53
Աշխարըս
մեկ
փանջարա
է,
-
թաղերումեն
բեզարիլ
իմ.
Մըտիկ
տըվողըն
կու
խուցվի,
-
դաղերումեն
բեզարիլ
իմ.
Էրեգ
լավ
էր
կանց
վուր
էսօր,
-
վաղերումեն
բեզարիլ
իմ.
Մարթ
համաշա
մեկ
չի'
ըլի,
-
խաղերումեն
բեզարիլ
իմ:
Դովլաթըն
էյթիբար
չունե,
յիփոր
կերթա
ուրուշ-քարով.
Լավ
մարթն
էն
է`
գլուխըն
պահե
աշխարումըս
էյթիբարով.
Աշխարըս
մեզ
մընալու
չէ`
իմաստնասիրաց
խաբարով.
-
Գուզիմ
թըռչի
բըլբուլի
պես,
-
բաղերումեն
բեզարիլ
իմ:
Ո՞վ
կոսե
թե
յիս
կու
ապրիմ
առուտեմեն
ինչրու
մուտըն`
Աստըձու
ձիռումըն
հիշտ
է
մարթու
աշխարք
ելումուտըն.
Ղուրթս
էնդուր
ճանփա
չէ
գնում`
շատացիլ
է
խալխի
սուտըն.
Քըսանըն`
մե
ղուլ
չին
պահում,
-
աղերումեն
բեզարիլ
իմ:
Աշխարըս
միզ
մընալու
չէ,
քանի
նըստինք
զող
ու
սափին.
Հում
կաթնակիր-Աթա'մի
զաթ,
նա'լաթ
ըլի
էտ
քու
բափին.
Համփիրութինըս
հատիլ
է,
չիմ
դիմանում
խալխի
գափին.
Դոստիրըս
դուշման
ին
դառի
-
յաղերումեն
բեզարիլ
իմ:
Սայաթ-Նովեն
ասաց`
դարդըս
կանց
մե
ճարըն
շատացիլ
է.
Չունիմ
վաղվան
քաղցըր
փառքս,
հիմի
դարըն
շատացիլ
է.
Բըլբուլի
պես
էնդուր
գու
լամ`
վարթիս
խարըն
շատացիլ
է.
Չի'ն
թողնում
վախտին
բացվելու,
-
քաղերումեն
բեզարիլ
իմ:
(1759
ապրիլ)
էսպես
Արութինի
ասած,
ապրիլի
սկզբին,
քրոնիկոնի
447-ին: