Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Երկու թուղթքն որք ի հոկտեմբերի Բ և ի ԻԵ, և ի նոյեմբերի ԻԱ գրեցան առ Յովհաննէս կաթողիկոսն ի Գանձասար՝ հասեալ առ նա, որոց զպատասխանիսն նա ա՛յժմ գրէր, և զպատճառն յետացուցանելոյն գրէր զնեղութիւն այնց կողմանցն, այսինքն՝ նոյն երկրին Խամսայու, Գեանջայու, Շրուանու, և Ղարադաղու, զի յարուցեալք ի վերայ միմեանց բռնաւորք նոցին, անհանգիստ ի պատերազմունս կային, ևս առաւել Շուշու Իբրահիմ խանն, որ և զՂարադաղու խանն ձերբակալ արար, և ընդ Շրուանցւոցն ևս պատերազմէր : Ընդ որում և Մէլիքներն բոլոր ի պատերազմունս և ի զբաղանս կային: Ու՛ստի՝ անպարապ էին լեալ զպատասխանի ինչ գրել գրեցելոց սրբազան վեհին, որք յայնժամ գրեցան առ նոսա վասն Տաթևու՝ և վասն Շահնազարին: Եւ թէ խանն՝ թէ Մէլիքներն , և թէ նոյն Մէլիք Շահնազարն, խոստացեալ գրել, յետոյ զպատասխանիս թղթոց սրբազան վեհին՝ մինչ ի պատերազմաց պարապիցին, և զՏաթևու Յովակիմ պետն ևս յղել ըստ գրեցելոյ սրբազան վեհին, և զՅակոբ պետն ի կամս սրբազան վեհին էին թողեալ ապաստան: Ու՛ստի՝ և Յովաննէս կաթողիկոսն ըստ նոցին խոստացելոցն խոստանայր կատարումն տալ գրելոցն: վասն որոյ՝ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ Յովհաննէս կաթողիկոսն, ի պատասխանի թղթոյն՝ գրեցելոյ ի մայիսի ԺԱ հա՛րկ՝ զի ըստ խոստմանն կատարումն տացէ առաջին գրեցելոյն, ի խանէն՝ և ի Մէլի՛քացն և ի Շահնազարէն՝ զպատասխանիս թղթոյն առնուլ՝ և ընդ Յովակիմ վարդապետին յղել, զոր խոստանայր իւր մարդկամբքն յղել: Եւ զեկեղեցւոյ նորոգութենէն գրէր, որ զտանիսն նորոգեալ՝ զկաթողիկէն ևս նորոգէր, և զգաւիթն ևս խոստանայր նորոգել , որում ուրախակցելոց՝ շնորհաւորութիւն գրեաց: Եւ զորպիսութեանց կողմանցն, և թէ գտեալ իցեն զխաղաղութիւն ժողովուրդքն Նուխւոյ և այնց կողմանց՝ գրեսցէ:
       Թուղթ ևս առ Մէլիք Յովսէփն գրեաց, զի զԱլամխան Իւզբաշին յղեալ էր յԵրևան առ խանն՝ վասն իւրեանց ինչ բանից , և սրբազան վեհին ևս թուղթ էր գրեալ սիրոյ: Եւ որպիսութեանց և զնեղութեանց կողմանցն գրէր: Ու՛ստի՝ սիրոյ բանիցն զպատշաճաւոր պատասխանի նոյնպէս սիրով, կալ ի սէր, և զգիրն չառնել պակաս, գրելով և զցաւակցական բանս վասն վրդովման կողմանցն, և ցաւակրութեանց մերազնէիցն: Բայց որ ի հոկտեմբերի ԻԵ գիր գրեաց սմա և Ադամին, և վասն առ Շահնազարն գրեալ թղթոյն ասաց հարկել նմա՝ ի գրել զպատասխանիս, սա քան զայս յառաջ զգիր մի գրեալ՝ խոստանայր թէ՝ Ադամն ընդ խանին պատերազմի է, երբ եկեսցէ, խօսելոց եմք ընդ նմա, և գրելոց զպատասխանիդ: Իսկ այժմ ևս զոչինչ գրէր զայննմանէ: Զոր վերայիշեաց սմա: Եւ ի նոյն առաջնում թղթոյն զբան մի ևս էր գրեալ թէ՝ ի Հնդկաց մարդ մի գալոց է, որ և մեզ ընծայս ունի, ի գալ յայդր՝ առ մեզ յղեսցես, զի ի Թիֆլիզ չտարցէ. իսկ յանպիսի այր դեռ չէր եկեալ աստ. զոր ծանոյց սմա, և խոստացաւ, զի թէ եկեսցէ, ծանուսցէ ինքեան:
       Թուղթ ևս առ սորին որդի Բէկլարն գրեաց, նոյնպէս ի պատասխանի թղթոյն՝ և սէր՝ և օրհնութիւն: Եւ զի գրէր թէ՝ կամէաք հրաւիրել աստ զսրբութիւնդ, զի եկեալ ժամանակ ինչ ուրախասցիս առ մեզ, և օրհնեսցես զերկիրս մեր և զմեզ. բայց այս վրդովմունքս արգելին, գրեաց թէ՝ երբ և Աստուած յաջողեսցէ՝ յայնժամ լիցի: ԶՅովհաննէս կաթողիկոսի գիրն ևս տուաք Ալամխանին տալ նմա: Որ ել ի յունիս ԺԲ: