20
Շատ
մարթ
կոսե`
յիս
յարիմեն
հասրաթ
իմ`
Լեյլի-Մեջլումն
էլ
չի
էլի
էս
հալով.
Մարթ
պիտի
համաշա
բերանըտ
տընդղե`
Խոսկ
իս
ասում
առակավուր-մասալով:
Լիզուտ
քաղցր
ունիս`
շաքար
ու
շարթին.
Մազիրըտ
ռեհան
է
փաթըթած
վարթին.
Քի
զարթարած
տեսնիմ
հիդ
ծաղկազարթին`
Հաքիլ
ըլիս
զար-զարբաբըն`
խաս
ալով:
Յա'
ինձի
կորցըրեք,
յա
մե
բան
արեք,
Խփեցեք
մե
տիղըս,
մե
նշան
արեք,
Թեգուզ
էստու
համա
քարասպան
արեք`
Չի'մ
կըշտանում
գոզալի
հիդ
խոսալով:
Աջաբ
վո՞ւնց
դիմանամ
յիս
էսչափ
դարին,
Աչկեմես
արտասունք
դուս
գու
քա`
արին,
Օրըն
իր
շափաթով
կարոտ
իմ
յարին,
Վունցոր
ղարիբ
բըլբուլ`
վարթին
տիսալով:
Խիլքըս
տարավ`
ջադուքարին
չի'մ
տեսի.
Բեմուրվաթին,
բեիղրարին,
չի'մ
տեսի.
Սայաթ-Նովեն
ասաց`
յարին
չի'մ
տեսի,
Ման
իմ
գալի
արտասունքըս
հուսալով:
Էսպէս
վարսաղ.
Արութինի
ասած-մե
սիրունի
վրա: