Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

10

Քի սազ գու քա զարբաբ ու զար, օսկե կոճակ շարան-շարան.
Կոսիս, ձեռիտ տակըն ըլի Ադըրբեջան, Իրան-Թուրան.
Արի, դուն ինձ մի սըպանի ձեռիտ թըրով էտ հուրհուրան.
Խիղճ բլբուլըն լաց է ըլում, վո՞ւնց իս փետով քշում նըրան.
Սիրած յարըտ խուր քընիլ է, հալբաթ ազդիլ է քու «նա-նա~ե-ն:

Դուս եկ յարով, դուս եկ ջարով, ծաղկած բաղումըն ման գալու.
Բլբուլն էնթի ճամփետ պահած «բարի լուսե ունե քիզ տալու.
Քիզ ո՞վ բերեց էտ աչկիրով, էտ քու բոյով արմանալու.
Բեզարիլ իմ գովք անելում` շատերին մահ տըվիր, զա'լում.
Յիս քիզ ամա խաղիր ունիմ, վուխճը հարուր քառսուն խանա:

Էտ շիրմայի վըզով, գի'դիս, մե բըրոլե սուրահ իս դուն.
Դուն լուսին իս, էլ հայիլուն ինչի՞ համա կու նայիս դուն.
Զուլփ ու հուսիտ համա ձեռիտ օսկե մկրատ կու պահիս դուն.
Անմիղ տիղըն ինձ մորթելով, ա'սա, թե ի՞նչ կու շահիս դուն.
Յա գըլուխըս ինչի՞ պիտի քու խանջալին արժանանա:

Մահու ճանգեն ի՞նչպես փախչիմ. գիդիմ, վուր էլ դուս չիմ գա յիս.
Արար-աշխարն էլ իմն ըլեր, վիրչումն էլի հույս չըկա ինձ.
Զար ու զարբաբ, ղալամքարի նախշած շուրիր հաքած ունիս.
Աջա՞բ գիդիս, թե էդ անգին զուքսըտ ի'նչպես սազ գու քա քիզ.
Ինձ ավատա, չիմ գողացի, յիս գըթել եմ գլխիտ շանան:

Սուտ ասիլըն յիս չիմ գիդի, էրազումըտ տեսած բան է.
Էդքան հուտով ալ վարթիրըն ո՞վ է բերի, շեմքիտ ցանե.
Վուր աշխարը լիզու առնե, քու թարիփըն դըժար կանե.
Զուր իս լալի, Սա'յաթ-Նովա, էտ խիալը մտքետ հանե.
Թովուզի թախտն ո՞վ կուտա քիզ, դուն էդ ցավեն չիս դընջանա:

[Մուխամմազ]