Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

49

Վարպետներու հայտնի խոսկը
Հըրասան է` փիրի գրած,
Մե մեկ քաշած հադիդադից,
Օսկե թիլի նըման շարած.

Առանց ընգիր էս աշխարում
Աչկըտ կուլի լիքը արուն.
Ակռեքըն վուր կա բերանում.
Զուր չին ասի ջանի ջաղաց:

Լաց լիմ մենակ օրի համա.
Ման գամ սիրդաշ-յարի համա.
Լավ ընգիրն ընգիրի համա
Դարդի դարման-ճար է էլած:

Մե տիղում վուր ջալալ ըլի,
Կախտե` հազար դալալ ըլի.
Մարթս թե վուր հալալ ըլի,
Կալից կառնե միշտ օրահաց:

Աղոթրանին ով ուշ նայե,
Չի ազատվի ախ ու վայեն.
Սայաթ-Նովեն ինքը հայ է,
Իր հավատքին ամուր կանգնած:

1758
Էսպես Արութինի (ասած) դուբեյթ: