Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

57

Լիրթս էրվից, վունցոր քուրան գցած կավ,
Թե հեքիմ իս, բուժե, ցավեն պըրծընիմ.
Էս դարդըն ինձ իմ վաթանեն դուս արավ,
Վախում իմ, թե մինչի Սուրիա հասցնի:

Եկ, լավ պահե ամոթ-ադաբն արի հիդ,
Աղ ու հացտ կիսի միշտ արթարի հիդ.
Չըլի թե մե յադ հանդիպի յարի հիդ,
Էս չար վախտըն գաղտնիքնիրըս թըռցնի:

Էշխտ սիրտս կտրից, թամամ կես արավ.
Բախտն ինձ շուռ էրիտ, յարից անտես արավ.
Ինձ թափ տվի, ամա կինքն էնպես արավ,
Որ երկնքի Բույլքի պես չիս դարցընի:

Լավ կուլի, վուր սիրտդ իստակ պահպանիս.
Ամոթ-արըն վաղվա համար քիզ պահիս.
Ասա, տիսնիմ, իմ մահով ի՞նչ կու շահիս`
Արնիս տակը կընկնիս, էլ չիս պըրծընի:

Աչկս թաց է` ծովի նամին է ընգիլ.
Սիրտս կիսված` էշխիդ ղամին է ընգիլ.
Սայաթ-Նովեն դարդ ու ղամին է ընգիլ,
Մե դարդիման չկա, հալըս հարցընի:

Թեջնիս: