Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի սեպտեմբերի ԺԲ որ գրեաց սրբազան վեհն առ Թարվիզու գանձապետ Նուրիջանն սակս իւր խնդրոյն (որ խնդրէր թէ գանձանակ հաստատեցից աստ ի մէջ վաճառականաց ), թէ զմիտս վաճառականացն շօշաձեա, եթէ յօժարին ապա հաստատեսցուք, նա այժմ գրէր թէ՝ ամենեքեանքն ունին զյօժարութիւն. զի ասեն թէ՝ չէր սովորութիւն, այլ զի Թադէոս Առաքելոյ վանիցն աղագաւ շրջեցուցանեն, թող նա վասն սուրն իջման տեղւոյն Քրիստոսի շրջիցի գանձանակ ի մէջ մեր: վասրորոյ զԿոնդակ գրեաց այժմ սրբազան վեհն առ համայն վաճառայանսն և դուքեանդարսն և երթևեկսն պանդոկացն Թարվիզու, զի յանուն սրբոյ Աթոռոյս զգանձանակ հաստատեալ ի մէջ իւրեանց, յամենայն կիրակամտի ի մէջ իւրեանց շրջեցուսցեն ի ձեռն Նուրիջանին, և զոր ինչ արդիւնք լիցի, նորին ձեռամբն յատկապէս աստ հասուսցեն զի գրեսցուք ասէ առ ձեզ զօրհնութեան և զշնորհակալութեան թուղթ:
       Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս գանձապետ Նուրիջանն գրեալ՝ զԿոնդակն յղեաց առ նա:
      
       Ի Յամիթ, ի Կարին, եւ ի Թօխաթ վասն այլ եւ այլ դիտմանց:
      
       Կարապետ վարդապետն որ ի Յամիթ գնաց, ի հասանիլն նորա անդ՝ ժողովուրդք տեղւոյն յարեալ էին ի նա՝ առնել իւրեանց Առաջնորդ: Ուստի՝ զթուղթ մի հասարակական գրեալ էին առ սրբազան վեհն բազում թախանձանօք, զի հաճեսցի ի խնդիրս իւրեանց, և արասցէ զնա իւրեանց Առաջնորդ: Եւ սրբազան վեհն վեհն զԿոնդակ Առաջնորդութեան գրեալ վասն նորա, յղեաց ի ձեռս նորա: Յորում գրելով և զայս ինչ թէ՝ թէպէտ մտադրեալ էի այլ չխառնիլ ի բասն Առաջնորդութեան քաղաքիդ ձերոյ, սակայն շատ էիք թախանձեալ, յայս անգամ ևս լուայ ձեզ . տեսցուք թէ փոշմանեցուցանելոց էք զմեզ, թէ ոչ: Թուղթ ևս առ Կարապետ վարդապետն, ի պատասխանի թղթոյն, զոր ընդ նոյն մահսարին, էր գրեալ, ի սոյն անցեալ հոկտեմբերի: Թէ ահա ըստ խնդրոյ դոցա զքեզ Առաջնորդ արարաք քաղաքիդ և վանիցդ, և չունիմ երկարօրէն ինչ գրելոյ, միայն զայս ի մերս կողմանց հարցցես այդ քաղաքիդ գլխաւոր իշխանացն թէ՝ դու նոյն Կարապետ վարդապե՞տն ես, զորմէ յառաջ քան զԴ ամս այնքան բողոքեցին աստ և ի Պօլիս մեծամեծ գանձատանօք և տրտնջանօք, որ զմիջոցն հոտեցուցին. այժմ որպէս եղև, որ այդքան սիրահարութեամբ զքեզ խնդրեն. դու փոխեցա՞ր, թէ դոքա սուտ վկայէին: Այլ երևի թէ՝ դու չես փոխեցեալ, այլ ևս առաւելեալ փառօք և աստիճանաւ, որով կարես քան զյառաջն խրոպտ լինիլ, ուրեմն՝ դոքա սուտ վկայէին: Եւ ըստ Պօղոսի, զոր քակեցին՝ զնոյն միւսանգամ շինելն յանցաւորութիւն է, որոց պիտոյ է ծանր ապաշխարանք: Երկրորդ՝ հարց ցդոսա թէ՝ յայն ժամանակն որ զքեզ չէի կացուցանելոյ Առաջնորդ՝ դու ԺԲ բեռն քսուր գործակալացս և զյոլով դրամս ինձ խոստանայիր և տայիր, (8ֆ ) ըստ անհամ գրեցելոց դոցա յայնժամ ի Պօլիս, այժմ որ ահա առաջնորդ կարգեմ, ո՞րքան ես տալոց արդեօք, և դո՞ւ պարտիս տալ՝ թէ զմեզ խնդրօղքն: Կամ թէ՝ զի՞նչ արար Պետրոս վարդապետն, զոր յառաջ այնքան գովելով և մեզ ընդ դիմաբանելով խնդրեցին, և ի մէջ երկուց ամաց ցաւօք ի գերեզման իջուցին, և զմեզ այնքան վիրաւորեցին: Թուի թէ ասէ՝ յորժամ բերաք զնա ի սուրբ Աթոռս և հնազանդեցուցաք, յայնժամ վատացաւ: Ուրեմն՝ և դու ևս եթէ կամիս սիրելի մնալ դոցա ասէ, պարտիս ապստամբիլ յԱթոռոյս՝ զի ի դոցանէ սիրեսցիս: Զի՞նչ գրեցից ասէ, ի միամիտ բազմութիւն քաղաքիդ խնայեմ, զի գիտեմ ես զայնպիսիսն, սակայն՝ վասն բազմութեան՝ և սակաւուցն ներեմ: Այժմ որ զքեզ սիրով խնդրեցին և մեք կարգեցաք, տացէ տէր՝ զի այնպէս սիրով վարիցիք, զի այլ չլիցի մեզ գլխացաւութիւն: Բայց մեր դրամն զոր Պետրոս վարդապետն էառ՝ և մնաց ի վերայ քաղաքիդ, (3) կամ նոքա պարտին տալ՝ որք այնքան ջատագովութեամբ խնդրէին զՊետրոս վարդապետն և մեզ ներհակէին, և կամ դու պարտիս տալ թարց այլ և այլ պատճառաց: Ապա պատուէր իւրեան մնալ ի հարազատութեան առ սուրբ Աթոռս , և յանձնարարութիւն վասն նուիրակին: Իսկ և խաբեբայն այն՝ որ յառաջագոյն դրամ էառ ի սմանէ անդ ի Յամիթ, մինչ սա առաջնորդ և նուիրակ էր անդ, որ ի սրբազան վեհէն զթուղթ մի փօլիցայի ունելով ի վերայ սորա ԽԵ ղռուշի, քերեալ էր զայն և ԵՃՀԵ ղռուշ շինեալ՝ և ի սմանէ առեալ, (զոր յետոյ սա յետս էառ ). նա զնոյն աղճատեալ թուղթն այժմ ի ձեռին ունելով տակաւին, զանուն Կարապետ վարդապետիս այսորիկ քերեալ էր, և զանուն Թօխաթու վարդապետին գրեալ, և զթուականն ևս փոխեալ, և գնացեալ առ նա՝ կամեցեալ էր անգամ մի ևս ի նմանէ՛ առնուլ զԵՃՀԵ ղռուշ: Զոր իմացեալ Սահակ վարդապետին, կալեալ էր զնա, և զայն թուղթն առեալ ի ձեռացն, և յղեալ առ սրբազան վեհն: Զոր տեսեալ ծանեաք, որ արդարև այն թուղթն էր՝ զոր յառաջ տուեալ էաք սմա վասն ԽԵ ղռուշի: Վասնորոյ՝ այժմ զայս նոր եղելութիւնս որ ի նոյն խաբեբայէն, հանդերձ այլևս նոր և մեծագոյն չարութեամբք նորին՝ ծանոյց սմա, և էհարց թէ՝ որպէս է եղեալ այդ՝ որ դու յայն ժամանակն մինչ զդրամն զայն ետուր այն խաբեբային, զայն աղճատեալ թուղթն ոչ առեր յետս ի նմանէ: Եւ զոր ինչ այժմ գրեաց առ Մարսուանցիսն, և զայն խաբեբայի ընկերսն որք անդ էին, և զինքն, թէ որպէս բանադրեաց՝ զայն ևս սմա ծանոյց: Եւ զխնդրելն ևս զնոսա գալ աստ, և հարկեաց, զի ինքն ևս հետևիցի, թերևս այն խաբեբայն ի յայն կողմունսն երևիցի, (որ յառաջ Յօհան էր, և այժմ երբեմն Յօհա՛ն ասէր զինքն, և երբեմն Յակոբ ): Եւ յորժամ գտցէ՝ ջանասցէ աստ յղել կերպիւ մի: Իսկ թէ նա ոչ եկեսցէ, ապա՝ գրեսցէ ինքեան շուտով զտեղին նորա: Այլև՝ Կարնեցի Կուզիկօղլի Սարգիս վարդապետն (որ յառաջ նուիրակ էր սրբոյ Աթոռոյս ի Կարին, և յետոյ Առաջնորդ ևս եղև անդ ). դրամ էր տալոյ (8) սրբոյ Աթոռոյս թամասուկով: Զորմէ այժմ լսէաք թէ՝ յայն կողմունսն է՝ ի թեմսն Սսայ, վասն որոյ գրեաց սմա , զի հետևեսցի, և զուր լինելն իմասցէ, և եթէ կարէ՝ առնուլ զդրամն զայն ի նմանէ, գրեսցէ՝ զի զթամասուկն առ ինքն յղեսցուք՝ որ առնուցու: Ապա թէ ոչ գրեսցէ զտեղի նորին, զի տեսցուք ասէ՝ թէ ին՞չ կերպիւ կարեմք զայն դրամն հանել: Բայց դու ևս տե՛ս ասէ, թերևս զհնար իմն վասն այսր գտցիս: Այլև մեր նուիրակ Ղազար վարդապետն այժմ զքաղաքն զայն զերծեալ՝ գնացեալ էր ի Սասուն. և առ սրբազան վեհն զթուղթ գրեալ: Որ և նոյն Յամիթ քաղաքոջն ի մէջ սուրբ Սարգիս եկեղեցւոյն նոր գանձապետ էր կարգեալ զոմն հաւատարիմ այր, որոյ անուն էր մահտեսի տիրացու Յակոբ: (Զի գրէր թէ՝ հին գանձապետն ի Հալապ է գնացեալ, իսկ սա քան զնա հաւատարիմ է ): Ուստի և զթուղթ հաստատութեան վասն նորա խնդրեալ էր: Վասն որոյ և սրբազան վեհն գրեաց այժմ ըստ խնդրոյն զԿոնդակ վասն գանձապետութեան նորին ի վերայ նոյն սուրբ Սարգիս եկեղեցւոյ ժողովրդեանն: Յորում և քահանայից յատուկ պատուէր գրեցաւ, յորդորել զժողովուրդսն՝ տալ զյատուկ արդիւնս ևս սրբոյ Աթոռոյս, այսինքն զհոգեբաժին, զկտակ, զքառասնից, և զխոստմունք, զի զայսպիսի արդիւնս չտային բնաւ ի յայն քաղաքէն:
       Թուղթ ևս առ նոյն նոր գանձապետ մահտեսի տիրացու Յակոբն գրեաց, հաստատելով զնա գանձապետ սրբոյ Աթոռոյս և պատուիրելով հարազատութեամբ ծառայել: Եւ վասն վերոյիշեալ յատուկ արդեանցն սմա ևս պատուէր գրեցաւ հետևիլ՝ և հաստատել ի մէջ ժողովրդեանն, և առնուլ՝ և ի սուրբ Աթոռս հասուցանել: Եւ զի նուիրակն անդ ոչ էր՝ որպէս ասացաւ, վասնորոյ յղեաց զայսոսիկ առ Առաջնորդ Կարապետ վարդապետն և պատուիրեաց, զի զԿոնդակն ի նոյն եկեղեցւոջն ընթեռնուլ տացէ, և ծանուցմամբ հաստատեսցէ զնա ի գործն, և զիւր թուղթն ևս իւրեան տացէ: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս նուիրակ Ղազար վարդապետն՝ ի պատասխանի յօգոստոսի ԻԹ գրեալ թղթոյն: Առ որ հասեալ էին ի մայիսի Ի, և ի յուլիսի ԺԳ գրեցեալ թուղթքն մեր, և սրբալոյս մեռոնն, և մահտեսի Մովսէսի գանձապետութեան գրեանքն: Եւ ինքն զքաղաքն զերծեալ՝ և ի Սասնոյ կողմունսն էր գնացեալ, և գրէր թէ՝ զարդիւնքս ոչ ումէք հաւատամ տալ և յղել, այլ ի հաւատարիմ տեղւոջ ամրապէս պահեմ, զի ի գալս՝ ընդ իս բերից: Գրեաց զհաւանութիւն: Ծանոյց և զԿոնդակ յղելն ըստ խնդրոյն՝ վասն իւր նոր եդեալ սուրբ Սարգիս եկեղեցւոյ գանձապետ մահտեսի տիրացու Յակոբի հաստատութեանն, առ մահտեսի Մովսէս միւս գանձապետն ևս զթուղթ գրելն, ծանոյց նաև զՅամթեցւոց Առաջնորդ խնդրելն զԿարապետ վարդապետն և իւր կարգելն զնա Առաջնորդ՝ և պատուէր՝ զի սիրով վարիցի ընդ նմա, և բանից նորին ջատագովութիւն արասցէ: Ծանոյց կարճառօտ և զբանս վերոյյիշեալ խաբեբայիցն, թէ այսպիսի խաբեբայք են ելեալ, որք յանուն մեր զսուտ կնիք փորեն, և սուտ գիր գրեն, և զդրամս առնուն ի նուիրակաց մերոց և ի գանձապետաց: Զորս և մեք բանադրեցաք՝ որք ի Մարսուան էին: Ուրեմն՝ դու զգուշացի՛ր, և զգանձապետսն մեր ևս զգուշացէ՛, զի մի խաբիցին յայնպիսեաց, և զդրամ մի տացեն: Զայս յղեցաք առ սուրբ Կիրակոս եկեղեցւոյ նոր գանձապետ և մեր վէքիլ մահտեսի Մովսէսն յղել առ նա:
       Թուղթ ևս առ սոյն յիշեցեալ սրբոյ Կիրակոս եկեղեցւոյ գանձապետ և վէքիլ մահտեսի Մովսէսն գրեաց, ի պատասխանի ի հոկտեմբերի ԺԴ գրեալ թղթոյն: Որ յօժարութեամբ յանձն էր առեալ զհրաման սրբազան վեհին, որ գրեցաւ առ նա ի մայիսի Ի , լինիլ գանձապետ և գործակալ սրբոյ Աթոռոյս, և մշտապէս ծառայել հարազատութեամբ: Վասնորոյ՝ գրեաց զշնորհակալութիւն, և պատուիրեաց ըստ խոստմանն հարազատօրէն ծառայել, և զգանձանակն արդիւնաւոր առնել ջանալ, և կտակաց՝ հոգեբաժնից, քառասնից՝ խոստմանց, և այլ սոյնպիսի արդեանց՝ մուղայէթ լինել, առնուլ՝ և ի սուրբ Աթոռս հասուցանել: Եւ զտուողաց անուանսն գրել՝ զի զօրհնութեան թուղթս յղեսցուք: Եւ զի վասն Կարապետ վարդապետին սա ևս էր գրեալ իրիջայ կարգել Առաջնորդ ըստ խնդրոյ քաղաքացւոցն, գրեաց թէ՝ ահա կարգեցի , և պատուիրեաց սիրով և հպատակութեամբ կալ առ նա: Եւ զորպիսութեանց նուիրակին գրեալ էր, շնորհակալութիւն գրեաց, և պատուիրեաց զթուղթն առ նա յղել, և զամենից որպիսութեանց գրել, և զթուղթն անպակաս առնել: Զայս ևս յղեաց առ Կարապետ վարդապետն տալ նմա, և զնուիրակի գիրն ի սմա լինիլն ծանոյց: Զայս ամենայն ի պահարանոջ տարաւ առ նա իւր տաճիկ փայակն: Իսկ այլ ամենայն չարութիւնքն գլխաւորք վերոյյիշեցեալ Յօհան և երբեմն Յակոբ խաբեբային՝ զոր խոստացայ յետոյ ասել, է՛ այս: (Որ և տեղեաւ Ակնեցի էր ): Քանզի գտեալ էր նա ի Մարսուան զերկուս իւրեան համանման և համաշունչ դիւաքատակ ընկերս: Որոց ցուցեալ էր զվերոյիշեալ աղճատեալ թուղթն, որով ի Յամիթ ի Կարապետ վարդապետէն առեալ էր զԵՃՀԵ ղռուշ, և այժմ զնոյն թուղթն շրջեալ ի վերայ Թօխաթու նուիրակ Սահակ վարդապետին, և զիւր Յօհան անունն Յակոբ արարեալ՝ և զթիւն ևս փոխեալ՝ կամեցեալ էր անգամ մի ևս ի Սահակ վարդապետէն առնուլ զԵՃՀԵ ղռուշ, խորհեալ ընդ նոսա զխորհուրդ մահաբեր, ըստ նմանութեան կնքոյ սրբազան վեհին որ ի վերայ այն թղթոյն թափեալ էր մի ոմն ի նոցանէ զկնիք, որոյ անունն էր՝ Էլբէկ օղլի Կարապետ: Եւ միւս ընկերացեալն ևս որոյ անունն էր Կօռալ օղլի սուտ մահտեսի Աբրահամ, փորեալ էր զգիր կնքոյն: Ապա զգիր մի ևս գրեալ ի վերայ Սահակ վարդապետին ըստ նմանութեան աղճատեալ գրոյն, սուտ կնքովն այնուիկ կնքեալ էին, գրելով ի նմա թէ՝ Սահակ վարդապետ, մեք թղթաբեր Յոհանէդ ԲՌԲՃԾ ղռուշ առեալ փօլիցայ արարաք ի վերայ քոյ, պարտիս շուտով տալ: Զոր և տարեալ իսկ էր նոյն խաբեբայն առ Սահակ վարդապետն, և խնդրեալ զդրամն: Իսկ ի տեսանելն զայն Սահակ վարդապետին, իսկոյն ծանուցեալ էր զխաբեբայութիւնն, և կալեալ զխաբեբայն՝ պահեալ էր առ ինքն ի յոլով աւուրս և խոշտանկեալ՝ ասել զճշմարիտն: Իսկ ապա նա ցուցեալ էր զընկերսն և իբրև շարադրութեան թղթոյն էր հետազօտեալ, թէ դու զայս բառքս ուստի ես առեալ, ապա՝ նա զայն աղճատեալ գիրն ևս էր ցուցեալ, թէ այս է ահա գաղափարն, զի զկնիքն ի յայս կնքոյս փորեցաք, և զգիրս ևս սորին ոճին գրեցի: Եւ զորպէսն այն աղճատեալ գրոյն ևս ասացեալ էր Սահակ վարդապետին, և զայն ևս, թէ այդ մեր գրեալ գրովդ աստ կամէաք առնուլ ի քէն դրամ, և այս հին գրովս ևս ի յայլ քաղաքոջ: Ապա Սահակ վարդապետն զայն Բ ընկերսն նորին ևս բերեալ առ ինքն, նմանապէս խոշտանկեալ էր, և զսուտ կնիքն խնդրեալ: Իսկ Մարսուանցիքն եկեալ ազատեալ էին զնա ի նմանէ, երդուելով՝ թէ փչացուցաք մեք զայն կնիքն: Իսկ ապա՝ հատուցեալ նոցա Սահակ վարդապետին, զերեսեանն ևս թողեալ էր ի ձեռաց: Ապա նոյն ստութեամբն զկնիք մի ևս յանուն Սահակ վարդապետին փորեալ նոցա, գրեալ էին զգիր մի ի վերայ Սեբաստիոյ գանձապետացն մերոց, այսինքն մահտեսի Եղիային, (որ յանցեալ ամին աստ էր ի ժամ օրհնութեան մեռոնին, և խօջայ Կարապետին ), իբր ի բերանոյ նուիրակին, թէ յայդ մահտեսի Յակոբէդ ԳՃ ղռուշ առաք, տո՛ւք: Իսկ նոքա պատճառելով զպատճառ ինչ, այն գրովն չէին տուեալ: Ապա՝ յետ քանի աւուրց զգիր մի ևս նոր էր հանեալ ի վերայ նոցա խաբեբայն, ի բերոնոյ Սահակ վարդապետին դարձեալ՝ մեղադրախառն կերպիւ, թէ զայդ ԳՃ ղռուշդ ընդէ՞ր ոչ տաք Յակոբիդ , զի ես ի դմանէ առեալ եմ: Եւ ի լուսանցն զայս ևս գրելով իբրև ի նուիրակէն առ ինքն թէ՝ մահտեսի Յակոբ, զահմէթդ շատ եղև մանիլ է, ահա վերստին գրեցի որ տան: Եւ այդ գրա՛բեր փայեկիդ դու բան չտաս, զի ես Բ ոսկի ետու: Ապա ի տեսանել գանձապետացն զայս թուղթս ևս՝ հատուցեալ էին խաբեբային, ուստի՝ ԲՃ ղռուշ մահտեսի Եղիայն էր տուեալ ի սրբոյ Աթոռոյս գանձանակէն, և ԱՃ ղռուշ ևս Խօջայ Կարապետն էր տուեալ : Եւ զայս ևս այսպէս արարեալ խաբեբային, անհետացեալ էր: Որ և ի սուրբ Երուսաղէմի նուիրակէն ևս նորապէս սուտ գրով և կնքով ԲՌ ղռուշ էր առեալ: Իսկ Սահակ վարդապետն իբրև զայս ևս լուեալ էր, ապա՝ բանադրեալ էր զնորին ընկերսն, որ ի Մարսուան, զի զայն խաբեբայն գտցեն, ուր և իցէ: Եւ զայս ամենայն եղելութիւնքս գրեալ սրբազան վեհին, խնդրեալ էր գրել զթուղթ իմն սաստի առ Մարսուանցիսն, զի զնոսաաստ յղեսցեն: Եւ Սեբաստիոյ գանձապետքն ևս գրեալ էին աղէտիւ զայս անցքս առ սրբազան վեհն, և զայն Բ խաբէական թուղթսն խաբեբային, զորս առեալ էին ի նմանէ և զդրամն տուեալ, յղեալ էին առ սրբազան վեհն զստրջութիւնս գրելով վասն խաբելոյն: Իսկ սրբազան վեհն յետ բազմաց զարմացմանց և մտմտանաց, գրեալ զթուղթ առ Մարսուանու ժողովուրդն երկար առարկութեամբ վասն այսր, յայն կացուցանելով զբանն թէ՝ քրէական մեղանչումն է այդ, զորոյ անօղին՝ թէ հոգևոր և թէ մարմնաւոր դատաստանք ի մահ վճռեն: Արդ՝ և զի դոքա մահու արժանի են, նախ հոգևոր սըրով զդոսա ի կենաց հատանեմք: Որ և բանադրեաց զերեսեանն ևս, թէ զխաբեբայն և թէ զընկերսն, նզովս եդեալ և այնց, որք հաղորդիցին ընդ նոսա, կամ բարև տացեն և առնուցուն: Զայս ասէ իբր առ հաւատչեայ իմն գլխովին կորստեան դոցա, այժմ ետու: Ապա պատուէր գրեաց Առաջնորդ Յովաննէս վարդապետին, և քահանայիցն և իշխանացն, զի այն Բ չիք ընկերաց խաբեբային, այսինքն Էլպէկ օղլի չիք Կարապետին, և Կօռալ օղլի սուտ մահտեսի չիք Աբրահամին հարկեսցեն, զի զխաբեբայ ընկերն իւրեանց՝ այսինքն զչիք Յօհանն, (որ Յակոբ ձեւանայր երբեմն ), ուրև իցէ գտցեն, և առեալ ընդ իւրեանս, եկեսցեն ի սուրբ Աթոռս, զի աստ բերանօք իւրեանց խոստովանեսցին, և զղջասցին յարարմանց իւրեանց, և զփրկութիւն գտցեն: Զի դոքա գիտեն ասէ՝ թէ այն անիծեալն է, նոյնպէս և զանունն՝ և զտեղին: Որք պարտին փութով գալ ի սուրբ Աթոռս իւրեանց՝ ի գտանել զփրկութիւն: Եթէ այսպէս արասցեն ասէ, գտանելոց են զներումն, և զփրկութիւն, և ձեզ ևս միամտութիւն է լինելոց՝ զերծանելով ի մեղադրանաց, և այդ գարշելի և մեծ վնասաբեր ձայնդ հատանելոց է ի ձէնջ: Իսկ եթէ չեկեսցեն ասէ, և դուք ևս զանց առնիցէք ի յղել, ապա՝ զմարմնաւոր պատիժս ևս տալոց դոցա արքունական հրամանաւ, այնպէս՝ զի որպէս յանցանքն անօրինակ է, պատիժն ևս անօրինակ լիցի, զի և այլոց լսողաց խրատ և զգուշութիւն լիցի: Յայնժամ և դուք ևս ասէ բոլոր քաղաքով ոչ մնաք առանց մեղադրութեան, որովհետև ի քաղաքդ ձեր այդպէս չարիք յառաջանայ, և դուք ոչ հոգայք ի բառնալ և անհետ առնել: Հրամայեաց զայս յատեանն ընթեռնուլ, խնդրելով զպատասխանին: Թուղթ ևս առ Սեբաստիոյ վերոյիշեալ Բ գանձապետսն գրեաց, այսինքն առ մահտեսի Եղիայն, և Խօջայ Կարապետն: Ի պատասխանի թղթոյն իւրեանց՝ զոր այլոց ևս էին կնքեցուցեալ իբրու առ ի վկայութիւն, և զսուտ գրեալսն խաբեբային ևս յղեալ էին աստ, մեղադրութիւն վասն խաբելոյն իւրեանց: Թուի թէ ասէ՝ եթէ ձերն լինէր դրամն, կարի՛ զգուշանայիք, և շուտով այդպէս ո՛չ խաբուէիք: Ինախնեաց ձերոց ե՞րբ էք լուեալ և տեսեալ ասէ՝ որ ի վերայ գանձապետաց Հայրապետքն և կամ նուիրակունք իւր զփօլիցայ արասցեն: Դուք այդքան կատարեալ անձինք և քաղաքացիք, յայսպիսի սուտ գրեանց ո՞րպէս փութով խաբեցայք, և ի ժողովրդենէն ժողովեալ ստակ ստակ արդիւնքն ետուք այն խաբեբային: Արդ՝ որովհետև չէք զգուշացեալ ասէ՝ և խաբեցեալ էք, արդար իրաւունքն այն է թէպէտ, զի դո՛ւք վճարիցէք զվնասն բոլորովին, առ ի զղուշութիւն ձեզ, սակայն՝ մեք զայս ի կա՛մս ձեր թողումք, և արկանեմք ի դատաստանս խղճմտանաց ձերոց: Որպէս և վայել է անուան ձերոյ և խղճմտանաց՝ այնպէս արարէք. ընդ նուիրակին մերոյ ևս խօսեցարուք, և զայդ բանդ հոգացէք : Ահա նուիրակին ևս ասէ գրեցի, և ծանուցի, որ ի ձեր խղճմտանսն եմ արկեալ զայդ: Թուղթ ևս առ սուրբ Աթոռոյս վէքիլ և գանձապետ մահտեսի Աղամջանն գրեաց, ի պատասխանի յօգոստոսի ԻԳ գրեալ թղթոյն: Առ որ հասեալ էին թուղթքն սրբազան վեհին, որք ի յունիսի ԻԱ գրեցան, և զԵսայի վարդապետի գիրն առ ինքն էր յղեալ: Իսկ և՝ թուղթն այն որ ի յունիսի Ե գրեցաւ ի Թօխաթ՝ առ աստ հանգուցեալ մահտեսի Խաչատուրի եղբայր Ստեփանն՝ տալ վասն հոգւոյ եղբօրն զհոգեբաժին, նա զկտակ իմն էր հանեալ յեղբօրէն, յորում լեալ էր գրեցեալ վասն սրբոյ Աթոռոյս Ծ ղռուշ: Ուստի՝ զայն միայն կամէր տալ, զոր գրեալ էր սա: Եւ սրբազան վեհն գրեաց սմա առնուլ զայն, և առ մեզ հասուցանել, կամ ընդ նուիրակին յղել: Իսկ և Քանաքեռցի մահտեսի Յօնանն՝ եկեալ ի Թօխաթ զզրպարտութիւն իմն չար խօսեցեալ էր ի վերայ սորա, և շատ նեղացուցեալ և զԱխթարմայսն յարուցեալ ի վերայ սորա: Ուստի զզուեալ էր սա հոգւով չափ, և գրէր առ սրբազան վեհն զբողոք, թէ զիս հան յայս գործոյս, համարեա թէ՝ գերի եմ, ազատեա՛ զիս: Գրեաց թէ Յօնանն ի մէնջ գիր չունի, և վասն մեր բանին չէ ելեալ, եթէ վասն իւր քաղցածութեան շառ և շիլթախ է արարեալ ի քէն՝ և զմեզ նեղացուցեալ, մեք առ այդ զինչ մեղ ունիմք, որ դու այդքան զմէնջ տրտնջես: Կամ թէ՝ մեզ գործակալք շատ գոն յամենայն տեղիս, ո՞րք ի նոցանէ ի մեր գործոյն վնաս կրեաց, որ դու այդքան բողոքես, և յապագայից զգուշանաս, և ի գործոյդ հրաժարիլ խնդրես: Քեզ ո՞րքան ծանրութիւն է մեր գործն, զի բաց ի նուիրակաց թղթերն առ ինքեանս հասուցանելոյդ, և զնոցինն առ մեզ, և երբեմնապէս մեր փօլիցայիցն վերահասու լինելոյդ, այլ ի՞նչ ծանրութիւն ունիս, որ այդքան տրտնջես: Արդ՝ որովհետև այդքան զզուեալ ես ասէ, համբերեա՛ մինչև Սահակ վարդապետ նուիրակն մեր յայդր գայցէ, զի ահա նմա գրեալ եմք, ի գալն յայդր, նա զմահտեսի Յօնանն կոչեալ՝ իրաւամբք յանդիմանեսցէ և խրատեսցէ, և ի յո՛չ անսալն նորա, մեզ ծանուսցէ, զի զչափն իւր ծանուսցուք նմա: Եւ ապա՛ ըստ քոյդ թախանձանաց՝ զհաշիւդ տեսցէ, և ի գործակալութենէդ զքեզ հանեալ՝ և ազատեալ ի գերութենէ ըստ ասիցդ՝ զա՛յլ ոք կացուսցէ ի տեղի քո գանձապետ և վէքիլ սրբոյ Աթոռոյս: Զի դու յաղագս մեր զվնաս մի՛ կրիցես: Իսկ և զայս ի՞նչ էհարց սմա հարկաւորաբար թէ՝ Նախիջևանցի Պետրոս վարդապետն յայս անգամս որ եկն յայդր՝ գնալ ի պօլիս, զայն դրամն զոր քանի անձինք յայդր ջոկ ջոկ թամասուկով նմա տալիք էին, զոր մեք խնդրեցաք, չետուն թէ՝ զթամասուկսն յղեցէք, որ տամք, այժմ մինչ եկն յայդր՝ ետո՞ւն նմա զայն դրամն, թէ ո՛չ: Եթէ առանց թամասուկի ետուն և ղապզ առին, ապա մեք ևս յայն ժամանակն ի նմանէ ղապզ յղեցաք, ընդէ՞ր ո՛չ ետուն: Իսկ եթէ թամասուկներն առին՝ և փողն ետուն, Պետրոս վարդապետն աստ ի մէջ բազմութեան սաստիկ երդմամբ ասաց թէ՝ թամասուկներն այրեցան: Հալբաթ՝ գրեա՛ ասէ զորպէսն այս բանիս: Եւ զոր ինչ արար Մարսուանու խաբեբայիցն՝ սմա ևս ծանոյց, և պատուիրեաց զգուշանալ յայնպիսեաց, և զմերայինս ևս զգուշացուցանել:
       Թուղթ առ սրբոյ Աթոռոյս նուիրակ Սահակ վարդապետն, ի պատասխանի յօգոստոսի ԺԹ գրեալ թղթոյ: Շնորհակալութիւն վասն զգաստութեանն, որ չէր խաբեցեալ ի խաբեբայէն որպէս ասացաւ ի վերն: Առ որև յղեաց զՄարսուանցւոց և զՍեբաստիոյ գանձապետացն թուղթսն, որք ի վերդ գրեցան, և զոր ինչ ի նոսա գրեալ էր ծանոյց սմա, և պատուիրեաց մուղայէթ լինիլ, և այն առնել տալ: Նոյնպէս և զոր ի՞նչ առ մահտեսի Աղամջանն գրեաց սակս զզուանացն որ ի մահտեսի Յօնան լրբէն, և սակս խնդրոյն՝ թէ զիս ի գործոյս հա՛ն: Եւ պատուէր՝ զի յերթալն ի Թօխաթ՝ զմահտեսի Աղամջանի հաշիւն տեսցէ, և զայլ ոմն նոր գանձապետացու գտեալ, թէ ի քահանայից՝ թէ յաշխարհականաց, թէ Արևելցի իցէ՝ և թէ տեղական, որ փորձեալ լիցի, և հաւատարիմ զոր և կացուսցես մեզ գանձապետ, ե զմահտեսի Աղամջանն ի գործոյն հրաժարեցուցեալ մեզ գրեսցես, զի վասն նոր գանձապետին զօրհնութեան թուղթ՝ և զհաստատութեան Կոնդակ յղեսցուք: Եւ վասն մահտեսի Յօնանին լրբութեանցն ևս պատուէր գրեաց, զի կոչեալ առ ինքն, խրատեսցէ և զգուշացուսցէ՝ չդիպիլ մեր գանձապետացն և նուիրակացն, և իւր ապուռովն մնասցէ, զի խայտառակ մի՛ լիցի: Եւ մանաւանդ՝ աստ՝ յերկիր իւր, զի որպէս և իցէ, աստ կարէ ապրիլ՝ քան թէ յայլուր: Իսկ եթէ ոչ լուիցէ քեզ ասէ, անգամ մի ևս ի լսելս իմում, փառաւորելոց եմ զինքն լաւապէս: Եւ հարկեաց զայսքանս առ նմա կարդալ: Այլ և գրեաց առ սա դարձեալ զփուսուլայ ևս, վասն մահտեսի Աղամջանին դարձեալ թէ՝ թէպէտ թօհմաթ գրեցի ի գործոյն հանել, սակայն դու նախապէս խօսեաց ընդ նմա առանձին, և տես զի՞նչ է վէրքն, և յումմէ, և վասն է՞ր հրաժարի, լաւ իմացիր, և ջանա, զի զվէրսն բժշկեսցես, և վերստին հաստատեսցես ի գործն: Զի մեզ շատ պիտոյանայր ասէ, ոչ միայն գանձապետութեամբն, այլ և վէքիլութեամբն, որ զամենայն մեզապատշաճ որպիսութիւնս մեզ գրէր, և մեր գրոց երթևեկութիւնն, և փօլիցայից՝ և այլ բանից վերահասու և հոգացօղ էր: Ուրեմն շուտով մի հանիր ի գործոյն , այլ ջանա՛ զսիրտն բժշկել և ի գործն հաստատել. և թէ մեզ գրելի է, գրել՝ զի մեք հոգասցուք: Իսկ եթէ անհնարին լիցի հաստատիլն անդրէն, ապա՝ դորա նման մարդ պարտիս գտանել, որ նոյնպէս մեր ամենայն բանիցն պիտոյասցի, թէ երթևեկութեան թղթոց, թէ զորպիսութիւն գրելոյ, թէ փօլիցայից վերահասու լինելոյ, և այլ սոյնպիսեաց՝ որպէս դա առնէր, և թէ գտցէ ապա հա՛ն զդա ի գործոյն, և զնորն հաստատեա՛, և մեզ ծանո: Իսկ և վասն Սեբաստիոյ գանձապետաց բանին գրեաց, թէ զայդ ԳՃ ղռուշդ զոր տուեալ են խաբեբային, վասն այդր որքան կարես, քարշեա՛ փոքր ինչ, զի առնուցուս, որքան և դուրս գայ՝ ղաբուլ արա: Եւ եթէ շատ ընդդիմասցին, թո՛յլ տուր, և որքան և տացեն, այնքանն առ: Զսորին պահարան եդ ի թղթոջ մահտեսի Աղամջանին, և պատուէր գրեաց տալ նմա: Թուղթ ևս Կարին առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն գրեաց ի պատասխանի ի սեպտեմբերի ԺԶ և ի ԺԹ, և ի հոկտեմբերի Ժ և ի ԺԶ գրեալ թղթոցն: Առ որ և յղեաց զպահարանն վերոյիշեալ որ ի վերայ մահտեսի Աղամջանին զի ընդ հաւատարիմ գնացողաց առ նա յղեալ, ծանուսցէ ինքեան: Վասն տէր Յովհաննէսի որդի ջուղայեցի տիրացու Ստեփանի դրամոյն՝ ) զոր կամէր ի Կարին հարցանել թէ՝ առից թէ՝ ոչ: Ուստի որպէս յառաջ ևս ի հոկտեմբերի ԺԲ և ի ԺԹ, գրեաց թէ առ: Վասն տեղւոյ գիւմրիւկչուն որ յառաջ գրեաց սմա և մահտեսի Փիլիպպոսին ի սեպտեմբերի ԺԳ, զի զընծայս ինչ պատրաստեսցեն ի տալ, գրէր այժմ թէ՝ գիւմրիւկչուն ելանելոյ ձայն կայ, խորհեցաք թողուլ մինչև նորն և կամ սա հաստատեսցին, ապա թէ տացուք: Գրեաց զհաւանութիւն: Եւ որ ի սեպտեմբերի ԺԳ զջորիս խնդրեաց առնուլ ի մահտեսի Փիլիպպոսէն, այժմ Ե հատ ջորի էր առեալ և յղեալ, որք յոյժ թանկագին էին, ուստի՝ գրեաց նմա՝ զի զերկուսն ևս էր առնլոց, զայնս աժան գնով առցէ. զոր սմա ևս գրեաց: Եւ վասն Արապկերցի Մարտիրոսի տալեացն (որ ևս ի սեպտեմբերի ԺԳ յիշեցաւ ), այժմ մահտեսի Փիլիպպոսն հոգացեալ էր, զի ԺԲ փաստահ իւսկիւնդիւր մահուդ էր եդեալ ի վերայ նորա վճռաւ, զի տացէ, և նա առեալ էր յանձն ի տալ: Բայց խնդրեալ էր թէ՝ ուզուն Պետրոսի թամասուկն թող ինձ տայ սրբազան վեհն, զի ես թերևս գնացեալ այնու առից ի նմանէ զբան ինչ: Եւ թէպէտ այս չուխայքս ոչ հանէին զմեր բոլոր զդրամն, այլ մասն ինչ մնայր, սակայն մահտեսի Փիլիպպոսն և սա յոյժ աղերսանօք իրիջայ գրէին, ներել նմա առ այն, և զայնքանն բաշխել: (3) Ուստի և սրբազան վեհն հաճեցաւ և գրեաց զչուխայսն յղել: Բայց գրեցի ասէ մահտեսի Փիլիպպոսին, զի լաւ և յԻզմիրու եկած իւսկիւնդիւր չուխայ լիցի, դու ևս մուղայէ՛թ լեր՝ որ այնպէս լիցի: Սակայն Ուզուն Պետրոսի թամասուկն մեզ մօտ չէ ասէ, զի յայն ժամանակն որ ընդ Մարտիրոսին եկին աստ, և մեք ուղղապէս դատեցաք, և դրամն անկաւ և վերայ Մարտիրոսին, և նա ազատ գտաւ, ապա Պետրոսն զթամասուկն իւր յետս էառ ի մէնջ, զի ազատ լիցի, և Մարտիրոսն մեզ նոր թամասուկ ետ՝ որ ահա առ ձեզ է: Եւ հա՛րկ՝ զի որպէս վճռեալ են, փութով հոգասցեն զայն բանն, զի մեք ազատ լիցուք ասէ ի գլխացաւութեանց: Իսկ Մկրտիչ վարդապետն որ զքանի իրս էր խնդրեալ, զոմանս ի նոցանէ հոգացեալ և յղեալ էր, այսինքն զդիզկինսն, զթափուր ղօլանսն և զսիլիկոնն՝ և զզնճուֆրն և զջըզմայսն : Որոց զգինն գրեալ էր սրբազան վեհին, ) գրեաց թէ՝ ահա գրեցի ի դաւթարն: Իսկ վասն տակիցն գրէր թէ՝ մեծքն դժուարաւ շինին, ուստի գրեաց թէ՝ որպէս գրէ քեզ Մկրտիչ վարդապետն, այնպէս արա: Իսկ յետոյ ևս որ զոմանս իրս խնդրեալ է ասէ Մկրտիչ վարդապետն՝ զայնս ևս երբ որ հոգաս և յղես, զգինսն մեզ գրեա՛: Իսկ զԱրապկերու Առաջնորդի տալիսն հասուցեալ էր սմա մահտեսի Փիլիպպոսն, ) զոր գրէր սա: Նոյնպէս և զամենայն հաշիւսն իւր գրէր պարզապէս, թէ զառ ինքն հասեալսն, և թէ զիւր մեզ հասուցեալսն: Հասուցեալքն՝ այսինքն, Եսայի պետի ի ձեռն Աղամջանին հասեալն սմա, (գծգ լ : ) և զաւելին յԱղամջանէն յղեալ: ) ի Մեսրօպ տէրէն առեալ և մեզ հասուցեալն : (6) Ապրիշումի գինն Կարպեցւոյ, (6կթ ) և զաւելին որ ընդ նմա: (ժա: Լ : ) ի կողմանէ Քեօփրեցի տէր Աստուածատուրին և Կեսարացի Վարդանին յղեալն: (3) ի յուխտաւոր մահտեսի Թումանէն հասեալն առ սա: ) ի ձեռն Առաջնորդ Ստեփան վարդապետին առ սա հասեալն, (1 ծ ) և Արապկերու Առաջնորդինն: ) Եւ յամենից սոցին (ե2կդ: Ի : ) ընդ Մեսրօպ պետին: (բ) Ի ձեռն տէր Վահանին 9) աստ Մեսրօպ պետի տուեալն (1ժե: Իե ) և յետոյ ևս՝ : Լ ) և որ այժմ Մկրտիչ պետի խնդրեալ իրացն էր տուեալ, (որպէս ի վերդ յիշեցաւ): ) Եւ բաց յայսց հասուցելոցս, (ե1զ: Ժե ) զոր ինչ ևս մնացեալ էր առ ինքն (1ծը: Ե : ) խոստանայր յետոյ հասուցանել, բայց դեռ Արապկերու Առաջնորդին տալեաց մասն ինչ՝ (1) չէ հասեալ ինձ, երբ առից, հասուցանելոց եմ: Առ այսոսիկ գրեաց զշնորհակալութիւն, թէ այդպէս է՝ որպէս հաշուեալ ես, երբ զայն Ստեփանի դրամն առնուս, ) այդ նոր ուզած իրացդ գինն ևս ի նմանէ տո՛ւր, և զորպէսն մեզ գրեա: Իսկ և՝ վասն վերոյ գրեալ խաբեբայիցն սմա ևս գրեաց զգուշութիւն, որպէս և մահտեսի Աղամջանին: Եւ զի Ակընցի մահտեսի Սուքիասի որդի մահտեսի Յովհաննէսն տամբն իւրով այժմ յուխտ եկն աստ, (որ և յղեալսն սորա և մահտեսի Փիլիպպոսի յղեալ ջորիսն՝ եբեր ). և տաճիկ ևս գոյր ընդ նմա, որ էր Ֆայատ օղլի Խալիլ փաշայի մարդն, ուստի՛ գրեաց առ նա այժմ սրբազան վեհն զթուղթ սիրոյ, յորում և յանձնարարութիւն մերայնոցն. այսինքն՝ առ նոյն Խալիլ փաշայն: Եւ ընծայ ևս յղեաց նմա: Է հատ մոմ, Ա ամանով մուրապայ, և Ա ամանով վարդեջուր:
       Թուղթ ևս սիրոյ առ գիւմրիւկչին գրեաց, նոյնպէս յանձնարարութեամբ: Սմա միայն վարդեջուր յղեաց: Զորս նոյն մահտեսի Յովհաննէսն տարաւ: Ուստի՝ սմա ևս ծանոյց: Եւ զտաճիկն զայն ևս խիլայեաց, որոյ անունն էր Ալի: Իսկ և յանցեալ թուոջն և ի սեպտեմբերի ԺԴ, որ վասն Ղարիպ օղլի տէր Յովհաննէսին, արձակումն գրեաց սրբազան վեհն, տակաւին մինչև ցարդ չթողնուին զնա քահանայքն ի կարգս իւրեանց, և ոչ զքահանայական իրաւունս տային: Վասնորոյ բողոքէին անտի ի ձեռն անտուստ նոր եկեալ նուիրակ Մեսրօպ պետին, և նա թանխանձէ՛ր: Ուստի՝ գրեաց Առաջնորդին վերահասու լինել, և սմա ևս գրեաց ի գիտել: Գրեաց ևս դարձեալ առ սա սրբազան վեհն զթուղթ ևս առանձին, այսինքն առ սոյն մեր վէքիլ Հայրապետս: Շնորհակալ լինելով նախ զհարազատութեանցն, որ յոյժ հաւատարմօրէն ծառայէ՛ր սրբոյ Աթոռոյս: Բայց մտածելով իմ ասէ զմիամիտ հարազատութիւնդ, ոչ կարացի այլ իմն կերպ գտանել առ ի շահել զքեզ ըստ աշխատանացդ, զա՛յս գտի հնար ասէ, զոր և դու պարտիս յանձնդ առնուլ, թարց պատճառաց, զի և ես ազատ լինիցիմ ի խղճմտանաց՝ և միամտիցիմ: (Զի ի վաղուց կամէր զնա շահել, որպէս խոստացեալ ևս էր ի սկիզբն վէքիլ կացուցանելոյն ): Ի սրբոյ Աթոռոյս արդեանցն ասէ այսքան ինչ դրամ յե՛տ ձգիր քեզ մօտ, ) և նովաւ առ և տո՛ւր արա քեզ համար մինչև ի ժամանակ մի՛ որքան դու կամիս: Զի գիտեմ ասէ, որ վասն մեր գործոյն պարապելով, ի քո բանիցն յետ մնաս, քեզ վնաս է, և ինձ խղճմտանք: Եւ հարկեաց այնպէս առնել և ինքեան ևս գրեալ՝ զի միամտիցի: Ահա ի Միքայէլէն ասէ զՍտեփանի ստակն առնլոց ես, ) և տեղւոյդ Առաջնորդն ևս որ մեզ դրամ է տալոյ (6) այս հաշուոցս լիովին որպէսն, ի սեպտեմբերի ԺԳ էն սկսեալ ի վերընթալով գի՛տ: (Որ է՛ր Առաջնորդական տալիքն ), գրեցի որ քեզ տայ, ա՛ռ, և մեզ ծանո՛: Ցոյց ետ զայս դրամքս, զի զայսքանս զորս ասաց՝ ) ի նմանէ վեր առնուցու, և զմնացեալսն մեզ հասուսցէ: 6) Եւ զայս վասն այն այսպէս արար սրբազան վեհն, զի մի զրկիցի, զի և ի սկիզբն՝ շահել խոստացաւ, որպէս ասացաք: Եւ երկրորդ՝ զի այժմ ծածուկ տրտունջ երևէր զնմանէ, զի հրաժարիլ կամէր ի գործոյն, զոր ոչ թէ ինքն էր գրեալ սրբազան վեհին, այլ՝ այլք իմացեալ ասէին:
       Թուղթ ևս առ Մուրտիկեանց մահտեսի Փիլիպպոսն և խօջայ Սիմէօնն գրեաց, ի պատասխանի ի սեպտեմբերի ԺԶ և ի հոկտեմբերի Ժ, ԺԵ և ի ԻԱ գրեալ թղթոցն: Առ որս շնորհակալութիւն նախ, զի զԲաղդատու գրեանսն յղեալ էին , որք ի սեպտեմբերի ԺԳ յղեցան առ սոսա: Եւ Առաքելն՝ և իւրեանց հօրեղբայրն ի Պօլիս էին հասեալ, գրէին թէ յանձնարարութիւն գրեա՛ վասն նոցա պատրիարքին և իշխանացն, գրեաց թէ՝ ահա յառաջ գրեցաք՝ զոր տարան: Այժմ մահտեսի Գասպար Ամիրայն վախճանեալ է. (զոր յայս մօտակայքս լուաք ), և անդ չգիտեմք թէ՝ ո՞վ է գլխաւոր: Յետոյ թէ հարկաւոր լիցի բանի ինչ գրել ումեք, թող քեզ գրեսցեն, և դու մեզ գրեա՛, զի գրեսցուք: Եւ վասն իւրեանց Առաջնորդի տալիցն՝ զոր հասուցեալ էին Հայրապետին, ) գրեաց շնորհակալութիւն: Եւ որ ի յուլիսի Է ի ձեռն Ախլցխացի տէր Սահակին փօլիցայ էր արարեալ ի վերայ սոցա, ) տուեալ էին, և զփօլիցագիրն առեալ և յղեալ աստ, ուստի գրեաց զշնորհակալութիւն: Եւ միամտութիւն ևս թէ՝ ի դաւթարոջն գրեցի, նախ և ի վերն յիշեցեալ գրեալ ջորւոց գինն և բոլոր խարճն՝ լեալ է՝ ԴՃԿԵ ղռուշ, գրեաց թէ՝ զայդ ևս դարթարն արկի: Եւ Ժ ղռուշ ևս գրեալ էին աստ տալ բերօղ մահտեսի Ապտալին, գրեաց թէ ետու: Եւ զի Բ հատ ևս առնլոց էր, որպէս և ի Հայրապետի թղթոջն ասացաւ, գրեաց զի աժան առնուցու, զի այս թանկ էր ասէ, և այսպիսի գնով աստ ևս կառնումք: Եւ ի յունիսի Ի որ գրեաց Առաջնորդ Ստեփան վարդապետին՝ զվրաստանցի գիրն առնուլ դրամով, և սոցա ևս գրեաց զգինն տալ՝ տուեալ էին, որ էր ԳՃԿԵ ղռուշ: Գրեաց թէ ահա զայդ ևս արկի ի դաւթար: Եւ ի մեծէն Պօլսոյ՝ նուիրակ Մինաս վարդապետն զմէկ բեռն Ստամբօլ թապաղասի թուղթ էր յղեալ ըստ մեր ասիցն զոր սոքա այժմ յղեալ էին, գրեաց զհասանիլն: Եւ վասն Կարապետ պետին սա ևս էր իրիջայ գրեալ առնել Առաջնորդ՝ գրեաց զառնելն: Եւ վասն Մարտիրոսի տալեացն որ ԺԲ փաստահ չուխայ առնուին, գրեաց զհաճութիւն, զի իրիջայ էին գրեալ մնացելոցն ներոլ: Բայց չուխայքն լաւ լիցին ասէ՝ յԻզմիրու եկած իւսկիւնդիւր, զի մի կրկին վնաս կրեսցուք: Զի յառաջ դուք չուխայ էք յղեալ ասէ գէշ է, դժուար առնուն, և մեք ցաւիմք: Զգոյնսն էր հարցեալ, գրեաց լինիլ կանաչ, նաւթի ղահֆայի, ֆստխի, ջաւղի, ղարանֆիլի, բացմաւի, լճվրդի, իսկ կիւվէզ և ալ գոյն, սակաւ : Եւ հարկեաց շուտով յղել և վերջացուցանել վէճն: Եւ վասն խնդրելոյն զթամասուկն Ուզուն Պետրոսին, զնոյն գրեաց զոր ինչ և Հայրապետին: Եւ վասն վերոյիշեալ մահտեսի Յովհաննէսին, թէ որպէս շահեցեալ դարձաւ: Յորմէ զորպէսն մեր իմանալ ասաց: Եւ վասն Թօփրախղալայու Ալի փաշային իրիջայ գրէր, գրել Հերակլին, կամ այլ կերպիւ ջանալ՝ հանել զնա ի բանտէն Բայազտոյ, և տեղին իւր ի Թօփրախղալայ յղել տալ: Գրեաց թէ ըստ մերում կարողութեան հոգամք, տեսցուք ո՞րպէս լինի: Եւ զի սոյն մահտեսի Յովհաննէսս դաւի արար աստ ընդ Կարբեցի Եղիազարին, վասն ԱՃՁ ղռուշ ջամի գնոյ, զոր ի Բայազիտու բերեալ էր Եղիազարն յանցեալ տարիսն: Իսկ Եղիազարն իսպաթ արար թէ՝ այն ջամի գինն ՀԵ զռուշ էր, ես հասուցեալ եմ մահտեսի Փիլիպպոսին: Զայս ծանոյց սմա, և գրեաց թէ՝ այժմ բանն այն տեղ մնաց, որ գայ ընդ քեզ խօսի Յովհաննէսն: Գրեցի ասէ զի գիտասցես: Գրեաց և զփուսուլայ առ մահտեսի Փիլիպպոսն, վասն Ալիբէկին դարձեալ , թէ մեր և զԽօյայ խանսն հաւալայ եմ արարեալ ի վերայ Իսաղին, և մեք ևս գրեաց եմք, զի յիւրեանց մէջն և իւրեանց մուննաթովն հոգասցեն, և զնա հանեալ յղեսցեն՝ ի տեղին իւր ի Թօփրախղալա: Իսկ որ գրեալ էիր ասէ գրել Հերակլին, նա այժմ ընդ այս կողմնացւոցս փոքր ինչ խառն է, վասն ինչ չգրեցի: Իսկ և՝ առ գիւմրիւմկչին և առ Ֆայատօղլին զթուղթ գրելն և զընծայ յղելն՝ սմա ևս ծանոյց:
       Թուղթ ևս ի Կարին՝ առ մեր հանգուցեալ գանձապետ Մսրլեան մահտեսի Գրիգորի որդի Մկրտիչն, և Չրաղ Պետրոսն, (առ որո գրեցաւ թուղթ ի մարտի Թ, նոր գանձապետ զերկոսեանսն կարգելով ): Որք այժմ վասն հոգւոյ մահտեսի Գրիգորին զհոգեբաժինս էին յղեալ, ի ձեռն մահտեսի Յովհաննէսին: (1) Գրեաց զշնորհակալութիւն: եւ վասն գանձանակին պատուէր: Եւ զի ոմն Ասորի Անտօն անուն, որ էր օրթախ հօրն սոցա, ի Հալապու անդ եկեալ, գրեալ էր զողջոյն սրբազան վեհին, ուստի սրբազան վեհն ևս նմա գրեաց ողջոյն յայս թղթոջ : Ամսաթիւն այս թղթոյս եդաւ ի հոկտեմբերի ելն: Զոր նոյն մահտեսի Յովհաննէսն տարաւ:
       Թուղթ ևս առ Ակնայ Առաջնորդ Թամզարացի Միքայէլ վարդապետն ի պատասխանի յօգոստոս ԺԶ գրեալ թղթոյն: Որ այժմ աջահամբոյր էր յղեալ սրբազան վեհին ) գրեաց շնորհակալութիւն : Եւ զի տարակուսէ՛ր վասն երկար ժամանակս չգրելոյն առ ինքն զթուղթ, գրեաց զմիամտութիւն: Եւ զի գրէր թէ՝ յընչից ի Թօխաթ վախճանեալ տէր Մատթէոսին՝ Ա սկիհ և այլ ինչ գոն ի Թօխաթ ամանաթ, գրեա՛ նուիրակ Սահակ վարդապետին, առնուլ: Գրեաց թէ՝ զինչ պիտոյ է մեր Սահակ պետին գրելն, դու բերել տուր առ քեզ՝ (եթէ ի քո զաւթումն է ), և այտի առ մեզ յղեա: Իսկ թէ չբերես, ևս մեզ փոյթ չէ, զայնքան դրամն նորին ո՛վ ոք որ եկեր, զայդքանդ ևս կերիցէ, յետո՛յ տեսցուք, թէ թղջ մնասցուք: Եւ ընդ սմին գրեաց և զթուղթ առ Ակնցի խօջայ Յովհաննէսն՝ որ ի Կարին, զի նա հասոյց մեզ ի ձեռն մահտեսի Սիմէօնին որ աստ, (զի գնացեալ էր անդ և եկն ) զաջահամբոյրն Միքայէլ վարդապետին, որ ի վերն յիշեցաւ, ) սէր և օրհնութիւն և միամտութիւն վասն յղեցելոյն: Եւ զՄիքայէլ վարդապետի թուղթն ևս առ սա յղեալ յղել առ նա:
       Թուղթ ևս ի Կարին առ մահտեսի Պետրոս ոմն, որ ըստ յորդորելոյ Ստեփաննոս վարդապետին՝ վասն ազատութեան գերւոյն այնմիկ՝ զբազում աշխատութիւնս էր կրեալ, ր հնարիւք հանեալ: Զայս Բ գիրս առ Ստեփան վարդապետն յղեաց տալ նոցա: Թուղթ ևս առ Ստեփաննոս վարդապետն գրեաց՝ Առաջնորդ Կարնոյ: Ի պատասխանի հոկտեմբեր ամսեանն գրեալ թղթոյն: Որ զվերոյյիշեալ գիրն յղեալ էր աստ: Եւ ի Սաղիմայ պատրիարքէն ընծայ էր եկեալ առ Մինաս վարդապետն՝ Պօլիս՝ վասն սրբազան վեհին և նա յղեալ էր առ սա ի Կարին, և սա մեզ հասոյց, ուստի՝ գրեաց զմիամտութիւն: Եւ թէ ահա ըստ խնդրոյդ՝ գրեցի զշնորհակալութիւն առ մահտեսի Պետրոսն՝ վասն գերւոյն, և զորպիսութիւն հին շոր ժողովօղ Կիւրեղին էր գրեալ, (որ առաքեցաւ վասն այնր ի յունիսի ԺԵ ), թէ շոր է ժողովեալ աստ, գրեաց յղել զնա, զի շորահին պիտոյ է աստ թղթատանն: Եւ ընդ Երուսաղէմի պատրիարքի ամանաթին գիր ոչ գոյր, գրեաց թէ՝ ո՞րպէս է, որ գիր չգոյ: Եւ ի Պօլսոկ թւողթք էին կարեալք ի ճանապարհին, որք աստ էին լեալ գալոց, գրեաց թէ՝ լա՛ւ իմա զորպէսն գրեա՛: Եւ վասն Ղարիպօղլի տէր Յովհաննէսին գրեաց թէ մեք զնա ի վաղուց եմք արձակեալ, այժմ ո՞վ է, որ ոչ խառնէ զնա ի կարգ: Դո՞ւ ես արգելօղն, թէ այլք, և սուչն ի՞նչ է, գրեա՛ զորպէսն: Գրեաց և զհասանիլն Միքայէլ վարդապետի զրոյն և ամանաթին, և իւրեան զթուղթ գրելն առ նա և առ Յովհաննէսն իսկ և գրեաց սմա տալ զտալին իւր մեզ ի կողմանէ առաջնորդութեան՝ մեր վէքիլ Հայրապետին: (6) Զի ի նմանէ շատ իրս եմք խնդրեալ, զորս առնլոց և յղելոց է, իսկ դրամ սակաւ գտանի առ նա: Ուստի՝ տուր, (6) զի հոգացեալ յղեսցէ զխնդրեալսն մեր:
       Թուղթ մի գրեաց առ նոյն վէքիլ Հայրապետն Մկրտիչ վարդապետն: Թէ որովհետև մեծ պատկերն սաղ ո՛չ շինին, ապա զփոքր պատկերն զոր խնդրեալ եմք, (զորոց նա գրէր թէ՝ երեսուն երեսուն հխյով հազիւ շինին ), ԺԸ հատ առ և յղեա՛ ասէ, մեք աստ կարկատանօք շինել կուտամք: Եւ զորս ի հոկտեմբերի ԺԹ գրեաց առնուլ և յղել, այժմ ևս հարկեաց վերստին այնպէս առնել: Եւ նոր ևս խնդրեաց զոմանս իրս, այսինքն Ա թէրզու ութու, կշիռն Ա թիլանի: Ա հխյ թապաշուր: Ի ջուխտ ուղտու ջուալ: ԳՃ հալապի մանածէ զունար՝ վասն բօխչայ փաթութելոյ: Բ հխյ քրշան: Եւ եկեղեցւոյ թէ զանկակաց թէ կանթեղաց պարանքն մաշեցեալ էին, ուստի՝ գրեաց յղել, բայց յամեն տեսակ պարանաց զմի փոքր կտոր եդ ի թղթոջն, և իւրաքանչիւրոյն որքան և պիտոյ էր, գրեաց յուրոյն ուրոյն թղթոջ, թէ ի սմանէ այսքան առ, և ի սմանէ այսքան: Եւ զկտորսն պարանաց ծրարեաց ի թուղթսն, և եդ ի թղթոջ նորին , զի հոգացեալ առնուցու և յղեսցէ: Այս ևս եդաւ ի թղթոջ Հայրապետին: Զպահարանն վէքիլ Հայրապետին, և զԱռաջնորդ Ստեփան վարդապետինն և զմահտեսի Փիլիպպոսինն, ետուք մահտեսի Ապտալին, որ զմահտեսի Փիլիպպոսի յղեալ ջորիսն, և զՀայրապետի յղեալ ամանաթն բերեալ էր. իսկ զՄսրլեանցն ետուք մահտեսի Յոնհաննէսին: Եւ զՅամթայ գրեանսն ետուք նոցին յղեալ Էմիր հաճի Մահմատ փայեկնի: Որք ելին ի միասին նոյեմբեր Ի:
      
       Եկաւ հասաւ ի Կարին:
       Թուղթ ևս գրեցաւ ի Կարին առ կանանց կողման գանձապետ մահտեսի Մարկոսն, որ յանցեալ ամսն՝ զմէկ Ստամբօլու ոսկի էր յղեալ հանդերձ թղթով, և այժմ ևս ընդ Մեսրօպ վարդապետին Բ ղռուշ էր յղեալ, նոյնպէս բարևագրով: Ուստի՝ գրեցաւ օրհնութիւն և շնորհակալութիւն իւրեան և տուողացն: Եւ պատուէր, զի առատութեամբ տացեն տուօղքն, և ինքն ևս ջանասցէ առատացուցանել, զի յոյժ սակաւ էր: Ետու զայս Մեսրօպ վարդապետին յղել առ նա ի նոյեմբեր Ի: