Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

65

Ասեցին, թե` Շախաթա'յի, խաբար ունի՞ս ալամեն,
Գրքի վո՞ւր թերթին իս գրված, ո՞վ է բռնիլ ղալամեն:

Հոքիտ իստակ ու պինդ պահե, վուր արթար հախը մերն է.
Հուրը մերն է, ջուրը մերն է, հողմըն ու հողը մերն է:

Փառք արարիչ-ըստիղծողին` մեծ պահապանը մերն է.
Կինքը մերն է, մահը մերն է, դըրախտի բաղը մերն է:

Իրեք հարուր վաթսուն ու վեց սուրփի աղոթքը մերն է.
Հիսուսին մեզ տերն է ղրգիլ` լուսն ու շափաղը մերն է:

Սիոնի սուրբ գերեզմանը, ապրելու տեղը մերն է.
Էջմիածնա մայր աթոռը եւ ազիզ ցեղը մերն է:

Սայաթ Նովայ , ղալբ բան չանիս` սարաֆ-մատյան ունինք մենք.
Անկըրակ մհլամ դիր վերքիդ` զորավոր եղը մերն է:

Ղազալ-դիվանի: