Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

50

Բեզարիլ է հոքիս մարմնից, հա~ տանջվում է, վունց զահրից,
Աղոթում իմ արարիչին` էս ցավեն ինձ ազատի,
Փիր ուստադին աղաչում իմ անգաճ անե իմ զարին.
Մարդի համա ախ իմ քաշում, նամարդից իմ բեզարի.
Անգետ մարթը շուշես կոտրից. կոտրածն էլ չի սաղանա,
Մե գամ քաշողն էլ չը քաշե իմ էս քաշած ազարից:

Մենակ անդիր իմ մընացի, վուրփին բաբա ըլողըն գա.
Բերանը սուրփ, լիզվին աղոթք, աչկում բիբ ունեցողըն գա.
Ուստադեմեն ուսում առած, բաբլուին բաբ ըլողըն գա.
Էշխի դուքան իմ բաց արի, սիմ ու շարբաբ առնողըն գա.
Հենց էնդուր իմ ջունուն դառի` հուջրես լիքն է լալ-ջավահիր,
Զարմանալի տիղ բաց արած էս շահրադել շեն բազարին:

Սրտիս մեչըն կըրակն ընգած էրում է ինձ շամ-շիվ արած.
Գիշիրնիրրըն լուսնակի հիդ, ցերեկն ուշկըս շամսի վըրա.
Էնդու համա ջունուն դառած կանչում իմ վա~շ-վա~շ, շիվարած.
Ծըպնիրըն Հինդն է բանդ արիլ, գուրձվածկըն էլ Շամ շըհարը,
Ամեն թիլըն հազար ռանգի, ամեն ռանգը հազար փայլի,
Ուրումելում չէլած մաթահ, ամենուն պետկ է էս զարից:

Ինչքան էլ վուր դուն մինձանաս, խոնարութինն աչկըտ կալ.
Փիր ուստադի ղահրը քաշե, քու ավազին չասիս լալ.
Ճըշմարտության դուռըն բաց միշտ, ձեռըտ չառնիս հարամ մալ...
Ենգիդունյումն գոյացած` Փռանգստանու գործ է լավ.
Սազ գու քա ամեն արհիստի, արժանի է բազարի:

Մե իգիթ վուր անխիլք դուս գա, Սայաթ-Նովեն ի՞նչ անե.
Մե վուրսնուրթ վուր սար չ՚դուս գա, Սայաթ-Նովեն ի՞նչ անե.
Ամեն քալլից խոսկ դուս գու քա, Սայաթ-Նովեն ի՞նչ անե...
Փիր ուստադի արթար ճամփին անարժան մարթ շատ կուլի,
Էնդու համա գիշեր-ցերեկ չիմ ազատվում ահզարից: