Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Գաղատիոյ նուիրակ Պօլսեցի Յովհաննէս վարդապետն (որ առաքեցաւ անդ ի դեկտեմբերի ԺԳ ): Որ հասեալ ի վիճակն իւր, և ձեռնարկեալ ի գործն՝ նախապէս ի քաղաքն իսկ, գրեալ էր զորպէսն իւր և գործոյն առ Մկրտիչ վարդապետն, սպասաւորն սրբազան վեհին: Եւ խնդրեալ էր թէ՝ թող սրբազան վեհն ինձ հարկիւ գրեսցէ թէ՝ յայդ վիճակէդ գլխաւոր յևշատակի ո՛չ գոյ ի սուրբ Աթոռոջս, պա՛րտիս զգլխաւոր իմն յիշատակի շինել տալ (քանզի՛ կամէր զարծաթեայ ջահ մի շինեցուցանել ): Վասնորոյ և սրբազան վեհն ըստ խնդրոյ նորին գրեաց զայս հարկ: Նաև զայս՝ զվեղարացուս և զշալեղէնս ևս հոգացեալ բերցէ: Զի մինչև ցմեր ժամանակս ասէ՝ վեղարացուք և զգենլիք մեր միաբանիցն յայդ վիճակէդ լինէին, այժմ յանհարազատութենէ խորդ նուիրակաց, զոչ ինչ յայսպիսեաց տեսանեմք այտի, որպէս և ո՛չ զյիշատակիս նշանաւորս: Եւ հա՛րկէ երկուցունց ևս հո՛գ տանել և հոգալ: Եւ օրհնութիւն, և յորդորումն ի գործն: Եւ Առաջնորդին և ժողովրդոցն ողջոյն, որոց ասէ անձեռնհաս եղաք զյատուկ թուղթս գրել, յետոյ գրելոց եմք:
       Փուսուլայ ևս առ սա, զի ժողովեալ արդիւնսն՝ կամ նոր մոր և կշիռն լաւ զանճիըլու ոսկի շինեալ յղեսցէ ընդ հաւատարմաց, և կամ հասուցանել ի Թօխաթ առ մահտեսի Աղամջանն, կամ ի Կարին առ մեր վէքիլ հայրապետն, զի նոքա մեզ հասուսցեն: Իսկ՝ բացի նոցանէ, այլ ումեք մի՛ տացէ զդրամ:
       Թուղթ մի ևս սրբազան վեհի սպասաւոր Մկրտիչ վարդապետն գրեաց առ սա, ի պատասխանի թղթոյն: Նախ վասն վերոյ ասացեալ արդեանց բանին, թէ այսպիսի և այսպիսի ոսկի շինեալ՝ ընդ հաւատարմաց յղեա՛: Երկրորդ՝ զորպիսութիւնս էր գրեալ ի մեծէն Պօլսոյ՝ իբր հաւաստօրէն: Որպէս ասացաք յամսոյս ԻԱ, հաշտութիւն էր եղեալ ի մէջ Օսմացւոց և ռուսաց միջնորդութեամբ Լամսայի և Ֆռանկսիզի թագաւորացն: Ո՛ւստի յետ հաշտութեան՝ էլշիք նոցին խնդրեալ էին յԱրքայէն Օսմանցւոց ի ձեռն վազիրին վասն աքսորեալ կարգաւորացն Աղթարմայից ի հանել գուրակէն: Իսկ թագաւորն պատասխանեալ էր վազիրին իւրոյ թէ մեք Զաքարիա պատրիարքին հրամայեալ եմք և ֆարման տուեալ՝ թաւթիշ և թամբեհ առնել Ախթարմայից. այժմ թէ զաքսորեալսն հանցուք ի նաւէն, ֆարմանն այն անգործ և ունայն լինի, ապա ա՛յն է բարւո՛ք, զի այլ ինքն հանցէ: Որ և այսպէս էին ասեալ նմա, և նա հանեալ զերիսն ի նոցանէ: (Որպէս և յայլուստ լսէաք ), և յայսմանէ ժողովուրդքն շփոթեալ՝ արհամարհանօք կային առ նա, քանզի և քննութիւնն որ սակս Ախթարմայից, թուլացուցեալ էր վասն էլշոց երկիւղին, կամաւ և հրամանաւ արքունի ժամանակ ինչ, և չէր որպէս յառաջն որ ասացաւ ի յամսոյս Է , և ի վերոյսն: Վասնորոյ՝ գրել եռ առ սրբազան վեհն, զի զստոյգն և զլիալիրն այսր որպիսութեան՝ գրեսցէ: Որ և զայս ևս գրէր թէ՝ Ախթարմայքն այսու շատ համարձակեցան քան զյառաջն: Յղեցաք զայսոսիկ առ Հայրապետն ի Կարին հասուցանել առ նա ի Գաղատիա:
       Թուղթ ևս առ Կարնոյ Առաջնորդ Ստեփաննոս վարդապետն գրեաց, հարկ, գրել զհարկաւոր որպիսութեանց, և զմեծէն Պօլսոյ՝ զինչ և լուիցէ: քանզի ասէ զայլ և այլ ձայնս լսեմք ի մեծէն Պօլսոյ, և ի վաղուց է՝ զի մեզ գիր ո՛չ հասանի անտի, չգիտեմք թէ՝ չգրե՞ն անտի, թէ գրեն և ո՛չ հասանին առ մեզ: Եւ հա՛րկ՝ գրել զայսց որպէսն: Եւ զոր ինչ յամսոյս Է ընդ Փիլիպպոս վարդապետին գրեաց, յղել զամանաթոն ի Պօլսոյ եկեալ, այժմ ևս գրեաց և հարկեաց յղել: Եւ զՓիլիպպոս վարդապետն երբ ուղևորելն գրել:
       Թուղթ ևս ի Կարին առ սրբոյ Աթոռոյս վէքիլ պարոն Հայրապետն, ի պատասխանի ի յապրիլի Դ գրեալ թղթոյն: Եւ զվերոյգրեալ թուղթսն յղեաց առ սա՝ հասուցանել ի տեարսն: Առ որ հասեալ էին երկոքին թուղթքն սրբազան վեհին, որք մարտի ԻԶ և յապրիլի Բ գրեցան: Եւ վասն Վանայ փօլիցային կրկին ևս գրէր, որպէս և յառաջ՝ թէ գնացի առ Մուրտիկեանսն, և զդրամն խնդրեցի Ստեփանի գրովն զոր գրեալ էր առ իս ի յԱպրիլի Դ ի Վանայ, յորում գրեցեալ էր թէ՝ Ստեփանի բանն հոգացաք և զփողն ի տաճկէն առեալ ետուք նմա և զՍային յետ քանի աւուրց յղելոց եմք յայդր: Ա՛րդ՝ թէ Սային գայ ասեն, և տուեալ լինին անդ՝ բարի է, իսկ թէ չիցեն տուեալ, յայնժամ մեք աստ կուտամք: Ո՛ւստի գրեաց թէ՛ որպէս յամսոյս Է ընդ Փիլիպպոս վարդապետին գրեցաք, այնպէս արա, հետևեալ ա՛ռ զայդ դրամդ՝ թէ ի Վան չտացեն, և մեզ ծանո՛: Եւ ի յօգոստոսի Ա որ ի Մսրդամ զթուղթ գրեցաք առ Գեանջեցի Մնացականն՝ վասն իւր կնոջն, զայն Եսայի վարդապետն յղեալ էր առ նա. և նա այժմ ԴՃ ղռուշ դրամ էր յղեալ վասն կնոջն՝ առ Եսայի վարդապետն: Եւ Եսայի վարդապետն փօլիցայիւ հասուցեալ էր զայն ի Կարին առ Հայրապետն, և գրատար փայեկին ՀԵ ղռուշ վարձ տուեալ յարդե՛անց Աթոռոյս, զայն ևս էր առեալ ի նմանէ, և ընդ այս դրամիս յղեալ, որ եղեալ էր ԴՃՀԵ ղռուշ: Ուստի Հայրապետն ևս գրեալ էր սրբազան վեհին: Բայց զի պա՛րտ էր ի Գեանջայ հասանել այս դրամոյս՝ առ Մնացականի կինն, և անտի ղապզ գալ առ մեզ՝ զի և մեք ապա յղէաք առ Եսայի վարդապետն, իսկ դեռ նոր կամէաք յղել զայս դրամս ի Գեանջայ, զի այժմ եկն գիրն ի Զմիւռնիոյ և ի Կարնոյ, վասնորոյ գրեաց նմա թէ՝ Եսայի վարդապետի գրոյ պատասխանին և այդ դրամոյդ աղագաւ ղապզ՝ յետոյ եմք յղելոց. զի ղապզն ի Գեանջայու է գալոց: Եւ Կարնոյ Առաջնորդ Ստեփաննոս վարդապետն լրացուցեալ էր այժմ զտալիսն (6) և այս ա՛յն էր՝ զոր քան զայս յառաջ փօլիցայ էր արարեալ Հայրապետն ի Բայազիտ, (6) և այլ ևս դրամ վաթսունանոց՝ ամանաթ յղեալ, ) որք ի միասին մեզ հասանին. և մեք միամտութիւն գրեցաք առ ինքն ընդ Փիլիպպոս վարդապետին յամսոյս Ե: Եւ զի այժմ ևս կրկին գրեալ էր զնոյն, վասնորոյ՝ այժմ ևս կրկին միամտութիւն վասն նոյնին գրեցաւ առ նա: Իսկ վասն որպիսութեանց, և Պօլսոյ համբաւոյն, և գիր չգալոյն անտի՝ զոր ինչ առ Ստեփաննոս վարդապետն, զնոյնս և առ սա գրեաց: Եւ հարկեաց իմանալ զստոյգ որպիսութիւնս՝ և գրել ինքեան:
       Փուսուլայ ևս գրեաց առ սա, զի Թոխաթու նոր նուիրակ Յակոբ վարդապետն՝ ասացեալ էր սմա առանձնօրէն ի գնալն անտի թէ՝ Մուտիկեանքն քանիցս անգամ ասացին ինձ ստիպմամբ թէ՝ զԱրապկերու՝ զՄատէնու և զԱկնայ արդիւնսն մեզ հասո՛, տալով անդ մեր Համբարձումին, ես ևս պատասխանեցի թէ՝ զոր ինչ սրբազան վեհն հրամայեսցէ , այնպէս եմ առնելոց: Արդ դու գրեա՛ սրբազան վեհին, տե՛ս զինչ գրէ քեզ, և դու առանձնօրէն ինձ ծանո՛: Եւ սրբազան վեհն գրեաց գրել նմա, զի առ ինքն միայն հասուսցէ զարդիւնսն այս կողմանցս Թօխաթու, այսինքն՝ Ակնայ՝ Մատենու՝ Արապկերու՝ և շրջակայիցն: Իսկ բաց յինքենէ, այլոյ ումեք մի տացէ, ո՛չ Մուրտիկեանց՝ և ո՛չ այլոց:
       Թուղթ մի ևս Մկրտիչ վարդապետն գրեաց առ Յակով վարդապետն՝ ի պատասխանի թղթոյն, զոր գրեալ էր առ սա: Նախ մեղադրօրէն բան, զի դեռ մէկ գիր միայն գրեաց՝ որքան գնաց աստի, և առ սրբազան վեհն չէր գրեալ գիր: Եւ հա՛րկ՝ միշտ գրել, առ սրբազան վեհն ևս գրել: Եւ վասն յիշեալ որպիսութեանսն Պօլսոյ սմա ևս նոյնպէս հարկ, թէ զայլ և այլ ձայնս լսեմք անտի, և գիր չառնումք. զստոյգ որպիսութիւնս իմացեալ մեզ գրեա՛ և յատկապէս սրբազան վեհին: Եւ թէ դու բան էիր ասացեալ Հայրապետին, գրել սրբազան վեհին, զոր և նա գրեալ , և սրբազան վեհն զպատասխանին գրեաց, և բանս գրեաց նմա գրել քեզ: Ո՛ւստի՝ մինչ գրեսցէ առ քեզ զհրաման սրբազան վեհին, դու ևս այնպէս արա: Քանզի՝ այժմ Գէորգն յամենայնի միամտեալ՝ երթայր ի Կարս, որ յառաջն կասկածէ՛ր , որպէս ի մարտի ԺԲ և յապրիլի ԺԴ ասացաւ: Վասնզի՝ տեղւոյ Իբրահիմ փաշայն՝ (որ յիշեցաւ յապրիլի ԻԱ ), յորմէ իսկ փախուցեալ էր Գէորգն, այժմ մանզուլ եղեալ էր ի քաղաքէն: Վասնորոյ միամտեալ յամենայնի՝ գնաց ի Կարս: Զի և լսէաք թէ՝ փոքր որդւոյն Իբրահիմ Աֆանտուն՝ Նօման աղային աղագաւ թու՛ղթ է գալոց մեծէն Պօլսոյ ի լինել փաշայ ի Կարս: Վասնորոյ՝ և սրբազան վեհն թուղթ գրեաց առ նոսա, այսինքն առ Մուստաֆայ և Նօման աղայսն, յորդիսն Իբրահիմ Աֆանտուն , սէր, և վասն Գէորգին յանձնարարութիւն, և վասն իւրեանց մնալոյ յիշխանութեան տեղւոյն՝ շնորհակալութիւն. քանզի՝ Իբրահիմ փաշայն միւսալլիմ էր կարգեալ անդ զՆօմանն, որք և սպասէին թղթոց գալոյն: Որոց և ընծայ յղեաց, բրինձ, քացախ և գիւլապ: