Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

7

Էսօր յիս էնդուր խոսեցի,
Վուր սիրուն ջեյրանըն տեսա.
Հուրի-փերի մեչըն պառկած
Օսկե օրորանըն տեսա:

Գիր գրեցի, վուր խընայիս,
Մե գամ շուռ գաս ու ինձ նայիս.
Փառք Աստըծու, վուր հիմա յիս
Էկա ու քիզ տանը տեսա:

Ասի, թե քիզ հուրն է ծընի,
Ինձ մի' վառի, մի' չորցընի,
Արիվն ի՞նչ է, վուր քի անցնի`
Ծեքի հուրհուրանըն տեսա:

Թե ինձ արժան թայ իս գալի,
Արի խաղանք գոլի-գոլի.
Բանանք վարթի խաս փոթոլի.
Գույնըզգույն շուշանըն տեսա:

Սայաթ-Նովեն քի ղուլ դառնա,
Սուրաթըտ լուսնակից լավն ա.
Անունըս սե ու թո տառն ա.
Վը վիրչումն անի տեսա: