Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

34

Խաս դաշտերում, խաս զարթերով խաս ալ ձի,
Թափվում է խաս, վուտքերեն խաս, խողըն խաս,
Խաս նազանին, խաս նստել է խաս բարձին,
Թամքը խաս է, սարքը խաս, նստողըն խաս:

Խաս աշխարում խաս տեղ գթնիմ, խաս մընամ.
Խաս սրտիս մեչ խաս հուր-կըրակ, խաս ալամ.
Խաս գըրել է խաս գուլիստան, խաս ղալամ,
Էրկու լյուն խաս, այիփը խաս, տողըն խաս:

Խաս աշխարում խաս լավութին, խաս փափագ,
Խաս քրտինքով խաս գթնըվիր խաս վաստակ.
Խաս եռում է խաս անկըրակ խաս կաթսան.
Ջուրըն խաս է, ախպուրըն խաս, եղըն խաս:

Խաս յարի հիդ խաս ապրեինք խաս օրիր,
Խաս նազանին խաս հաքիլ է խաս շորիր,
Խաս հյուրընկալ, խաս ծառանիր, խաս հյուրիր,
Կուլկուլեն խաս, սեղանըն խաս, սաղին խաս:

Խաս ժամանակ խաս բանքիրըն խաս գրվեց,
Խաս ճակտիցըն խաս քրտինքըն խաս թափվեց.
Խաս արարչեն խաս պատկիրըն խաս տրվեց,
Սայաթին խաս, Նովային խաս, ցեղըն խաս:

Էս շահմոհըլու-թեջնիս է. Արութինի ասած: