Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Հաշտարխանու նուիրակ և Առաջնորդ Յովսէփ վարդապետէն թուղթք ժամանեցին առ սրբազան վեհն, յորս գրեալ էր զզանազան որպիսութիւնս: Յորոց մի և գլխաւոր այս՝ զի վասն Վարդան վարդապետին որ գրեալ էր թէ Մոսկովցիք յԱռաջնորդ խնդրեն, այժմ, գրէր թէ՝ ահա հարկեալ են զիս գրել առ քեզ՝ զի շնորհեսցես զնա ինքեանց առ ի մնալ անդ միշտ: Որսց զգիրն ևս առ ինքն էին գրեալ՝ յղեալ էր առ սրբազան վեհն ի տեսանել: Որք գրէին թէ՝ մեք յառաջ ևս եմք խնդրեալ ի սրբազան վեհէն շնորհել մեզ ի սրբոյ Աթոռոյս զգիտուն Աբեղայ մի, և նա խոստացեալ է մեզ զգիտուն սարկաւագ կամ զքահանայ ոմն առ մեզ յղել ի մնալ աստ: Արդ՝ վարդապետս մեզ յոյժ ընդունելի է, թող զսա մեզ շնորհեսցէ սրբազան վեհն, զի չունիմք զգիտուն ոք, որ զմանկունս մեր վարժեսցէ որպէս զի տեղեկասցին գիտութեան, և զի քահանայացու ևս ի նոցանէ լիցի, զի ո՛չ զքահանայ ունիմք, և ո՛չ ուսուցիչ, ուստի զմեծ ամօթ կրեմք ի յազգացս ռուսաց , յորժամ հարցաքննութիւն ինչ լինի ընդ մեզ վասն հարկաւոր իրաց և իրակութեանց կանօնականաց, մանաւանդ՝ յորժամ ի Սինօթն նոցա մեզ ևս հարկ ինչ պատահի խօսիլ, կամ յորժամ հարցափորձ ոք լինի մեզ վասն գիտութեան գրոց: Զմանկունս մեր չգո՛յ ոք ուսուցանօղ , զի նախ զմե՛ր գիրն և զուսումն ուսանիցին, և ապա զայլոց ազգաց: Եւ այլ սոյնպիսի պատճառ առադրէին: Որք և հարկեալ էին զՅովսէփ վարդապետն՝ գրել սրբազան վեհին, զի հաճեսցի մնալ անդ Վարդան վարդապետին: Ուստի և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ ժողովուրդսն Մոսկովու վասն այսր խնդրոց իւրեանց, խօսելով նոսա առարկութեամբ, թէ սուրբ Գրիգոր Լուսաւորիչն մեր՝ և որդիք և թոռունք իւր ի հաստատելն զպէսպէս բարեկարգութիւնս յազգս մեր, հաստատեցին և զայս, զի կարգաւորքն Բ տեսակ լինիցին. մին տեսակն կանամբիք, որք ի մէջ աշխարհականաց մնալով՝ զնոսա հովուեսցեն և կառավարեսցեն, և մին տեսակն վանականք՝ կուսակրօնք և վեղարաւորք, որք ի վանս և յանապատս բնակիցին՝ հեռացեալք և հրաժարեալք յաշխարհէ և յաշխարհականաց: Եւ այս կանօն մինչև ցայսօր տևեաց՝ և տևելոց է, զի հարկէ իւրաքանչիւրոց նոցին, զի յո՛ր յոչումն կոչեցեալ են, ի նմին կայցեն: Զի անպատեհ իսկ է՝ կանամբեացն ի վա՛նս լինիլ, և կուսակրօնիցն ի մէջ յաշխարհականաց, զոր և փակեալ են կանոնիւք: Որպէս սուրբն Գրիգոր Լուսաւորիչն ասէ թէ՝ ո՛չ հրամայեն կանօնք Անապատականաց և Վանականաց մկրտութիւն առնել, կամ օրէնս տալ ժողովրդեան, և կամ պսակ դնիլ ի Ի գլխոջ կանօնաց իւրոց: Նոյնպէս և սուրբ Կիւրեղ Աղէքսանդրացին ասէ ի մէկ գլխոջ կանինին իւրոյ թէ՝ քահանայ որ կոյս իցէ և կամ այրի, և աշխարհի քահանայութիւն արասցէ, ընդ նզովիւք է ինքն և ընդունօղքն: Եւ այլք շատք ասէ, որք ոչ տան հրաման վանականաց ընդ աշխարհականս բնակիլ՝ և նոցա քահանայութիւն առնել: Ուրեմն մտածեցէք լաւապէս ասէ՝ և զիրաւունս արարէք, նախ զայս թէ՝ զայս ո՛չ եթէ ես գրեմ, այլ նախնի սուրբքն: Ե՛րկրորդ՝ և զա՛յս մտածեցէ՛ք զի մեք որք գլուխ եմք գտանեցեալ օրհնեցելոյ ազգիս, և հետևող հարցն սրբոց, պարտիմք կանօնաց նախնի սրբոցն ջատագով՝ հաստատիչ և պահօղ լինիլ, և ոչ աղարտիչ և խանգարիչ: Իսկ դուք ստիպէք զմեզ թէ՝ մէկ Աբեղայ տուր մեզ, որ ի մէջ մեր նստի, և մեզ քահանայութիւն առնէ: Ուրեմն դուք ձեզէն արարէք զիրաւունս վասն այսր: Դարձեալ՝ վեղարաւոր և վանական կարգաւորքն ևս Բ տեսակ են ասէ, զի ոմանք ո՛չ ախորժին բնաւ ելանել ի մէջ ժողովրդոց ի գործ ինչ՝ նուիրակութեան, կամ Առաջնորդութեան, և յայլ սոյնպիսիս, այլ ի խցի նստիլ, աղօթից պարապիլ, և զոգիս շահել, որք և մեծագունի աստիճանի ևս ո՛չ ցանկան: Իսկ միւս տեսակն ցանկա՛ն այսպիսեաց, որպէս զի՛ յօրէյօր ի մեծագոյն աստիճանս բարձրասցին, նուիրակ կամ Առաջնորդ լիցին, և երևելիք լիցին: Եւ այս Բ տեսակք ևս գոն ի սուրբ Աթոռոջս: Արդ՝ դուք զո՞րն ի սոցունց խնդրէք ի մէնջ: Թէ զա՛յնս՝ որք ի խցի նստիլ սիրեն, նոքա որպէս ախորժեն ի մէջ աշխարհականաց բնակիլ: Կամ որք մեծամեծ գործոց և փառաց ո՛չ ցանկանալով՝ ոչ ելանեն յաշխարհ, մասնաւոր գործոյ քահանայութեան և ընդ աշխարհականս բնակելոյ որպէս ցանկան: Իսկ թէ յայնցանէ խնդրէք, որք ցանկան ի մեծագոյն գործս և ի բարձր աստիճանս ելանել յօրէ յօր, նոքա ևս ո՞րպէս թողուն զմեծագոյնն, և մասնաւոր գործոյ քահանայութեան ցանկան, և ի մէջ ձեր միշտ բնսկին. զի վասն այնորիկ են եղեալ վարդապետ և կամ աբեղայ, զի նուիրակ լիցին, Առաջնորդ լիցին, զանունս ստասցին, ի մեծագոյն աստիճանս ելցեն , և փարթամասցին ևս ըստ մարմնոյ: Ապա՝ ո՞վ ի սոցունց գալ յօժարի յայդր միայն վասն քահանայութեան: Մտածեցէ՛ք և դուք ուրեմն ասէ, և զմեզ մի՛ ընդ վայր մեղադրէք թէ՝ զաբեղայ մի չունի՝ որ մեզ տացէ: Ահա շնորհօքն Աստուծոյ ունիմ ասէ. բայց այս Բ տեսակքն են՝ զորս ասացի, իսկ զոր դուք խնդրէք, չունիմ յիրաւի. ըր լաւ գիտուն և հանճարեղ և պարկեշտ իցէ յամենայնի, և ցանկանայցէ յաշխարհի քահանայութիւն առնել: Զի այնպիսին վասն այնորիկ է հրաժարեալ յաշխարհէ, զի ի վանք մտեալ պարկեշտ մնաս ցէ, իսկ եթէ յաշխարհի և ընդ կանայս մնալ յօժարէ՛ր, ընդէ՞ր և ինքն ոչ առնոյր կին: Դարձեալ կանամբի կարգաւորք վասն այն սահմանեցան աշխարհականաց քահանայութիւն առնել, զի ըստ Պօղոսի, որ զփորձն առեալ է, կարօղ է փորձանաւորին օգնական լինիլ: Զի նոքա կնատէր գոլով՝ գիտեն զորպիսութիւնս կնատեարց՝ անձա՛մբ առնել զփորձն, ուստի և ցաւակցաբար զնոսա հոգալ՝ և ըստ ցաւոցն զդեղս հնարել նոքա՛ են կարօղք: Իսկ Աբողայն որ անփորձ և անտեղեակ է նոցին որպիսութեանց, զիա՞րդ ցաւակցիլ և զդեղն հնարել կարէ: Զի խոստովանաորդին ո՞րպէս համարձակի կուսակրօն Աբեղային զմեղս իւր զամենայն խոստովանիլ, և նա ո՞րպէս լսել կարէ, և կամ հարցանել և ասել տալ: Եթէ մտածիցէք զայսոսիկ ասէ՝ զմեզ ոչ մեղադրէք: Տեսէ՛ք ասէ թէ՝ մինչև ցարդ ո՞վ է արարեալ զայդ, զի ի Կաթողիկոսէն խնդրիցեն, թէ մէկ Աբեղա՛յ առաքեա, որ մեզ քահանայութիւն առնէ: Որպէս ահա դուք արարեալ էք, գրելով առ մեր Յովսէփ վարդապետն՝ և մեզ գրեցուցանելով նմա: Եթէ այլք արարեալ են ասէ, դուք ևս արարէք, և թէ ո՛չ՝ ի զանց առնելն մեր՝ զմեզ մի՛ մեղադրէք: Գո՛նէ ասէ և զայս մտածեսցուք: Դիցուք թէ զայդ Աբեղայդ ձեզ ետու ըստ խնդրոց ձերոց, դորա վերջն զի՞նչ է լինելոց: Զի որպէս ասացաք, յայն օրն՝ յորում եդ դա ի մտի վանական և սևագլուխ լինել, զմի յերկու՛ցս եդ ի մտի, այսինքն՝ կամ ի խցի նստիլ՝ և զհոգին կեցուցանել. և կամ յօրէյօր ի բարձր աստիճանս ելանել և զանուն և զպատիւ ստանալ: Արդ յայդր մնալով՝ յերկուցն ևս զրկի, զի ո՛չ զհոգին կարէ կեցուցանել, և ո՛չ զանուն ստանալ և զպատիւ: Այլ քան զքահանայս ևս ողորմելի լինի և զուրկ, որպէս զցռուկն կապեալ եզն ի կալս: Ուրեմն՝ թէպէտ դուք միամտօրէ՛ն խնդրէք ասէ, սակայն և ինքն եթէ յօժարի՛, անկարծիք զմին յայսցանէ ունի ի մտի այսինքն՝ կամ զցռուկն լուծանել, և կամ ըստ ժամանակին ստիպել զյայդրաբնակսն, թէ զիս եպիսկոպոս առնել տուք զի մնացից աստ: Զի վասն այն է եղեալ ասէ Աղեղայ՝ որ եպիսկոպոս լիցի: Զի որպէս դուք այժմ միայն յայդր մնալն խնդրէք, յայնժամ ևս ոյք և իցեն, զեպիսկոպոսանալն խնդրեն: Մտածելի է թէ ո՞րքան խռովութիւնք և գլխացաւութիւնք են ծնանելոց յայնմանէ: Զի եպիսկոպս մի յայդր, եպիսկոպոս մի ի Հաշտարխան, և եպիսկոպոս մի ևս ի Պետրբօռք թէրևս նստուցեն, և սևագլխաց բարքն յայտնի, և թշնամին խաղաղութեան արթուն և ի պատրաստի: Աչքն լոյս ժամանակին Կաթողիկոսին, և տկանջք ժողովրդեան ժամանակին ի բարին: Քանզի քահանայ մի որ այնքան լրբացաւ, մինչ զի թարց պատճառաց զմեզ՝ (որք միշտ ի յարգի՛ ունէաք զնա ), այնքան անարգեայ անճոռնի վայրաբանութեամբ, զորս տէրն ծառային ոչ առնէ, որպէս և դուք գիտէք, մեք չկարացաք խօսիլ՝ զի դուք մի՛ լինիցիք խաթրամնայ (զայս վասն Պետերբօռքու տէր Յովհաննէսի լրբութեանցն ասէր, որ յիշեցեալ է յանցեալ ամին ի հոկտեմբերի Լ ի թղթոջ սորին ): Ապա թէ սևագլուխ և եպիսկոպոս բնակալեալ նստցի յայդր, յետ ժամանակաց ինչ՝ արդեօք զի՞նչ իցէ առնելոց, կամ ի միտս իւր անցուցանէ՞ արդեօք, թէ Կաթողիկոս գո՞յ թէ ո՛չ: Եւ ո՞վ գիտէ ասէ թէ բաց ի յանհնազանդութենէն զո՞րպիսի հաւատ և զկրօնս իմն բուսուցանէ՝ անահ յումեքէ: Այսք ամենքն ասէ հաւաստի երևին քննողաց, և ոչ են կարծեօք, որոց բնաւից պատճառն դուք էք լինելոց: Եւ ի վերայ այսր և զայս թէ՝ ժամանակ մի որ այդ երկիրդ ոստուցեալ էր յԱթոռոյս, գիտէք թէ յինչ կացութեան էր՝ Առաջնորդով և ժողովրդովք, յայն ժամանակ ո՛չ գոյր այդպիսի առաջադրութիւն: Մեք էթ զո՛րքան ցաւս կրեցաք, զի ձերով օժանդակութեամբ յԱթոռս դարձուցաք, յուսալով՝ զի թէրևս ապահով մնասցուք: Այժմ տեսանեմք զայնպիսի դրունս բացեալ, որ քան զառաջինն վատթա՛ր է լինելոց և ի չլսելն մեր՝ դուք նեղասրտիք: Իսկ թէ ասէք՝ ապա քահանայք չունիմք, ընդէ՞ր է, զի աղքատ գիւղ մի ունի ըստ բաւականին քահանայս, և դուք ոչ ունիք: Կամ ի Հաշտարխանու ընդէ՞ր ո՛չ տանիք: Եթէ ասէք՝ տգէտք են, վասն մեղաց մերոց յայս ժամանակիս ամենեքեան են տգէտք: Բայց դուք զայդ յառաջ ևս մինչ գրեցիք մեզ ասէ, մեք ձեզ գրեցաք թէ՝ զտղա՛յս յղեցէք առ Մինաս վարդապետն ի Հաշտարխան, զի նա վասն ձեր զքահանայացուս վարժեսցէ: Ընդէ՞ր ո՛չ յղեցիք: Զի ևս այնու՛ մտօք զՄինաս րև զՅովհաննէս վարդապետսն յայդկոյս յղեցի՝ զի դուք զտղա՛յս յղիցէք առ նոսա, և նոքա վարժեսցեն զնոսա վասն ձեր. յայս Ժ տարիս ընդէ՞ր ո՛չ յղեցիք ասէ: Գրեաց և զայս, թէ յայս երկրոջ ոչ գոյ բազմութիւն մերայնոց, և եղեալքն ևս տաճկաց ծառայեն, թէ կամաւ, զի լաւապէս կեցցեն, ւ թէ ակամայ. և զոր ինչ մեք ի դպրատունս մեր ունիմք , Խ, կամ Ծ, շատ դրամով եմք գնեալ, յորոց ևս ի քսանէն մէկն չմնայ յԱթոռոջս, զի ծնօղքն տանին ի ցաւակցութիւն իւրեանց: Բազմութիւն մերայնոցն յօսմանցւոց երկրոջն է՝ և յայդր, դուք պարտիք զտղայս ձեր յուսումն տալ , զի վասն ձեր քահանայացուք լիցին, ապա թէ ո՛չ, ուստի՞ է լինելոց: Զի թէպէտ ուսուցանօղքն մե՛ք եմք, այլ ուսանօղն ի ձէ՛նջ պարտի լինիլ: Իսկ աստ՝ ոչ քահանայացուաց միայն, այլ և մերազնեա՛ցմարդկանց կրեմք զսով, և եղեալքմ ևս կան ի ծառայութեան, և ի մէջ անել վշտաց: Դուք ընդ իշխանութեամբ քրիստոնէից՝ և յապահովութեան, զմեր ցաւն ո՞վ գիտէ, և փոխանակ մխիթարելոյ, մեղադրէք ևս, իբր ի վերայ վիրաց աղ ցանելով: Ապա վերջապէս զա՛յս թէ՝ եթէ ինձ լսէք, յայդր զսևագլուխ միշտ պահելն յամենայնի անօգուտ է և վտանգաւոր: Հարկաւորն՝ և առաջին օրինաւոր պատասխանին իմ ա՛յն է: Իսկ թէ ասիցէք, ահա ի ներկայումս ոչ քահանայ ունիմք, և ոչ վարժիչ քահանայացուաց, զի՞նչ արասցուք, ապա և ես իբրու անճարացեալ՝ և ի հարկէ բռնադառեցեալ, և մանաւանդ՝ վասն պատուոյ և խաթեր ձերոյ, իջանեմ ի յերկրորդն՝ և իբրու ի կարելին, այսինքն՝ այսքան, զի զվարդապետն ձեզ բաշխեմ մնալ յայդր , որ միշտ, այլ ժամանակ ինչ՝ պայմանաւ, զի ի քանի ամս առ ձեզ պահեսջիք, զի զմանկունս ձեր ուսուսցէ, և զքահանայացուս վարժեսցէ, և ապա վերադարձցի ի սուրբ Աթոռս: Զոր ահա Յովսէփ վարդապետին ևս գրեցի ասէ, և ձեզ ծանուցանելոց է, թէ ո՞րքան պարտի մնալ դա յայդր, և որպիսի պայմանաւ ձեռագիր պարտի տալ ձերով կնքով և գիտութեամբն՝ Բ հատ, զի մին յա՛յդր մնասցէ վասն ապագայից տեսանելոյ՝ և մին աստ: Ա՛ստ՝ եթէ առաջին գրեալն ասէ խո՛չ թուիցի ձեզ, ապա զերկրորդն արարէք, և այդպէս վարեցարուք ժամանակ մի, թերևս յետոյ բարւոք իմն հնար ցուցցէ Աստուած, որ քան զմեր և քան զձեր գիտացեալն լաւ լինիցի: Ահա ես այսքան կարացի ընտրել ասէ զմիջին շաւիղն, առ ի շահել զձեզ: Իսկ դուք եթէ սմա սմին ո՛չ հաւանիցիք, ապա՝ զոր ինչ հաճելի է ձեզ՝ զա՛յն արասջիք, և զմեզ անմեղադիր արասջիք: Սակայն՝ ես ասէ զայսքանս հարկ իմացեալ գրեցի ձեզ նախապէս, զի այս թուղթս առ ձեզ մնասցէ, և զսորին օրինակն ևս ի սուրբ Աթոռս պահեցաք, որպէս զի՝ յետագայք մեր որք աստ՝ կամ յայդր, տեսեալ զայս, զմեզ մի մեղադրիցեն: Ապա գրեաց և զօրինակ ձեռագրի, զի Վարդան վարդապետն և Մոսկովցիքն գրեալ կնքեսցեն ըստ այնմ օրինակի Բ հատ՝ զի մին ա՛ստ մնասցէ, և մինն անդ: Յորում յիշելով, թէ որպէս խնդրեցին իւրեանք ի սրբազան վեհէն, և սրբազան վեհն ևս ետ նոցա կանոնեալ ժամանակաւ: Եւ պայման ա՛յսք, նա՛ք՝ զի եօ՛թն ամ մնասցէ անդ, և ոչ աւելի: Երկրորդ, զի ի սուրբ Աթոռոջս յի՞նչ կացութեան, յոր կրօնի, և յոր աստիճանի մնացեալ է, անդ ևս այնպէս մնասցէ: Երրորդ՝ զի՝ ի սուրբ Աթոռոջս որպէս ունեցեալ է զերկիւղ՝ զպատկառանս և զհնազանդութիւնս առ սրբազան վեհն, և անդ ևս առ իւր մեծաւոր Յովսէփ վարդապետն, զնոյն զերկիւղն, և զպատկառանսն՝ և հնազանդութիւնսն միշտ ունիցի անդ ևս՝ առ ի սուրբ Աթոռս նստօղ Հայրապետսն, և առ ի Հաշտարխան նստօղ ի սրբոյ Աթոռոյս կարգեցեալ Առաջնորդն և նուիրակն: Նոյնպէս՝ և զորդիական հարազատութիւն առ սուրբ Աթոռս, և զհնազանդութիւնն և զօգտասիրութիւնն՝ անփոփոխ մտօք պահեսցէ, որպէս ցարդ պահեալ է: Եւ թէ շեղիցի յայսցանէ՝ և ոչ արասցէ՝ լուծցի ի կարգէն, և ընդունօղքն ևս լիցին յանցաւորք, և անկարգութեանց նորին կցորդք: Զայս յղեաց առ Յովսէփ վարդապետն, և զթուղթ գրեաց առ նա վասն սոյն բանիս յատուկ, այնպէս, զի թէ դէպ լիցի, Մոսկովցիքն ևս տեսցեն, համառօտելով նախ, թէ զի՞նչ գրեաց նոցա վասն իւրեանց խնդրոյն: Եւ ապա պատուէր, զի թէ զպահելն զնա առ ինքեանս՝ չյօժարիցին, ապա՝ վերոյգրեալ օրինակաւն ձեռագիր առցէ ի նոցունց՝ Բ հատ, զի զմին աստ յղեսցէ, և մին անդ մնասցէ, և այնու պայմանաւն թողցէ զՎարդան վարդապետն: Եւ որպէս առնելն գրեսցէ ինքեան:
       Իսկ և զերիս օրհնութեան թուղթս էր խնդրեալ առ ոմանս, որք են թուղթ առ Պօլկովնիցայ Դարեջան Խանումն, որոյ միակ դուստր Մարիամջանն վախճանեալ էր: Ուստի՝ վասն հոգւոյ նորին տուեալ էր զմէկ դողին զառ շտօֆ շուրջառ: Օրհնութիւն և մխիթարութիւն, և յորդորումն ևս, զի զյատուկ յիշատակի մի շինեցուցեալ տացէ սրբոյ Աթոռոյս ի յիշատակ ինքեան, և առն իւրոյ հանգուցելոյ պիլկովնիկ Թաղիբէկին , և հանգուցեալ դստերն իւրոյ Մարիամջանին:
       Թուղթ առ Գասպար տղայ ոմն, (որ դեռ չէր պսակեցեալ ): Որոյ մայր Շուշանն վախճանեալ էր, և սա տուեալ էր վասն հոգւոյ նորին՝ Ա եղուտ մատանի, և զնորին դիազարդն րս, որ է՛ր Ա սև զառ շտօֆ շուրջառ: Սոյնպէս գրեաց և զթուղթ առ Եագունտի կինն, որոյ որդի Մովսէսն մեռեալ էր, և սա տուեալ էր զդիազարդն նորին, որ է՛ր Ա կարմիր խարայի ծածկոց սեղանոյ: Գրեաց դարձեալ զթուղթ առ նոյն Հաշտարխանու նուիրակ և Առաջնորդ Յովսէփ վարդապետն ի պատասխանի չորից թղթոց նորին, որք ի յունիս Ի և ի ԻԷ, և ի յուլիսի ԻԵ գրեալք էին: Առ որ յղեաց զվերոյգրեալ թուղթսն, զՄոսկովցւոց թուղթն բաց, զի ինքն ընթերցեալ կնքեսցէ՝ և յղեսցէ առ նոսա: Բայց թէ վասն եօթն ամացն տրտունջ արասցեն ասէ՝ թէ սակաւ է, դու Ժ ամ շինեա, և զձեռագիրն ևս ա՛յնպէս գրել տուր: Եւ վասն վերոյյիշեալ պօլկովնիցայ Դարեջանին ինքն էր խնդրեալ զյորդորմունս գրել՝ զի յանուն նոր շինութեանցն սրբոյ Աթոռոյս զբան ինչ առնուցու: Իսկ մեք զի գրեցաք նմա յիշատակի տալ, ո՛ւստի սմա ևս գրեաց, զի թէ նա յիշատակին չտայցէ, ապա՝ յանուն նոր շինութեանցն զբան ինչ յորդորեալ առնուցու: Այլ և՝ գրէր կսկծանօք զմահ եղբօրն իւրոյ Մովսէսին (որ յայսմ ամի վախճանեցաւ ի Թիֆլիզ ): Ուստի՝ գրեաց զմխիթարութիւն: Եւ թուղթք սրբազան վեհին՝ որք ի մարտի Զ, և ի մայիսի ԺԴ գրեցան, հասեալ էին առ սա: Եւ որպէս գրեալ էր յառաջ՝ զքսուրսն յղեալ էր ի վերայ Թիֆլիզու, որք և հասեալ էին անդ, զոր գրէին անտի, որ էր Ե թայ: Յորս և Եսայո՛ւն գոյին ապրանք: Եւ սա՝ զայն որ մերն էր՝ յուրոյն դաւթար էր արկեալ , և որք Եսայուն, ուրոյն: Զորս և յղեալ էր առ սրբազան վեհն: Եւ գրէր թէ՝ զինչ և պիտոյ լիցի ձեզ, ի յԵսայու ընչիցն վեր առէք, և ի տեղի տալեացն հաշուեցէք, և թէ իցէ ինչ՝ որ չիցէ ձեզ հաւանելի՛ յայնցանէ՝ զորս վասն ձեր եմք առեալ, զայնս ի վերայ Եսայուն արկէք: Եւ վասն Եսայուն գրէր թէ՝ ծովով է գալոց, և զզանկակն ևս ընդ ինքեան բերելով: Գրեաց թէ՝ դեռ քսուրն ի Թիֆլիզ է , և այդ գրեալքդ ի գալն Եսայուն լինիլ հոգացեալք: Եւ մահտեսի Յակոբջան ոմն Թիֆլիզեցի, Ֆռանկստանաու՛ ելեալ, ուխտեալ էր առաջի սորա՝ գալ յայսկոյս, և յանապատ մտանել: Եւ զամենայն կայսն իւր սորա ձեռօքն կտակեալ էր՝ և բաժին արարեալ սրբոյ Աթոռոյս, և այլ վանորէից: Եւ սա առաջադրեալ էր նմա ի սուրբ Աթոռոջս մնալ, իսկ նա յամբոխէ փախչելով, զԱնապատն էր խնդրեալ, և զՍեւա՛ն էր նմա առաջադրեալ գալ և մտանել անդ: Եւ նա հաւանեալ՝ գալոց էր ընդ Եսայուն: Ուստի զյանձնագրութիւն գրէր: Գրեաց թէ՝ երբ եկեսցէ՝ տեսցուք: Եւ շնորհակալութիւն վասն զյիշատակիսն բազմացուցանելոյ օրստօրէ: Որպէս և այժմ ևս, որ ասացաւ ի վերն: Այլ և Ակուլեցի՝ և Նուխի բնակեալ Ստեփան ոմն անդ վախճանեալ էր: Յորոյ կողմանէն, թէ վասն սրբոյ Աթոռոյս, ) և թէ վասն Առաջնորդի ) առեալ էր զբաժին հոգւոյ: Ուստի՝ խնդրէր գրել զթուղթ օրհնութեան և մխիթարութեան առ նորին եղբայր մահտեսի Առաքելն ի Նուխի: Եւ սրբազան վեհն խոստացաւ գրել յետոյ: Այլ յետոյ գնացօղ դիպեցաւ, գրեաց: Զոր ծանոյց սմա թէ յղեցաք ի Գանձասար անդ հասուցանել: Եւ որպէս յառաջ գրեալ էր սա բանս վասն Քեաբուլու ժողովրդեանն և սրբազան վեհն հրամայեաց սմա զքահանայս ճարել և առ նոսա յղել, այժմ սա զերկուս քահանայս էր յղեալ անդ: Մին կանամբի, և մինն այրի: Որոց և Լ թուման փող էր տուեալ՝ ժողովեալ ի քաղաքէն, պայմանեալ, զի երիս ամս մնասցեն, և որքան անդ իցեն, ի Հաշտարխան ևս զիւրեանց քահանայական իրաւանց բաժինն տացեն ի տուն իւրեանց: Եւ անդ զտիրացու մի ունէին նոքա անպսակ, պատուիրեալ էր զնա պսակել, և տղայս ևս ուսուցանել: Եւ յետ Գ ամացն կանամբի քահանայն առեալ բերցէ զնա ի Հաշտարխան՝ զի անդ քահանայ ձեռնադրեցեալ՝ յետս դարձցի անդ առ նոսա ի Քեաբուլ, և քահանայութիւն արասցէ, ապա այրի էրէցն ևս դարձցի: Բայց թէ հաճեսցի ընդ տեղին այն և ժողովուրդն՝ մնալ առ նոսա, ապա՝ զթուղթ վկայական ի նոցանէ առեալ, ընդ Պարսից երկիրն ի սուրբ Աթոռս եկեսցէ, և եպիսկոպոս ձեռնադրեալ՝ դարձցի առ նոսա, և զնոսա հովուեսցէ: Զայս շտապո՛վ այսպէս հոգացեալ և յղեալ էր զքահանայսն, քանզի բողոքէին նոքա միշտ վասն քահանայի՝ զով ոք որ տեսաբէին ի մերազնէից ի կողմունսն Բուշարու, և նոքա եկեալ աստ և անդ պատմէին, մանաւանդ ի Հաշտարխան: Ուստի՝ ֆռանկ պատրիքն որք անդ, գրեալ էին յերկիրն Հնդկաց ի Շահջհանապատ, զի պատրիք երթիցեն անդ: Վասնորոյ շուտով յղեալ էր զքահանայսն անդ՝ ծովու: Պատուիրեալ էր ևս նոցա զի ի Շահջհանապատ ևս երթեալ՝ հաղորդեսցեն զանդ եղեալ հայսն, որք էին զինուորք թագաւորին որ անդ: Եւ սրբազան վեհն գրեաց այսց ամենից զհաւանութիւն և պատուիրեաց, զի որքան անդ է, զգիրն ի նոցունց պակասեցուսցէ, և զորպէսն նոցին իմացեալ՝ գրեսցէ ինքեան, և յորդորեսցէ զնոսա կա՛լ արի և ժիր ի յառաջադրեալ պաշտօնն իւրեանց: Իսկ և՝ վասն զինքն ի Պետրբօռք տանելոյն տեղականացն, գրէր՝ թէ կամին, զի իմ ծախիւքն գնացից, բայց յուսադրեն թէ մեք զքեզ կրկնապատիկ եմք շահելոց: Զայս Եղիազար աղայի որդի Յովակիմն և Մինա՛սն էին գրեալ նմա, զորոց զթղթոց օրինակսն յղեալ էր աստ առ սրբազան վեհն: Եւ գրէր թէ՝ եթէ Եղիազար աղայն և աղայ Յովհաննէսն ևս գրեսցեն, ապա երթալոց եմ, և թէ ոչ, չեմ երթալոց: Գրէր և զօգուտսն, թէ արդեամբք, և թէ պատուով և փառօք, որք լինելոց էին ի Պետրբօռք և ի Մոսկով, զի Պետրբօռք զեկեղեցի՛ էր օծանելոց, և ի Մոսկով զնոր եկեղեցի հիմնարկելոց: Գրեաց թէ՝ որպէս գրես՝ ա՛յդպէս արա: Իսկ վասն նուիրակի և Առաջնորդի ստիպէր փութով յղել, գրեաց թէ՝ դեռ դու չես հաստատեալ զմիտսդ, թէ գալո՞յ ես, թէ ո՛չ, երբ բանդ ի մի կողմն անկցի, զի կամ ի վերն գնասցես, և կամ գալոյ լինիս աստ, յայնժամ ծանո՛ մեզ, և որպէս պատշաճ իցէ, այնպէս ա՛րասցուք: Ա՛յլ և՝ վասն Չիբուխլուեցի գերւոյ բանին՝ որ գրեցաք առ սա ի մայիսի ԺԴ, կամ զգերի՛ն յղել աստ, զի ի տէր Դաւթէն մեք զփողն առնուցումք աստ ) և կամ թէ գերին չգայցէ՝ ինքն անդ ի Յուսիկ Յարութիւնի փեսայ Սարգսէն առնուցու, սա այժմ զկարճ բան իմն գրէր, և չցուցանէր թէ՝ զի՞նչ է հոգացեալ վասն այսր: Վասնորոյ հարկեաց սմա, զի կամ զգիրն յղեսցէ, և կամ զդրամն առնուցու ի Սարգսէն: Զհնոտի քեաթանս էր ժողովեալ Գ բեռնաչափ զոր Եսայուն յղել խոստանայր թղթատանն , գրեաց զշնորհակալութիւնս: Գիլանու Դաւիթ աղայի որդին ի Պետրբօռք մեռեալ էր, որոյ անունն էր Մովսէս, գրէր մխիթարութիւն գրել առ հայրն: Խոստացաւ գրել: Եպիսկոպոսն տեղւոյն՝ (առ որ գրեցեալ է թուղթ յանցեալ ամին ի հոկտեմբերի Լ ) ընդ սմա ո՛չ բարւոք վարիւր, բայց գրեալ էր զպատասխանի թղթոյ սրբազան վեհին շողոքորդական իմն ոճիւ: Ուստի՝ սա գրէր պատասխանել նմա ըստ արժանւոյն, այս սրբազան վեհն գրեաց թէ՝ այժմ չգրեցաք, զի չունէաք հարկաւոր գրելի նմա, և ի նորին թղթոջն ևս չգոյր ինչ հարկաւոր: Այլև՝ Ջուղայեցի Փիլիպպոս էրէցն՝ որ յառաջ ի Մոսկով լինէր, վասն վիճոյ և դատապարտութեան իրիք ի դատաստանի, գնացեալ էր առ սոյն ասացեալ Անտօնիէ եպիսկոպոսս Ռուսաց, և ռուսացեալ: Յորոյ կողմանէ գրէր սա թէ՝ Ջուղայեցի տէր Յովհաննէսի որդի Ստեփանին վերայ դրամ ունի, ) գրեա՛, զի թէ նա խնդրեսցէ, մի՛ տայցք՝ մինչև եկից, զի մե՛զ հասանի իրաւամբ: Խոստացաւ այնպէս առնել: Խնդրեալ էր յղել զՊարսից և Օսմանցւոց թագաւորաց ռաղամսն և զֆարմանսն, զորս վասն գիւմրիւկի՝ և ճանապարհի երթևեկաց տուեալ են, զի ցուցցէ ի դրան թագաւորին ի գնալն անդ, և ի նմանէ ևս առնուցու: Գրեաց թէ՝ զիսկսն ո՛չ կարեմք յղել, իսկ զօրինակսն թէ յղեմք , թէրևս չհաւատայցեն: Դու զոր ինչ հարկաւորն է, գիտես, ասա՛, եթէ գիտես լսեն և հոգան: Եւ թէ ո՛չ, աստ թուղթ յղելն ևս չառնէ ինչ շահ: Այլ և Գանձասարու անդ եղեալ գանձանակին, գրէր թէ՝ Ժ թումանի շալ և այլ ինչ առեալ և յղեալ եմ, իսկ մնացեալսն չկարացի առնուլ, զի կո՛տր անկան գանձապետքն, որք են որդիք Ղևոնդ աղային: Այլ այժմ Յովհաննէս կաթողիկոսն զաղաչանս էր գրեալ առ սրբազան վեհն, գրել Յովսէփ վարդապետին, և Ղևոնդի որդի Միխայէլ աղային, զի տացէ զդրամն գանձանակի, և Յովսէփ վարդապետն առ ինքն յղեսցէ: Եւ սրբազան վեհն առ Միխայէլ թուղթ ո՛չ գրեալ՝ Յովսէփ վարդապետին միայն գրեաց, հո՛գ տանիլ վասն այն դրամոցն, և առնուլ, և յղել առ Յովհաննէս կաթողիկոսն ի Գանձասար: Նոյնպէս և ա՛յն արդիւնք Գանձասարու զոր ինչ և գտցէ, առնուլ և յղել առ նա ի Գանձասար: Զայս ամենայն մի պահարան շինեալ գրեցաք ի ձեռն Յովսէփ վարդապետին, զոր և յղեցաք առ սրբոյ Աթոռոյս նոր վէքիլ տէր Ղազարն ի Թիֆլիզ: Եւ գրեաց զթուղթ առ նոյն տէր Ղազարն ի Թիֆլիզ, ի պատասխանի ի հոկտեմբերի ԻԹ գրեալ թղթոյն, զոր ընդ իւր եղբայր Աղալօյին էր յղեալ: Պատուէր նա՛խ՝ զի զթուղթսն Հաշտարխանու նուիրակ և Առաջնորդ Յովսէփ վարդապետին՝ շուտով և հաւատարմաւ յղեսցէ առ նա ի Հաշտարխան: Այլև՝ բեռինքն որք ի Հաշտարխանու եկեալ էին, սա ևս էր գրեալ զորպիսութեանց նոցին: Քանզի Յովսէփ վարդապետն սմա ևս էր գրեալ , և սա մեզ գրէր: Գրեաց թէ՝ մեզ յոյժ հարկաւորք և պիտանիք էին այդ իրքդ, վասն այն եմք խնդրեալ, դուք ընդ վա՛յր էք պահեալ յայդր մինչև ցարդ: Եւ հա՛րկ՝ զի յղեսցեն յԵրևան իւրեանց անուամբ առ Ջաղարտենց Ստեփանն, ընդ հաւատարիմ եկողաց, զի և նա մեզ հասուսցէ: Այլև խնդրեալ էր սա բերանով եղբօրն վերոյ յիշելոյ, զի զկոնդակ իմն տացէ վասն ժողով առնելոյ զի զՎանքի եկեղեցւոյ պարիսպս լայնացուսցեն: Իսկ սրբազան վեհն բացասեաց, թէ մեզ անյարմար և անպատշաճ համարեցաք, դուք զոր ինչ կամիք, արարէք: Զոր և եղբօրն բերանով ասաց նմա ասել. և աստ այսքան անորոշակի, թէ ընդ եղբօրդ ապսպարեալն մեզ անյարմար էր՝ և անպատշաճ, վասն այն բաց ասացա՛ք : Այլ և Ինկլիզ Վարլիզ վարդապետքն որք ի յուլիսի ԻԴ ի Թիֆլիզ գնացին, անդ յոյժ սիրեցեալ էին Արքային. զի զբազում անծանօթ բանս և զարհեստս անդ յառաջացուցեալ էին: Եւ զի աստ ի մէջ խօսից ասացեալ եղև նոցա, որ Գրիգոր աղայն ի Հնդկաց զԻԸ հատ գիրս էր յղեալ, որ զամենայն ազատական և ծառայական արհեստից զկերպն և զորպէսն ուսուցանէր, գրեալ էին այժմ նոքա, և տէր Ղազարին ևս գրեցուցեալ, զի զայն հատորնմ յորում է՛ արհեստն թղթաշինութեան , յղեսցուք անդ առ ինքեանս, զի թարգմանեսցեն: Իսկ մեք զայլ և այլս կարծեալ՝ թէ գուցէ Վրացւոց դրդմամբն իցէ, և զմիւս հատորսն ևս խնդրեսցեն, վասնորոյ զայն ոչ յղեցաք: Այլ Գրիգոր աղայն որիշ թուղթս ևս էր յղեալ յառաջագոյն, որք միայն զթղթատան արհեստն ուսուցանէին, այժմ զա՛յնս յղեաց կնքով առ սոյն տէր Ղազարս, գրելով թէ՝ հատորն յանձեռնհաս տեղւոջ գոլով, րյղեցաք այժմ, այլ զայդոսիկ ևս ի Ֆռանկստանու էաք բերել տուեալ: Զորս ահա յղեցաք, զորս ի պէտս մեր թղթատանն և տպագրատանն էաք բերել տուեալ, որք են ԻԴ թուղթ, և ԽԸ երես, յոր գոն ԺԴ պատկերք, որք ցուցանեն զկերպս թղթաշինութեան և այլոց: Դու զայդ ասէ տուր իւրեանց, և մուղայէթ լեր լաւապէս թարգմանել տալ, և յորժամ զերծցին, թէ ինքեանք շուտով եկեսցեն աստ, ընդ իւրեանս բերցեն, և թէ ո՛չ, դու թէ զհեղինակն, և թէ զթարգմանեալն, ա՛ռ ի նոցանէ, և աստ յղեա՛, զգոյշ լեր՝ զհեղինակն առ նոսա մի՛ թողուցուս յետ աւարտմանն: Եւ տէր Պետրոսին ևս ասէ ողջո՛յն տուր զմէնջ, և աստ, զի լաւ հետեւելով թարգմանեսցէ անսխալ: Ինկլիզացն ևս գիր գրեալ վասն այսր սմա ծանոյց:
       Այլ և Նսնուսեցի մահտեսի Յովհաննէսն վախճանեալ էր, իսկ սա հարցեալ էր, թէ զիր ինչ խնդրեցի՞ց յընտանեացն, թէ ոչ: Եւ սրբազան վեհն զթուղթ օրհնութեան և մխիթարութեան գրեալ առ Նսնուսոցի մահտեսի Սարգիսն, յեղբայր հանգուցելոյն. և առ նոյն հանգուցելոյ որդի մահտեսի Յակոբջանն, յղեաց առ սա տալ նոցա, և զիր ինչ մի՛ պահանջել: Զի որպէս իւրեանք կամիցին այնպէս արասցեն: Զտէր Փիլիպպոսն Նախէդրանն աւագ քահանայ արար. և զորդին լուսարար, սմա ևս ծանոյց: Թուղթ ևս առ վերոյյիշեալ Ինկլիզսն այսինքն՝ առ Դօխտօր Դաւիթ՝ Յովհաննէս՝ և Յակով վարդապետսն ի պատասխանի թղթոյն իւրեանց, որք գրէին թէ՝ յառաջ ևս եմք թուղթ գրեալ, այլ մեզ չէր հասեալ, զոր ծանոյց սոցա: Եւ վասն խնդրեալ գրքոյն, զոր ինչ տէր Ղազարին, զնոյնս և սոցա գրեաց, թէ զխնդրեցեալն ձեր անձեռնհաս եղաք ի յղել. ահա զԻԴ հատ թուղթս յղեցաք: Զգուշութեամբ և պարզապէս թարգմանել պարտիք, և թէ դուք շուտով գայցէք, ընդ ձեզ բերել, և թէ ո՛չ, թէ զհեղինակն և թէ զթարգմանեալն, տու՛ք մեր գործակալ տէր Ղազարին, զի նա առ մեզ յղեսցէ: Առ տէր Ղազարն յղեցաք տալ նոցա: Իսկ և՝ Առաջնորդ Յովհաննէս, և նուիրակ Մարտիրոս վարդապետքն մէկ թւողթ էին գրեալ առ սրբազան վեհն , որք և խնդրեալ էին թէ՝ ի Թելաւ գործակալ ոչ գոյ մեզ, և Սանահնու ժողովրդոցն, և Հախպատցիք զաւթեն, կացո՛ անդ սրբոյ Աթոռոյդ և Սանահնու գործակալ զտէր Սարգիս քահանայն, որ է՛ ի մեր թեմէ, և նոյն Թելաւ քաղաքին ևս աւագ էրէց: Վասնորոյ կոնդակ գրեաց ի վերայ Թելաւու քաղաքին զի տէր Սարգիսն աւագ էրէց լիցի իւրեանց, և սրբոյ Աթոռոյս և Սանահնու գործակալ: Եւ ամենայն Առաջնորդական արդեանց մեր և Սանահնու թեմից ժողովրդոցն տիրեալ՝ առ յովհաննէս վարդապետն յղեսցէ ի հասուցանել մեզ՝ նոյնպէս և զայլ արդիւնս, այսինքն՝ զկտակ՝ քառասնից խոստմունք՝ հոգեբաժին և յիշատակի, առնուլ նմանապէս՝ և հասուցանել Յովհաննէս վարդապետին:
       Թուղթ առ նոյն տէր Սարգիսն, պատուէր՝ լինել արի և ժիր ի հոգևոր գործս իւր աւագ քահանայութեան, և սրբոյ Աթոռոյս վէքիլութեան, և զոր ինչ արդիւնս հասուսցէ առ Յովհաննէս վարդապետն՝ գրեսցէ ինքեան աստ ի գիտել: Այլ և գիւղ մի գոյր՝ ի Պօլնիսու նահանգն, որոյ անունն էր Նախէդուռն, զոր ի ժամանակս Ջուղայեցի Յակոբ կաթողիկոսին Ռուստամ խանն Վրացի վախուս էր տուեալ սրբոյ Աթոռոյս: Այժմ զայն գիւղն շինեալ էր Արքայն, և զտէր Փիլիպպոս էրէցն՝ քահանայ էր արարեալ գեղջն այնմիկ հաստատուն թղթով: Վասնորոյ՝ խնդրեալ էր ի սրբազան վեհէն տէր Փիլիպպոսն, զի զաւագ քահանայութիւն գեղջն այնմիկ տացէ ինքեան և զորդին իւր զտէր Սամուէլն ևս նոյն գիւղի եկեղեցւոյն արասցէ լուսարար: Զի գրեալ էր և ինքն զթուղթ առ սրբազան վեհն թէ՝ ես մինչև ցարդ Հախպատու էի թեմ, այժմ ահա սրբոյ Աթոռոյդ եղէ թեմ և վիճակ, որ և այսուհետև սրբոյ Աթոռոյդ եմ լինելոց ջատագով: Գնացեալ էր ևս առ Առաջնորդն և նուիրակն, և զոր ինչ ընդդէմ սրբոյ Աթոռոյս արարեալ էր ցարդ՝ յայնց զղջանալով, ուխտեալ էր ջատագովութիւն առնել սրբոյ Աթոռոյս և սմա ծառայել հարազատօրէն: Ո՛ւստի՝ նոքա ևս խնդրէին ի սրբազան վեհէն առնել զնա գեղջն այնմիկ Աւագ էրէց, և զորդին լուսարար: Վասնորոյ զկոնդակ գրեաց սրբազան վեհն ի վերայ Նախեդուռն գիւղին, առնելով զտէր Փիլիպպոսն Աւագ էրէց, և զորդի նորին զտէր Սամուէլն լուսարար: Թէ որովհետև գիւղդ այդ մե՛ր է՝ ի բնէ, և դուք մեզ տէրունի, վասնորոյ՝ և մեզ ևս եղև հաճելի, որ Արքայն յա՛յդր է յղեալ զտէր Փիլիպպոսն: Յետոյ սակս, և կարգեցաք զդոսա ի յայդ հոգևոր գործսդ, առ ի կառավարել զձեզ և զեկեղեցիս ձեր: Թուղթ ևս առ տէր Փիլիպպոսն գրեաց, թէ ահա զքեզ Աւագ քահանայ՝ և զորդիդ լուսարար կարգեցի մեր բնիկ և տէրունի գիւղիդ, ըստ խնդրոյ քոյ, և ըստ խնդրոյ նուիրակին և Առաջնորդին: Եւ պատուէր՝ մնալ ի հարազատութիւնն սրբոյ Աթոռոյս ըստ խոստմանն: Թուղթ ևս առ Առաջնորդ Յովհաննէս՝ և նուիրակ Մարտիրոս վարդապետսն գրեաց ի պատասխանի թղթոյն իւրեանց ի սեպտեմբերի ԻԷ գրեցելոյ: Առ որս յղեաց զվերոյգրեալ թուղթսն և կոնդակսն Բ երիցանցն, և պատուիրեաց զի հաստատեսցեն զնոսա ի գործս իւրեանց: Եւ վասն Յովսէփ վարդապետի յղեալ բեռանցն որպէս տէր Ղազարին, նոյնպէս և սոցա գրեաց յանդիմանութիւն, թէ ընդէ՞ր ո՛չ յղէք, և պատուիրեաց ընդ հաւատարիմ արանց առ Ջաղարենց Ստեփանն յղել յԵրևան, զի նա մեզ հասուսցէ: Եւ զՅովսէփ վարդապետի թուղթսն յղելն առ տէր Ղազարն սոցա ևս ծանոյց: Գրեաց և զփուսուլայ ևս առ սոսա, որք գրէին զՎրաց կաթողիկոսէն, էթ ա՛յսպէս և այնպէս բարբանջեն ընդդէմ սրբոյ Աթոռոյդ, թէ այս երկիրս Հախպատու է, Էջմիածնի մէկ եկեղեցի միա՛յն գոյ աստ, և ԺԲ թուման արդիւնք միայն են առեալ յառաջ: Հախպատ Վրաց է, և այս երկիրս Հախպատու, ես ո՛չ կամիմ, զի նոքա յԷջմիածնէ եկեալ զայս երկրիս արդիւնքն առնուն և տանին: Եւ այկ ըստ սոցին բարբաջմունք: Զի խռովեալ էր ի սրբազան վեհէն: Նոյնպէս և վասն Հախպատու Առաջնորդին գրէին, զի նա և՛ս ոչ դադարիւր ի չարութենէ, և օժանդակ նմին , զչիք Եսայի էրէցն, և զտէր Աբրահամն, և զտէր Յակոբն գրէին, և զԵսայու եղբայր Մամաջանն: Վասնորոյ՝ յոյժ յանդիմանութիւն գրեաց սոցա նախ թէ զինչ են ա՛յսքան զզուեցուցիչ և մաղձաշարժ բանք, զորս դուք միշտ մեզ գրէք, և իբրու ի վերայ վիրաց աղ ցանէք: Զի ի քաղաքիդ այդմիկ՝ յառաջագոյն մէկ սևագլուխ միայն նստէր յԱթոռոյս, այժմոյս Բ սևագլուխ էք, և ոսոխն ձեր ըստ գրեցելոյ ձերոյ Բ և Գ չիք քահանայք և մէկ սևագլուխ. ընդէ՞ր է զի սակաւքն այնոքիկ ասեն, և դուք ոչ կարէք խօսիլ: Եթէ յայտնի և ի հանդիսի խօսին, դուք ևս յայտնի խօսեցարուք, և թէ ի մէջ ծակուց, նոյնպէս և դուք: Եւ ապա զոր ինչ խօսելին էր , օրինաւոր բանիւք և իրաւամբք, գրեաց աստէն ասել առ նոսա թէ՝ եթէ դուք ոչ գիտէք, այլազգիք և բարբարոսք վկայեն թէ ընդ ամենայն տեղիս և յամենայն իշխանութիւնս ուր և գտանին յազգէն Հայոց, սրբոյ Էջմիածնի և նորին Հայրապետին հնազանդք են, և ի նոսին կապեալք: Եւ տաճիկք և այլազգք ո՛չ խառնին ի բանս Էջմիածնանիստ կաթողիկոսին, և իշխանութիւնս նորա. ոչ ի վանս՝ և ո՛չ եկեղեցիս նորա ձեռնամխին, և ոչ զարդիւնս նորա հատանեն: Դու ի՞նչ ազգ ես և ինչ կրօնիւք, որ կամիս զիշխանութիւն նորա ի յերկրէդ քումմէ հատանել, և կամ ո՞րպէս կարես: Եւ թէ Հախպատու վանքն՝ և թէ իւր վիճակն, ըստ այնմ որ հայո՛ց վանք է և վիճակն հայ, ի՛մ են , և ինձ հնազանդիլ պարտին, թէ Առաջնորդն, և թէ վիճակն, դու ո՞րպէս կարես առնուլ ի մէնջ: Թէ ոչ գիտես ասէ, մեք ընդ պէս ) զվանօրէից մերոց որպէսն, որոց զթէմ և զվիճակ մեք եմք տուեալ և կարգադրեալ: Ահա ես ասէ ԽԶ տարի է որ յԱթոռս եմ, այդ քաղաքդ Է Առաջնորդ է նստեալ յԱթոռոյս մինչև ցարդ: Ի յայդ քաղաքդ միայն Գ եկեղեցի ունի Հախպատ՝ և ոչ աւելի, զայն ևս մեք եմք տուեալ, մնացեալքն ամենայն սրբոյ Աթոռոյս են, և սմա տէրունիք, զորս ի սրբոյ Աթոռոյս կարգեցեալ Առաջնորդքն են հովուեալ: Այժմ եթէ դու զնոր իմն կանօն կամիս հաստատել ընդդէմ Էջմիածնի, արա՛ թէ կարես: Զայն ԺԲ թուման զոր ասես, քո Աթոռոյդ և քո նուիրակացդ է վայել, և ոչ Էջմիածնի: Այս ամենայն առ Վրաց լաթողիկոսն էր, առ որ ապաստանեալ վերոգրեալ չարայոյզ անձինքն, ասել տային նմա, և ինքեանք ևս բարբանջէին: Եւ առ սոսա դարձեալ թէ՝ եթէ այսպէս խօսեսջիք, զի՞նչ ունի նա ասել, որ գրէք թէ՝ այսպէս ր այնպէս ասեն, նոքա թէ՛ զսուտն և զանիրաւն ասեն, դուք զճշմարիտն և զիրաւն ընդէ՞ր ո՛չ ասէք: Հախպատու վանքն ասէ Գ եկեղեցի միայն ունի ի քաղաքդ, և Առաջնորդն Հախպատու ի վանքն իւր նստի և ո՛չ ի քաղաքդ, զի քաղաքդ՝ ի բնէ անտի Աթոռոյս է Առաջնորդարան, և ոչ այլում: Այդ սևագլուխդ ևս եթէ ի վանքն ոչ նստիցի, ոչ է առաջնորդ և ոչ կարէ եպիսկոպոս լինիլ, որպէս օրհնեալ Արքային և իւրեան ևս գրեալ եմ ասէ յառաջ, (որպէս ասացաւ ի մայիսի ԺԴ ): Քանզի գրէին թէ՝ սա ի Հախպատ երթա՛լ ո՛չ կամի, այլ Կաթողիկէ եկեղեցին Հախպատու թեմ է շինեալ և իւր Առաջնորդն ևս ա՛նդ կամի նստիլ միշտ, վասն այն զվերոյգրեալսդ գրեաց: Եւ դարձեալ առ Կաթողիկոսն Վրաց կարէք ասէ և զայս ասել թէ՝ ահա ԺԶ տարի է, որ սրբազան վեհն մեր զքեզ միշտ շահեալ է: Յամենայնի, թէ գրով, և թէ ընծայիւք, և զորքան խնդիրս արարեալ ես, կատարեալ է: Դու երբեմնապէս միայն լոկիւ գրով ես յիշեալ զնա, և այն ևս վասն քո՛յ օգտիդ: Այժմ մինչ իւրեան, թէ իւր ընծային և գրոյն զլոկ գիր ևս ոչ գոեցեր, նա ևս գիրն իւր էհատ, առ այս զի՞նչ մեղաւ քեզ: (Այսք ի մայիսի ԺԴ ևս ասացան ): Եթէ կամիս՝ (գրեաց ասել ) սիրել և շահել, դու ևս սիրեա՛ և շահեա՛, և թէ ո՛չ ծանր նիստ ի տեղդ, և ի յանձնեցեալսն քեզ լե՛ր ձեռնամուխ: Եւ մի՛ յայլս, որք ոչ են քեզ յանձնեցեալք, զի մի յետոյ թեթևասցիս: Զայսոսիկ ասէ ի գիտել ձեզ գրեցի, եթէ նոքա ի ծածու՛կ խօսին, դուք ևս ծածուկ ասացէք, և թէ յայտնի և առ Արքայն, նոյնպէս և դուք: Եւ թէ իսպառ տկարանայք, յայնժամ մեզ գրեցէք: Գոհութիւն Աստուծոյ, թէ ճշմարտութեամբ, թէ ստութեամբ, և թէ այլ ի՞նչ կերպիւ, ոչ տկարանայք քան զնոսա: Ահա ընդ տէր Ղազարին ասէ՝ զտէր Փիլիպպոսն և՛ս ստացայք ձեզ օժանդակ: Զայդ ամենայն ասէ զոր դուք գրէք, մէկ ժամկոչ ևս կարէ գրել, ապա ձեր աւելի շնորհն զի՞նչ է: Եւ հարկ թէ՝ կոչեցէ՛ք առ ձեզ զտէր Ղազարն, և զտէր Փիլիպպոսն, և զայլ մերայինսն, և նոցա մօտ զայս կարդացէք, և պատասխանի տուք. և զմեզ թողէ՛ք մերով բաւական ցաւովքն տապիլ: Եւ թէ ոչ, ապա՝ ելէք դուք ասէ այտի, յայնժամ մեք հոգասցուք: Զայս ա՛յսպէս գրեալ դուռն ետ նոցա խօսից: Զոր եդաք ի թղթոջ որ առ նոսա:
       Թուղթ ևս առ Հերակլ Արքայն գրեաց, նախ սէր և օրհնութիւն, թէ որովհետև վարպետ Յովնաթանն գայր յայդկոյս, գրեցի զգիր սիրոյ առ քեզ, զի ի վաղուց զսիրոյ թուղթ չընդունիմք, և ո՛չ մեք գրել կարեմք յանձեռնհասութենէ: (Քանզի Յովնաթանն զոր ի գարնանն խնդրեալ բերաք, որպէս ասացեալ է ի մարտի Լ՝ զսիւնսն երկուս սրբոյ եկեղեցւոյն զոր նորոգել ետ սրբազան վեհն յանցեալ ամին և յայսմ ամի սպիտակացուցանել ետ, ծաղկեաց զայնս և զերծաւ, և դառնայր ի քաղաքն, զի ի գարնանն ևս եկեսցէ ): Եւ զայն թուղթն Վանայ փաշային, զոր գրեալ առ սա յղեալ էր սրբազան վեհն յղել առ սա, յղեաց այժմ, (որ յիշեցաւ ի հոկտեմբերի ելն ): Եւ զկամս և զիղձս նորա ևս ծանոյց, թէ այսքան միայն է խնդիր և իղձ նորին, զի սէ՛ր արասցես ընդ ինքեան, և բարեկամութիւն և երթ և եկ թղթոյ լիցի ի միջի: Մեզ ևս գրեալ և խնդրեալ էր ասէ՝ զի քեզ գրեսցուք, և խնդրեսցուք կատարել զխնդիրս իւր: Եւ խնդիր՝ զի այսպէս արասցէ, և զպատասխանի թղթոյն գրեալ յղեսցէ առ ինքն աստ , զի ինքն յղեսցէ առ Թամուր փաշայն ի Վան: Իսկ և՝ զորպիսութիւնս որդւոյ Կարսեցի Իբրահիմ Աֆանտուն ևս ծանոյց սմա, (որ լիապէս ասացաւ ի ԺԴ, ԺԲ, և ի վեցն ամսոյս ): Եւ զխնդիրս նոցա ևս՝ թէ կամին և աղաչեն, զի տիրութիւն արասցես ինքեանց, արզայ գրեսցես առ թագաւորն և առ Կարսայ փաշայն ևս զյանձնարարութիւն: Զի այժմ ի յոյժ նեղանկեալ՝ ձգեն զձեռս յայսկոյս և յայնկոյս ի գտանել զօգնութիւն: Խանին մերոյ ևս ասէ զաղաչանս էին գրեալ, և սա արզ՛այ գրեաց առ թագաւորն, և առ փաշայն ևս զթուղթ, բայց զառաւել օգնութիւնս ի քէ՛ն գտանել ակն ունին ասէ: Եւ խնդիր՝ զի կատարօղ լիցի խնդրոց նոցա: Զի դու ևս գիտես ասէ՝ որ Կարսայ շինութիւնն Իբրահիմ Աֆանտին էր, վասն համեստութեան և բարւոք կառավարութեան իւրոյ, և ռայեաթից խնամատար լինելոյն: Եթէ որդիքն ոչ ստասցին ասէ զպատիւ հօրն, երկիրն այն ցրուի և աւերի, որպէս ահա շատք ցրուեցան ի պատճառս յառաջանալոյ ժանտ և չարասէր անձանց , որք անխնայ կողոպտօղք տառապեցուցանօղք են ասէ խղճալի ժողովրդոց: Եւ զայլ հարկաւոր որպիսութիւնս հանդերձ մերովք որպիսութեամբք ասաց ի Յովհաննէսէն իմանալ: Օրինակն սորա ի բոլորագրահամար տետրոջն է յերեսս ՊՁԱ, ՊՁԲ: Փուսուլայ ևս գրեաց առ սա՝ իւր ձեռամբ , թէ թէպէտ միշտ խածատիմք, այլ նկուն զխածանօղսն և ի յոտսդ տեսանեմք անկեալք: Յուսամ և ևս առաւելուլ այդմ՝ տերամբ յուրախութիւն սիրողացդ: Զթուղթս զայս, և զպահարանս տէր Ղազարին և նուիրակին և յառաջնորդին ուրոյն ետուք Յովնաթանին: Որ ել ի նոյեմբերի Ի:
      
       Եկաւ հասաւ ի Թիֆլիզ:
      
       Ի Թիֆլիզու կին մի Նաթէլ անուամբ, որ էր Քէդխուդենց գասպարի մայրն, յղեալ էր զմէկ արծաթեայ խաչ յիշատակ ինքեանց, որ էր բազմոցի, կամ մեծ խաչվառի, ի ձեռն Թիֆլիզեցի Ջաղաթենց Ստեփանին, որ մեզ հասոյց: Վասնորոյ զօրհնութեան և շնորհակալութեան թուղթ գրեաց առ նա սրբազան վեհն: Զոր առ նոյն Ստեփանն յղեցաք յԵրևան յղել առ նա. ի նոյեմբերի Ի: