Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

59

Ասեցին թե, Շախաթա'յի, արար-աշխար ստիղծող.
Չելածեն էլածն արեցիր, բարբառ ու բառ ստիղծող:

Քու էտ բարերար կամոքն ղուլն իմ փարվար-ուստադի.
Փիրն ինձ լսից ու տիղ տըվից. էշխըս` տվածն ուստադի:

Հասա դուռըն ճշմարտության, խմեցի էս սուրբ գինին.
Հասկացիլ իմ, ա'սա, յարա՞բ, արթար գրածն ուստադի:

Ով վարպիտի նըման խոսե, նրան կուտամ օղորմի.
Ինչքան էլ վուր յիս մինձանամ, թոզը չիմ մեծն ուստադի:

Ով արթարութինից խոսե, նա ինձ հիդ ընգիր կուլի.
Նրան յիս իմ լիզվից կոսիմ, ո'չ թե` ասածն ուստադի:

Սա'յաթ-Նովա, օղորմի տուր, ուստադիտ էլ, փիրիդ էլ.
Շոռ չը խառնիս քո խոսքերուն, կուլիս սիրածն ուստադի: