Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

61

Ասեցին թե, Շախաթա'յի, յիս կանչում իմ շահի-շահ.
Ծառս է ըլում էս խիվ սիրտս, դարդի վազում առանց ահ:

Կախ ին ընգի սիվ զուլփիրը` վարդ, սուսամբար ին, մադա'թ.
Էրեսը վառ շուղք է տալի` շամս ու ղամար է, մադա'թ:

Ձեռի օսկեռանգ խնձուրը յարի դարմանն է, վուր կա,
Ծոցի պահած շամամնիրը` թազա նուբար է, մադա'թ:

Իմ սիրածի հագած շորը յա կարմիր է, յա կանանչ,
Շափաղ տվից, էլ չիմացա, ինչ թավուր զառ է, մադա'թ:

Ախըր, գոզա'լ, ի՞նչ իս ուզում.
Խըմորից վո՞ւնց նիտ կուլի.
Ջըրից վո՞ւնց մըզրախ կու շինվի,
Ավազից վո՞ւնց թոկ կուլի,
Քարից վո՞ւնց աղեղ կու շինվի
Ուռուց ի՞նչպես միխ կուլի...
Մաստակից ի՞նչ ասեղ կուլի,
Էս ի՞նչ խաբար է, մադա'թ:

Էլ վո՞ւր մեկին գնամ ասիմ, յարիս էսքան մահանան.
Սայաթ-Նովեն էլ վո՞ւր մեկին ասե, հընա'ր է, մադա'թ: