Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

11

Յիս կանչում իմ լալանին.
Բադեշխանեն լալ անին.
Վայ թե հասրաթետ միռնիմ,
Բլբուլ լիզուս լալ անին.
Դոստիրըս հիռու կանգնին, յադիրըն գան լալ անին:

Քի սազ գու քա ալ ղումաշըն, նազանի. -
Ե'կ ճակատիտ կապե զարլու մուղայիշ.
Ձիռիտ բըռնե օսկեջըրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ կավերուտ տուր արայիշ:

Յիս կանչում իմ յարանին.
Թեջնիս, վարսաղ, յարանին.
Ո՞վ ասավ, թե նըհախ տիղ
Յարիտ մեչըն յար անին.
Ավետարանն կու տա խոնար մարթուն երանին:

Պատվական տեսնելու նովաբին-աջար.
Բլբուլին սպանող թոփ վարթի սաջար.
Աչկիրուտ ունքիրըտ էլավ մուհաջար.
Թերթերուկիտ մազըն` զար, օսկու զարնիշ:

Յիս կանչում իմ զայանին.
Նու [ու] այիբ զայ անին.
Դո'ւն իս ասի` նըհախ տիղ
Յարի սիրտըն զայ անին.
Շա'հն էր քաշի, չէր դիմանա էս իմ քաշած զայանին:

Հուտըտ աշխար բռնից, փըռա'նգի մաջում,
Դաստամազըտ դառավ սիմ ու աբրեշում.
Կըռնիրըտ շիմշատ է, մատնիրըտ է մում.
Ծուցըտ բաղչա ունիս, մեչկըտ է ղամիշ:

Յիս կանչում իմ մերանին,
Ըսկըսպնական մերանին.
Թուղ դոստիրըս շատանան,
Թըշնամիքըս մեռանին.
Ասի, թե յիս քու ախպեր` քու մերն ինձի մեր անին:

Բեմուրվաթ յա'ր, խիլքըն գըլխես մի տանի.
Դարդիրըս շատացավ քանի~ մե քանի.
Գիդիմ վուր, յա'ր, դուն ինձ լայիղ չիս անի`
Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ:

Յիս կանչում իմ մասանին.
Սե ու այիբ մաս անին.
[Յիս քիզնից չիմ հեռանա,
Գուզե ինձ անմաս անին]
Սայաթ-Նովե քո'ւ յարն է, թեգուզ մասնեմաս անին:

Դաստամազըտ նըման սըմբուլ սուսանի.
Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
Կու միռնիմ, էլ ինձի պես չիս տեսանի.
Քու Սայաթ-Նովեն իմ, մի' անի ղիմիշ:

(1753)
Քրոնիկոնի 441-ին. Արութինի (ասած) րուբայի բայաթի-թասլիբ (-թեջնիս):