Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

53

Աշխարըս մեկ փանջարա է, - թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, - դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր, - վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի' ըլի, - խաղերումեն բեզարիլ իմ:

Դովլաթըն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է` գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ` իմաստնասիրաց խաբարով. -
Գուզիմ թըռչի բըլբուլի պես, - բաղերումեն բեզարիլ իմ:

Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն`
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում` շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն` մե ղուլ չին պահում, - աղերումեն բեզարիլ իմ:

Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա'մի զաթ, նա'լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի - յաղերումեն բեզարիլ իմ:

Սայաթ-Նովեն ասաց` դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ` վարթիս խարըն շատացիլ է.
Չի'ն թողնում վախտին բացվելու, - քաղերումեն բեզարիլ իմ:

(1759 ապրիլ)
էսպես Արութինի ասած, ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին: