեզ էր հասեալ: (գիե ) Իսկ նա գրեալ էր Մկրտիչ վարդապետին զի դրամ տացէ Գեօղացի մելքոն տղային, ) նաև ի Քանաքեռ՝ ի տունն մահտեսի Յօհանին. (ժե ) զի ինքն անդ առեալ էր ի նոցունց: զորս և ետ Մկրտիչ վարդապետն և ի նոցունց զթուղթ առեալ յղեաց առ նա: Ուստի գրեաց թէ զայս դրամքս զորս Մկրտիչ վարդապետն տուեալ է ըստ գրեցելոյդ, (շժև ) ի քո մեզ հասուցելոցդ այժմ՝ (գիե ) հանեցաք, և վասն մնացելոյն՝ ահա զղապզ գրեալ առ քեզ յղեցաք. ըր ստոյգ այդքան է հասեալ մեզ այժմ յարդեանցդ նուիրակութեան: Որոյ աղագաւ գրեաց այժմ զղապզ առ նա, զի միամիտ լիցի, զոր և յղեաց առ մահտեսի Աղամջանն, զի տեսեալ յղեսցէ առ նա . իսկ յետ զայսքան բանս գրելոյ՝ վերստին թուղթ եկն ի նմանէ, գրեցեալ է յապրիլի Ի: Որ էր հարկաւորապէս վասն Գեանջեցի Մնացականի խնդրոյն, որ ի Մսրդամու գրեալ էր սմա թախանձանօք իմն թէ կինն իւր կենդանի է, թէ ոչ, (որպէս յամսոյս ԺԴ ի թղթոջ Իսրայէլ կաթողիկոսին ասացաք ): Ո՛ւստի՝ ծանոյց սմա զգրելն ի Գեանջայ զթուղթ վասն այսր, և զերկու փայակս յղելն ամդ, և զիւր յղեալ փայակն աստ արգելումն, և խոստացաւ զի երբ եկեսցեն ի Գեանջայու փայակքն, գրեսցէ առ ինքն և առ Մնացականն ևս զթուղթս, (զի խնդրեալ էր ), և յղեսցէ առ ինքն: Եւ որ յառաջ խնդրեալ էր գրել զթուղթ առ ի Մսրգամ բնակեալ պարոն Առաքելն՝ վասն իւր տուեալ հոգեբաժնին և կտակին, ) և առ նորին եղբայր ի Զմիւռին բնակեալ Մօսկով Յովհաննէսն, վասն այնր դարձեալ և վասն ի կողմանէ Ամասացի հանգ. Յովհաննէս վարդապետին տուեալ դրամոցն. (5) և մեք ի փետրվարի ԻԷ գրեալ յղեցաք, այժմ ևս կրկին խնդրեալ էր: Ուստի՝ ծանոյց զյառաջ յղելն: Եւ ի Մսրդամ զկարգաւոր չունելով՝ բողոքէին առ սա միշտ զոր գրէր և ասէր թէ՝ զԱրևելցի սևագլուխ ոմն գտեալ եմ, և յղելոց եմ: Գրեաց, զի յղելն ր չյղելն ծանուսցէ: Եւ զի զհիւանդութիւնս էր կրեալ, գրեաց զմխիթարութիւնս: Իսկ և՝ ի Բօզտօղան կոչեցեալ դասապայն, Կարբեցի Սարգիս անուամբ այր ոմն վախճանեալ էր թարց հաղորդութեան, որոյ աղագաւ սա՛ ի նորին եղբայր Մալխասէն առեալ էր զլիալիր հոգեբաժին, (5) և նոյն վախճանեալ Սարգիսն՝ նախքան զմեռանիլն կտակեալ էր, զի վասն իւր հոգւոյն տացեն սրբոյ Աթոռոյս՝ ա սկիհ, ա շուրջառ, և ա արծաթեայ բուրվառ: Նոյնպէս և սակս Յօհանավանիցն ևս էր կտակեալ՝ ա սկիհ, ա շուրջառ, և ա բուրվառ: Թուղթ մխիթարութեան օրհնութեան և շնորհակալութեան խնդրեալ էր սա գրել առ պարոն Մալխասն, վասն տուեցելոյն՝ (5) շնորհակալութիւն. և վասն խոստացելոյն եղբօրն զի հոգացեալ շուտով յանձնեսցէ ինքեան: Զոր և գրեալ սրբազան վեհին, յղեաց առ սա տալ նմա: Փուսուլայ ևս գրեաց առ Եսայի վարդապետն, վասն Քանաքեռցի մահտեսի Յօնանի բանին: Որ գնացեալ անդ՝ ի հարկէ զաղաչանս ինչ արարեալ էր սմա, և սա վասն նորա զիրիջայս գրէր թէ՝ գրեա՛, և տար յայդր, քանի՛ այսպիսիք կան ի ներքոյ խնամոց քոց յայդր. խա ևս մի ի նոցանէ լեալ ապրեսցի ընդ հովանեաւ տեառնդ պիտոյանալով ոմանց իւրապատշաճ բանից: Ուստի գրեաց թէ՝ զայդ ինքդ ասաց քեզ գրել՝ թէ դու գրես: Եթէ ինքն ասաց, ո՞ւր երթայր աստի որ մեք բերեմք այժմ, կամ ո՞վ զդա աստի դուրս արար: Իսկ եթէ դու միամտութեամբ գրես, ո՛չ գիտես զագահ տզրկայինբարս դորա, որ սակաւուք ոչ բաւականանայ, և զշատն ոչ ոք տայ. և զի ձեռն անկեալսն վայր մսխէ և ի ներքոյ պարտուց անկանի: Քանիցս կամեցաք ի վարձու պահել աստ, և ի վերայ գործոյ դնել, իսկ դա չեկաց աստ: Իսկ միշտ ի տեղիս յղել ոչ լինի: Վասնորոյ՝ ի ներքոյ պարտուց անկեալ, գնաց աստի: Այժմ եթէ կամի գալ աստ, թող եկեսցէ և իւր տանն մուղայէթ լիցի, ոչ ոք վարէ զդա աստի: Մեզ ևս եթէ պիտոյասցի սակս յայլ տեղիս յղելոյ՝ յղելոց եմք: Իսկ և՝ Համադանցի Յովհաննէս վարդապետն՝ գրեալ էր այժմ ևս զթուղթ առ սրբազան վեհն ի պատասխանի թղթոյն, զոր յայնժամ ի յօգոստոսի ԻԲ գրեաց առ նա: Որ վերստին գրեալ էր զանցից և զվիճոցն, որ լեալ էր ի Սաղիմ, ծանուցանելով զլիապէսն սրտացաւութեամբ: Վասնորոյ զթուղթ գրեաց առ նա ի պատասխանի թղթոյն, զոր Բ օրինակ էր գրեալ միանման, մինն ի յունվարի Ա, և մինն ի փետրվարի ԺԹ: Յիշեցուցանելով զայն՝ զոր ի յօգոստոսի ԻԲ գրեաց, թէ մեք այժմ աչ խօսիմք, զի մի լուեալ չար Ախթարմայքն, սկսանիցին խայտալ, թէ և ի Սաղիմ գոն մեզ հետևօղք: Այլ թողումք տակաւին, մինչև տեսցուք թէ՝ զինչ առնեն Պօլսոյ պատրիարքն և իշխանքն: Իսկ և ծանոյց զյղելն ի մեծն Պօլիս նուիրակ զՄինաս վարդապետն ի փետրվարի ԻԷ, և ընդ նմա գրելն ի Պօլիս առ հասարակ ժողովուրդսն՝ և քահանայսն, և իշխանսն, և առ պատրիարքն, վասն Ախթարմայից կատաղելոյն, և այլ ևս անկարգութեանց, և Սաղիմացւոց վիճոյն, և այլ սոյնպիսեաց. դու ևս ասէ ակնադէտ լեև, և տես զի՞նչ առնեն նոքա, կամ զի՞նչ ասեն: Եւ եթէ զհաւաստի որպիսութիւնս ինչ լսիցես, մեզ գրեա: Իսկ և շնորհակալութիւն և օրհնութիւն գրեաց վասն հարազատութեանն առ սուրբ Աթոռս, և ամբծութեան և ջատագովութեան ի հաւատս, և ընդ Եսայի վարդապետին սիրով վարելոյն, (որ զիրերաց զշնորհակալութիւնս գրէին, նա յառաջ ի վիճակսն գնացեալ՝ զերծեալ գոլով ի քաղաքէն, սաղ քաղաքն նուիրակէր, և այժմ նա ի քաղաքն եկեալ, սա ի վիճակսն էր գնացեալ : Որում պատուէր, զի միշտ այնպէս սիրով կացցեն, որքան անդ առ միմեանս են: Եւ ի յաւարտեալ զգործդ ասէ, թէ զի՞նչ ես առնելոցմ և ո՞ւր դիմելոց, մեզ ծանուսցես: Յղեաց զայս առ Եսայի վարդապետն, տալ նմա, ևս զսոյնս պատուիրեաց վասն սորա: Թուղթ ևս ի Թօխաթ առ սրբոյ Աթոռոյս գանձապետ և վէքիլ մահտեսի Աղամջանն գրեալ ի պատասխանի յապրիլի ԺԴ գրեալ թղթոյն, զթուղթ Եսայի վարդապետին յղեաց առ նա, զի յղեսցէ առ նա ի Զմիւռին: Եւ զղապզն նորին ևս՝ յղեաց առ սա, զի տեսեալ միամտեսցի ինքն, և ապա յղեսցէ առ նա՝ զի նա ևս միամտեսցի: Քանզի, սա՛ էր յղեալ զնորին փօլիսն ի Կարին: Իսկ և՝ ի վերայ Եսայի վարդապետի փօլիցային (գծգ: Լ ) սա որիշ դրամ ևս եդեալ, ) յղեալ էր ի միասին (գձգ: Լ ) ի Կարին էր յղեալ, և գրէր սրբազան վեհին, զի զայն աւելին տացէ աստ Երևանու խանն Բաղչաջի Յովհաննէսին, զոր նորա խորթ որդի Մարգար ոմն՝ որ էր անդ, յղեալ էր վասն մօրն: Զոր և սրբազան վեհն ետ ) ըստ նորին թախանձանացն, և ի նոցունց ղապզ և զբարեւագիր առեալ՝ յղեաց առ սա: - Իսկ և՝ զոր ինչ յաղագս աստ վախճանեալ Թօխաթցի մահտեսի Խաչատուրին գրեաց ի յունիսի ամսոյս Ե առ նորին եղբայր խօջայ Ստեփանն, և կին մահտեսի Եաղուտն, ընդ որդւոցն նոյն հանգուցելոյն՝ Կարապետին և Մանուկին, զայն ամենայն ծանոյց սմա լիապէս: Եւ պատուիրեաց, զի ի հարցանելն նոցա վասն յիշատակի, թէ զի՞նչ յիշատակ գնեսցուք վասն մեր հանգուցելոյն, ինքն զմի ի բրգաց սրբոյ Աթոռոյս արտաքին պարսպիս ցուցցէ: Եւ եթէ զգինն հարցանիցեն ԵՃ ղռուշ, կամ այլ պակաս ասասցէ: Իսկ եթէ այնմ անկարասցին, և զոր ինչ յիշատակս կամիցին, թող զի՞նչ և կամին, զգինն տայցեն ինքեան, և ինքեան առեալ մեզ գրեսցէ զի ըստ իւրեանց ըղձիցն շինեցուսցուք: Ոչ եթէ ասէ՝ ագահաբար կամիմք զաւելի ինչս ի նոցունց պահանջել, այլ նորին հոգւոյն խնայեմք, զի զուրկ մի՛ մնասցէ: (Զայս ասէր վասն անկարծ և անհաղորդ մեռանելոյն նորին. յորմէ փրկեսղցէ տէր զհաւատացեալս անուան իւրոյ ի փառս իւր ): Իսկ և՝ յետ զայսքան բանս գրելոյ, կրկին թուղթ եկն ի սմանէ, գրեցեալ ի մայիսի ԺԹ, յորում աւելի ինչ ոչ գոյր այնքան, այլ զառաջին թղթոյն բանսն երկրորդէր: Ուստի՝ գրեաց թէ՝ ահա պատասխանիքն ի վերոյ գրեցան: Բայց հարկաւորապէս սա ևս վասն Եսայի վարդապետի յետին գրոյն գրէր: Զոր վասն Գեանջեցի Մնացականի բանին էր գրեալ նա և զփայակն ըստ գրեցելոյ Եսայի վարդապետի սա՛ էր յղեալ ի Թօխաթու: Վասնորոյ գրեաց թէ՝ յետոյ զնորին բանսն հոգալոց և գրեցելոց եմք: Իսկ և որպէս յառաջ քանիցս, նոյնպէս և այժմ գրէր վասն ի Թօխաթ վախճանեալ տէր Մատթէոսի ընչից բանին, թէ այն մահտեսի Պետրոսն զմեզ թախանձելով նեղէ վասն այն վեցհարիւրին: Ուստի գրեաց թէ չգիտեմ զինչ է ձեր դիտաւորութիւնն, որ այդքան ստիպմամբ գրէք: Զի նա յայդր վախճանեցաւ, և զկայսն ի ՊՕլիս զաւթեցին: Իսկ մեզ Ա փարայ չէ հասեալ ի նմանէ, մեք զի՞նչ արասցուք, որ այսքան ստիպելով մեզ գրես, և նեղես: Զի կայք նորա ոչ աստ հասին, և ոչ հասանելոց են: Դու ևս գիտես: Իսկ մեք վասն ձեր խաթերդ՝ քանիցս գրեցաք ի Պօլիս. գրեն մեզ անտի թէ՝ Թօխաթցիք սուտ գրեն քեզ. զի կայք նորա ի Թօխաթ մնացին: Նոքա այսպէս գրեն, և դուք այդպէս, ես զինչ առնեմ, որ Ա փարային տեղեալ չեմ: Այնքան արդիւնքն ի սուրբ Աթոռս պարտ էր հասանիլ, փարայ չտեսաք, այս բաւական ցաւ չէ՞, որ դուք ևս յայդ կողմանէ գրէք մեզ բեռն բառնալով՝ և ցաւեցուցանէք: Մեք անպարտ եմք ասէ, ով ոք զաւթեալ է զկայսն նորին, նմա՛ գրեալ խնդրեցէք, այլ մեզ մի՛ գրեր յայդմ կողմանէ: Իսկ և՝ սա ի յերկուս թուղթս իւր խնդրէր թուղթս առ տուօղս կտակաց: Վասնորոյ զթուղթ գրեաց առ պարոն Յարութիւնն, որ վասն հոգւոյ հօրն իւրոյ մահտեսի Բունիաթին տուեալ էր զկտակ նորին: ) Թուղթ մի ևս առ մահտեսի Սուքիաս ոմն, որ զկտակ Սառային, որ էր դրամ, ) և ա փուշի, տուեալ էր սմա: Թուղթ մի ևս առ պարոն Եփեսն, որ կենդանութեան իւրում տուեալ էր զկտակն իւր: (ժգ ) Գրեաց և զթուղթ առ տէր Աւետիք քահանայն, որ զկտակ հանգուցեալ Գրիգորին տուեալ էր սմա: ) իսկ և՝ Ամասացի մահտեսի Մարտիրոս ոմն՝ տուեալ էր Նախիջևանցի Պետրոս վարդապետին մինչ նուիրակ էր անդ, քառասուն ղռուշ ի կողմանէ հանգուցեալ իւրոյ, Ժ ղռուշ ևս վասն հոգւոյ կենակցին իւրոյ: Եւ մի ոմն ի բարեկամաց նորին Յարութիւն անուամբ, (որ այժմ վաժճանեալ էր ), տուեալ էր զքառասուն ղռուշ հոգեբաժին վասն հոգւոյ հօրեղբօրն իւրոյ, որք ի միասին լինին Ղ ղռուշ: Իսկ Պետրոս վարդապետն, ոչ զայսոսիկ յատուկ հասուցեալ էր առ սրբազան վեհն, և ոչ առ նոսա զթուղթս օրհնութեան խնդրեալ: Ուստի՝ մահտեսի Մարտիրոսն գրեալ էր այժմ զայսն առ սրբազան վեհև առ Պետրոս պետն ևս գրեալ զգիր՝ բաց եդեալ էր ի թղթոջ սրբազան վեհին, զի տեսցէ: Զորս տեսեալ սրբազանին, առ ի միամտութիւն գրեաց զթուղթ առ նոյն Ամասացի մահտեսի Մարտիրոսն, ի պատասխանի թղթոյն, և միամիտ արար , թէ մեզ է հասուցեալ զդրամ, այլ զթուղթ ո՛չ է խնդրեալ: Եւ ՛նորհակալութիւն և օրհնութիւն յոլով: Յղեաց զայս առ մահտեսի Աղամջանն, հասուցանել առ նա: Թուղթ ևս ի Ջալապ՝ առ նորին առաջնորդ Գէորգ վարդապետին՝ և առ տեղւոյ քահանայսն գրեաց, ի պատասխանի թղթոյ նոցին, որք այժմ ևս գրեալ էին վերստին զաղէտս իւրեանց, որպէս լիագոյն ասացաւ ի վեր անդր, ի փուսուլայոջ Մինաս վարդապետին: Որոց նախ մխիթարութիւն վասն վշտակրութեանցն ի հակառակորդաց, և շնորհակալութիւն և օրհնութիւն վասն արի և ժիր կալոյն ի բարի դիտմունս իւրեանց, և ամբիծ ի յուղղափառ հաւատս մեր սուրբ: Ապա այս թէ՝ յառաջ զոր ինչ գրեցաք ի Պօլիս վասն ձեր՝ գիտէք ահա զկնի այնորիկ ևս քանիցս անգամ գրեալ եմք , և ընդ Մինաս վարդապետին մերոյ ևս գրեցաք, մինչ առաքեցաք անդ նուիրակ: Բայց դուք որք այդքան զմեզ աղերսէք, և մեք գրեմք միշտ, ընդէ՞ր ապա դուք ևս ոչ գրէք առ նոսա և ոչ ստիպէք թղթով և բանիւ , մինչ այդպէս պնտագոյն կացեալ էք ի վերայ այդր դիտման: Զի որպէս դուք գրէք ասէ՝ ձեր ներհակքն զվարդապետս և զքահանայս յղեն անդ և յիշխանս՝ հանդերձ բազմակնիք թղթովք, իսկ դուք զդատարկ գիր միա՛յն յղէք: Ուստի՝ ձեր գիրն միայն խօսի անդ, իսկ նոցա մարդիկքն ևս խօսին, և աստ և անդ անկեալ՝ պնտապէս ստիպեն զիշխանսն, և նոքա առ ամօթոյ և խաթեր՝ որոց ծանօթք և բարեկամք են, զձեր կողմն թուլատրեն: Եւ մանաւանդ՝ զոր ինչ առ ձեզ գրեալ են, մեզ և գրեն, և ի շատ ստիպելն մեր՝ յաշխատաւոր ) կարծիս անկանին, իբր թէ մե՛ք իցեմք զձեզ ստիպեալ՝ առնել այդպէս, վասն ագահութեան, և առնելոյ զձեզ վիճակ սրբոյ Աթոռոյս: Մինչ զի՝ գրեն ևս մեզ ոմանք թէ Հալապցիք ո՛չ այնքան հետևին, որքան դու, զի նոքա թո՛յլ խօսին, և դու պնտագոյն ստիպես: Եւ մինչ զայսպիսի կարծիս առնեն զմէնջ, բարւոք այն է՝ զի նա դուք առաւել զնոսա ստիպիցէք գրով և մարդով, որպէս զձեր ներհակսն (թէպէտ և մեք ոչ եմք թուլատրելոց ): Զի մարդն ձեր բերան առ բերան ընդ նոսա խօսելով՝ զձեր աղէտսն ծանուսցէ, զի հարկ լիցի նոցա հոգ տանիլ բանիդ ձերոյ: Եւ մինչ գրեցէք այսպէս, նուիրակին մերոյ և՛ս գրեսջիք զձեր աղէտսն, զի և նա բռնետղ ունիցի խօսելոյ. ըրում և մեք պատուիրեալ եմք և գրեալ, զի հոգ տարցի վասն ձեր: Եւ իշխանաց և ժողովրդոցն ողջոյն, և ամենեցուն մխիթարութիւն գրեաց: Օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն, յերեսն՝ ՊՁԵ: Գրեաց և զփուսուլայ յատկապէս առ Առաջնորդ Գէորգ վարդապետն: Թէ որպէս գրեցաւ ի հասարակ թղթոջն, ձե՛զ առաւել խօսիլն հարկ է, մանաւանդ քեզ՝ մինչ դու ես տեղւոյդ դէտն, և գիտես զաղէտս և զցաւս այդ ժողովրդեանդ: Ո՛չ այտի միայն ջանալով, այլ նման ներհակացդ, դու իսկ քահանայիւք և իշխանօք ի Պօլիս գնալով, ընդ պատրիարքին և իշխանացն բերան առ բերան խօսիլ՝ և ծանուցանել զձեր աղէտս, և զոր ինչ իղձ ձեր է, յառաջացուցանել: Քանիզի՝ ահա ունիս զիրաւունս, զի մինչև ցարդ որ միայն Սսեցւոյն ծառայէիք, ընդ ձեզ ո՛չ վարեցաւ բարւոք, այժմ որ այդպէս լիցի, որ մեռոնն նա տացէ, և Առաջնորդութիւն ի պատրիարքէն կարգեսցի, իբր Բ տերանց լինիք ծառայ, այնուհետև այլ որպէս էք մնալոց խաղաղ, և զիա՞րդ վարի նա ընդ ձեզ սիրով: Եւ կամ կարէ՞ք յայդր կայ առնուլ, մանաւանդ եկքն օտարք, և զո՞րքան նախատինս էք լսելոց ի հերձուածողաց: Եւ ամենայն Առաջնորդք որք ի պատրիարքէն կարգին, վիճակք նոցին սրբոյ Էջմիածնի են թեմ, և աստի ընդունին զսուրբ մեռոնն, այժմ այդ ո՞րպիսի կարգ է, որ Առաջնորդն կարգեսցի ի պատրիարքէն՝ որ է՛ ընդ ձեռամբ Էջմիածնի կաթողիկոսին, և մեռոնն Սսեցին տացէ: Ահա այս ամենայն ասէ քեզ խօսելոյ առիթք են: Ուրեմն՝ եթէ դուք ջերմնապէս կայք ասէ ի վերայ այդմ մտաց, ապա՝ դու իսկ ինքնին ի Պօլիս գնացեալ ընդ քահանայից և իշխանաց, ասա՛ զայսոսիկ բերանով: Եւ զայս իսկ մանաւանդ թէ մեք ո՛չ զՍսեցին ընդունիմք, և ոչ ի նմանէ մեռոն առնումք, դու Էջմիածնի եպիսկոպոս ես և պատրիարք, մեք միայն զքեզ ճանաչեմք. կրկին ի ձեռս Սսեցւոց մի ձգեր զմեզ: Եթէ տիրութիւն առնես մեզ՝ այսպէս արա, և թէ ո՛չ՝ մեք այլ չեմք կարօղ համբերելոյ: Զի աստի և անտի եկեալ ժողովուրդքն ցրուելոց են, և եկեղեցիքն անկանելոց են ի ձեռս չառափառաց: Եւ զայլս ըստ սոցին որպէս գիտես ասել կարես ասէ, եթէ պնդապէս կաս ի վերայ այդր մտաց: Զի քո առնելին է այդ, իսկ դու զծանրութիւն բեռին ի վերայ մեր արկանես: Մեք թէպէտ զոր ինչ պատշաճն է առնեմք, բայց շատ հետևիլն մեզ ո՛չ վայելէ. քեզ է հարկ հետևիլ և ի գլուխ հանել տալ: Իսկ եթէ թուլասցիս, որպէս և լսեմք թէ թոյլ ես, լաւ ոչ առնես քեզ, զի դու գրելով և այլոց գրեցուցանելով՝ զմեզ և յոտին յարուցեր, մեք այժմ հետևելով և դու թուլանալով՝ վա՛տ առնես յոյժ: Ահա այժմէն գրեցի քեզ: Զայս ուրոյն զմռեալ եդաք ի հասարակ թղթոջն, զի միայն ընթերցցի:
       Թուղթ ևս առ Մուրտիկզատէ խօջայ Թադէոսն գրեաց է պատասխանի թղթոյն, զոր ի մարտի ԻԱ ընդ Հալապցւոց թղթոյն գրեալ էր, զի և ինքն անդ էր: Որ ևս վասն նոցին բանիցն էր գրեալ: Ուստի, զոր ին ի թուղթն հասարակ գրեաց, սմա ևս ծանոյց և գրեաց թէ՝ կարծելով թէ յայդր չը լինիցիս, զթուղթս համառօտ գրեցաք , զի գիտասցես զհասանիլն առ մեզ թղթոյդ: Որքան յայդր ես, գրեա՛ զորպիսութեանց: Թուղթ ևս առ Նսնուսեցւոց չրաղ պարոն Ստեփանն գրեաց, ի պատասխանի մարտի ԺԵ գրեալ թղթոյ: Որ ևս վասն Հալապցւոց բանին էր գրեալ: Ուստի՝ զոր ինչ Թադէոսին, զնոյնս և սմա գրեալ՝ ծանոյց զի՞նչ գրելն առ Հալապցիսն: Եւ զթուղթն նոցա առ սա յղեաց տալ նոցա: Թադէոսի թուղթն ևս յղեաց առ սա, նմա տալ: Այլև՝ երկիցս անգամ զթուղթս զորս յղեցաք առ սա, յանցեալ ամին յղել ի Հնդիկս, ի յուլիս ԺԲ, և ի հոկտեմբեր Ը, յղեալ էր ի վերայ Բանդարբուշեռու, և գրեալ սրբազան վեհին, ուստի գրեաց օրհնութիւն և շնորհակալութիւն, և պատուէր՝ գրել զորպիսութեանց: Թուղթ ևս առ Մուրտիկզատէ խօջայ Առաքելն և տիրացու Սիմէօնն գրեաց ի Կարին, ՛ի պատասխանի երկուց թղթոց նոցին: Որոց մինն որ յառաջ էր գրեցեալ ի մայիսի ԺԲ, յառաջ էհաս առ մեզ, իսկ միւսն որ ի յունիս ամսոյս Ա էր գրեցեալ յետոյ էհաս: Որք զհանգուցեալ Պետրոս վարդապետի կնքեալ արկղն՝ որ էր առ ինքեանս և զնորին գեղտն և զքսուրն յղելի՝ որք առ Հայրապետն էին. և զփոքրաւոր Յովհաննէս սարկաւագն, և զձին՝ հանդերձ իւր սարօքն և զՅովհաննէս վարդապետի յղեալ վարագոյր, որ ի վերն ի թղթոջ յիշեցաւ, յղեալ էին յառաջ՝ և յետոյ ընդ Գէորգին ի Կարս, (զի Գէորգն վասն բանից Աֆանտւոյն ի Կարին էր գնացեալ, և այժմ դարձեալ ), և փոքրաւորն ձիովն եկն աստ: Ուստի՝ գրեաց զմիամտութիւն, թէ առ մեզ են հասանելոց այն ինչքն ի Կարսայ: Այլև՝ ի Կարս դրամ էին յղեալ առ Գէորգն՝ նախքան զգնալն նորին ի Կարին, հասուցանել մեզ. ) գրեաց թէ երբ առ մեզ հասցի, գրելոց եմք առ ձեզ զմիամտութիւն: Բայց սակաւ էք յղեալ ասէ, մեր բանի ժամանակն է, և դրամն յոյժ պիտոյ, այլևս դրամ յղեցէք: իսկ և վասն յովհաննէս վարդապետի առ Նազարէթն հասուցեալ դրամոյն 5) որ սոքա ևս գրեալ էին, և զղապզ խնդրեալ, յղեաց զղապզն առ սոսա, և գրեաց յղել առ Նազարէթն, զի տացէ նմա, և զիւր ղապն յետս առնուցու: Եւ զերկու հարիւր քսան ղռուշն զոր Նազարէթն ըստ գրեցելոյ սրբազան վեհին տուեալ էր Ջամջի օղլի Պետրոսին, սոցա գրեաց թէ մեզ է հասեալ: Եւ վասն Արապկերցի Մարտիրոսի տալեացն (ալլ ) որ ի մայիսի Ի և մարտի Թ, և յապրիլի ԺԱ և այլ յառաջ գրէք թէ հարկիւ սոցա և Հայրապետին, զի հոգս արասցին , այժմ ընդ հայրապետին խորհեալ՝ և ընդ Մարտիրոսին խօեցեալ, սահմանեալ էին այսպէս, զի կիսոյն այժմ զչուխայ՝ և զայլ վէճեղէնս տացէ, և վասն կիսոյն իրիջայ արասցեն սրբազան վեհին, զի յեկօղ տարին տացէ: Զոր և գրէին իսկ սրբազան վեհին, սոքա և Հայրապետն: Վասն որոյ և սրբազան վեհն գրեաց թէ՝ յառաջ գրեցէ՛ք մեզ թէ՝ զի՞նչ վէջէղէնս առնուք ի նմա, զանունն և զգինն գրեցէ՛ք տեսցուք եթէ մեզ ձեռնտու է, ձեզ գրեսցուք զի առնուցուք: Այլև՝ մէկ Վրաստանցի գերի գոյր անդ՝ զոր գրեաց սրբազան վեհն Կարնոյ նոր Առաջնորդ Ստեփաննոս վարդապետին՝ գնել զնա և յղել աստ, և զդրամն ի սոցանէ առնուլ: Ուստի՝ գրեաց սոցա տալ զայն դամն ի գին գերւոյն, և ինքեանք ևս ձեռնտու լինիլ Ստեփաննոս վարդապետին ի յազատիլ զայն գերին: Իսկ և որ հիւանդ էր յառաջ քան զայս՝ և այժմ ևս սակաւ մի, գրեաց զպատճառն, թէ վասն ուխտաւորաց յուշանալոյն եղև մանաւանդ, զի շուտով ոչ գան, որպէս յամենայն ամի ասեմք նոցա, մնան մինչև ի սաստկանալ շողոյն, և ի գալն աստ՝ ինքեանք ևս հիւանդանան, և մեք ևս, որպէս ահա այժմ: Որոյ աղագաւ ելեալ գնացաք ի յեայլայ, և անդ գրեցաք զայս թուղթքս: Իսկ և զՆազարէթի պահարանն առ սոսա յղեաց, յղել առ նա ի Պօլիս, Այլև զՀալապու պահարանն ևս յղեաց սոսա, և գրեաց, զի թէ իւրեանց Թադէոսն անդ է, առ նա յղեսցեն, ապա թէ ոչ յղեսցեն առ վերոյիշեալ Արևելցի Ստեփանն ի Հալապ: Թուղթ առ սրբոյ Աթոռոյս վէքիլ պարոն Հայրապետն, ի պատասխանի ի մայիս Ե, ԺԴ և ԺԵ թղթոյն, և միոյ ևս՝ յետ նոցին, որ ԻԸ էր գրեցեալ: Ծանուցանելով զգրելն յառաջ ևս զթուղթ առ ինքն ի մայիսի Ի, և զՄեսրօպ վարդապետի ղապզն ևս (8) յղելն: Եւ վասն Եսայի վարդապետի արարեալ փօլիցային՝ (գծգ: Լ ) և մահտեսի Աղամջանի աւելի եգելոյն ի վերայ՝ ) որք ի միասին հասեալ էին առ սա, (գձգ: Լ . ) սա գրէր թէ՝ ի լրանալ վատային առնլոց են, և ընդ նուիրակ Մեսրոպ վարդապետին յղելոց, որ գալոց էր աստ: Ուստի գրեաց այնպէս առնել: Եւ առ Եսայի վարդապետն ևս զղապզ գրելն վասն այնր և դնելն ի թղթոջ մահտեսի Աղամջանի, որպէս ի նոցին թուղթսն ասացաւ, սմա ևս ծանոյց, և զմահտեսի Աղամջանի պահարանն ևս առ սա յղեաց, զի յղեսցէ առ նա ի Թօխաթ: Իսկ և զՄեսրօպ վարդապետի արդեանց առ սա մնացեալ դրամն՝ (6) յղեալ էր սա ի բայազիտ առ տէր Վահանն՝ հասուցանել ի սուրբ Աթոռս, որ դեռ չէր հասուցեալ: Ուստի գրեաց թէ՝ երբ առ մեզ հասցի, գրելոց եմք առ քեզ զմիամտութիւն: Բայց և միամի՛տ իսկ արար, թէ ի հարկէ առ մեզ է հասանելոց: Իսկ և որպէս ի թղթոջ Առաքելին և Սիմէօնին ևս գրեցաք, զՊետրոս վարդապետի զգեստն, և աստ յղելի քսուրն՝ ընդ միւս իրացն զորս Առաքելն էր յղեալ, յղեալ էր ի Կարս ի ձեռն պարոն Գէորգին, որոյ աղագաւ միամտութիւն գրեաց՝ թէ մեզ է հասանելոց: Եւ զնորին փոքրաւորի ի զձիոյ աստ հասանիլն ծանոյց: Իսկ գաւազանքն Պետրոս վարդապետին, և կնիքն, և մատանիքն, և ժամացոյցն չէր յղեալ, այլ գրէր թէ ընդ Մեսրօպ վարդապետին յղելոց եմ: Զոր գրեաց այնպէս առնել: Իսկ և՝ զոր ինչ խարճ էր արարեալ սա ի վախճանման Պետրոս վարդապետին, վեր էր առեալ յարդեանց Մեսրօպ վարդապետին, ) իսկ աւելի ևս էր խարճ արարեալ ի վերայ նորա, (իբ ) որոյ սակս գրէր թէ՝ արտաքոյ ընչից դաւթարին գոն այլ ևս մանր ինչք, որոց գինն իբրու կիսոյն չափ ելանէ. ), մնացեալ (ժբ ) ևս որպէս գրես, այնպէս արարից: Գրեաց թէ՝ ահա ըստ գրեցելոյդ՝ այն աւելի իրաց գինն վեր առ ), և զմնացեալն (ժբ ) ևս ի գնոց ծախելի քսրոցն վեր առ, զորս քեզ գրեալ եմք ծախել: Եւ զայն ծախելի իրսն ասէ ծախեա՛ որպէս գրեալ եմք, և զգինն մեզ գրեա՛, և որպէս գրեսցուք քեզ՝ ա՛յնպէս արասցես: Իսկ վանքի արդիւնքն՝ որ ի Պետրոս վարդապետի դրամոյ միջէն ելեալ էր՝ (գծբ ) Ստեփաննոս վարդապետն որ Առաջնորդ արդ ի յապրիլի ԺԱ, խնդրեալ էր, զոր չէր տուեալ Եփրիկեան մահտեսի Գրիգորն, զի առ նա՛ էր լեալ դրամն. (գծբ ) ասելով թէ՝ թող ինձ գրեսցէ սրբազան վեհն, և ապատաց, զոր սա ևս էր գրեալ և հարցեալ: Ուստի գրեաց թէ այդ ի՞նչ հարցանելոյ է. զի ահա նա Առաջնորդ է, և վանքի ամենայն եկն և ծախքն ընդ նմա են, այդ ևս ի հարկէ նմա հասանի: Ահա գրեցի ասէ մահտեսի Գրիգորին, որ նմա տացէ: Եւ վասն Արապկերցի Մարտիրոսի տալեացն սա ևս իրիջայ էր գրեալ, որպէս Առաքել և Սիմէօմմ, ուստի զոր ինչ նոցա գրեաց, զնոյն և սմա գրեաց: Իսկ և՝ անդ Ախթարմայ սևագլուխ մի մեռեալ էր, գրէր թէ՝ զնորին գրեանսն առի՞ց թէ ոչ, կամ յայսպիսեաց եթէ պատահի, զիրս խնդրեցի՞ց վասն սրբոյ Աթոռոյդ՝ թէ ոչ: Գրեաց թէ այդ Առաջնորդի գործն է, որովհետև ֆարման ունի ի ձեռին: Ընդ նմա խորհիցիք, թող նա վերահասու լիցի, և գրեսցէ մեզ: Եւ վասն տեղւոյ մաքսապետին զթուղթ և զընծայս էր խնդրեալ, գրեաց թէ՝ այժմ սակաւ ինչ տկարութեան գոլով, անձեռնհաս եղաք, յետոյ հոգալոց եմք, եւ վասն ուխտաւորաց յետանալոյն, և իւր հիւանդութեան, և ի յեայլայ գնալոյն, զոր ինչ առ Մուրտիկեանսն, զնոյնս և սմա գրեաց: Եւ առ այլ այսոսիկ բանք: Թուղթ ևս առ Եփրիկզատէ մահտեսի Գրիգոր աղայն գրեաց, ի պատասխանի ի մայիսի Գ գրեալ թղթոյն, որ վասն Առաջնորդին գրէր թէ՝ եկն աստ, և տարեալ հանդիպեցուցաք փաշային և մեծամեծացն՝ որք սիրով ընկալան: Գրեաց զշնորհակալութիւն: Եւ վասն վանքի արդեանցն գրեաց տալ Առաջնորդին թարց մտատանջութեան, (գծբ ) զի վանքն իւր ամենայն ելիւք և մտիւքն ի ձեռս Առաջնորդին է, այդ ևս ի հարկէ նմա հասանի, այլ ի՞նչ հարցանել պիտոյ է: Եւ Առաջնորդն վասն Ֆայատ օղլուն թուղթ էր խնդրեալ. զի նա թօհմաթ էր արարեալ թէ Խալիֆայն մեզ ընդէ՞ր ոչ է գրեալ թուղթ ընդ Առաջնորդին: Վասնորոյ և սրբազան վեհն գրեալ սմա ևս ծանոյց: Եւ վասն Մելքոնի ընչիցն և նոցին բանիցն զոր ինչ գրեաց սրբազան վեհն ի մարտի ելն Թարվէզ, կամեցեալ էին այնպէս առնել: Այլ Խաչատուրն ոչ երթայր անդ ի Կարնոյ, և տեղւոյ իշխանքն միայն Աւետսին ոչ տային: Ո՛ւստի Աւետիսն գրէր աղերսանօք առ սրբազան վեհն, զի գրեալ հարկեսցէ զԽաչատուրն երթալ անդ, զի ի միասին հո՛գ տարցին իւրեանց բանիցն: Վասնորոյ՝ գրեաց սմա սրբազան վեհն, զի ընդ Առաջնորդին կոչեալ զնա՝ հարկեսցես երթալ ի Թարվէզ աե Աւետիսն: Թուղթ ևս առ Կարնոյ Առաջնորդ Ստեփաննոս վարդապետն ի պատասխանի ի մայիսի Գ և ի ԺԱ գրեալ Բ թղթոցն: Որ գրեալ էր զհասանելն իւր անդ՝ և սիրով ընդունիլն ի տեղականացն: Եւ վասն Ֆայատ օղլի Խալիլ Աֆանտուն՝ (որ անդ մուսալիմ էր կարգեցեալ ի Հաճալի փաշայէն, զի զԿարին վերստին տուեալ էին նմա ), խնդրեալ էր զթուղթ յանձնարարութեան: Վասնորոյ էր զթուղթ յանձնարարութեան: վասն Ստեփաննոս վարդապետին և ամենից մարդկանց մերոց առ Ֆայատ օղլի Խալիլ Աֆանտին, և զմուսալլիմութիւն ևս շնորհաւորեաց, և բանք սիոյ, և զի ասացեալ էր նմա հետևիլ վասն ընչից և դրամոց Պետրոս վարդապետին զի թէրևս ելցէ ինչ, որ և հետևեալ էր, և գրէր թէ՝ ոչինչ ելանէ: Ուստի գրեաց զանց առնել: Իսկ վասն վանքի արդեանց ի Պետրոս վարդապետիընչիցն ելելոյ՝ (գծբ ) գրէր թէ՝ տան ինձ, գրեա՛ մահտեսի Գրիգորին, զի տացէ ինձ: Զոր և գրեաց ծանոյց սմա: Եւ վասն Բաղդոնց Խաչատուրին որպէս մահտեսի Գրիգորին, նոյնպէս և սմա գրեաց, կոչել զԽաչատուրին, և հարկել՝ զի գնասցէ ի Թարվէզ : իսկ վասն գերւոյն որ յիշեցաւ ի թղթոջ Առաքելին և Սիմէօնին, գրեաց սմա ևս, զի զդրամն ի նոցանէ առեալ, ազատեսցէ զնա: Որոյ որպիսութիւնն էր այս, զի Յարութիւն անւամբ առն ումեմն Վրաստանցւոյ որդին և կինն գերի էին անկեալ ի ձեռս անօրինաց, ի հասեալ ի Կարին: Իսկ Յարութիւնն գնացեալ զկինն ազատեալ էր, և որդին կայր առ տաճիկ ոմն Ղէյսարօղլի Խալիլ աղայ կորեցեալ, զոր գիտէին անդ Իփլիլ օղլին, և Յովհաննէս Աղայն: (Իփլիկ օղլին թուիւր թէ մահտեսի Գրիգոր աղայն իցէ Իփրիկեան ): Եւ զի չէր կարացեալ ազատել զորդին, վասնորոյ գնացեալ ծանուցեալ էր ի Թիֆլիզ Գէօրկին Միրզայ Արքայորդւոյն: Եւ նա աղերսանօք գրեալ էր սրբազան վեհին, թէ ազատեա՛, և սրբոյ Աթոռոյդ լիցի մշտական : Իսկ հայրն նորին մինչ եկն աստ, հրամայեաց նմա սրբազան վեհն գնալ ի Կարին, զի յետոյ ի պարապ ժամու գրեսցէ անդ ազատել զգերին իւր: Եւ նա գիր առեալ յԱթոռակալ Աւետիք վարդապետէն ի Կարնոյ Առաջնորդէն, գնաց անդ : Ուստի՝ գրեաց սմա այժմ, ազատել զնա և յղել աստ ի սուրբ Աթոռս:
       Թուղթ ևս ի Կարս առ պարոն Գէորգն գրեաց, ի պատասխանի ի յունիս ամսոյս Դ գրեալ թղթոյն. որ գրեալ էր զգալն իւր ի Կարնոյ, և զառ ինքն եղեալ ամանաթից որպէսն: Ուստի՝ գրեաց յղել աստ զայն ամանաթսն, այնինքն՝ զՊետրոս վարդապետի արկղն, և զգեստն, և զքսուրսն, և Յովհաննէս վարդապետի վարագոյրն, որք վերն յիշեցան ի յԱռաքելի և ի Հայրապետի թղթոջն: Եւ վասն հիւանդութեանն, և ուխտաւորաց յետանալոյն, և գնալոյն ի յեայլայ՝ զոր ինչ առ Առաքելն և Հայրապետն, զնոյնս և առ սա գրեաց: Եւ Աֆանտուն ևս ասաց զխաթրն հարցանել յիւրոյ կողմանէ. և վասն Մուրտիկեանց Առաքելի և տիրացու Սիմէօնի առ սա հասուցեալ դրամոյն՝ ) սա զոր ինչ գրէր, ուստի՛ էհարց թէ՝ հասեալ է առ քեզ՝ թէ ո՛չ և թէ հասեալ է ասէ՝ ընդ Մեսրօպ վարդապետին յղեսցես: քանզի Մեսրօպ վարդապետն լսէաք այժմ թէ գալոց է ի վերայ Կարսայ: Իսկ յետ զայսքան բանս գրելոյ՝ կրկին թուղթ էհաս ի նմանէ, ի ձեռմ Ղօշավանցի Ստեփանին, մինչ մեք ելեալ ի Յօշականու՝ գնացեալ էաք ի վերին կողմն Սաղմոսավանից ի վերայ Գիւռլէցիկ կոչեցեալ ջրոյն: Եւ Ստեփանն յաղագս մեծ ուխտաւորացն էր եկեալ մանաւանդ՝ որք ի սուրբ Աթոռն էին եկեալ: Եւ մեք մինչ լուք, պատրաստեցաք դառնալ ի սուրբ աթոռն ի շահել զժողովուրդբ եկեալ յուխտ: Վասնորոյ՝ նոր գրեալ բանիցն Գէորգին այլ ո՛չ գրեաց սրբազան վեհն զլիագոյն պատասխանիս, այլ միայն այսչափ, զի նա գրեալ էր թէ՝ Կարնոյ նուիրակ Մեսրօպ վարդապետն գալոց է ի սուրբ Աթոռդ, և ընդ նմա զառ իս եղեալ ամանաթսն յղելոց եմ: Գրեաց այնպէս առնել, և զոր ինչ հասեալ է առ ինքն ի Կարնոյ՝ զամենն յղել աստ ընդ նմա: Եւ զի ահա Ստեփանն եկեալ էր, վասնորոյ՝ զթուղթ Գէորգին ի ձեռն նորա յղեցաք ի Կարս առ Գէորգն: Իսկ զվերոյ գրեալ թուղթոն ամենայն, ի ձեռն արևշատ փայեկին յղեցաք ի Կարին , որ ի Թիֆլիզու եկեալ ի Կարին երթայր վերայ Բայազիտու: Որում զպահարանս Առաքելին, և զՀայրապետին, և զմահտեսի Գրիգոր աղային, և զԱռաջնորդ Ստեփաննոս պետինն ուրոյն ուրոյն ետուք: Ելին Ստեփանն և Արևշատ փայակն ի վերին կողմէն Սաղմոսավանից , և մեք վասն ուխտաւորացն դարձաք ի սուրբ Աթոռս ի յունիս Ի:
      
       Առ Իւչքիլիսայի Առաջնորդ Մկրտիչ վարդապետն:
       Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Իւչքիլիսայի Առաջնորդ Մկրտիչ վարդապետն, շնորհակալութիւն՝ որ զԺԳ մսացաւ տաւարս էր յղեալ: (Առ սա գրեցեալ է ևս թուղթ ի փետրվարի ԺԲ, և ի մայիսի ԻԱ ): Յղեցաւ ընդ բերողաց տաւարացն ի յունիս ԻԴ: