Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

70

Էյ լսեցե'ք, ձեր բանդային. աղանե'ր,
Էշն ռուբայի լսել կուզե, կանա՞ վուր.
Ավազից շատ բեյթըս կանան համբարիլ,
Վուխչ աստղիրը հաշվի՞լ ուզեն, կանա՞ն վուր:

Սուտը կուզե ղուրթեմեն մե մաս գթնի,
Որթը կուզե օցերի հետ բաս մըտնի,
Ագռավն էլ ջանք կոնե, վուր ղափաս մըտնի,
Բլբուլի հիտ յաշվիլ ուզե, կանա՞ վուր:

Ասլանի սարն աղվեսն էկել է վուրսի,
Մորմոնջներն էլ էկել փիլ մաշկիլ կուզին,
Ուռու ճուխկն էլ սուր դանակին կու քսվի,
Կացինը ժայռ տաշիլ կուզե, կանա՞ վուր:

Ինչ օքուտ` դինսըզին ջամիին պտուտ տան,
Յա նամարդի դոշին ղամեն պտուտ տան.
Մորեխն ինչքան վառվող շամին պտուտ տա,
Փարվանի պես խաշվիլ ուզե, կանա՞ վուր:

Սայաթ-Նովեն կոսե էշխի կու վազեմ,
Կաթիլ-կաթիլ արտսունքի գետ կու հոսեմ.
Ամեն էկող կոսե «թյուրքիե կու խոսեմ,
Գերեզմանն էլ ձեն տալ կուզե, կանա՞ վուր:

Լավ բաղլամա է. Արութինի ասած: