ՃՈԽ
[1]
Այս
մեծ
գիւղն,
որ
աւելի
է
300
տանից,
գտնւում
է
Ղունիբի
հարաւային
կողմում
20
վերստ
հեռաւորութեան
վերայ:
Ճոխի
բնակիչները
բոլորովին
տարբերւում
են
շրջապատող
բոլոր
լեկզիներից`
իւրեանց
հայկական
տիպերով,
բնաւորութիւններով
եւ
սովորութիւններով:
Զանազանւում
են
նաեւ
անուններով
եւ
ազգանուններով
ու
կերակուրներով.
օր,
սոցա
մէջ
կան
Փանոս
(Ստեփաննոս),
Գէորգի
(Գէորգ),
Շահնազար
եւ
այլ
անուններ
եւ
ազգանուններ,
որ
պահպանուած
են
ցարդ:
Ճոխցիք
ո'չ
աղջիկ
հարս
են
տալիս
միւս
լեկզիներին
եւ
ո'չ
հարս
բերում
նոցանից,
այլ
իւրեանց
օրիորդները
ամուսնացնում
են
միայն
իւրեանց
երիտասարդների
հետ:
Ճոխ
գիւղի
մօտ
կան
եկեղեցու
աւերակի
հետքեր
եւ
քրիստոնէական
ձեւով
ամփոփուած
հանգստարաններ:
Գիւղիս
կերակուրներն
նման
են
հայոց
կերակուրներին,
ինչպէս
են`
թանաւ,
կաթնաւ,
խաշիլ,
շփոթ,
քալակեօշ
(չորթանով
եփած
կերակուր)
խճողակ,
կլոլակ
եւ
այլն:
Ճոխում
կայ
հետեւեալ
աւանդութիւնն.
-ամեն
մեծ
բայրամ
օրերում,
տարին
մի
անգամ,
գիւղի
աւագ
կարդացողն
կատարում
է
մեծ
հանդէս.
պատենից
հանում
է
հին
թուրը
եւ
երեք
անգամ
բարձրացնում
եւ
զայրագին
իջեցնում
է
նոյն
թուրը
Ռոճա
գիւղի
վերայ,
որ
գտնւում
է
Ճոխի
հանդէպ:
Այս
արարողութիւնն
կատարւում
է
շքեղ
հանդիսով
եւ
ներկայութեամբ
մեծ
բազմութեան:
Պատճառը
բացատրում
են
սոյն
խօսքերով.
-«Մեր
նախնի
պապերն
աւանդած
են
որդւոց
որդի,
թէ
հայ
եղած
են
գիւղիս
բնակիչներն:
Գալիս
է
արաբացւոց
Աբու-Միսլիմ
զօրավարն,
թրի
ուժով
ընդունել
տալիս
դաղստանցւոց
մահմետական
կրօնը
եւ
նստում
Ռոճա
գիւղում:
Հայ-քրիստոնեայ
Ճոխն,
ստիպեալ
նոյն
զօրավարի
բռնաբարող
եւ
մահատու
սրից,
ակամայ
ընդունում
է
մահմետական
կրօնը:
Այս
պատճառաւ,
՚ի
նախատինս
Աբու-Մսլիմի,
շարժւած
են
երեք
անգամ
թուրը
մեր
նախնիք,
ապա
նոյնը
աւանդած
եւ
մեզ:
Ահա
այս
է
պատճառն,
որ
մենք
եւս
տարին
մի
անգամ
կատարում
ենք
այս
աւանդութիւնը:
Որդւոց
որդի
աւանդուած
է
մեզ,
որ
Աբու-Մսլիմի
իսկական
թուրն
է
այս.
աւանդուած
է
մեզ
նոյնպէս`
ո'չ
աղջիկ
առնել
այլ
լեկզիներից
եւ
ո'չ
աղջիկ
տալ
այլ
լեկզիների:
Վերջապէս
միշտ
յարգուած
է
եւ
յարգում
ենք
այս
հնաւանդ
սովորութիւնները»:
Կասկած
չկայ,
սոցա
նախնիքն
գերեվարուած
են
կա'մ
Աղուանից
երկրից
եւ
կա'մ
Հայաստանից`
նախքան
արշաւանքն
արաբացւոց,
ինչպէս
հաստատւում
է
սոցա
մէջ
մնացած
աւանդութեամբ:
Որքան
ուրախացաւ
ոմն
Ճոխցի
երիտասարդ
աստիճանաւոր,
որ
ռուսաց
ծառայութեան
մէջ
է,
երբ
տեսաւ
մեզ:
Նա
մօտեցաւ
եւ
ասաց.
«Թէեւ
անծանօթ
եմ,
սակայն
միշտ
ցանկանում
եմ
մօտենալ
ձեզ:
Ասես,
թէ
մի
աներեւոյթ
զօրութիւն
կամ
ձեռք
մղում
է
զիս
փարիլ
եւ
գրկել
զձեզ»:
-
«Ի՞նչպէս
կարող
ես
չմօտենալ,
մինչդեռ
արիւնիցս
է
Ձեր
արիւնն:
Ահա
այդ
ազգային
արիւնն
է
այն
աներեւոյթ
զօրութիւնն
կամ
ձեռն,
որ
մագնիսաբար
քաշում
է
զՁեզ
դէպի
ինձ»-
պատասխանեցի
եւ
մտերմաբար
փարուեցայ
եւ
նստեցուցի
մօտս,
տեսնելով
նորա
մէջ
զարթնած`
ազգակցութեան
քնած
արիւնը
իբր
երաշխաւոր
ճշմարիտ
զգացման
եւ
անզուսպ
սիրոյ:
Շատ
հարցեր
տուաւ
հայոց
մասին
եւ
ստացաւ
պատասխանները.
ապա
պատուով
ճանապարհ
դրաւ
մեզ:
185
վերստ
է
Պետրովսկից
մինչեւ
Ճոխ:
[1]
Լեկզիների
բարբառներւոմ
չգտանք
ճոխ
արմատ
կամ
ճոխ
բառ:
Թուի,
թէ
հայերէն
է
բառս,
որ
նշանակում
է
հարուստ,
փարթամ
կամ
ընչեղ: