Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

12

Յիս քու ղիմաթըն չիմ գիդի`
Ջավահիր քարի նման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս`
Լեյլու դիդարի նըման իս:

Աշխարումըս իմըն դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշնիրըտ` նաբաթ ունիս, -
Ղանդ ու շաքարի նըման իս:

Դադա պիտի` թարիփտ ասե, -
Ակռեքըտ յաղութ-ալմաս է,
Ռանգըտ փըռանգի ատլաս է, -
Զար-ղալամքարի նըման իս:

Մազիրըտ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի անի,
Ռահմ արա, հոքիս մի հանի`
Մուրվաթով յարի նըման իս:

Վունց դիմանամ էսչափ չարին`
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ Նովայ , նազլու յարին`
Գընած նոքարի նըման իս:

Թասլիբ, Արութինի ասած: