Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

28

Միտկըտ ի՞նչ է, իմ նազանի, ա'զիզ յար,
Չշփոթվիս դուն միր էս խոսկիրեմեն,
Ախ քաշելեն լիրթ ու թուքս զայ էլավ,
Արուն-արտսունք հուսից միր աչկիրեմեն:

Յա'ր, գիդիմ, վուր էշխովըտ ինձ կու վառիս,
Սրտիս միչին սուր-սուր նիտիր կու շարիս,
Դե ի՞նչ կուլի, բարի աչկով մե նայիս.
Վո'ւնց էսքան շուտ հիռացար քու յարեմեն:

Առանց ջուղաբ դուն իմ հոքին հանում իս,
Լիմոնի պես հերիք քամիս արունըս,
Աղաչելուց ջան չմնաց ջանումըս,
Եկ մի գցի ադաբեմեն, արեմեն:

Տեսնելուս էլ մե բառ էլա չի ասում.
Քաղած վարթըն էլ նուրմեկանց չի բսնում.
Էլ միր բռնած գուրծը տիղին չի հասնում`
Ուժը կորավ միր աղեմեն, սուփրեմեն:

Գուզիմ էշխի մեչ տապակվիմ ու խորվիմ,
Շուռ գամ շամիտ փարվանի պես ու վառվիմ,
Սայաթ-Նովեն կոսե, թուղ լի յիս էրվիմ,
Թաք քիզ պեծ չդիբչի միր վառ քուրեմեն:

Էս լավ ղափիա է. Արութինի ասած: