Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

9

Սիրուն չոնգուր-չանգ իս, լար իս սազավուր.
Քու դիլդարին խուցող յար իս նիզավուր.
Սալբու ծառ իս, բաղի բար իս նազավուր,
Անտակ ծով իս, բոլորքըտ զար-խասավուր,
Անգին լալ իս օսկե ղութում ռազավուր:

Ծովի գոված ռաշ իս ու ջեյրան իս դուն,
Աստղի փայլով ալմաս ու մարջան իս դուն,
Միշտ վառ շամ իս, բըրոլե շամդան իս դուն.
Սուրը ձեռիտ մե Էրեկլե խան իս դուն,
Փեհլով-փենջով, ղուլով օյինբազավուր:

Լուս իս տալի` լուսնակից էլ պայծառ իս,
Էրնեկ մութը չընգնի` օրվա պես վառ իս.
Ճուղք ու տիրեւն առատ սիրուն մե ծառ իս,
Կանանչ դաշտ իս, հով շըվաքով անտառ իս,
Լի հավքերով, ջուրա-ջուրա սասավուր:

Գարունքվա նուր մանիշակ սմբուլ իս դուն.
Գոված հուտով պատվական թայգուլ իս դուն.
Հավատարիմ ծառա իս դուն, ղուլ իս դուն.
Սա'յաթ-Նովա, ի՞նչ ղարիբ բլբուլ իս դուն,
Առուտեհան ճըկճըկում իս նազավուր: