Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

73

Թար ունքով, թար աչքով, թար լանջով, լանջով.
Թար տեսքին թար կըտա, թար ըռանգ-ըռանգ.
Թար սեւըն` թար խալըն, որ չունե ոչով,
Թար նորեն թար դաջեց, թար ավա~ղ` զուր ջանք:

Թար կոկոններ, թար նայեցին, թար ծեգին.
Թար հյուսքերը թար ծանրացած, թիկունքին.
Թար գոզալը, թար զառ-շորեր թար հագին,
Թար առանձին, թար կը շրջե` կը տա լանգ:

Թար նազանին, թար կու խնդա, թար կու լա,
Թար աջ ձեռին, թար սիրտ խոցող թար գուլլա,
Թար ձախ ձեռքին թար գինով լի, թար կուլա.
Թար արեւը, թար կը ցոլա, վարդին` շանգ:

Թար սիրելին թար զարդարված, թար զուգված,
Թար չորս յանին, թար ծաղկունքը թար ցրված.
Թար իրավունք, թար ունենանք թար գըրված`
Թար հայրերի, թար հետքերով թար գընանք:

Թար յարի թար դարդից, թար Սայաթ Նովայ ,
Թար ջեյրան թար որսա, թար Սայաթ Նովայ .
Թար ծովին թար հասնենք, թար Սայաթ Նովայ ,
Թար ոնց որ թար սայադ, թար լողանք-լողանք:

«Էսպես Արութինի ասած, դոդադ-դամա թեջնիս էե
(այսինքն` շուրթերն իրար չդիպչող` փ, ֆ, պ, բ, մ, հնչյուններից զուրկ եւ բառախաղով հորինված):