Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

28

Դրախտեն էլած մե աննըման վարթ իս դուն.
Գուզիմ սուփրիտ վըրա ըլիմ մազա յիս.
Չինար բոյով, տիսքով, կինքի զարթ իս դուն,
Էն ի՞նչն է, վուր մաշից, շինից վազնը քիզ:

Ի՞նչ պատահից, ինչի՞ պիտի տըխուր լաս.
Ի՞նչ կուլի վուր քու ավհալից մե լուր տաս.
Էրնեկ օրից մե օր հիշիս, ինձ հյուր գաս,
Ճամփիտ փիանդազ դառնամ, վուր սազա քիզ:

Աչկիրըտ ին ալմասնիր` յաղութումըն,
Շուխկ ին տալի, ունքիրուտ տակ, մութումըն.
Դուն ակնակապ ջիղա` օսկե ղութումըն,
Վայիլ է սիրմա-արծաթե ռազա քիզ:

Քիզ դուրեկան կաքավի սասն ըլէի.
Ձիռիտ բըռնած բըրոլե թասն ըլէի.
Ախըր ամեն բանով դուն կաս գովելի.
Արծիվ տիղըտ ինչը շինից բազա քիզ:

Էշխըտ վառից, նուր կըրակի տիղ չունիմ.
Աղաչում իմ, ուրիշ ճար ու դիղ չունիմ.
Սայաթ-Նովեն կոսե` վուչ մե միղ չունիմ,
Հերիք էրիս ու տաս էդքան ջազա միզ: