Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

35

Ասի` գո'զալ, դարդըս ասիլ չիմ կանա,
Շահ-դամարիս միլ տարար, ա~ման-աման.
Քու արածըտ դավթար անիլ չիմ կանա`
Յարալու է սիրտս, ճա~ր, աման-աման:

Մատաղ իմ քու սիվ մազերուն, սիվ ծամին,
Կարոտիլ իմ բարկ էրեսիտ յիս ջամին.
Անգրծակի դիբա էշխիտ վառ շամին,
Փարվանին մի վառի, նա'ր, աման-աման:

Արնուտ մարալ իմ, սարեմեն զրգվիլ իմ,
Էշխի թաս խմած, սաղեմեն զրգվիլ իմ.
Ղարիբ բլբուլ իմ, բաղեմեն զրգվիլ իմ,
Կոկոնըս զայ չանիս, խա'ր, աման-աման:

Համփուր չառած բերնիտ պալին կարոտ իմ,
Վարթ էրեսիտ ջուխտակ խալին կարոտ իմ,
Ուսիտ գցած թիրմա շալին կարոտ իմ,
Դուն զարբաբ հաքնող իս, զա'ր, աման-աման:

Այ սիրտ, յարը ցավ կու բերե քիզ մե օր,
Կու խուցե, յա դավ կու բերե քիզ մե օր,
Ախըր յարը մահ կու բերե քիզ մե օր,
Սայաթ-Նովու պես կաց, յա'ր, աման-աման:

(1758)
Էս թասլիբ է. «Իստարամ դոլանում բաշընա յարունե [խաղի] հանգով. 446-ին: