Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

8

Անգաճ կըտրած ղուլըտ յիս իմ` ուրիշ նոքարն ի՞նչ իս անում.
Ինձ պես քիզ ո՞վ կանա սիրե, էլ խային յարն ի՞նչ իս անում:

Հնդու թաքավուրի թախտն իս, սարքած անգին դիբա-զարով,
Էրանի քու ղուլ-ծառային, ծոցըտ լիքը մուշկ-ամբարով.
Օսկե տախտակնիր ին սազում քոշկ-ամարաթիտ` մարմարով.
Դուն մե փոքըր, սիրուն բերթ իս` գուղի նիղ դուռն ի՞նչ իս անում:

Գըլխին սիպտակ ձուն դըրած սար, բոլորքըտ զառ-մանիշակում.
Շիմշա'տի ծառ, մերու նըման թերթերուկըտ շուք է ձըգում.
Հունիս ամսի բաղ ու բաղչա` վըրետ բլբուլ է ճըկճըկում.
Նուր բաց էլած կո'կոր ալվարթ, սիրեկան խարն ի՞նչ իս անում:

Արի', խոսկ տուր, էս աշխարում` մենք իրարից ձեռ չը քաշինք,
Սիրուն ծոցիտ ըռեհանըն մեր էրկըսիս մեչ փայ անինք,
Էրնեկ մենակ օթախումըն համաշա յիս ու դուն ըլինք,
Սայաթ-Նովեն է աղաչում, էլ ավել ջարն ի՞նչ իս անում: