Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հերակլ Արքայն այժմ ևս խնդրեալ էր վերստին զսրբազան վեհն, երթալ ի հարսանիս որդւոյն, որպէս և յառաջ: (Որպէս ասացաւ ի մայիսի ԻԱ և ի ԻԹ ): Վասնորոյ զթուղթ գրեաց առ նա սրբազան վեհն ի պատասխանի թղթոյն հրաւիրականի, հրաժարելով յերթալոյ, սակս հիւանդութեան և անձեռնահասութեան. և խոստանալով յետոյ ինքն յատկապէս շնորհաւորել զհարսանիս որդւոյն: Ընդ Քէյի Խոսրով բէկ թղթաբերին յղեցաւ ի յունիս ԻԵ: