Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

11

Ինչ կուլի, յա'ր, օրից մե օր միր տուն գաս.
Ուրիշներու նըման չը գաս` թաքուն գաս`-
Վիրեն վեր գաս` լուսնակի պես ինձ հյուր գաս.
Վուր պատկիրքըտ ամեն յադի ցույց չը տաս`
Ծիծեռնակի պես միր դըռնեն` դուս գընաս:

Գուզիմ ծեքի արիվ ըլիմ, վառ ըլիմ,
Ձիր բակումըն մե շըվաքով ծառ ըլիմ,
Կացնով չը տաս, թուղ լի հա~ դալար ըլիմ,
Քի հարեւան, քի միշտ յարիքար ըլիմ,
Վուր միր տուն գաս` քու տան պես` յիփ ուզենաս:

Առանց մահի քիզնից մարթ չի հիռանա.
Ասա', քիզնից վըրես ի՞նչ միղ կու մընա.
Իմ դարդը քու սըրտում յի՞փ տիղ կունենա.
Քու էտ սիրուն գունքըտ էլ միշտ չի մընա,
Աստղերու պես թեգուզ երգինք բացրանաս.

Սայաթ-Նովեն զարբաբի պես, զարի պես,
Յա'ր, ճըտովըտ գըցած ըլեր շալի պես,
Վայ թե վիրչում իմ ասլին հավան չըլես`
Քու դըռանըտ յիս կու պառկիմ ղուլի պես`
Հողի նըման ինձ կոխ տալով անց կենաս: