Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

38

Էշխեմետ անդանակ էլա, եկ մորթե` ջալլաթըն դուն իս.
Մի' սըպանի հասրաթեմետ` սըրտիս խըջալաթըն դուն իս.
Թաքավուրի քարխանեմեն դուս էկած խալաթըն դուն իս.
Հինդ ու Հաբաշ, Արաբըստան, Խորասնու Քալաթըն դուն իս:

Բարկ էրեսըտ` կըրակ նընգած օսկու նըման ջիռանում է,
Էնդու համա քու տեսնողի խիլքըն գլխեն հիռանում է.
Ով չէ տեսի, տիստ է ուզում. ով տեսնում է` միռանում է. -
Օսկե վարաղով վարաղնած սուրաթ-մաքաղաթըն դուն իս:

Շատըն քու էշխեն կու միռնի, չի դիմանա ինթիզարի.
Տարենըն մե գամ բաց կո'ւլիս մաթահ շահրադել բազարի.
Էրնեկ ըլի քու տիրուչըն` մըտիկ տալեն չի բեզարի, -
Ամառն ու ձըմիռըն ծաղկած գուլբաղ ու բաղաթըն դուն իս:

Մուզդ ունե է'ն նաղըշքարըն` վուր թահրըդ ղալամով հանա,
Ճակտետ ունքըտ չի կարա գա, քանի գուզե վուր շատ ջանա,
Էնդու համա ծարավ մարթըն քու ջրեմեն չի կըշտանա, -
Շիրազու շուշումըն ածած` նաբաթե շարբաթըն դուն իս:

Էրնեկ մոտըտ նըստող յարին, վուր քիզի պես համդամ ունե.
Խայեն յարին չէ ռաստ էկի, քիզանից խաթըրջամ ունե.
Սայաթ-Նովեն, վուր քիզ ունե, աշխարումըս ի՞նչ ղամ ունե.
Խաթաբանդով չարա-չարդաղ, քոշկ ու ամարաթըն դուն իս:

(1758 սեպտեմբերի 6)
Էս էլ դիբա ու ենգիդունիայի հանգում. Արութինի ասած, սեպտեմբերի 6-ին, քրոնիկոնի 446-ին: