Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

47

Աչկ ու ունքըտ վեր իս թողի, հուքմըտ մե ռուս ցարի բաբաթ.
Աջաբ, քիզ ի՞նչ գեթ իմ արի - խոսում իս դուն չարի բաբաթ.
Ով քիզի խային մըտիկ տա, սիրտն դառնա քարի բաբաթ.
Թեգուզ պահե, թեգուզ սպանե դըռանըտ նոքարի բաբաթ:

Դըռանըտ նոքար չիս պահի, թաքավուր իս` ղուլ սըպանող.
Խոսկըս առակով իմացի, Լուսնաստղ, փուզուլ սըպանող.
Բացվիլ իս բաղի միչումըն, կարմիր վարթ, բըլբուլ սըպանող.
Կտրիլ տու քանի կտրում է - քու թուրըն սարդարի բաբաթ:

Յա'ր, ինձ մե ճանփա կանգնեցու - կենամ խաթըրջամի նման.
Գիշեր ու ցերեկ լալիս իմ, աչկիրըս է նամի նման.
Թող դըռանըտ նընգած ըլիմ օտար բարեկամի նման.
Անգալին Աստված սըպանե, Փահրադ-Շիրին` ղարի բաբաթ:

Գարնան շնչի ծաղկի նըման կարմիր վարթըն բաց է ըլում.
Ի~նչ օգուտ է քու բաղմնչուն, վուր բըլբուլըն լաց է ըլում.
Պըռոշեմետ միղր է կաթում, թողնիս, յախետ թաց է ըլում.
Էնդուր համա քախցր իս խոսում - լիզուտ է շաքարի բաբաթ:

Մարթ իր խոսկով կու ճանանչվի, գուզե Շահի վեզիր շինին.
Բեդասըլն ասըլ չի դառնա, թեգուզ վեքիլ, նազիր շինին.
Թե կամենաս, ամենան տիղ քու ասածըտ հազիր շինին,
Սայաթ Նովայ , խոսկըտ ասա - բելլու քամանդարի բաբաթ: