Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

31

Ձեռը վի կալ, վադ մարթութին չիմ ուզում.
Էս աշխարում փարթամութին չիմ ուզում.
Վադ բան ասիլ, յա վադութին չիմ ուզում,
Յիս մարդ մարթ իմ` նամարդութին չիմ ուզում...
Յիս ռամիկ իմ` թավադութին չիմ ուզում:

Ե'կ, մի' վիթի իմ արունըս թասերով.
Թանգ առած իմ քու ահագին ծախսերով,
Մոդըտ գու քամ իրանական ծեսերով,
Դուն ինձ պահիր ատլասով ու խասերով,
Սիվ կաբայում սըքվուրութին չիմ ուզում:

Ասածնիրըս քիզ համա ճիշտ թուղ ըլին,
Փեշիցըտ էլ ինձ բըռնելու տիղ ըլի.
Իմ գըլուխըս քու վուտի տակ խուղ ըլի,
Բաղըս բաղիտ կից ու միատիղ ըլի`
Արանքըն պատ` բաժանութին չիմ ուզում:

Դովրանեմետ ընգար, ավա~ղ, Սա'յաթ-Նովա.
Էլ ի՞նչ կոնիս հա «ախ ու վախե, Սայաթ Նովայ ...
Ուրիշները կուլին ուրախ, Սա'յաթ-Նովա,
Ե'կ, մի' գընա գըլուխտ կախ, Սա'յաթ-Նովա,
Աղ ու հացիտ ախպերութին չիմ ուզում: